12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսները ավելի քիչ գազ են արտանետում մթնոլորտ

https://eco.am/12-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81-man-%d5%b4%d5%a1%d5%af%d5%b6%d5%ab%d5%b7%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80/

Հունիսի 1-ից Երևանի փողոցներում արդեն հաճախ ենք նկատում 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսները, որոնք կոպիտ հաշվարկով կարելի է ասել փոխարինում են 3 երթուղային տրանսպորտի։ Այդպիսով կրճատելով առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը արտանետվող գաղը։ Բացի այդ, նոր ներմուծված տրանսպորտային այս միջոցը համարվում է էկոլոգիապես մաքուր։ Համենայնդեպս, այդպես նշված է «MAN» մակնիշի նոր ավտոբուսների վրա։

Eco.am սոցիալական հարթակը, Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ և ինչո՞վ են նոր ավտոբուսները համարում էկոլոգիապես մաքուր։

Աշխարհի ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի ամենամեծ մասը մթնոլորտ է արտանետվում հենց հանրային տրանսպորտի միջոցով։ Հայաստան ներկրված նոր ավտոբուսներով Երևանի քաղաքապետարանը փորձում է մեղմացնել Երևանի առանց այդ էլ աղտոտված օդի մթնոլորտը։

«12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսները համարվում են էկոլոգիապես մաքուր, քանի որ աշխատում են սեղմված բնական գազով։ Այն մյուս տրանսպորտային միջոցներից ավելի քիչ գազ է արտանետում օդ, ինչը հատկապես կարևոր է բնապահպանական ու «կանաչ քաղաք» գաղափարի իրագործման առումով: Համենայնդեպս, այս տրանսպորտային միջոցի գազային արտանետումները հասցված են մինիմալի և հարմարեցված են էկո պահանջներին»,- Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Ինչպես  նաև

1 12 մետրանոց նոր ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր:

2․ Այս ավտոբուսները ցածրահատակ են, հատուկ հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Ավտոբուսներում նրանց համար նաև առանձին՝ հատուկ նստատեղեր են նախատեսված:

3 Սրահը կահավորված է անվտանգության համակարգերով ու տեսախցիկներով:

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով