6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին

https://eco.am/6-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%9d-%d5%a3%d5%b8%d6%80%d5%b7-%d5%a1%d6%80%d5%bb%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Վայոց ձորում ընդունված է բերքից բաժին թողնել արջերին, որ հարձակման վտանգը նվազի։ Bears in Mind-ի աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն անում է այնպես, որ Եղեգիս համայնքի նոր սերունդը մեծանա բնության հետ ներդաշնակության գաղափարներով:

Eco.am սոցիալական հարթակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացավ, որ նախաձեռնության շնորհիվ դպրոցականները սովորում են արջերի կարևորությունը անտառի առողջության, սերմերի ցրման և էկոհամակարգի կարգավորման համար: Նրանք նաև իմանում են, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել՝ հարձակումից խուսափելու և արջերի հետ համերաշխ կենսամիջավայր կիսելու համար:

6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին

1Արջերը նպաստում են սերմերի տարածմանը՝ սննդի փնտրտուքով անցնելով օրեկան մինչև 80 կմ։

2 Արջերի սննդակարգի մեծ մասը՝ գրեթե 80% -ը, կազմում է բուսական կեր։

3 Արջերը սնվում են սատկած կենդանիների մնացորդներով և լեշով՝ կանխարգելելով հիվանդությունների տարածումը։

4․ Արջերը կարգավորում են կճղակավորների թվաքանակը՝ կանխարգելելով գերարածեցումը։

5 Արջերը պարարտեցնում եմ անտառի հողը՝ իրականացնելով էկոհամակարգի կարգավորումը։

6․ Հայկական հավատալիքներում արջն ուժի, վտանգներից և հիվանդություններից պահպանության խորհրդանիշ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գորշ արջերի կողմից բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ խնդիրը՝ ՇՄՆ ուշադրության կենտրոնում է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով