Blog
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից անջատված յուղը համաշխարհային համբավ ունի
Posted on 7 Հունիսի, 2023

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում և Արցախում տարածված Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Eco.am սոցիալական հարթակը գիտաարտադրական կենտրոնից տեղեկացավ, որ որոշվել է նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը: «Խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության և գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում: Այն պարունակում է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ և ֆենոլային միացություններ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացությունները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդամթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի և Խինդողնի տեսակների մեջ և վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը և դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասաց հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանը: Սննդի և դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են՝ 1․ 1.118 մգ % տոկոֆերոլներ, 2․ 3.2 մգ % կարոտինոիդներ, 3․ С, P, E վիտամիներ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ), 4․ որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը և Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտարրերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում: Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս և անթափոն մշակման արտադրության համար: «Աշխատանքն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասաց Սլավիկ Դադայանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի և դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին: «Սև և սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից և գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքում ներգրավված է եղել 4 երիտասարդ գիտաշխատող:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Այլանթ տեսակի ծառը վնասակար է շրջակա միջավայրի համար․ ԿՇՄՊ
Posted on 7 Հունիսի, 2023

Ոչ միայն Երեւանում, այլեւ գրեթե բոլոր քաղաքներում Այլանթ տեսակի ծառը դարձել է չարիք։ Eco.am սոցիալական հարթը Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ տարվում են աշխատանքներ՝ այդ ծառից ձերբազատվելու համար։
Ըստ ՀՈԱԿ-ի այն վնասակար ծառ է շրջակա միջավայրի համար, քանի որ՝
1․Այլանթը պարունակում է դառը նյութ, իսկ պտուղները՝ մինչեւ 70 տոկոս ճարպ։
2․ Ծաղկման փուլում առաջացնում է գարշահոտ։
3․ Առաջին հայացքից թվում է, թե շատ հարմար է Երեւանի կանաչապատման համար, բայց, լինելով ծայրահեղ ագրեսիվ ինվազիվ բույս, սկսում է անվերահսկելի բազմանալ՝ ընկճելով բոլոր այլ տեսակի ծառերը՝ աստիճանաբար զբաղեցնելով դրանց տարածքը։
4․ Ունի հեռու տարածվող եւ կենսունակ սերմեր եւ հանդիսանում է ուժեղ ալերգեն։
Այս ծառը գրեթե բոլոր քաղաքներում վնաս է հասցնում.
1. ենթակառուցվածքներին,
2. կոյուղիներին,
3. շենքերի հիմքերին,
4. կամուրջներին,
5. մայթերին։
Այլանթն ամբողջովին դուրս է մղում էնդեմիկ տեսակներին, առաջացնում է մոնոմշակութային էկոհամակարգ։
Ցավոք, այս տեսակից ազատվելու համար օգտագործվում են տարբեր հերբիցիդներ եւ այլ քիմիական նյութեր, որոնք քաղաքում օգտագործելը չի խրախուսվում, քանի որ առանց այն էլ քաղաքի էկոլոգիական վիճակը այնքան էլ բարվոք չէ։
Այլանթը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց եւ կարող է լինել օգտակար, սակայն քանի որ թուրմը պարունակում է թույներ, ուստի օգտագործման ժամանակ պետք է լինել զգուշավոր։
Փոքրիկ տեղեկանք՝ Այլանթի մասին
Այս ծառի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, որտեղ այն մշակվում է վաղ անցյալից եւ կիրառվել է կոշտ մետաքսի արտադրության մեջ։ Այլանթն աճում է նաեւ Հարավային եւ Արեւելյան Ասիայում, Հարավարեւելյան Եվրոպայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում։ Առաջին մեծության ծառ է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է, լուսասեր, առաջացնում է առատ արմատային շառավիղներ, ինչն էլ այս տեսակը դարձնում է ինվազիվ եւ անցանկալի՝ կանաչապատման մեջ։ Այն համարվում է աշխարհի ինվազիվ բույսերի լիդերներից մեկը։ Այլանթն աճում է արագ, հասնում է մինչեւ 30 մետրի, հաճախ անվանում են «երկնքի ծառ», ինչպես նաեւ՝ չինական հացենի, քանի որ հայրենիքը Չինաստանն է։ Այն ունի նաեւ բազմաթիվ այլ անվանումներ։
In
other , shrjaka-mijavayr
Բնության հատուկ պահպանվող տարածքների 936 ՊՈԱԿ-ներին հատկացվել է 932 միլիոն դրամ․ նախարար
Posted on 6 Հունիսի, 2023

Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս: Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ըստ նրա` նախարարության ապարատի եւ ԾԻԳ-ի ընթացիկ ծախսերի բյուջեն կազմել է 1 միլիարդ 80 միլիոն դրամ: 1․ Համակարգում 9 ՊՈԱԿ-ներին ծրագրով հատկացվել է 2 միլիարդ 900 միլիոն դրամ։ 2․ Բնության հատուկ պահպանվող տարածքների 936 ՊՈԱԿ-ներին հատկացվել է 932 միլիոն դրամ: 3․ Գերմանական ՍԻԷՆԷՖ կազմակերպության հետ պայմանագրի շրջանակում ՊՈԱԿ-ներին եւս 382 միլիոն դրամ է տրամադրվել։ 4․ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ գումար: Անդրադառնալով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ընթացիկ ծախսերին` նախարարը նշել է, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում ծրագրով հատկացվել է 10 միլիոն դրամ: Նշվել է, որ սիգ ձկնատեսակի ավելացում է արձանագրվել: Ի տարբերություն 2021 թվականի` 2022 թվականին 600 տոննա քվոտա է սահմանվել, որն ամբողջությամբ իրացվել է` արդյունքում 36.7 միլիոն բնօգտագործման վճար է ստացվել: Շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել քվոտայի շրջանակում: Ըստ նախարարի` 2022, ինչպես նաեւ 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը, որը շարունակական է լինելու: Սեւանի ջրային տարածքի անտառամաքրման աշխատանքների շրջանակում նախատեսված է եղել 118 միլիոն դրամ, վերաբաշխման արդյունքում 48.8 միլիոն դրամն ուղղվել է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը: Վերահաշվարկով` 2023 թվականին 400 հա ափամերձ տարածք կմաքրվի: Շուրջ 300 միլիոն դրամ կտրամադրվի Սեւանի իշխանի ծրագրի շարունակման համար: Նշվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ համատեղ աշխատանքներ են ընթանում Սեւանի իշխանի վերականգնման ծրագրի շարունակման վերաբերյալ: Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2.1 միլիարդ դրամ: Հակոբ Սիմիդյանը մանրամասն ներկայացրել է նաեւ նախատեսված այլ միջոցառումների թվային տվյալներն ու կատարողականները: Նախարարը պատասխանել է հանձնաժողովականների` ոլորտին առնչվող հարցերին: «Քվոտայի ներդրման հիմնական նպատակը ձկնորսությունն օրինական դաշտ բերելն է»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով համատեղ նիստը վարող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի` քվոտայի վերաբերյալ հարցին:
In
other , shrjaka-mijavayr
28 դեպքով վնաս է հասցվել բուսական աշխարհին
Posted on 6 Հունիսի, 2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 02-ն ընկած ժամանակահատվածոաւմ կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 31 դեպքով հաշվարկվել է 214.587.442 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 31-ով նշանակվել՝ 3.120.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 206.777.220 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.780.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 16 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.030.222 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքվ հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 19 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.852.175 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.620.444 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 3 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.112.642 ՀՀ դրամ։ 7 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով
Posted on 5 Հունիսի, 2023

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.48մ։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանի մակարդակը ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 4.411մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 28.334մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.376մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 63.880մլն. մ³:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»․ այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Posted on 5 Հունիսի, 2023

1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրվանից էլ հունիսի 5-ը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից մեկը։ Այն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: Այս տարի աշխարհը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշում է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ» կարգախոսով։ Այս տարվա կարգախոսը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ աշխարհը խեղդվում է պլաստիկի մեջ: Տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը մեկանգամյա օգտագործման է, և այս ամենի միայն 10%- ն է վերամշակվում: Ենթադրվում է, որ 19-23 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է լճերում, գետերում և ծովերում, ինչը համարժեք է պոլիէթիլենային տոպրակներով, շշերով և այլ իրերով լցված նավթատարին: Այսօր պլաստիկը լցվում է աղբավայրեր, տարրալվացվում է օվկիանոս և վերածվում թունավոր ծխի՝ այն դարձնելով մոլորակի ամենամեծ սպառնալիքներից մեկը: Քչերը գիտեն, որ պլաստիկի միկրոմասնիկները մտնում են մեր սննդի և խմելու ջրի մեջ, և նույնիսկ օդ, որը շնչում ենք: Պլաստմասսայից շատ ապրանքներ պարունակում են վտանգավոր հավելումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում:
In
other , shrjaka-mijavayr
Ո՞ր թվականի հունիսին է առավել շոգ եղանակ դիտվել․ հունիս ամսվա կլիմայական բնութագիրը
Posted on 2 Հունիսի, 2023

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ հունիս ամսվա ընթացքում ցերեկվա տևողությունը, մայիսի համեմատությամբ, ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14° C, Լոռիում` +13…+15° C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19° C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20...+23° C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6° C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4° C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7° C (1967թ., հունիսի 5): Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42° C: Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012թթ., երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ., երբ ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով: Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը: Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է: Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ: Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ.: Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ ՇՄՆ-ն ռուս գործընկերների հետ քննարկել է մթնոլորտային օդի պահպանության խնդիրը
Posted on 2 Հունիսի, 2023

Մայիսի 29-ից 30-ը Ջերմուկում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2022-2023թթ․ միջոցառումների իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխատանքային խմբի հայկական կողմը ղեկավարել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ռուսական կողմը՝ Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջազգային համագործակցության և կլիմայական փոփոխությունների դեպարտամենտի ղեկավար Իվան Ալեքսանդրովիչ Կուշը։ Հանդիպումը անցել է ջերմ, գործընկերային մթնոլորտում։ Պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ողջույնի ելույթներով՝ ընգծելով աշխատանքային խմբի առաջին հանդիպման կարևորությունը և հույս են հայտնել հետագա առավել արդյունավետ համագործակցության։ Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման շուրջ ազգային քաղաքականության և պետական հսկողության վերաբերյալ տեղեկատվությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Կողմերը փորձի փոխանակում են իրականացրել հետևյալ ոլորտների շուրջ՝ 1․ Թափոնների կառավարում, 2․ Մթնոլորտային օդի պահպանություն, 3․ Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, 4․ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության համակարգի զարգացում, 5․ Անտառային քաղաքականություն: Առանձնակի անդրադարձ է կատարվել մթնոլորտային օդի պահպանության խնդրին։ Ռուս գործընկերներին են ներկայացվել այս ոլորտում իրականացված աշխատանքները և օրենսդրական բարեփոխումները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։
In
other , shrjaka-mijavayr
Էկոկրթական բաց դաս՝ Հայաստանի Բնության պետական թանգարանում
Posted on 1 Հունիսի, 2023






