ՀՀ ՇՄՆ-ն ռուս գործընկերների հետ քննարկել է մթնոլորտային օդի պահպանության խնդիրը

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%b7%d5%b4%d5%b6-%d5%b6-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af/

Մայիսի 29-ից 30-ը Ջերմուկում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2022-2023թթ․ միջոցառումների իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխատանքային խմբի հայկական կողմը ղեկավարել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ռուսական կողմը՝ Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջազգային համագործակցության և կլիմայական փոփոխությունների դեպարտամենտի ղեկավար Իվան Ալեքսանդրովիչ Կուշը։ Հանդիպումը անցել է ջերմ, գործընկերային մթնոլորտում։

Պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ողջույնի ելույթներով՝ ընգծելով աշխատանքային խմբի առաջին հանդիպման կարևորությունը և հույս են հայտնել հետագա առավել արդյունավետ համագործակցության։

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման  շուրջ ազգային քաղաքականության և պետական հսկողության վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Կողմերը փորձի փոխանակում են իրականացրել հետևյալ ոլորտների շուրջ՝

1․ Թափոնների կառավարում,

2 Մթնոլորտային օդի պահպանություն,

3․ Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում,

4 Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության համակարգի զարգացում,

5 Անտառային քաղաքականություն:

Առանձնակի անդրադարձ է կատարվել մթնոլորտային օդի պահպանության խնդրին։ Ռուս գործընկերներին են ներկայացվել այս ոլորտում իրականացված աշխատանքները և օրենսդրական բարեփոխումները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով