Blog
In
other , eco-aprelakerp , eco-energia , eco-texnologianer , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Լևոն Հարությունյանն առաջարկում է էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել․ տեսանյութ
Posted on 17 Հունվարի, 2024

Եկեք խելամիտ վատնենք թե՛ մեր էներգիան, թե՛ մեր կողմից սպառվող էներգիան ու խնայենք շրջակա միջավայրի ռեսուրսները: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերը (UNDP Armenia Energy Efficiency Projects) առաջարկում է լինել խելամիտ՝ ցուցաբերել էներգաարդյունավետ վարքագիծ և սրտացավ լինել մայր բնության հանդեպ։ Էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու համար նախագծին միացել է նաև դերասան Լևոն Հարությունյանը՝ իր մի քանի էկո խորհուրդներով։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/411439140_410521251310338_1823978295010004373_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4/
In
other , shrjaka-mijavayr
Մինչև 2050 թվականը, կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան
Posted on 17 Հունվարի, 2024

Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները հայտարարել են, թե երկրագնդի որ տարածաշրջանն ամենաշատը կտուժի գլոբալ տաքացումից։ Այդ մասին, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ շեշտելով, որ վերիջինիս ուսումնասիրությունը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում։ Փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունից Ասիայում ընդհանուր տնտեսական կորուստները կարող են կազմել 3,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ տուժած շրջանների ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպան և Հարավային Ամերիկան, որոնց վնասը գնահատվել է համապատասխանաբար՝ 2,6 և 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Բոլոր տարածաշրջանների ընդհանուր տնտեսական կորուստները մինչև 2050 թվականը կկազմեն 12,5 տրիլիոն դոլար։ Հետազոտողները նաև նշել են, որ կլիմայի փոփոխությունը կարժենա 14,5 միլիոն մարդու կյանք։ Ամենավտանգավոր բնական աղետները կլինեն ջրհեղեղները և երաշտները, կորուստներն առաջիկա 26 տարում կարող են կազմել համապատասխանաբար՝ 8,5 միլիոն և 3,2 միլիոն մարդու կյանք: Տնտեսապես ամենակործանարարը ջերմային ալիքներն են լինելու՝ դրանցից ֆինանսական վնասը կկազմի 7,1 տրիլիոն դոլար։ Դրանցից բացի լուրջ վնասներ կհասցնեն երաշտները (3,2 տրլն ԱՄՆ դոլար) և ջրհեղեղները (1,6 տրլն ԱՄՆ դոլար)։ Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6/
In
other , shrjaka-mijavayr
6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին
Posted on 16 Հունվարի, 2024

Վայոց ձորում ընդունված է բերքից բաժին թողնել արջերին, որ հարձակման վտանգը նվազի։ Bears in Mind-ի աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն անում է այնպես, որ Եղեգիս համայնքի նոր սերունդը մեծանա բնության հետ ներդաշնակության գաղափարներով: Eco.am սոցիալական հարթակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացավ, որ նախաձեռնության շնորհիվ դպրոցականները սովորում են արջերի կարևորությունը անտառի առողջության, սերմերի ցրման և էկոհամակարգի կարգավորման համար: Նրանք նաև իմանում են, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել՝ հարձակումից խուսափելու և արջերի հետ համերաշխ կենսամիջավայր կիսելու համար: 6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին․ 1․Արջերը նպաստում են սերմերի տարածմանը՝ սննդի փնտրտուքով անցնելով օրեկան մինչև 80 կմ։ 2․ Արջերի սննդակարգի մեծ մասը՝ գրեթե 80% -ը, կազմում է բուսական կեր։ 3․ Արջերը սնվում են սատկած կենդանիների մնացորդներով և լեշով՝ կանխարգելելով հիվանդությունների տարածումը։ 4․ Արջերը կարգավորում են կճղակավորների թվաքանակը՝ կանխարգելելով գերարածեցումը։ 5․ Արջերը պարարտեցնում եմ անտառի հողը՝ իրականացնելով էկոհամակարգի կարգավորումը։ 6․ Հայկական հավատալիքներում արջն ուժի, վտանգներից և հիվանդություններից պահպանության խորհրդանիշ է։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a3%d5%b8%d6%80%d5%b7-%d5%a1%d6%80%d5%bb%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d6%80/
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Կխթանվի Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում
Posted on 16 Հունվարի, 2024

Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներին Web3-ի և հարակից տեխնոլոգիաների իրավական և տեխնիկական ասպեկտների վերաբերյալ կրթելու համար: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Հայաստանում։ Հիմնվելով Վրաստանի փորձի վրա՝ վրացական կողմը կանցկացնի վեբինար, որտեղ վրացի փորձագետները կկիսվեն իրենց փորձով այն մասին, թե ինչպես են կարգավորող շրջանակները ազդում իրավական դաշտի, ֆինանսների հասանելիության և Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASPs) և այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների վրա: Փոխադարձ վեբինարով հանդես կգան նաև հայաստանյան Web3 ընկերությունները՝ ներկայացնելով իրենց փորձը։ Բացի այդ, կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ հայ և վրացի Web3 համայնքների ներկայացուցիչների հետ՝ էլ ավելի ամրապնդելու առկա կապերը, փոխանակվելու գաղափարներով և հաստատելու կարևոր համագործակցություններ։ «Այս նախաձեռնությունները միասին նշանակալից քայլ են մեր երկրներում Web3 տեխնոլոգիաների զարգացման համար կենսունակ և աջակցող միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք մեր համայնքների ակտիվ մասնակցությանը այս միջոցառումներին և ակնկալում ենք արդյունավետ համագործակցության և աճի տարի Web3 տիրույթում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։
In
other , shrjaka-mijavayr
2023-ին դիտված գլոբալ ջերմաստիճանը եղել է ռեկորդային տաք․ ՀՕԿ
Posted on 15 Հունվարի, 2024

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պաշտոնապես հաստատել է, որ 2023 թվականը ռեկորդային տաք տարի է համարվել։ Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը 1․45°C-ով ավելի է նախարդյունաբերական ժամանակահատվածի (1850-1900թթ․) միջին ջերմաստիճանի նկատմամբ։ Eco.am սոցիալական հարթակը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ համաշխարհային ջերմաստիճանի մոնիթորինգի համար օգտագործվող և ՀՕԿ-ի կողմից հաստատված վեց գլոբալ տվյալների աղբյուրները ցույց են տալիս, որ 2023 թվականին գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը 1․45 °C-ով (± 0․12 °C) բարձր է եղել նախարդյունաբերական ժամանակահատվածի միջին նկատմամբ: 1980-ական թվականներից ի վեր յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը։ Անցած ինը տարիները եղել են պատմության մեջ ամենատաքը: 2016 և 2020 թվականները նախկինում դասվել են որպես ռեկորդային ամենատաք տարիները՝ 1․29 (±0․12°C) և 1․27 (±0․12°C) ջերմաստիճանային շեղումներով։ Գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ մոնիթորինգը կլիմայի և դրա փոփոխության միայն մեկ ցուցանիշ է: Այլ հիմնական ցուցանիշները ներառում են՝ 1․ ջերմոցային գազերի կոնցենտրացիան, 2․ օվկիանոսի ջերմությունը և թթվայնացումը, 3․ ծովի մակարդակը, 4․ ծովի սառույցի զբաղեցրած մակերեսը և սառցադաշտերի զանգվածի փոփոխությունը: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b0%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%bf%d5%a1%d6%80/
In
other , shrjaka-mijavayr
Էկոպարեկային ծառայությունը շուրջօրյա հսկողություն կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքներում
Posted on 15 Հունվարի, 2024

Էկոպարեկային ծառայության նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքով շուրջօրյա հսկողություն կիրականացվի ինչպես անտառներում, այնպես էլ բնության հատուկ պահպանվող տարածքներում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու հավելեց, որ նոր օրենքով ծառայողին իրավունք է տրվել արձանագրել խախտումները, վարչական իրավախախտման դեպքում սահմանել տուգանք, իսկ խախտողի կողմից՝ ծառայողի պահանջին չենթարկվելու դեպքում համապատասխան միջոց ձեռնարկել: «Նման ծառայություն հիմնելը 2005 թվականի անտառային օրենսգրքի խմբագրությամբ նախատեսված դրույթ էր, երկար տարիների գործընթացի արդյունքում, ի վերջո, 2023 թվականին ընդունեցինք այդ օրենքը»,- ասաց Սիմիդյանն ու ընդգծեց․ «Իհարկե նման ծառայության տրամադրվածությունն այնպես էր, որ ծառայությունը կգործի միայն անտառային տարածքներում, բայց օրենքի մշակման արդյունքում հասկացանք, որ նման ծառայություն պետք է լինի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում ևս»։ ՇՄ նախարարի փոխանցմամբ, էկոպարեկային ծառայության հիմնման նպատակը 24-ժամյա հսկողությունն է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանման համար, ինչի արդյունքում էլ, ըստ Սիմիդյանի, կկրճատվեն ապօրինությունները․ «Գարնանը կիրականացվի ընդունելություն և դասընթացներ, որից հետո աշխատակիցները կանցնեն աշխատանքի»,-հավելեց նախարարն ու վստահեցրեց, որ էկոպարեկային ծառայությունը հագեցած կլինի համապատասխան սարքավորումներով»։ ECO.AM ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a5%d5%ac-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5/
In
other , shrjaka-mijavayr
Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով․ տեսանյութ
Posted on 12 Հունվարի, 2024

Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով։ Այնուհետև մարդկությանը սպառնում է սարսափելի աղետ, որը տեղի է ունենում մոլորակի վրա յուրաքանչյուր 12 հազար տարին մեկ, և յուրաքանչյուր 24 հազար տարին մեկ այն ավելի ուժեղ է: Որտեղից է հայտնի, որ աղետները տեղի են ունենում երկրի վրա նման հաճախականությամբ: Eco.am սոցիալական հարթակը Արարող հասարակություն նախագծից տեղեկացավ, որ այս վարկածը տարբեր ժամանակներում, միմյանցից անկախ, առաջ են քաշել ամերիկացի և սովետական գիտնականները, ինչպես նաև տարբեր երկրների հետազոտողներ: Մանրամասները՝ Կրեատիվ հասարակություն նախագծի տեսանյութում․ [video width="360" height="640" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/417475132_2571201096369460_7535776261445251606_n.mp4"][/video]
In
other , eco-energia , eco-texnologianer
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերության համար 2023-ը հագեցած տարի էր
Posted on 12 Հունվարի, 2024

Անցնելով բազմաթիվ դժվարություններով՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերությանը հաջողվեց 2023 թվականը դարձնել ձեռքբերումների տարի՝ արևային տեխնոլոգիաների ոլորտի համար։ 1․2023 թվականի ընթացքում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության արևային համակարգերի ընդհանուր հզորությունը կազմել է 17 մեգավատտ 2․Ընդհանուր նախագծված և տեղադրված կայանների հզորությունը գերազանցել է ավելի քան 150 մեգավատտը 3․Ջրատաքացուցիչների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 7000-ը Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/10000000_889342125990325_3677500389330554786_n.mp4"][/video]
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին
Posted on 11 Հունվարի, 2024

Կլիմայի փոփոխության տեմպերը տագնապալիորեն աճել են 2011-2020 թվականներին և դարձել երբևէ գրանցված ամենատաք տասնամյակը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիայի շարունակական աճը հանգեցրել է՝ 1․ ցամաքի և օվկիանոսի ռեկորդային բարձր ջերմաստիճանների գրանցմանը, 2․սառույցի հալման, 3․ ծովի մակարդակի բարձրացման կտրուկ արագացմանը: «Գլոբալ կլիմայի տաքացման արագացման տասնամյակը» տագնապ է առաջացրել, մասնավորապես բևեռային և լեռնային շրջանների էկոհամակարգերում տեղի ունեցող կտրուկ և անդառնալի փոփոխությունների հետևանքով: Զեկույցի համաձայն սառցադաշտերը կրճատվում են տարեկան մոտ 1 մետրով, ինչը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ միլիոնավոր մարդկանց ջրամատակարարման համար: Անտարկտիկայի սառցադաշտերի հալոցքը 2011-2020 թվականներին գրեթե 75% -ով ավելի էր նախորդ՝ 2001-2010 թվականների տասնամյակի համեմատ, ինչը նպաստում է ծովի մակարդակի հետագա բարձրացմանը, ինչն էլ իր հերթին վտանգում է ցածրադիր ափամերձ շրջանների և պետությունների գոյությունը: Զեկույցում ասվում է, որ 2011-2020 թվականների ընթացքում Անտարկտիկայի վրա օզոնային շերտի խոռոչն ավելի փոքր է եղել, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում։ Օզոնաքայքայիչ քիմիական նյութերի փուլ առ փուլ դուրս բերելու հաջող և համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ հաջողվել է գրանցել առաջընթաց այս խնդրում: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ac%d5%b8%d6%81%d6%84%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0/
In
other , shrjaka-mijavayr
Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է
Posted on 11 Հունվարի, 2024




