Հայտնի են «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթի հաղթողները

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80/

Շրջակա միջավայր և առողջություն հասարակական կազմակերպությունը հայտարարել էր «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթ, որին կարող էին մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման։ Մրցույթի կանոնների համաձայն հեքիաթը պետք է նվիրված լիներ՝

1․ որևէ բնապահպանական խնդրին,

2․ արտացոլեր բնության հանդեպ հոգատարության և պահպանման կարևորությունը,

3․ լիներ  ուսուցողական։

Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ից տեղեկացավ, որ մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են և հայտնի են հաղթողները։

«Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթ արդյունքում ընտրվել են 6 լավագույն ստեղծագործություններ․

1․Կիրա Լին, «Ծառի ուղին», ք․Երևան, 25 տարեկան

2․Շահանե Գասպարյան, «Վերածնվածները», Տավուշի մարզ, գ․ Աչաջուր, 31 տարեկան

3․Աննա Բեգլարյան, «Բնության ապագան», Գեղարքունիքի մարզ, գ․Կարմիրգյուղ, 14 տարեկան

4․Արայիկ Թադևոսյան, «Բնության խոսուն վկաները», Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, 14 տարեկան

5․Սերգեյ Հարությունյան, «Հավատարիմ ընկերները», Սյունիքի մարզ, ք․Քաջարան, 13 տարեկան

6․Նարե Դավթյան, «Գյուղում», ք․Երևան, 11 տարեկան

Մրցույթի մյուս մասնակիցներից 70-ի աշխատանքները, որպես ամանորյա նվեր, կներառվեն բնապահպանական հեքիաթների ժողովածուի մեջ, իսկ հեղինակները կստանան էլեկտրոնային շնորհակալագրեր։

Բնապահպանական հեքիաթների ժողովածուի մեջ ներառված աշխատանքների ցանկը կարող եք տեսնել այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով