Blog
In
other , shrjaka-mijavayr
«Առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան»․ Հովհաննես Մարտիրոսյան
Posted on 10 Հունվարի, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականին կատարված ստուգումների համատեքստում առանձնացրել է առավել ռիսկային ոլորտները։ Մասնավորապես՝ 1․ ընդերքօգտագործման ոլորտում կատարվել է 78 ստուգում, 2․ ջրօգտագործման ոլորտում՝ 61, 3․ արտադրության ոլորտում՝ 58, 4․ շինարարության ոլորտում՝ 34 և այլն։ Ստուգումների և վարչական վարույթների արդյունքում՝ 1․հայտնաբերվել է ընդհանուր 2483 իրավախախտման դեպք, 2․կայացվել է վարչական տույժի 1114 որոշում, 3․կիրառվել է վարչական տույժ՝ 135 մլն 200 հազար դրամի չափով։ 4․Պետությանը պատճառած վնասի չափը կազմում է 4 մլրդ 882 մլն դրամ, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման, բուսական և կենդանական աշխարհի ոլորտներին։ «Հանքարդյունաբերության ոլորտում հիմնական խախտումները նախագծային պայմանները չպահպանելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի, ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը հաճախակի բնույթ են կրում, արդյունքում՝ իրականացնում են ընդերքօգտագործման տարածքից դուրս արդյունահանում․ «Տնտեսվարողն այդ տարածքն օգտագործելու լիցենզիա չունի, բայց այդտեղ աշխատանքներ է կատարում»,- նշում է Հովհաննես Մարտիրոսյանն ու անդրադարձ կատարում նաև ջրօգտագործման ոլորտին․ «Հաճախ հանդիպում ենք ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ։ Օրինակ՝ հաշվիչները կապարակնքված չեն լինում, թույլ տրված չափից ավելի ջուր են օգտագործում։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ջրօգտագործման թույլտվություն չեն ունեցել, ինչի արդյունքում մենք տնտեսվարողի գործունեության կասեցման որոշում ենք ունեցել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։ Սակայն ՀՀ բնապահպանության ընդերքի տեսչական մարմինը 2024 թվականին ստուգումների նոր նշաձող է սահմանել՝ ապահովելով տեխնիկական հագեցվածություն․ «Հմտություններն են կատարելագործվել, տեխնիկական հագեցվածությունն է ապահովվել, նոր տեխնոլոգիաներ են կիրառվել։ Ստուգումների սահմանված նոր նշաձողի արդյունքում ավելի շատ ստուգումներ են լինելու»,- շեշտեց տեսչական մարմնի ղեկավարն ու հորդորեց քաղաքացիներին․ «Հետևել բնապահպանական ոլորտում օրենսդրությամբ սահմանված նորմերին, առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը նաև համամատականներ կատարեց․ «Եթե 2022 թվականին տեսչական մարմնի կողմից կատարվել է 267 ստուգում, ապա 2023-ին՝ 292։ Դրանց թվում և ծրագրային, և արտածրագրային ստուգումներն են»,- հավելեց տեսչական մարմնի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%a1%d5%ba-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%a8-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd/
In
other , eco-dizayn , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Տնային բույսերն ու կենդանիները․ ինչպե՞ս նրանց համար տանը ստեղծել ապահով միջավայր
Posted on 10 Հունվարի, 2024

Եթե սիրում եք բույսեր և ունեք ընտանի կենդանիներ, ապա կարևոր է հետևել մի քանի կարևոր կանոններ։ Որպեսզի միաժամանակ և՛ բույսերի, և՛ կենդանիների համար ձեր տանը կարողանաք ապահով միջավայր ստեղծելու Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ₂ Gardens-ի կողմից մշակված մի քանի կանոններ։
1️․ Կան բույսեր, որոնք պարունակում են թունավոր տարրեր կենդանիների համար։ Նախքան նոր բույս գնելը համոզվեք, որ այն անվտանգ է Ձեր կենդանու համար։
2․ Բույսերը պահեք բարձր մակերեսների վրա, որոնք անհասանելի կլինեն Ձեր կենդանիների համար, օրինակ՝ բարձր դարակների վրա։
3️․ Խուսափեք թունավոր պարարտանյութերի օգտագործումից։ Բույսերը պարարտացնելիս ընտրեք կենդանիների համար ապահով տարբերակներ, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութեր։
4️․ Օգտագործեք ծանր ամաններ, կամ ավելացրեք քարեր ծաղկամանի մեջ, որպեսզի, նույնիսկ փորձելու դեպքում, կենդանին չկարողանա գցել Ձեր բույսը։
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ընտանի կենդանի տարբեր է, ուստի պետք է հետևել նրանց վարքին և գտնել ամենահարմար տարբերակները նրանց և Ձեր բույսերը պաշտպանելու համար։
Ի դեպ, Օ₂ Gardens-ում կգտնեք 2.000-ից ավել բույսերի, ծառերի և թփերի տեսակներ, ինչպես նաև՝ ծաղկամանների ամենամեծ և յուրօրինակ տեսականի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
5 խորհուրդ՝ տնային բույսերի խնամքի համար
In
other , eco-energia , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Ինչ նպատակ ունի «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը
Posted on 9 Հունվարի, 2024

ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով։ «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են պինդ կենսազանգվածային վառելիքով աշխատող և տնային տնտեսություններում օգտագործվող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հետ կապված հայաստանյան ու միջազգային ստանդարտները։ Ինչպես նաև գնահատվել ու կատարելագործվել են վառարանների և կաթսաների տեխնիկական պարամետրերը՝ դրանք համապատասխանեցնելով առկա ստանդարտների պահանջներին։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/418217511_3658429481066617_6458962708402091560_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4/
In
other , shrjaka-mijavayr
Երևանյան լիճը կրկին վերածվել է աղբավայրի․ տեսանյութ
Posted on 9 Հունվարի, 2024

2022 թվականի գարնանը Երևանի քաղաքպետարանը մեծ շուքով հայտարարեց, որ Երևանյան լիճը մաքրել են 50 տարվա աղբից։ Գրեթե 2 տարի անց լիճն ունի ցավալի տեսք՝ կրկին վերածվել է աղբավայրի։ Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/418130175_708031531431869_2559556249803838830_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/50-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%ab%d6%81-%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8/
In
other , shrjaka-mijavayr
2023-ին ՀՀ ԳԱԱ-ն 35 նիստով քննարկել է Սևանա լճին և ջրավազանին առնչվող ծրագրեր ու նախագծեր
Posted on 8 Հունվարի, 2024

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը 2023 թվականին անցկացրել է 35 նիստ։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ քննարկվել են Սևանա լճին և ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ: Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված 41 ծրագրերին, նախագծերին և առաջարկություններին տրվել է 16 բացասական և 25 դրական կարծիք։ Բացասական կարծիք է տրվել Սևանա լճից ջրառի, Սևանա լճի ջրավազանում տարբեր բնույթի հանքավայրերի բացման և կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդիականացման, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ծրագրերին ու նախագծերին։ Դրական կարծիք է տրվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման և օգտագործման, ոռոգման նպատակով, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների հիմնման, Գեղարքունիքի մարզում երկրաբանական հետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերին։ Հանձնաժողովը քննարկել և 19 առաջարկություն է տվել Սևանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների նվազեցման, բույսերի ջրապահանջի նորմերը պահպանելու, Սևանա լճի ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, Սևանա լճի բացասական հաշվեկշռի կարգավորման և բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ։ Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանություն է տրվել Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների վերաբերյալ որոշման նախագծին։ Ընթացիկ տարում իրականացվել է այց Սևանա լճի ջրավազան, կազմակերպվել են քննարկումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ համատեղ: Համատեղ քննարկումներ են կազմակերպվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ: Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ հանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ «ADWISE Consulting» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն - EU4Sevan» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացող Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի վերաբերյալ, EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական թարմացման նպատակով, EU4Sevan ծրագրի շրջանակներում 2023թ․ ընթացքում կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ: Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպել է հանդիպումներ մամուլի ներկայացուցիչների հետ՝ հանրությանը ներկայացնելով Սևանա լճի խնդիրները: Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է 2024թ․ աշխատանքային ծրագիրը և տարեկան գործունեության հաշվետվությունը, որոնք ներկայացվում են ՀՀ ԳԱԱ նախագահին: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%bd%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Ի՞նչ նպատակ է հետապնդում մինչև 2050թ․ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը
Posted on 8 Հունվարի, 2024

ՀՀ Կառավարությունում կայացած հերթական նիստում հաստատվել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից: Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում կլիմայական չեզոքության հասնելու նպատակը: Կառավարությունը սույն ռազմավարությամբ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք մակարդակ նվազեցնելու հավակնությունը: Ռազմավարության ընդունմամբ Կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները. 1․ երկարաժամկետ օրակարգի ապահովում կլիմայական հանձնառությունների համար, 2․ վաղ և կանխատեսելի ազդակների հաղորդում ներդրողներին և տնտեսության ոլորտներին՝ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելու նպատակով, 3․ զարգացման նպատակների համադրում կլիմայական գործողությունների հետ և հնարավորությունների համակարգված դիտարկում ողջ տնտեսության կտրվածքով, 4․ տեխնոլոգիական առաջընթացի միտումներին համահունչ տնտեսական քաղաքականության մշակում՝ փոխակերպելով մարտահրավերները հնարավորությունների: Ռազմավարությունն ընդգրկում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման 5 հիմնական ոլորտները․ 1․ էներգետիկա, 2․գյուղատնտեսություն, 3․արդյունաբերական գործընթացներ, 4․ անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում, 5․ թափոններ՝ ըստ սցենարների ներկայացնելով քաղաքականության հիմնական ուղղությունները և ծրագրային նախաձեռնությունները: Դրանք ուղղված են ոլորտների տեխնոլոգիական առաջընթացի և կայուն զարգացման ապահովմանը, միաժամանակ իրացնելով նույն ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մեծ ներուժը: Դիտարկված երեք սցենարներն ուղենշային նշանակություն կունենան ձևավորված տեսլականին հասնելու ճանապարհին՝ ներդրված ջանքերի դիմաց համապատասխան արդյունքներ ակնկալելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության ճշգրտումներ կատարելու տրամաբանությամբ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-2022-30-%d5%a9%d5%a9%e2%80%a4-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3/
In
other , shrjaka-mijavayr
«Լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»․Գագիկ Սուրենյան
Posted on 29 Դեկտեմբերի, 2023

«Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ու հավելեց․ «Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ Սուրենյանի փոխանցմամբ Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։ «Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։ Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Սուրենյանը։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ տեղեկացրեց, որ լեռնային շրջաններում ձյան պաշարներ քիչ են կուտակվում․ «Առանձին լեռնային շրջաններում նույնիսկ տեղումները լինում են անձրևի տեսքով։ Մենք, օրինակ, պետք է 1700 մետրից բարձր հատվածում ունենայինք ձնածածկույթ, բայց այսօրվա դրությամբ չունենք։ Դրանից բացի, վերջին տարիներին ապրիլ, մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է»,- ասաց Լևոն Ազիզյանն ու ընդգծեց, որ ապրիլ, մայիս ամիսների փոխարեն, ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված ձնհալքը տեղի է ունենում աստիճանական՝ առանց էական հոսք առաջացնելու։ Ներկայացնելով ջրային ռեսուրսների ու ջրամբարների լցվածության այս տարվա ցուցանիշները՝ Լևոն Ազիզյանը նշել է, որ մոտ 35 տոկոսով ցածր է եղել 2022 թվականի համեմատ։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Բնական եղևնին կարող է պարունակել փոշի․ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն առանց հիվանդանալու
Posted on 29 Դեկտեմբերի, 2023

Նոր տարին երեխաների սիրելի տոներից է: Վստահ ենք, ծնողներին պետք կգան այն խորհուրդները, որոնք ներկայացնում է Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը: Եվ այսպես, ինչպե ՞ս անցկացնել տոնական օրերն առանց հիվանդանալու ռիսկերի 1․Եթե Ձեր երեխան ունի ալերգիա, հիշե՛ք, որ տոնածառը, ինչպես բնական, այնպես էլ արհեստական, կարող է նպաստել ալերգիայի սրացմանը։ 2․Բնական եղևնին կարող է պարունակել փոշի, բորբոսներ, միջատներ, ցողված լինել վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված հեղուկով։ 3․Խորհուրդ է տրվում լվանալ այդպիսի եղևնին տաք ջրով, չորացնել, հետո միայն տեղադրել և զարդարել։ 4․Արհեստական եղևնիները ևս կարող են երեխայի մոտ ալերգիայի սրման պատճառ հանդիսանալ։ Դրանք նույնպես պետք է լվանալ, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, և հեռացնել եղևնու վրա նստած փոշին։ 5․Բացի այդ, այդպիսի եղևնիները կարող են մշակված լինել հատուկ հոտավետ նյութերով, սոճու բույրով, որոնց նկատմամբ երեխան կարող է ալերգիա ունենալ։ 6․Կարևոր է հիշել, որ ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել ոչ միայն մաշկի վրա ցանով, քորով, փռշտոցով և հազով, այլև կյանքին սպառնացող իրավիճակով՝ Կվինկեի այտուցի տեսքով։ 7․Անհնար է ամեն ինչ կանխատեսել, այդ պատճառով ձեռքի տակ պետք է ունենալ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցներ, լավագույնը՝ հեղուկ վիճակում, քանի որ դեղն այդ վիճակում ավելի արագ է ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես նաև համապատասխանում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։ Մասնագետի խոսքով՝ խաղալիքների ընտրությանը ևս անհրաժեշտ է պատասխանատվությամբ մոտենալ։ Պրոֆեսոր Սիմոնյանը նախազգուշացնում է հատկապես խաղալիք զենք գնելու վերաբերյալ, քանի որ փամփուշտները կարող են ներթափանցել երեխայի աչքի մեջ կամ այլ լուրջ վնաս պատճառել։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%9d-%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8/
In
other , eco-snund
Ուտեստ պատրաստելու 8 կանոն՝ տոնական օրերին ընդառաջ
Posted on 28 Դեկտեմբերի, 2023

Ամանորյա տոներին ընդառաջ տնային տնտեսուհիները երբեմն տոնական սեղանների համար ուտեստները պատրաստում են օրեր առաջ և պահում սառցարանում։ ՀՀ Առողջապահության նախարարությունը առաջարկում է տոնական օրերին սնունդ պատրաստելիս առաջնորդվել մի քանի կարևոր կանոններով։ 1․ Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը: 2․ Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: 3․ Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում: 4․Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: 5․ Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: 6․ Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում: 7․ Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով: 8․ Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-6-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6/
In
other , eco-snund
Ինչպես պահպանել երեխայի առողջ սննդակարգը՝ տոնական օրերին 7 խորհուրդ
Posted on 27 Դեկտեմբերի, 2023





