Որքա՞ն է գերազանցել Երևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները՝ 2022-ին

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%a7-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1/

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ:

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից։

Ըստ տեղեկատվության, 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:

Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են.

1․ Փոշի- 137 օր

2․ Ազոտի երկօքսիդ- 48 օր։

Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների՝

 31%-ում դիտվել են փոշու,

29%-ում՝ ազոտի երկօքիդի,

3%-ում՝ ծծմբի երկօքիդի պարունակության գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից:

Փոշու առավելագույն կոնցենտրացիան (1.805մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 21-ին Նոր Նորք համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 12 անգամ:

Ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.148մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 13-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 3.7 անգամ:

Ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.090մգ/մ³) դիտվել է օգոստոսի 16-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 1.8 անգամ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով