Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ինչպես ամռանը պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները․ ՍԱՏՄ

Ինչպես ամռանը պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները․ ՍԱՏՄ
Ամառային սեզոնն ազդարարում է նաև տարբեր էքսկուրսիաների մեկնարկը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  պահպանել այս կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: Եթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա1 ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք, 2․ պահեք փակ տարաներում, 3․ առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից: 4․Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն), անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 - +4), 5 կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք, 6․ Խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:   Մթերքները մի գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան: Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացեք խմելու հոսող ջրով, և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց, խուսափելու նպատակով, օճառով լվացեք ձեռքերը, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները։

Շոգին դիմակայելու 11 կանոն

Շոգին դիմակայելու 11 կանոն
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը մշակել է մի քանի պարզ կանոն։ Ըստ կենտրոնի, անհրաժեշտ է․ 1․ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում դրսում չմնալ, 2․ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից, 3 օգտագործել սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, 4 օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, 5․ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն, 6․ չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, 7․ չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում, 8․ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, 9 անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, 10․ պետք է հետևել, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա, 11 այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

FPWC –ն ահազանգում է․ Մարդ-արջ կոնֆլիկտն ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում

FPWC –ն ահազանգում է․ Մարդ-արջ կոնֆլիկտն ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է, որ մարդ-արջ կոնֆլիկտը ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Խնդիրը հատկապես ակնհայտ է Վայոց ձորի մարզում, և այս մասին փաստում են բազմաթիվ ահազանգերը ինչպես հիմնադրամի գրասենյակ, այնպես էլ՝ այլ պատկան մարմինները։ Մասնավորապես, առկա են փաստը վկայող թակարդ-տեսախցիկների նկարահանումներ, որոնք փաստել են արջերի աննախադեպ ակտիվացումը հատկապես տվյալ տարածքում։ «Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման խումբ՝ կազմված ԱԻՆ աշխատակիցներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներից, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցչից և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներից։ Արագ արձագանքման խումբը պատասխանատու կլինի հնարավորինս արագ հասնելու դեպքի վայր, արձանագրելու և փաստագրելու տեղում հարձակման դեպքերը և հաշվետու կլինի պատկան մարմիններին։ Մենք լիահույս ենք, որ նմանատիպ համագործակցությունը կնպաստի մարդ- արջ կոնֆլիկտի մեղմանը Վայոց ձորի մարզում»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կոնֆլիկտի ուսումնասիրմանը, անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտային վարք ցուցաբերող առանձնյակներին բռնելու և ապաստարան տրամադրելու հարցում, ինչպես նաև ֆինանսապես աջակցելու Շրջակա միջավայրի նախարարությանը Հայաստանում արջերի թվաքանակի և տարածվածության ուսումնասիրությունների իրականացմանը՝ International Animal Rescue-ի և FPWC-ի միջոցներով։ ՀՀ ԱԻ նախարարության կողմից առաջարկվել է հարցի շուրջ հանդիպում կազմակերպել։ Հիմնադրամը դեռ սպասում է Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին։ Նշենք, որ հիմնադրամը 2016 թ․ ստեղծել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, տարիներ շարունակ զբաղվում է արջերի փրկությամբ։ Հիմնադրամը մեծ փորձ ունի ոչ միայն անազատության մեջ գտնվող արջերի, այլև բնության մեջ թակարդում հայտնված արջերի փրկության գործում։ Բացի այդ, հիմնադրամը մարդ-արջ կոնֆլիկտը մեղմելու համար նվիրաբերել է էլեկտրական հովիվներ Վայոց ձորի մարզի խոցելի համայնքներին։ Այս փաստերը ևս մեծացնում են կարևորությունը ուշադրությունը սևեռելու Վայոց ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրության վրա։ Մանրամասները՝ տեսանյութում․

ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս

ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս
Հունիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 54.753.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 160.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.599.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 4.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 52.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 9 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 15.150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում՝ արձանագրվել է 11 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմի խախտում՝ արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ՝ արձանագրվել է 1 դեպք: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 284.200 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 569.000 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 25 հանձնարարագիր, որից` 7-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ ՓՀԷԿ, 6-ը՝ արտադրություն 1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, 1-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, 1-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ շինարարություն, 2-ը՝ ձկնաբուծարան, 1-ը՝ կենսապաշար, 1-ը՝ անտառտնտեսություն, 2-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։ Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 21 որոշում՝ 2.190.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 36.535.806 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

Օդի ավազանի աղտոտվածության դեմ լավագույն ֆիլտրը կանաչապատումն է

Օդի ավազանի աղտոտվածության դեմ լավագույն ֆիլտրը կանաչապատումն է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Առհասարակ, օդի ավազանի աղտոտվածությունը կոչվում է «անտեսանելի քիլլեր», որովհետև, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում տարեկան 7 միլիոն մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով։ Օրինակ, եթե ջուրն աղտոտվել է, կարող ենք հանրությանը հանրամատչելի իրազեկել, որ խմեն միայն եռացրած ջուր, որովհետև աղտոտում է տեղի ունեցել։ Բայց, եթե օդի ավազանում է ինչ-որ բան տեղի ունեցել, չենք կարող ասել մի՛ շնչեք։ Շնչառական ճանապարհով մեր օրգանիզմ մուտք գործած «ագենտները» չեն անցնում թունազրկում, այլ թոքերի մեծ ծավալով, անմիջապես անցնում են արյուն։ Այսինքն, այն ինչ խմեցինք լյարդի կողմից թույներից մաքրվելու է, տվյալ դեպքում օրգանիզմը պաշտպանում է, իսկ շնչառականի դեպքում՝ ոչ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու  Քրիստինա Վարդանյանը։ Նրա դիտարկմամբ, օդի ավազանի աղտոտվածության դեմ լավագույն ֆիլտրը կանաչապատումն է․ «Օդի ավազանով պայմանավորված մենք պետք է շատ կանաչապատում իրականացնենք, որովհետև Երևանում ընթանում են բաց շինարարական աշխատանքներ, ոչ մի շինհրապարակ չի փակվում։ Բացի դա, քաղաքում ունենք գործող հանքեր, որոնք չունեն համապատասխան սանպաշտպան գոտիներ»,- թվարկում է Ք․ Վարդանյանն ու փաստում, որ դրանք էլ լուրջ պատճառահետևանքային կապ են հանդիսանում․ «Այս ամենով պայմանավորված մենք ունենք այն առողջական լուրջ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև։ Իմաստունին հարցնում են՝ ե՞րբ պետք է ծառ տնկենք, ասում է՝ 20 տարի առաջ պետք է տնկած լինեիք։ Այսինքն, ցանկացած այն օրը, որ որոշեցիր պետք է ծառ տնկես, արդեն շատ լավ է, որովհետև որքան արագ անես, այնքան ավելի լավ, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ և որտեղ ես տնկում»։   Ըստ զրուցակցի, կանաչապատումը կարևոր հանգամանք է, որը գրագետ իրականացնելու դեպքում, օդի ավազանը կմաքրենք աղտոտվածությունից․ «Կանաչապատումը պետք է բազմաշերտ լինի, ունենա հարթակներ, որ սանիտարահիգենիկ ֆունկցիան կատարի այնպես, ինչպես որ անհրաժեշտ է։ Իրավունք չունենք քաղաքում ունենալ բաց հող, որովհետև փոշու ամենամեծ խնդիրը գալիս է նաև այդտեղից։ Իսկ Երևանում նման բաց տարածքներ մենք շատ ունենք, դրանով էլ պայմանավորված ունենք ալերգիայի բարձր ցուցանիշներ, թոքային հիվանդությունների բարձր քանակ։ Մենք փոխկապակցված ենք բնության հետ»,- փաստում է զրուցակիցն ու վստահեցնում, որ այս հարցում շատ անելիքներ ունենք։

