Blog
In
other , shrjaka-mijavayr
Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած բարեփոխումները և օրենսդրական կարգավորումները. ՇՄՆ ամփոփել է անցնող տարին
Posted on 27 Դեկտեմբերի, 2023

Համաձան ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում վերջին տասնամյակներին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14%-ով: նույն տվյալների համաձայն ՝ օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա 4.70C-ով,իսկ՝տեղումները 8.3%-ով։ Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը և Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը լրագրողների հետ ամփոփել են անցնող տարին՝ ՀՀ ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել հաշվետու ժամանակաշրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները։ Ինչպես նաև անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։ Նախարարի տեղակաՏիգրան Գաբրիելյանը ներկայացրել է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը՝ ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, և թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ: Օրենսդրական կարգավորումների շրջանակում բանախոսներն անդրադարձ են կատարել ոլորտը կարգավորող կարևոր փոփոխություններին՝ 1․ ամրագրվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից, 2․ ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից, 3․ նախատեսվել է արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար, 4․ ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը, 5․ ընդունվել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, համաձայն որի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կիրականացվի ավելի հստակ ու մատչելի, օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան: Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարի տեղակալը անդրադարձել է ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջին և մեկնաբանել հնչող տեսակետները և կարգի դրույթները։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b4%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bb%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d5%a1%d5%af/
In
other , eco-snund
6 խորհուրդ` նախատոնական գնումներ կատարելիս
Posted on 26 Դեկտեմբերի, 2023

Նախատոնական գնումների եռուզեռն արդեն սկսված է, սակայն կարևոր է գնումներ կատարելիս ճիշտ կողմնորոշվել, թե ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց գնել և ինչպե՞ս խուսափել թունավորումներից։ Նախատոնական գնումներ կատարելիս ՀՀ առողջապահության նախարարությունը 6 կարևոր խորհուրդ է հիշեցնում․ 1․ Գնումներ կատարել խանութներից, ոչ թե՝ պատահական վայրերից։ 2․Օգտագործել մշակում անցած գործարանային մթերքներ։ 3․ Ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, ժամկետին և տեսքին։ 4․Գնել թարմ մթերք, իսկ պատրաստի կերակրատեսակների դեպքում հետևել պահպանման պայմաններին։ 5․Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։ 6․ Աղցանները պատրաստել քիչ քանակով։
In
other , eco-aprelakerp , eco-energia , eco-texnologianer
Ինչպես էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել․ 5 խորհուրդ UNDP-ից
Posted on 26 Դեկտեմբերի, 2023

Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու մի քանի կարևորվ քայլեր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերի (UNDP Armenia Energy Efficiency Projects) կողմից։
Կազմակերպության կողմից առաջարկած 5 քայլերին մեր ընթերցողն արդեն ծանոթ է, այժմ ներկայացնում ենք ևս 5 պարզ բայց կարևոր խորհուրդ, որոնց հետևելով` կարող եք հասնել էներգետիկ ծախսերի զգալի տնտեսմանը։
Եթե ուզում եք գումար խնայել ու միաժամանակ լավ գործ անել, ապա՝
1․ Շիկացման լամպերը փոխարինեք լեդ լամպերով․
2․Տեղադրեք էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ․
3․ Ամռանը օդորակիչի ջերմաստիճանը պահպանեք 21 աստիճանից ոչ պակաս․
4․ Ընտրեք «էներգաարդյունավետ» պիտակով սարքեր․
5․ Ձմռանը ձեր տան ներքին ջերմաստիջանը նվազեցրեք 3-5 աստիճանով․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպես էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել ձմռանը․ 5 խորհուրդ UNDP-ից
https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4%d6%80%d5%bd%d6%87%d5%b8%d6%80%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%be/
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Հայտնի են «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթի հաղթողները
Posted on 25 Դեկտեմբերի, 2023

Շրջակա միջավայր և առողջություն հասարակական կազմակերպությունը հայտարարել էր «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթ, որին կարող էին մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման։ Մրցույթի կանոնների համաձայն հեքիաթը պետք է նվիրված լիներ՝ 1․ որևէ բնապահպանական խնդրին, 2․ արտացոլեր բնության հանդեպ հոգատարության և պահպանման կարևորությունը, 3․ լիներ ուսուցողական։ Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ից տեղեկացավ, որ մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են և հայտնի են հաղթողները։ «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթ արդյունքում ընտրվել են 6 լավագույն ստեղծագործություններ․ 1․Կիրա Լին, «Ծառի ուղին», ք․Երևան, 25 տարեկան 2․Շահանե Գասպարյան, «Վերածնվածները», Տավուշի մարզ, գ․ Աչաջուր, 31 տարեկան 3․Աննա Բեգլարյան, «Բնության ապագան», Գեղարքունիքի մարզ, գ․Կարմիրգյուղ, 14 տարեկան 4․Արայիկ Թադևոսյան, «Բնության խոսուն վկաները», Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, 14 տարեկան 5․Սերգեյ Հարությունյան, «Հավատարիմ ընկերները», Սյունիքի մարզ, ք․Քաջարան, 13 տարեկան 6․Նարե Դավթյան, «Գյուղում», ք․Երևան, 11 տարեկան Մրցույթի մյուս մասնակիցներից 70-ի աշխատանքները, որպես ամանորյա նվեր, կներառվեն բնապահպանական հեքիաթների ժողովածուի մեջ, իսկ հեղինակները կստանան էլեկտրոնային շնորհակալագրեր։ Բնապահպանական հեքիաթների ժողովածուի մեջ ներառված աշխատանքների ցանկը կարող եք տեսնել այստեղ․
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս կկործանվի մոլորակը, եթե քայլեր չձեռնարկենք․ տեսանյութ
Posted on 25 Դեկտեմբերի, 2023

Դարեր շարունակ մենք անմիտ կերպով սպանում ենք մեր գեղեցիկ, կենդանի Երկիր մոլորակը։ Այժմ մարդկությունը համաշխարհային աղետի եզրին է։ Արդեն 2024 թվականի վերջին մոլորակը թեւակոխում է ավերիչ աղետների 24000-ամյա շրջան։ Նախկինում մոլորակը ունեցել է նմանատիպ ցիկլեր, սակայն այս անգամ մարդկությունը կարող է անհետանալ: Ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, եթե մենք քայլեր չձեռնարկենք։ Այս մասին Արարող հասարակություն նախագիծը ներկայացրել է տեսանյութ, որում շոշափվում է հենց առանցքը։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն»-ը ամփոփել է 2023 թվականի արդյունքներն ու ձեռքբերումները
Posted on 22 Դեկտեմբերի, 2023

Ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների հետ մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության ամփոփիչ հանդիպմանը։
ՊՈԱԿ-ի տնօերն Լևոն Ազիզյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեության հիմնական արդյունքները, Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների իրականացման ընթացքը, վճարովի ծառայությունների արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, միազգային ծրագրերի փուլերն ու ՊՈԱԿ-ի կարողությունների վերազինմանն ուղղված քայլերը։
Նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության կարևորությանը և անկյունաքարային նշանակությանը բոլոր ոլորտներում քաղաքականությունների մշակման գործում և վերահաստատել, որ Կառավարությունը ջանք չի խնայում կարևորագույն այս ոլորտի արդիականացման և վերազինման համար։
Ի կատարումն ՀՀ կառավարության 2021-2026 թվականի միջոցառումների ծրագրի 2․3 և 14․1 կետերի՝ ձեռք է բերվել օդերևութաբանական 20 ավտոմատ կայան, որից 9-ը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն դրամ աջակցությամբ, իսկ 11-ը՝ ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնցից հինգը տեղադրվել են Սևանա լճի ավազանում, երկու կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ։
EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում։ Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորումը ներառվել է 2024 թվականի բյուջեում։
Ի կատարումն միջոցառումների ծրագրի 10․1 կետի՝ իրականացվել են հողերի դաշտային հետազոտական աշխատանքներ, և լաբորատոր հետազոտություններ 3 տեղամասում և տվյալների տրամադրում ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն: Սակայն միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում (100 մլն)։
2023թ․ ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մի շարք միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում կնքվել է 7 դրամաշնորհային պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ, տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է ՀՀ-ում Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակը
ՊՈԱԿ-ի մասնագետները մշակել են «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների ՋԳ արտանետումների հաշվետվությունը
2023թ․ ընթացքում հաստատվել են գործընկերային կապեր մի շարք ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ, մասնավորապես՝ Էստոնիայի Շրջակա միջավայրի գործակալության և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի հետ։
Շարունակվել է տարբեր ոլորտներում գործընկերային կապերի խորացումը Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Ճապոնիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։
2023թ․ ընթացքում կնքվել է 5 Փոխըմբռնման հուշագիր։ Համաձայնեցման փուլում է գտնվում ևս 2 հուշագրերի կնքումը։
2023թ․ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված 260-ից ավել դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների և հանդիպումների։
Հաշվետու զեկույցներից հետո աշխատակիցների հետ քննարկումների ավարտին նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի լաբորատորիայում՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին և տեխնիկական հանրավորություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2/
In
other , shrjaka-mijavayr
2023-ին ջերմաարդիականացվել է շուրջ 220 շենք, որից 150-ը՝ բնակելի
Posted on 22 Դեկտեմբերի, 2023

