«Եթե ծխում է ընտանիքի անդամներից մեկ, մյուսները, որոնք համարվում են պասիվ ծխողներ, ևս շնչում են այդ ծուխ, ինչը պակաս վտանգավոր չէ։ Ոչ բոլորն են դուրս գալիս պատշգամբում ծխում, արդյունքում՝ ծխող մարդու ընտանիքի անդամները ևս թունավորվում են»,- Eco.am-ի փոխանցմամբ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Նաիրա Ջանոյանն ու մանրամասնեց, որ ծխախոտ ծխից ստացված այդ թունավոր նյութը նստում է մարդու շնչառական ուղիներում, ինչն էլ մեծացնում է թոքի, բերանի խոռոչի, ինչպես նաև միզապարկի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Ըստ բանախոսի ծխելու դեմ պայքարը պետք է տարվի փոքր տարիքից․ «Այդ պայքարը պետք է սկսել հենց սկսած մանկապարտեզներից, քանի որ այսօր արդեն դեռահասներն են սկսում ծխել, իսկ որքան ավելի վաղ է մարդը սկսում ծխել, այնքան ավելի մեծանում է թոքի քաղցկեղի ռիսկը»:
Լրագրողների հետ հանդիպմանը Նաիրա Ջանոյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որի՝ ծխող տղամարդկանց շուրջ 80 տոկոսի, իսկ կանանց 50 տոկոսի մոտ առաջանում է թոքի քաղցկեղ:

«Վերջին տարիներին մեր երկրում ավելացել է նաև ծխող կանանց և դեռահասների թիվը»,- ասուլիսում հայտարարեց սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և հավելեց․«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից արված հետազոտության համաձայն՝ Հայաստանում սրտի բաց վիրահատություն ունեցած հիվանդների 70%-ից ավելին օգտագործել է ծխախոտ»։
Նրա դիտարկմամբ, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար։
«Նիկոտինային կախվածությունը համարվում է հոգեկան և վարքային խանգարում։ Ավելին, նիկոտինային կախվածությունը հիվանդություն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
Նրա կործիքով, բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ, իհարկե, որոշակի դժվարություններով, կարող է դադարեցնել ծխելը։
Eco.am






Թողնել մեկնաբանություն