էքսկուրսիան անվտանգ անցկացնելու 12 կանոն

էքսկուրսիան անվտանգ անցկացնելու 12 կանոն
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների, որն առաջարկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ 1․ Շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով։ 2․ Եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն, մթերքները թարմ պահելու համար, ապա՝ մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են՝ - երշիկ, - ապուխտ, - միս, հավի միս, - ճարպ, - պանիր, - հավկիթ։ 3 Խուսափե՛ք երեխաներին տալ․ - կաթնամթերք, - ապխտած մթերք, - ձու, - կրեմային հրուշակեղեն, - աղցաններ Քանի որ թվարկած մթերքները նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար։ 4 Եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում։ 5․ Մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում։ 6․ Ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն։ 7․ Խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված։ 8 Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)։ 9․Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով։ 10․ Խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում)։ 11․ Օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ։ 12 եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

FPWC-ն վայրի կենդանիների փրկության մասշտաբային ծրագիր է իրականացրել Արցախում

FPWC-ն վայրի կենդանիների փրկության մասշտաբային ծրագիր է իրականացրել Արցախում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։ Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր` Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում։ Մասնավորապես, հիմնադրամը Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն է տեղափոխել վեց արջերի, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվել է Երևանի կենդանաբանական այգուն։ Միջոցառումը իրականացվել է Արցախի Վանք գյուղի հարևանությամբ Հայրապետյաններին պատկանող  այգու տարածքում: «Եվս մեկ կարևոր ձեռնարկ իրականություն դարձավ։ Հանդիսանալով EAZA-ի՝ Եվրոպական կենդաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի անդամակից կառույց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծել է EAZA-ի բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան պայմանները կենդանիների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։ Տեղեկացնեմ նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայրապետյանների ընտանիքին հետագայում օգնելու է ստեղծել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար վարժեցված կենդանիների հավաքածուով թերապիայի կենտրոն։ Վայրի կենդանիների փրկության ծրագիրն իրականացվում է International Animal Rescue կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք, որ կազմակերպությունը մշտապես մեր կողքին է և աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ «Սա արջերի փրկության ամենամեծ առաքելությունն է, որը FPWC-ի մեր գործընկերները կատարել են մինչ այժմ IAR-ի աջակցությամբ: Ցանկացած փրկարարական գործողություն, որը ներառում է գերի վայրի կենդանիների անզգայացում, պահանջում է մանրակրկիտ պլանավորում և իրականացում` ապահովելու կենդանիների և մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը: Տեղափոխումը տեղի է ունեցել ճիշտ ժամանակին: Շնորհավորում ենք Ռուբեն Խաչատրյանին և FPWC թիմին լավ կատարած աշխատանքի համար: Այժմ մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք արջերին խնամելու, նրանց սննդարար սնունդ և անասնաբուժական բուժում ապահովելու հարցերին՝ բարելավելու նրանց առողջությունը և նրանց ապահովելու արժանի կյանքով»,- նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթը։ Տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։ 2017թ․հոկտեմբերից Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) ջանքերով մեկնարկել է այդպիսի արջերի փրկության լայնածավալ ծրագիր։ FPWC-ն Հայաստանում միակ կազմակերպությունն է, առ այսօր որը տեխնիկական, մասնագիտական եւ տարածքային հնարավորություն ունի ապահովելու ավելի բարեկեցիկ կյանք այդ արջերի համար։ FPWC-ն ծրագրի շրջանակում ակտիվորեն գործակցում է ՀՀ Բնապահպանության նախարարության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության հետ։ Այս պահի դրությամբ փրկվել եւ ազատավանդակներ են տեղափոխվել 35 արջեր։ Արջերի փրկության ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել «կանաչ» մտածողությունը Հայաստանում և արցախում ձևավորել հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ եւ արմատախիլ անել վայրի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։

«Միասին հաղթահարենք երաշտը»․ հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Միասին հաղթահարենք երաշտը»․ հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հունիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն այս տարի կրում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսը։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում`   գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝ 1․Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա 2․Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա 3․Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա: Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է  1997 թվականին և հանդիսանում է  Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ: «Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։ Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։ Անապատացման հիմնական չափանիշներն են՝ 1 խոնավության գործակցի նվազման միտումը, 2․ օդի և հողի ջերմաստիճանի օրական տատանումների մեծացումը, 3․ տեղումների քանակի նվազումը, 4․ հողագոյացման բնույթի փոփոխությունը, 5․ կենսաբազմազանության նվազումը, 6․ գետերի հոսքի նվազումը և այլն։

Կանխենք ամառային հրդեհները՝ բարձր գիտակցություն ցուցաբերելով

Կանխենք ամառային հրդեհները՝ բարձր գիտակցություն ցուցաբերելով
Ամռան շոգ եղանակով պայմանավորված մեծանում է հրդեհների հավանականությունը։ Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր համաքաղաքացի, մեծ գիտակցություն ցուցաբերելով, խուսափի դրանց անկանխատեսելի հետևանքներից և պահպանի հակահրդեհային սահմանված նորմերը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է և հիշեցման կարգով թվարկում, որ անտառային տարածքներում արգելվում է. 1  Կրակ վառել։ 2․ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել։ 3․Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել։ 4Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: 5Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: Միաժամանակ, հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել․ 1 խոզանները, 2․ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, 3 արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Ինչպես Էկո վարքագիծ դրսևորել աշխատավայրում

Ինչպես Էկո վարքագիծ դրսևորել աշխատավայրում
Էկո վարքագիծը կարևոր հանգամանք է առօրյա բոլոր իրավիճակներում՝ տանը, բնության գրկում, արձակուրդում, թե աշխատանքի վայրում։ Գուցե հիմա կառարկեք, թե աշխատանքի վայրում այն անհնար է, բայց բացառելու փոխարեն հետևե՛ք Eco.am սոցիալական հարթակի խորհուրդներին և ինքներդ համոզվեք դրանում։ 1․ Բացիկներ, ֆաքս ուղարկելու կամ նամակ գրելու փոխարեն, որպես կապի միջոց օգտագործեք էլեկտրոնային փոստի տարբերակը։ 2․ Նոթատետրի փոխարեն սևագրության համար օգտագործեք ոչ անհրաժեշտ տպված թղթերը։ Անգամ երկու կողմում էլ տպված թղթի վրա օգտագործելու համար կգտնվի ազատ տեղ։ 3․ Ձեր գրասենյակային իրերի և տպիչի համար հնարավորության դեպքում միշտ փնտրեք և գնեք վերամշակված թղթեր։ 4․ Հնարավորության դեպքում հրավիրատոմսերի, ծրարների, թղթապանակների և այլնի համար օգտագործեք վերամշակված թուղթ, դրանք միաժամանակ կլինեն և օրիգինալ և օգտակար։ 5․ Աշխատավայրի համար այլևս ոչ անհրաժեշտ ամսագրերը մի՛ նետեք աղբամանը, այլ տվեք Ձեր ընկերներին, կամ՝ Ձեր բժշկին, ատամնաբույժին, կամ տեղական հիվանդանոցին՝ իրենց սպասասրահում դնելու համար։ 6․ Աշխատանքն ավարտելուց հետո անջատեք համակարգիչի էկրանը, տպիչը և այլ սարքավորումներ։ Չնայած, որ համակարգիչը գտնվում է դադարի վիճակում, այն դեռևս շարունակում է էներգիա օգտագործել, և դա համաշխարհային տաքացման համար նպաստավոր պայման է հանդիսանում: 7․ Երբ գնում եք ճաշելու կամ հանդիպման, միշտ անջատեք Ձեր աշխատասենյակի լույսը և համակարգչի էկրանը։