Blog
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կկատարվեն
Posted on 7 Հուլիսի, 2022

ԱԺ արտահերթ նստաշրջանում երեկ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ: Մասնավորապես՝ 1․սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է և այդ սկզբունքին անցնելը: 2․Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ կարևոր հասկացություններ: 3․Ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից: 4․Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց և լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերևութային ջրային ռեսուրսը պահպանելու համար: 5․Ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար: 6․ Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները: 7․ Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած: «Օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը»,- իր ելույթում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ «Սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաև շահագրգիռ անձանց մասնակցությամբ, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»,- կարևորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, դիտարկեց ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Իսկ այսօր արդեն Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ։ Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
In
other , shrjaka-mijavayr
Որքան վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին
Posted on 6 Հուլիսի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 20-ից հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 690.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ըստ որի, նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից 1 դեպքով հաշվարկվել է նաև 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 29 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 6.693.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 3.076.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 17 գործ (ընդհանուր՝ 1.471.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 875.400 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից` 2-ը՝ ընդերքօգտագործում, 1-ը՝ արտադրություն, 1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, 1-ը՝ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։ Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.184.663 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
«Աղիքային վարակիչ հիվանդություններն աճել են, արձանագրվել է ավելի քան 4200 դեպք»․ Ռոմելլա Աբովյան
Posted on 6 Հուլիսի, 2022

«2021 թվականի համեմատ հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդություններն աճել են 1.2 անգամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ «2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք։ Արձանագրվել է 7 բռնկում, որոնք պայմանավորված են եղել սննդի գործոնով, քանի որ պահման, տեղափոխման կանոններն են խախտվել»,- արձանագրեց բանախոսն ու անդրադառնալով քաղաքից դուրս անցկացվող էքսկուրսիաներին, պնդեց, որ դրանց կազմակերպման ժամանակ առավել կարևոր է կանոնների պահպանումը։ «էքսկուրսիաների ժամանակ շատ կարևոր է մի շարք կանոնների պահպանումը, որը կանխարգելիչ նշանակություն ունի սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման գործում»,- կարևորելով այդ կանոնները բանախոսը թվարկեց մի քանիսը․ Անպայման պետք է ուշադրություն դարձնել 1․ սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին, 2․սննդամթերքի պատրաստման ժամանակ հիգիենայի կանոններին, 3․ առավել արագ փչացող սննդամթերքի պահպանմանը՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք: 4․Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե, 5․ սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային Ըստ Ռոմելլա Աբովյանի, ձեռքերի հիգիենայի գործոնին շատերը թերահավատորեն են մոտենում։ Չնայաց, քովիդով պայմանավորված, 2020 թվականին նկատելի նվազել էին աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները, քանի որ հասարակության շրջանում ամուր հիմքի վրա էր դրված ձեռքերի ու շրջապատի հիգիենան և ախտահանում կատարվում էր օրը մի քանի անգամ։ «Ձեռքերի հիգիենայի պահպանումը բավական լուրջ գործոն է՝ աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման համատեքստում: Ձեռքերի, շրջակա միջավայրի ախտահանումն ունեցել է իր ազդեցությունը բռնկումներ չարձանագրելու առումով»,-նկատեց Ռոմելլա Աբովյանը և շեշտեց, որ աղիքային վարակիչ հիվանդության ժամանակ առավել թիրախավորված են երեխաները, որոնց օրգանիզմն առավել զգայուն է։ Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ: Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը հորդորեց որ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես չզբաղվել ինքնաբուժությամբ․ «Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվում է տանը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն և զերծ մնացեք հակամանրէային դեղորայք ընդունելուց»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը։
In
other , eco-dexatun
««COVID-19» կապակցված միկոզները՝ հայ բնակչության շրջանում». ԵՊՀ-ն գիտական աշխատանքներ է իրականցնում
Posted on 6 Հուլիսի, 2022

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են սթրեսածին տարբեր իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, հյուսվածաբանական, հիստոքիմիական, բջջաբանական, ձևաբանական մեթոդների կիրառմամբ: «Միկոզները հիվանդություններ են, որոնք առաջանում են ախտածին սնկերից արտադրված թունավոր նյութերի` միկոտոքսինների ազդեցության հետևանքով և օրգանիզմում զանազան ախտաբանական երևույթների զարգացման պատճառ են դառնում»,- ասաց ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, կ․գ․թ․ Աննա Կարապետյանը և փաստեց, որ այս հետազոտությունների շրջանակում hյուսվածաբանական, բջջաբանական, իմունահիստոքիմիական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվելու են «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունները՝ իմունային բորբոքման բացահայտման նպատակով: Անդրադառնալով «Covid-19» վարակի ծանր դեպքերով հիվանդների օրգանիզմում զարգացող սուր շնչառական դիսթրես համախտանիշին, սեպտիկ շոկին, տարբեր օրգան համակարգերի անբավարարությանը, արյունահոսությանը և արյան մակարդման հետ կապված զանազան խախտումներին, Ա. Կարապետյանը նշեց, որ դրանք կարող են կապված լինել նաև բակտերիաների և սնկերի համակցված վարակների հետ։ «Ստացված տվյալները հնարավորություն կտան բացահայտելու «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների լորձաթաղանթում բորբոքային երևույթների զարգացման բջջաբանական օրինաչափությունները, պարզելու միկրոգործոնների ազդեցության պայմաններում իմունաախտաբանական գործընթացների առկայությունը»,- ասաց Աննա Կարապետյանը և կարևորելով կատարվող գիտահետազոտական աշխատանքները, նշեց, որ դրանց արդյունքները հիմք կծառայեն «Covid-19»–ի դեմ պայքարում նախազգուշական և բուժական միջոցառումների մշակման համար: Ծրագրի շրջանակում պլանավորված հետազոտությունները հնարավորություն կտան Հայաստանում իրականացնելու «Cօvid-19» դեպքերի կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրություն, որը կուղեկցվի բուժման առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակմամբ։
In
other , eco-aprelakerp
Ինչպես պահպանել հարակից տարածքի բնությունը․ սահմանամերձ համայնքների 2700 աշակերտի իրազեկել է WWF Հայաստանը
Posted on 4 Հուլիսի, 2022

Բնության համաշխարհային հիմնադրամը՝ WWF Հայաստանը, այցելություններ է կազմակերպել Հայաստանի Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մի շարք դպրոցներ: Փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում WWF Հայաստանը երկու անգամյա այցելություններ է կազմակարպել Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային 18 դպրոցներ: Առաջին այցերը նպատակաուղղված են եղել բարձրացնելու սահմանամերձ համայնքներում ապրող աշակերտների իրազեկվածությունը՝ իրենց հարակից տարածքի բնության պահպանության վերաբերյալ։ Երկրորդ այցերի արդյունքում, դպրոցներում կազմակերպվել են կինոդիտում և քննարկում ՝ բնության պահպանության մասին։ Ավարտին, ավելի քան 2700 աշակերտ անհատական նվերներ է ստացել WWF Հայաստանի կողմից, ինչպես նաև բոլոր դպրոցները ապահովվել են սպորտային պարագաներով։ Այցերի ընթացքում իրականացվել է նաև ներդպրոցական նկարչական մրցույթ, որի արդյունքում 36 աշակերտներ ստացել են հատուկ նվերներ:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Պլաստիկ տոպրակ գնելիս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը․ նշվեց առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրը
Posted on 4 Հուլիսի, 2022

Որքան էլ պլաստիկ տոպրակները մեծ պահանջարկ ունեն, մատչելի են ու հարմար են օգտագործման համար, այնուամենայնիվ, դրանք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ամեն անգամ պլաստիկ տոպրակ գնելիս յուրաքանչյուրս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են․ 1․ ջրում, 2․մնում ցամաքում։ Անդառնալի վնաս հասցնում 1․ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, 2․ մարդու առողջությանը, 3․ նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր: Շրջակա միջավայրը պլաստիկ տոպրակներից ազատելու համար, յուրաքանչյուր տարի հուլիսի 3-ը նշվում է որպես առանց պլաստիկ տոպրակների միջազգային օր։ Այն առաջին անգամ նշվել է միայն Կատալոնիայում՝ Zero Waste Europe (ZWE) անդամ Rezero-ի նախաձեռնությամբ։ Սակայն, մեկ տարի անց, ZWE-ն Եվրամիությանը ներկայացրել է այն, որպես շրջակա միջավայրը պլաստիկ տոպրակներից ազատելու միջազգային օր: Միայն 2015 թվականին Եվրամիությունն ընդունեց պլաստիկ տոպրակների ուղեցույցները ՝նպատակ ունենալով քայլեր ձեռնարկել պոլիէթիլենային տոպրակների սպառումը մինչև 2018 թվականը նվազեցնելու համար մինչև 90 տոպրակ՝ մեկ անձի համար: Իսկ մինչև 2025 թվականը՝ հուսով են, որ կնվազի մինչև 40 պոլիէթիլենային տոպրակ՝ մեկ անձի համար: Ժամանակի ընթացքում ստեղծվեցին արդյունավետ արշավները, սակայն կազմակերպությանը հետագայում հաջողվեց ճնշում գործադրել մի շարք երկրների վրա՝ սկսելու քայլեր ձեռնարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը նվազեցնելու համար: Օրվա գլխավոր նպատակն է․ բարձրացնել իրազեկվածությունը շրջակա միջավայրին հասցվող այս ոչ կենսաքայքայվող նյութի օգտագործման աճող վնասի մասին: Մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Մտահոգիչ է․որ պոլիէթիլենային տոպրակը աղբավայրում քայքայելու համար պահանջվում է 1000 տարի, չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարիների ընթացքում միահամուռ ջանքերը մինչ այժմ կտրուկ նվազեցրել են ազդեցությունը: Հայաստանը ևս անմասն չէ Իսկ Հայաստանում օրը նշվում է առաջին անգամ։ Այս տարվա հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։ Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։ Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։ Այնուամենայնիվ Ամեն օր ոչ ասեք՝ միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներին, օգտագործեք թղթե տոպրակներ և կտորե պայուսակներ:
In
other , shrjaka-mijavayr
Կայացավ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովը
Posted on 1 Հուլիսի, 2022

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ իր տեսակի մեջ առաջին «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը։
Միջազգային համաժողովի նպատակն էր առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված ու իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային և պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման և հետագայում ավելի սերտ համագործակցության համար։
Այս համաժողովը միավորել էր տարբեր միջառարկայական հետազոտական խմբերի շահառուների և մասնագետների, որոնց թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի փոխնախարարներ Արամ Մեյմարյանը և Գայանե Գաբրիելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, միջազգային փորձագետներ՝ Մարտին Շուլցը եւ Կարստեն Ռինկեն, Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի և Ճկունության ծրագրի, Ջրային կոմիտեի, «Սեւան» ազգային պարկի, «EU4Environment» ծրագրի, ՀԱՀ Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շատ այլ որոշում կայացնողներ եւ ոլորտի առանցքային ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Սիմիդյանը խոսեց ջրային ռեսուրսների պահպանության կարևորության մասին․
«Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում, և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել՝ պայքար ջրի համար։ Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ: Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ՞ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը»։
Այս համաժողովի ընթացքում գիտնականները, փորձագետները, ՀԿ-ների ներկայացուցիչները և որոշում կայացնողները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու աշխատանքը, և մինչ այժմ ձեռք բերված արդյունքները, քննարկեցին Սեւանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի և կառավարման հետ կապված խնդիրներն ու հնարավոր լուծումները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց. «Կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։ Այս բոլոր նախագծերը, ինչպիսին EU4Sevan-ն է, ունեն ընդհանուր գաղափարներ՝ բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում և փոխանցել այս տեղեկատվությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները»:
Համաժողովը խթան կհանդիսանա գիտելիքի և տեղեկատվության համապարփակ փոխանակման, հաղորդակցության, իրազեկման բարձրացման, մասնակից կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատման համար՝ համատեղ իրականացվող գործողությունների միջոցով համալիր խնդիրների հասցեագրման և այս զգայուն ու ծառայություններ մատուցող էկոհամակարգի պահպանության համար հիմնարար առաջարկությունների մշակման նպատակով։
Առաջին նիստը, որը վարում էր ՀՄԿ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը, անդրադարձավ հետազոտության և զարգացման հիմնական արդյունքներին և հիմնական աշխատանքներին:
Երկրորդ նիստը, որը վարում էր EU4Sevan-ի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, կարևորեց ՀՀ կառավարության գործունեությունը` ուղղված Սևանա լճի և նրա ջրբաժանի կառավարման բարելավմանը:
Եվ վերջին նիստը պանելային քննարկում էր՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին, պաշտպանությանը և կայուն զարգացմանը, որը վարում էր ՀԱՀ, Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
«Սևանա լիճը կարևոր պատմամշակութային և տնտեսական արժեք ունի Հայաստանի համար, քանի որ այն խմելու ջրի, ոռոգման ջրի և հիդրոէներգիայի արտադրության աղբյուր է: Այն նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ եւ անկայուն օգտագործման պատճառով (օրինակ՝ սանիտարահիգիենիկ լուծումների անբավարար զարգացում, թունաքիմիկատների և պարարտանյութերի ինտենսիվ օգտագործում, ոռոգման համար ջրի չափից ավելի ջրառ), ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են: Լիճը բախվում է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների, ինչպես նաև կրել է կենսաբազմազանության զգալի կորուստ: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա պահպանությունն ու կայուն օգտագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում», - նշեց EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։
Համաժողովը ճանապարհ հարթեց տարբեր որոշումներ կայացնողների և հիմնական դերակատարների կողմից Սևանա լճի ավազանում գործողությունների ավելի լավ համակարգման համար՝ սիներգիա ստեղծելու և «անիվի հայտնագործումից» խուսափելու համար։ Քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի զեկույցում, որը կծառայի որպես տեղեկատվական աղբյուր հետագա քայլերի համար:
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
Սնկից չթունավորվելու 10 կանոն
Posted on 1 Հուլիսի, 2022

Ամռան գալուն պես հանրապետությունում սկսել են ակտիվանալ սնկից թունավորումների դեպքերը։ Հանգստի մեկնած կամ գյուղաբնակ հանրությունը, հաճախակի գայթակղվելով սեփական ձեռքերով սունկ հավաքելու, պատրաստելու և համտեսելու հաճույքից, երբեմն նույնիսկ չտարբերելով ուտելի և ոչ ուտելի սնկերը, վտանգում են թե՛ սեփական կյանքը, թե՛ մերձավորների։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել։ Սնկերը հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով, գրեթե բոլոր սնկերը՝ թե թունավոր, թե ուտելի, ունեն բուժիչ հատկություններ։ Պատահական չէ, որ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ սնկատեսակներ աճեցնում են դեղամիջոցների, նաև կոսմետիկայի արտադրության համար։ Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր, որոնք ներառում են ոչ միայն թունավոր տեսակները, այլ նաև տհաճ համ ու հոտ ունեցող տեսակները: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ անգամ ուտելի, սակայն հին, փտած սնկերը կարող են թունավոր լինել։ Սնկերը մեր սննդակարգի կարևոր և բարձրորակ բաղադրիչներից են՝ ի հաշիվ դրանցում առկա օգտակար սննդանյութերի, մասնավորապես՝ 1․ սպիտակուցների, 2․հանքանյութերի՝ պղինձ, սելենիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ և այլն, 3․ վիտամինների՝ B խմբի վիտամիններ, նաև վիտամին A, C և D: Առողջարար սննդակարգում սնկերի ներառումը պայմանավորված է նաև դրանց ցածր կալորիականությամբ, իհարկե, խոսքն այս դեպքում յուղի կամ ձեթի մեջ երկար տապակած սնկերի մասին չէ։ Փորձագետները խորհուրդ են տալիս․ 1․նախքան սունը եփելը մաքրել թարմ սնկի մակերեսը, սակայն չհեռացնել կեղևը: 2․Թարմ սունկը կարելի է պահել 36 ժամից ոչ ավել (նախընտրելի է 1 օրից ոչ ավել): 3․ Պահածոյացված մթերքը (օրինակ մարինացված սունկը) երկար պահպանման ժամկետ ունի և հանգիստ կարող ենք օգտագործել տարբեր աղցանների և ուտեստների պատրաստման համար: Խորհուրդ չի տրվում 1․Սունկը երկար պահպանել՝ անգամ սառնարանային պայմաններում, 2․ Սառնարանում՝ հոտավետ մթերքների հետ միասին, քանի որ սնկերը կարող են կլանել կողմնակի հոտերը: 3․ չուտել հում սունկ 4․սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, 5․ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, 6․ ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, 7․ երեխաներին չկերակրել սնկով, 8․ աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, 9․ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, 10․ չզբաղվել ինքնաբուժմամբ։
In
other , shrjaka-mijavayr
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ
Posted on 30 Հունիսի, 2022
Հունիսի 29-ին՝ ժամը 18:52-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Անմիջապես կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին, լիամարվել՝ ժամը 23:10-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
In
shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրին հասցվել է 1.258.500 ՀՀ դրամի չափով վնաս
Posted on 30 Հունիսի, 2022





