Հայաստանում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը հունիսի 24-ին, ժամը 19:30-ին սիրով հրավիրում է մասնակցելու ընկերության 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, որը կմեկնարկի տարածաշրջանում առաջին ու եզակի նախագծի՝ O2 Gardens-ի բացմամբ։ (Հասցե՝ Սիլիկյան թաղամաս 13-րդ փողոց, շենք 2/8,)
PROFAL ընկերությունը 20 տարի տեղական և միջազգային շուկայում գործելուց հետո այսօր ներկայանում է որպես գրուպ, որի կանաչապատման ուղղությունը ներկայացնող O2 Gardens-ը զբաղվում է բույսերի ներկրմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է կանաչապատման համալիր ծառայություններ՝ միջազգային լավագույն փորձով ու մոտեցումներով։
O2 Gardens-ի բացման միոցառումը կմեկնարկի շոու ծրագրով, որից հետո PROFAL ընկերության ղեկավար կազմը կներկայացնի նախագծի մանրամասներն ու առանձնահատկությունները:
More than oxygen-Ավելին, քան թթվածին խորհրդանշական կարգախոսով O2 Gardens-ում ներկայացված են լինելու 2000-ից ավել տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր, բույսերի խնամքի պարագաներ։ Բուսաբանական այգու կոնցեպտով O2 Gardens-ն ունենալու է երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանից համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ։
Միջոցառման օրակարգ՝
| 19:30 | Հյուրերի ժամանում, welcome drink |
| 20:15 | Միջոցառման ոչ պաշտոնական մասի սկիզբ, շոու-ներկայացում |
| 21:10 | Միջոցառման պաշտոնական մաս, ելույթներ |
| 21:40 | Միջոցառման պաշտոնական մասի ավարտ, After Party |






Թողնել մեկնաբանություն