Էկոպարեկային ծառայությունը շուրջօրյա հսկողություն կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքներում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d6%85%d6%80%d5%b5/

Էկոպարեկային ծառայության նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքով շուրջօրյա հսկողություն կիրականացվի ինչպես անտառներում, այնպես էլ բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու հավելեց, որ նոր օրենքով ծառայողին իրավունք է տրվել արձանագրել խախտումները, վարչական իրավախախտման դեպքում սահմանել տուգանք, իսկ խախտողի կողմից՝ ծառայողի պահանջին չենթարկվելու դեպքում համապատասխան միջոց ձեռնարկել:

«Նման ծառայություն հիմնելը 2005 թվականի անտառային օրենսգրքի խմբագրությամբ նախատեսված դրույթ էր, երկար տարիների գործընթացի արդյունքում, ի վերջո, 2023 թվականին ընդունեցինք այդ օրենքը»,- ասաց Սիմիդյանն ու ընդգծեց․ «Իհարկե նման ծառայության տրամադրվածությունն այնպես էր, որ ծառայությունը կգործի միայն անտառային տարածքներում, բայց օրենքի մշակման արդյունքում հասկացանք, որ նման ծառայություն պետք է լինի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում ևս»։

ՇՄ նախարարի փոխանցմամբ, էկոպարեկային ծառայության հիմնման նպատակը 24-ժամյա հսկողությունն է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանման համար, ինչի արդյունքում էլ, ըստ Սիմիդյանի, կկրճատվեն ապօրինությունները․ «Գարնանը կիրականացվի ընդունելություն և դասընթացներ, որից հետո աշխատակիցները կանցնեն աշխատանքի»,-հավելեց նախարարն ու վստահեցրեց, որ էկոպարեկային  ծառայությունը հագեցած կլինի համապատասխան սարքավորումներով»։

ECO.AM

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով