Blog
In
other
Սննդում վերաօգտագործված ձեթի վտանգներն ու առավելությունները․ բժիշկ սննդաբանի խորհուրդները
Posted on 22 Հունիսի, 2023

«Ձեթը բազմակողմանի բաղադրիչ է, որն ամբողջ աշխարհում կարևոր դեր է խաղում սննդի պատրաստման գործում: Թեև դրա հիմնական նպատակն է բարելավել համը, աճում է հետաքրքրությունը ձեթի երկրորդական օգտագործման ուսումնասիրության հարցում. խոհարարական տարբեր կիրառություններում»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը և մի քանի կետով առանձնացրել վերամշակված ձեթի վնասներն ու օգուտները: Սննդի մեջ ձեթի վերամշակման վտանգները 1․Օքսիդացում Ձեթի կրկնակի տաքացումը և կրկնակի օգտագործումը կարող է հանգեցնել դրա օքսիդացմանը, ինչը հանգեցնում է վնասակար միացությունների ձևավորմանը, ինչպիսիք են ազատ ռադիկալները: Այս միացությունները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա և նպաստել քրոնիկ հիվանդությունների ռիսկի բարձրացմանը։ 2․Աղտոտիչների կուտակում Յուրաքանչյուր հաջորդ օգտագործման դեպքում ձեթը կարող է կուտակել այնպիսի անցանկալի նյութեր, ինչպիսիք են` տրանսճարպեր, ակրիլամիդ ոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (ПАУ)։ Այս նյութերը կապված են տարբեր առողջական խնդիրների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի հետ: 3․Փոփոխված համ և որակ Ձեթի կրկնակի օգտագործումը կարող է հանգեցնել նրա սկզբնական համի և որակի կորստի։ Սննդի մեջ ձեթի վերամշակման առավելությունները Համի բարելավում Որոշ խոհարարական ավանդույթներում ենթադրվում է, որ ձեթի երկրորդային օգտագործումը սննդին տալիս է յուրահատուկ համ: Նվազեցվում է թափոնները և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Ձեթը նորից օգտագործելու դեպքում կարող եք կրճատել ճաշ պատրաստելու ընթացքում առաջացած թափոնների քանակը: Խնայողություն Ձեթի վերամշակումը կարող է ծախսարդյունավետ լինել, հատկապես սննդի առևտրային ձեռնարկություններում: Կարևոր խորհուրդներ՝ 1️․ Ձեթը ճիշտ մշակեք և պահպանեք: Ձեթը պահեք սառը, մութ տեղում՝ ջերմությունից, լույսից և օդից պաշտպանված: 2️․ Սահմանափակեք կրկնակի օգտագործումը: Ձեթը նորից օգտագործելու քանակի սահմանափակումներ կիրառելը կօգնի նվազագույնի հասցնել վնասակար միացությունների կուտակումը: 3️․ Հսկեք ձեթի որակը: Պարբերաբար ստուգեք հետևյալ նշանները ՝ գունաթափումը, վատ հոտը կամ ավելորդ փրփուրը, դրանք անորակ ձեթի ցուցիչներ են։ 4️․ Թարմ ձեթը օգտագործեք բարձր ջերմաստիճանում ճաշ պատրաստելիս: Բարձր ջերմաստիճան պահանջող մեթոդների համար, ինչպիսիք են խորը տապակումը, խորհուրդ է տրվում թարմ ձեթ՝ նվազեցնելու վնասակար միացությունների առաջացման վտանգը
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
Վարդավառի լճում ձկները անկել են թթվածնի պակասից․ լաբորատոր հետազոտություն
Posted on 22 Հունիսի, 2023

Վերջին օրերին համացանցում տարածվել էր, որ Երևան քաղաքի Վարդավառի լճում անկել են ձկներ։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է: Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը: Ինչն էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ։
In
other , shrjaka-mijavayr
Սպասվող անոմալիաների ազդեցությունը՝ տնտեսական և սոցիալական ոլորտների վրա
Posted on 21 Հունիսի, 2023

Հունիսի 14-ին տեղի է ունեցել 24-րդ Հյուսիսեվրասիական կլիմայական ֆորումը (СЕКОФ-24), որի նպատակն էր գնահատել ներկայիս կլիմայական անոմալիաները՝ կազմելով օդի ջերմաստիճանի և տեղումների կանխատեսում 2023թ․ ամռան համար։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ֆորումի ընթացքում քննարկել է սպասվող անոմալիաների ազդեցությունը և հնարավոր հետևանքները տնտեսական և սոցիալական ոլորտների վրա։ 24-րդ Հյուսիսեվրասիական կլիմայական ֆորումին ԱՊՀ Հիդրոօդերևութաբանական ծառայությունների զեկույցում ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը նույնպես ներկայացրեց զեկույց՝ 2022-2023թթ․ ձմռան ժամանակահատվածում ՀՀ տարածքում դիտված եղանակակլիմայական պայմանների վերաբերյալ։ Համաձայն սեզոնային կանխատեսումների մեր տարածաշրջանում կանխատեսվել էր նորմայից բարձր ջերմաստիճաններ, ինչն արդարացել է։ Տեղումների քանակը կանխատեսվել էր նորմային մոտ, սակայն ունեցել ենք նորմայից պակաս տեղումներ․ այն կազմել է նորմայի ընդամենը 30-60%։ Ըստ կանխատեսումների 2023թ․ ամռանը օդի ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, մթնոլորտային տեղումները՝ նորմայից ավելի։
In
other , shrjaka-mijavayr
Այսօր ամառային արևադարձի օրն է
Posted on 21 Հունիսի, 2023

