2023-ին դիտված գլոբալ ջերմաստիճանը եղել է ռեկորդային տաք․ ՀՕԿ

https://eco.am/2023-%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d5%b2%d5%a5%d5%ac-%d5%a7/

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պաշտոնապես հաստատել է, որ 2023 թվականը ռեկորդային տաք տարի է համարվել։ Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը 1․45°C-ով ավելի է նախարդյունաբերական ժամանակահատվածի (1850-1900թթ․) միջին ջերմաստիճանի նկատմամբ։

Eco.am  սոցիալական հարթակը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ համաշխարհային ջերմաստիճանի մոնիթորինգի համար օգտագործվող և ՀՕԿ-ի կողմից հաստատված վեց գլոբալ տվյալների աղբյուրները ցույց են տալիս, որ 2023 թվականին գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը 1․45 °C-ով (± 0․12 °C) բարձր է եղել նախարդյունաբերական ժամանակահատվածի միջին նկատմամբ:

1980-ական թվականներից ի վեր  յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը։ Անցած ինը տարիները եղել են պատմության մեջ ամենատաքը:

2016 և 2020 թվականները նախկինում դասվել են որպես ռեկորդային ամենատաք տարիները՝ 1․29 (±0․12°C) և 1․27 (±0․12°C) ջերմաստիճանային շեղումներով։

Գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ մոնիթորինգը կլիմայի և դրա փոփոխության միայն մեկ ցուցանիշ է: Այլ հիմնական ցուցանիշները ներառում են՝

1 ջերմոցային գազերի կոնցենտրացիան,

2 օվկիանոսի ջերմությունը և թթվայնացումը,

3 ծովի մակարդակը,

4 ծովի սառույցի զբաղեցրած մակերեսը և սառցադաշտերի զանգվածի փոփոխությունը:

Մանրամասները՝ այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին նոր ռեկորդներ կսահմանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով