Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Նորաբաց «O2 Gardens»-ում, բացի մաքուր օդ շնչելուց, կճանաչեք բույսերն ու կիմանաք՝ ինչպես խնամել այն

Նորաբաց «O2 Gardens»-ում, բացի մաքուր օդ շնչելուց, կճանաչեք բույսերն ու կիմանաք՝ ինչպես խնամել այն
Իր տեսակով տարածաշրջանում առաջին ու եզակի «O2 Gardens» մեգանախագծի բացումով օրերս ազդարարվեց «PROFAL» ընկերության հիմնադրման 20-րդ հոբելյանական տարեդարձի տոնակատարության միջոցառումների շարքը։ Ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար PROFAL ընկերությունն այսուհետ հանդես է գալու որպես PROFAL GROUP՝ մեկ ընդհանուր բրենդի ներքո միավորելով տարբեր ուղղություններ ներկայացնող «PROFAL» «PROFAL HOME», «ELECTRIX», «ARGO» և «O2 GARDENS» բրենդերը: «O2 Gardens»-ը ավելին է, քան թթվածինը», հենց այս կարգախոսով կանաչապատման ուղղությունը ներկայացնող «O2 Gardens» նոր մեգանախագիծը հեռանկարում նաև սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: «Ուրախ ենք, որ PROFAL-ը այսպիսի մեծ հաջողություն է գրանցում՝ ստեղծելով նոր և կրկին նորարարական ընկերություն լանդշաֆտի, բնական ձևավորումների և ընդհանուր առմամբ՝ ինդուստրիալ դիզայնի մեջ: Շատ կարևոր է նման ընկերությունների առաջացումը, որովհետև դրանք մեր երկրում գործող ընկերություններին և բնակելի թաղամասերին, տներին միջազգային մրցունակություն են տալիս», - շնորհավորելով ընկերության հոբելյանի առթիվ, միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բուսաբանական այգու ձևաչափով «Օ2 Gardens»-ում ներկայացված են 2000-ից ավելի բուսատեսակներ, թփեր, ծաղիկներ, ծառեր և բույսերի խնամքի պարագաներ։ Բուսատեսակները ներմուծում են Եվրոպայից ու տարբեր երկրներից, բայց որոշներն աճեցվում են տեղում: Իր տեսակի մեջ եզակի նորաբաց այգում մուտքը, այնտեղ զբոսնել  ցանկացողների համար, անվճար է։ Բացի մաքուր օդ շնչելուց, կարող են տեղում ծանոթանալ բույսերին, իսկ ցանկության դեպքում՝ նաև գնել դրանք: Մեգանախագծի գաղափարը ծագել է հիմնադիրներից Մերուժան Ավետիսյանի մոտ, ապա՝ կյանքի է կոչվել տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո։ «Երկար տարիներ զբաղվելով շինարարությամբ, հասկացանք որ մեր կյանքի կոչած բազմաթիվ նախագծերին կանաչածածկ տարածքներ են պակասում։ Իսկ «O2 Gardens»-ը հենց 10 տարիների ընթացքում գաղափարների զարգացման արդյունքն է»,- ասաց ընկերության համահիմնադիրներից Մերուժան Ավետիսյանն ու կարևորեց էկոլոգիական կրթությունը․ «Հիմնական նպատակը ուսուցողական կենտրոն ստեղծելն է, քանի որ նախատեսում ենք երեխաների համար կազմակերպել  դասընթացներ, որպեսզի նրանք հնարավորություն ստանան տեսնել, թե բույսերն ինչպես են աճում: Դպրոցների հետ համագործակցությունն է նաև առաջնային լինելու։ Նախատեսվում ենք նաւ սեմինարներ ու դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մեր համաքաղաքացիներին էկոլոգիական կրթություն ստանալու»: Ի դեպ, «O2 Gardens»-ը, ընտանեկան հետաքրքիր ժամանցի համար կունենա նաև նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ: «O2 Gardens»-ի բացմանը ներկա էին հանրային ու անվանի դեմքեր՝ ամենատարբեր ոլորտներից, այդ թվում նաև պետական պաշտոնյաներ, գործընկերներ տեղական և միջազգային կազմակերպություններ, ու հյուրեր արտերկրից: «20 տարվա ընթացում PROFAL-ն իրականացրել է 30 հազար նախագիծ»,- փաստեց ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու ձեռքբերումների մասին խոսելով հավելեց․ «Ձեռքբերում է տարբեր երկրներում մեր ներկայացվածությունը՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կարիբյան կղզիներում, ու նույնիսկ ընթացիկ 2 նախագիծ ունենք Բերմուդյան կղզիներում։ Այնուամենայնիվ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ այսօր ամուր ենք կանգնած ոտքերի վրա»,- եզրափակեց Է․ Ավետիսյանը:  

