Մինչև 2050 թվականը, կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2050-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները հայտարարել են, թե  երկրագնդի որ տարածաշրջանն ամենաշատը կտուժի գլոբալ տաքացումից։ Այդ մասին, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ շեշտելով, որ  վերիջինիս ուսումնասիրությունը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում։

Փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունից Ասիայում ընդհանուր տնտեսական կորուստները կարող են կազմել 3,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ տուժած շրջանների ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպան և Հարավային Ամերիկան, որոնց վնասը գնահատվել է համապատասխանաբար՝ 2,6 և 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Բոլոր տարածաշրջանների ընդհանուր տնտեսական կորուստները մինչև 2050 թվականը կկազմեն 12,5 տրիլիոն դոլար։

Հետազոտողները նաև նշել են, որ կլիմայի փոփոխությունը կարժենա 14,5 միլիոն մարդու կյանք։

Ամենավտանգավոր բնական աղետները կլինեն ջրհեղեղները և երաշտները, կորուստներն առաջիկա 26 տարում կարող են կազմել համապատասխանաբար՝ 8,5 միլիոն և 3,2 միլիոն մարդու կյանք:

Տնտեսապես ամենակործանարարը ջերմային ալիքներն են լինելու՝ դրանցից ֆինանսական վնասը կկազմի 7,1 տրիլիոն դոլար։ Դրանցից բացի լուրջ վնասներ կհասցնեն երաշտները (3,2 տրլն ԱՄՆ դոլար) և ջրհեղեղները (1,6 տրլն ԱՄՆ դոլար)։

Մանրամասները՝ այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով․ տեսանյութ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով