Շրջակա միջավայրին հասցվել է 1.258.500 ՀՀ դրամի չափով վնաս

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-1-258-500-%d5%b0%d5%b0-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4/

Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայնատառ»  ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն»  մասնաճյուղի Վանաձորի անտառպետության 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են տարբեր տեսակի ու  տրամագծերի ապօրինի հատված և քողարկված 63 ծառի կոճղ։

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.258.500 ՀՀ դրամի չափով:

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով