Երեխաների իրավունքների պաշտպանության օրը Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական թեմայով բաց դաս է անցկացրել Հայաստանի բնության պետական թանգարանում։
Eco.am սեցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ դասին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները։
Շրջակա միջավայրի նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը ողջունել է աշակերտներին և ներկայացրել երիտասարդ սերնդի մասնակցության կարևորությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և դրանց լուծման գործում։
Աշակերտներին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մասին պատմող տեսաֆիլմ։ Նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը բնապահպանական հետաքրքիր թեմաներով դասախոսություններ են կարդացել, որից հետո անցկացվել է խաղ-վիկտորինա։
Շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը՝ հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, որն անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:






Թողնել մեկնաբանություն