«Ուրախ ենք արձանագրել, որ 2021 թվականի ծրագրի խորհրդի առաջարկը՝ դիմելու Կլիմայի կանաչ հիմնադրամին ծրագրի գործողության ժամկետը 36 ամսով երկարաձգելու համար, արդեն իրականացվել է, ու ծրագիրը շարունակվելու է մինչև 2026 թվականի հունիս»,- «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ըստ Սիմիդյանի, ծրագրի ժամկետների երկարացման համար հիմք է հանդիսացել ֆինանսների նախարարության և Տարածքյաին կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հստակ դիրքորոշումը կապիտալ վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառման և, բյուջետային ռեսուրսների տնտեսվար օգտագործման վերաբերյալ։
«Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը այս ծրագրի շրջանակներում իրականացնում է բնապահպանական օգուտների համակարգված գնահատման համակարգի ներդնումը։ Ծրագրի արդյունքներն ունեն բոլոր նախադրյալները ծառայելու որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար՝ ի բարօրություն մեր երկրի հանրությանը»,- նշել է նախարարը։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Ելույթներով հանդես են եկել Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը և Ծրագրի առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը։ Առաջիկա գործողությունների, առկա խնդիրների, մարտահրավերների ու խոչընդոտների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին։
Այս տարի ծրագիրն ապահովել է արդյունավետ համագործակցություն ՀՀ Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ հասարակական և բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման մասով:
Ընդհանուր առմամբ ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ջերմաարդիականացվել է շուրջ 220 շենք, որից ավելի քան 150-ը՝ բնակելի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-40-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7/
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Մի’ կտրիր, վարձակալի’ր քո տոնածառը․ Բուսաբանական այգին նոր նախաձեռնությամբ է հանդես եկել
Posted on 21 Դեկտեմբերի, 2023

Նախատոնական օրերին, եթե որոշել եք ձեր բնակարաններին տոնոկան տեսք տալ բնական եղևնին տուն բերելով, ապա՝ Երևանի Բուսաբանական այգու ընկերներ հասարակական կազմակերպությունը առաջարկում է դիմավորել Նոր տարին` հոգ տանելով շրջակա միջավայրի մասին։ Այսինքն՝ ոչ թե սոճիները կտրել, այլ՝ վարձակալել։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Բուսաբանական այգու ընկերներ ՀԿ-ի նախաձեռնությամբ սոճիները կարող եք վարձակալել դեկտեմբերի 25-ից - հունվարի 13-ը, նախապես ընտրելու և պայմագիր կնքելու հնարավորությամբ։ Իսկ վարձակալության արժեքը` 25000 դրամ և 15000 դրամ դեպոզիտ։ Ի դեպ, ծառի հետ կլինեն նաև հրահանգներ, թե ինչպես հոգ տանել ձեր Տոնածառի մասին։
In
other , eco-dizayn , eco-mshakuyt
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»
Posted on 21 Դեկտեմբերի, 2023

Հայաստանի բնության պետական թանգարանում այս անգամ ևս թափոնին կյանք պարգևելու էին եկել աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումների նպատակը դպրոցականի, քաղաքացու մոտ բնապահպանական վարքագիծ ձևավորելն է։ Տնօրենը նաև ընդգծել է, որ Հայաստանում բնապահպանական խնդիր դարձած թափոնի ճիշտ կառավարումն այդ խնդրի լուծման ուղիներից է և դպրոցականներին մաղթել է արդյունավետ աշխատանք օրվա թափոնին նոր կյանք տալու գործում։
Թանգարան բերած թափոնը՝ թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտներն իրենց ձեռքերով, նախարարության մասնագետի օգնությամբ, վերածեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվող էկոկրթական միջոցառումները բազմաբնույթ են և շարունակական։ Հետևեք՝ բնապահպան միջոցառումների մասնակիցը դառնալու համար։
Եկե՛ք պահպանենք մեր քաղաքն ու շրջակա միջավայրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/
In
other
Բնապահպանական խնդիրները Ռիմա Պիպոյանը վեր է հանել պարային ֆիլմերի միջոցով
Posted on 20 Դեկտեմբերի, 2023

- Ռիմա, իսկ դժվար չէ՞ պարի միջոցով արտահայտել այն աղետը՝ բնապահպանական այն մեծ խնդիրը, որն այսօր սպառնում է ամբողջ աշխարհին։
- Իհարկե, չեմ ժխտի, որ պարի լեզվով բարդ է արտահայտել հստակ գաղափարներ՝ մանավանդ, եթե դրանք մարդկային զգացմունքների հետ այդքան էլ կապ չունեն։ Ամեն ինչ տանում է ավելի զգացական դաշտ, միջավայր՝ որտեղ մարմինը սկսում է ապրումակցել բնությանը՝ այդպիսով հասկանալի դարձնելով մարդ-բնություն կապը։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80-%d5%b0%d5%b8%d6%82%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d6%84-%d6%87-%d5%ba%d5%a1%d6%80%e2%80%a4-%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d6%80%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a5/