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը ՀՀ տարածքում շարունակում է բարձր մնալ

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը ՀՀ տարածքում շարունակում է բարձր մնալ
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720,  իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Աղտոտվածությունը պայմանավորված է 1 արդյունաբերական գործընթացներով, 2․տրանսպորտային միջոցների շահագործմամբ, 3․շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, 4․կանաչապատ տարածքների պակասով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14  վարչական վարույթ: Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ: Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ: Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել՝ 1 անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, 2․վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, 3․կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:

«Երեխաներին կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը»․ Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի

«Երեխաներին կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը»․ Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի Արևորդի բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը։ Դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար։ Դպրոցի շրջանակում երեխաները կիմանան՝ 1․ վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, 2․կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային հրաշալի արահետներով, 3․կսովորեն ժայռամագլցում, 4․կմասնակցեն քարանձավային քվեստի: Ինչպես նաև՝ 1․մեդիագրագիտության, 2․ պրոֆեսիոնալ լուսանկարչության, 3․ կայուն ապրելակերպի աշխատարանների մասնակիցը կդառնան։ Կկազմակերպվեն նաև ֆիլմերի դիտում-քննարկումներ, երգ ու պար։ Դպրոցը կլինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, և դպրոցին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն հայ, այլև արտասահմանցի փոքրիկները։ «Բոլորովին ինքնատիպ լայնամասշտաբ ձևաչափ, որի շնորհիվ երեխաներին փոքր տարիքից կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը, ինչպես նաև կփոխանցենք կարևոր գիտելիքներ։ Կարևոր եմ համարում նման բնապահպանական ամառային դպրոցի կազմակերպումը, որը նախատեսում ենք դարձնել ամենամյա։ Տեղեկացնեմ նաև, որ ունենք նմանատիպ դասընթացների իրականացման մեծ փորձ, սակայն նման մասշտաբի դասընթաց իրականացվում է առաջին անգամ»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Սևանա լճի մակարդակը, անցյալ տարվա համեմատ, ցածր է 6 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը, անցյալ տարվա համեմատ, ցածր է 6 սանտիմետրով
Հունիսի 27-28-ը Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, որոշ գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ըստ որի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ 1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 230.45մլն. մ³-ով, 2․Ապարանի ջրամբարում՝ 13.75մլն. մ³-ով, 3․Մարմարիկի ջրամբարում` 5.16մլն. մ³-ով, 4․Ազատի ջրամբարում՝ 11.43մլն. մ³-ով 5․ Արփի լիճ ջրամբարում` 4.10մլն. մ³-ով ավելի է։ Իսկ Սևանա լճի մակարդակը, հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում, իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.915մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 33.114մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.128մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 142.224մլն. մ³:

Լողի սիրողական մրցաշարն այս տարի տեղի կունենա  օգոստոսի 6-ին՝ Սևանա լճում

Լողի սիրողական մրցաշարն այս տարի տեղի կունենա  օգոստոսի 6-ին՝ Սևանա լճում
«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարն այս տարի տեղի կունենա  օգոստոսի 6-ին՝ Սևանա լճում,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում տեղի ունեցած փոփոխության համաձայն էլ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր՝ Զանգեզուր» պետական արգելավայրում

Հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր՝ Զանգեզուր» պետական արգելավայրում
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի հունիսի 16-24 «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում։ Կարգավիճակը՝ 1.Հայկական մուֆլոնը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված», 2. Բեզոարյան այծը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։ Հիշեցնում ենք, որ՝ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։ Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով։ Մանրամասները՝ տեսանյութում․  

20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև․ HMC

20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև․ HMC
Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։ Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել  Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում  20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։ Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։ Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։ Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։

O2 Gardens. Մեկնարկում է տարածաշրջանում նոր մեգանախագիծը

O2 Gardens. Մեկնարկում է տարածաշրջանում նոր մեգանախագիծը
Հայաստանում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը հունիսի 24-ին, ժամը 19:30-ին սիրով հրավիրում է մասնակցելու ընկերության 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, որը կմեկնարկի տարածաշրջանում առաջին ու եզակի նախագծի՝ O2 Gardens-ի բացմամբ։ (Հասցե՝ Սիլիկյան թաղամաս 13-րդ փողոց, շենք 2/8,) PROFAL ընկերությունը 20 տարի տեղական և միջազգային շուկայում գործելուց հետո այսօր ներկայանում է որպես  գրուպ, որի կանաչապատման ուղղությունը ներկայացնող O2 Gardens-ը զբաղվում է բույսերի ներկրմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է կանաչապատման համալիր ծառայություններ՝ միջազգային լավագույն փորձով ու մոտեցումներով։ O2 Gardens-ի բացման միոցառումը կմեկնարկի շոու ծրագրով, որից հետո PROFAL ընկերության ղեկավար կազմը կներկայացնի նախագծի մանրամասներն ու առանձնահատկությունները: More than oxygen-Ավելին, քան թթվածին խորհրդանշական կարգախոսով O2 Gardens-ում ներկայացված են լինելու 2000-ից ավել տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր, բույսերի խնամքի պարագաներ։ Բուսաբանական այգու կոնցեպտով O2 Gardens-ն ունենալու է երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանից համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ։ Միջոցառման օրակարգ՝
19:30 Հյուրերի ժամանում, welcome drink
20:15 Միջոցառման ոչ պաշտոնական մասի սկիզբ, շոու-ներկայացում
21:10 Միջոցառման պաշտոնական մաս, ելույթներ
21:40 Միջոցառման պաշտոնական մասի ավարտ, After Party
 

Հրապարակել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության 2021 թվականի ամփոփագիրը․ HMC

Հրապարակել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության 2021 թվականի ամփոփագիրը․ HMC
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն հրապարակել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2021 թվականի ամփոփագիրը: Մթնոլորտային օդի որակի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) համեմատությամբ: Ըստ ներկայացված տվյալների, 2021 թվականի ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Կապան, Քաջարան և Չարենցավան քաղաքներում: Որոշվել են մթնոլորտային օդում փոշու, փոշու մեջ մետաղների (մոտ 21 մետաղ), ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ընդհանուր առմամբ 2021 թվականին կատարվել է մթնոլորտային օդի 36274 նմուշառում, իրականացվել 29324 դիտարկում: Համաձայն իրականացված արդյունքների 2021 թվականին 2020 թվականի համեմատությամբ քաղաքների մթնոլորտային օդում բարձրացել են հետևյալ աղտոտիչների պարունակությունները․ 1․ Երևան՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ, փոշի և գետնամերձ օզոն, 2․ Գյումրի՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ և փոշի, 3․Ալավերդի՝ ազոտի երկօքսիդ, 4․Հրազդան՝ ծծմբի երկօքսիդ, 5․Արարատ՝ ծծմբի երկօքսիդ և փոշի, 6․Կապան՝ ազոտի երկօքսիդ։ Փոշով աղտոտվածության ՍԹԿ-ներից գերազանցումներ դիտվել են նաև Ալավերդի, Վանաձոր և Հրազդան քաղաքներում։ Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաները հիմնականում գերազանցել են ՍԹԿ-ն։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել է անկած Բեզոարյան այծի մնացորդներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել է անկած Բեզոարյան այծի մնացորդներ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, «Խաչաձոր» տեղամասում, հունիսի 22-ին հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Այդ մասին ահազանգ է ստացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին: Տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ՝ Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։