Բնության համաշխարհային հիմնադրամը՝ WWF Հայաստանը, այցելություններ է կազմակերպել Հայաստանի Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մի շարք դպրոցներ:
Փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում WWF Հայաստանը երկու անգամյա այցելություններ է կազմակարպել Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային 18 դպրոցներ:
Առաջին այցերը նպատակաուղղված են եղել բարձրացնելու սահմանամերձ համայնքներում ապրող աշակերտների իրազեկվածությունը՝ իրենց հարակից տարածքի բնության պահպանության վերաբերյալ։
Երկրորդ այցերի արդյունքում, դպրոցներում կազմակերպվել են կինոդիտում և քննարկում ՝ բնության պահպանության մասին։ Ավարտին, ավելի քան 2700 աշակերտ անհատական նվերներ է ստացել WWF Հայաստանի կողմից, ինչպես նաև բոլոր դպրոցները ապահովվել են սպորտային պարագաներով։
Այցերի ընթացքում իրականացվել է նաև ներդպրոցական նկարչական մրցույթ, որի արդյունքում 36 աշակերտներ ստացել են հատուկ նվերներ:






Թողնել մեկնաբանություն