Հունիսի 21-ը ամառային արևադարձի օրն է։ Տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարծ գիշերը դիտվում է հենց այս օրը։ Այսօր Երևանի ժամանակով ժամը 18:57-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ կլինի աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում սկսվում է աստղագիտական ձմեռը։ Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26')։ Դա պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը: Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:
In
other , shrjaka-mijavayr
Գորշ արջերի կողմից բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ խնդիրը՝ ՇՄՆ ուշադրության կենտրոնում է
Posted on 20 Հունիսի, 2023

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ստացված ահազանգերի խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ հենց նախարարությունից։ «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։ Ըստ տեղեկատվության, տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։ ՇՄ նախարարությունից վստահեցնում են, որ արձանագրված յուրաքանչյուր դեպք ունի ուրույն պատճառներ, և խնդրի լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող։ Հիշեցնում ենք, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ 1․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով 2․ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
In
other , shrjaka-mijavayr
Կենդանաբանական այգին չի տեղափոխվի, փոխարենը՝ կընդլայնվի իր տարածքում․ Ավինյան
Posted on 20 Հունիսի, 2023

Դեռևս այս տարվա ապրիլին Երևանի ավագանու արտահերթ նիստում քարքաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ծրագիր ունեն Երևանի կենդանաբանական այգին տեղափոխել «Երևան պարկի» հատված։ Ըստ նրա նոր ֆորմատով այդ տարածքում կենդանիներն ավելի լավ ու բաց պայմաններում կլինեն, ինչը ներկայիս կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս։ Սակայն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական երեկվա նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի կենդանաբանական այգին չի տեղափոխվի, փոխարենը՝ կընդլայնվի իր տարածքում։ «Քննարկում էինք Երևանի կենդանաբանական այգին տեղափոխել Դալմայի այգիների 200-ից ավելի հեկտար տարածքում, բայց մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբանական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց այդ նույն հատվածում։ Բնապահպանական վարչությանը հանձնարարական՝ կենդանաբանական այգու ունեցած տարածքների շրջանակում ընդլայնման նախագիծ ներկայացնել։ Ժամկետը՝ 1 ամիս», - նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը։ Eco.am
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսները ավելի քիչ գազ են արտանետում մթնոլորտ
Posted on 19 Հունիսի, 2023

Հունիսի 1-ից Երևանի փողոցներում արդեն հաճախ ենք նկատում 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսները, որոնք կոպիտ հաշվարկով կարելի է ասել փոխարինում են 3 երթուղային տրանսպորտի։ Այդպիսով կրճատելով առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը արտանետվող գաղը։ Բացի այդ, նոր ներմուծված տրանսպորտային այս միջոցը համարվում է էկոլոգիապես մաքուր։ Համենայնդեպս, այդպես նշված է «MAN» մակնիշի նոր ավտոբուսների վրա։
Eco.am սոցիալական հարթակը, Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ և ինչո՞վ են նոր ավտոբուսները համարում էկոլոգիապես մաքուր։
Աշխարհի ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի ամենամեծ մասը մթնոլորտ է արտանետվում հենց հանրային տրանսպորտի միջոցով։ Հայաստան ներկրված նոր ավտոբուսներով Երևանի քաղաքապետարանը փորձում է մեղմացնել Երևանի առանց այդ էլ աղտոտված օդի մթնոլորտը։
«12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսները համարվում են էկոլոգիապես մաքուր, քանի որ աշխատում են սեղմված բնական գազով։ Այն մյուս տրանսպորտային միջոցներից ավելի քիչ գազ է արտանետում օդ, ինչը հատկապես կարևոր է բնապահպանական ու «կանաչ քաղաք» գաղափարի իրագործման առումով: Համենայնդեպս, այս տրանսպորտային միջոցի գազային արտանետումները հասցված են մինիմալի և հարմարեցված են էկո պահանջներին»,- Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Ինչպես նաև
1․ 12 մետրանոց նոր ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր:
2․ Այս ավտոբուսները ցածրահատակ են, հատուկ հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Ավտոբուսներում նրանց համար նաև առանձին՝ հատուկ նստատեղեր են նախատեսված:
3․ Սրահը կահավորված է անվտանգության համակարգերով ու տեսախցիկներով:
Eco.am
In
other , shrjaka-mijavayr
«Կանայք և հողերը, նրանց իրավունքները» կարգախոսով նշվեց Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը
Posted on 19 Հունիսի, 2023

Հունիսի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է, որօես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այն այս տարի նշվեց «Կանայք և հողերը, նրանց իրավունքները» կարգախոսի ներքո։ Անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ 1995 թվականին ՄԱԿ-ի կողմից այդ օրը հռչակվեց որպես տոն։ «Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի լիիրավ անդամ է: Մեր երկիրը կոնվենցիան վավերացրել է 1997 թվականին։
In
other , shrjaka-mijavayr
Որքա՞ն է գերազանցել Երևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները՝ 2022-ին
Posted on 16 Հունիսի, 2023

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից։ Ըստ տեղեկատվության, 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են. 1․ Փոշի- 137 օր 2․ Ազոտի երկօքսիդ- 48 օր։ Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների՝ 31%-ում դիտվել են փոշու, 29%-ում՝ ազոտի երկօքիդի, 3%-ում՝ ծծմբի երկօքիդի պարունակության գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից: Փոշու առավելագույն կոնցենտրացիան (1.805մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 21-ին Նոր Նորք համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 12 անգամ: Ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.148մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 13-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 3.7 անգամ: Ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.090մգ/մ³) դիտվել է օգոստոսի 16-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 1.8 անգամ:
In
other , eco-snund
Խուսափեք ոչ լավ հասած մրգերի և բանջարեղենի օգտագործումից․ բժշկի խորհուրդները
Posted on 16 Հունիսի, 2023





