Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Քննարկվել է Անտառային կոմիտեի 2024 թվականի անելիքները

Քննարկվել է Անտառային կոմիտեի 2024 թվականի անելիքները
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր խտացված գրաֆիկով աշխատանքային այցով եղել են Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ անցկացնելու այդ մարզերում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների հետ։ Eco.am  սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ հանդիպումների ընթացքում Անտառային կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները: Առաջարկվել են հնարավոր լուծումներ։ Քննարկվել են 2024 թվականին կատարվելիք աշխատանքների նախնական ծրագրերը և այդ համատեքստում հիմնական շեշտադրումն ուղղված է եղել էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված աշխատակիցների գործառույթների և գործունեության հստակ բաշխման ներկայացմանը։ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նախ ընդգծել է ծառայության ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ անտառային ոլորտում այն լրջագույն բարեփոխում է, ապա անտառտնտեսությունների աշխատակիցներին ներկայացրել է, թե մինչև էկոպարեկային ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու, որպեսզի անտառների պահպանությունն այս փուլում էլ պատշաճ իրականացվի և աշխատանքային պրոցեսն անխոչընդոտ ընթանա։ Մարզային այցերն առաջիկա օրերին շարունակվելու են, կլինեն այցեր նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/413-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4-%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b6%d5%bf/

Մեկնարկել է ջրլող թռչունների ձմեռային հաշվառումը

Մեկնարկել է ջրլող թռչունների ձմեռային հաշվառումը
Այս տարի ևս Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է ջրլող թռչունների հաշվառում Արարատի և Արմավիրի մարզերի ջրաճահճային տարածքներում։ Eco.am սոցիալական հարթակը NABU-ից տեղեկացավ, որ ձմեռային մոնիթորինգային աշխատանքների ընթացքում գրանցվել է 12 ջրլող թռչնատեսակ, որոնցից 3-ը կարմիրգրքային տեսակներ էին։ Գրանցված թռչնատեսակների քանակը բավականին քիչ է, ինչի պատճառն է որսը, ջրային մակերեսների սառցակալումը կամ լճերի չորացում և մարդկային զանազան գործոնները։ Ջրլող թռչունների ձմեռային հաշվառման նպատակն է հավաքագրել տվյալներ վերոնշյալ տեղանքների ջրաճահճային տարածքներում ձմռանը հանդիպող ջրլող թռչնատեսակների վերաբերյալ։

Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը 

Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը 
Նախարար Հակոբ Սիմիդյանը ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկել է ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպմանը նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքներին, ինչպես նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզաբանված խնդիրներին։ Այսպիսով՝ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների համաձայն՝  2016 թ. Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է 1,608.5 մլն․ մ3, որից 809.0 մլն․ մ3 (կամ 50%)՝ ձկնաբուծության նպատակով, 2016 թ.  ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 640 մլն մ3, որից`  535 մլն․ մ3 (կամ 85%)՝ ձկնաբուծության նպատակով, 2022 թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 1 մլրդ 100 մլն մ3, որից 857 մլն․ մ3 (կամ 75%) ձկնաբուծության նպատակով։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում մեր կողմից պարզաբանվել են մի շարք կարևորագույն խնդիրներ: 2016-2017 թթ նկատվել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում մինչև 0.36 մ երկրի մակերևույթից բարձր՝ շուրջ 4000 լ/վ հորերի կոնսերվացման և լուծարման արդյունքում, ինչպես նաև ձկնաբուծարանների ջրածավալների 30% կրճատման արդյունքում։ 2018 թ․ ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2մ-ով և դադարել է շատրվանել: Դատարանի որոշմամբ վերաբացվել են 5 ձկնաբուծարաններ՝ շուրջ 4000 լ/վ։ Համաձայն դիտարկումների ցուցանիշների 2019-2023 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.74 մետրով։ Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականին  ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի գույքագրման աշխատանքներին․ իրականացրել է 2387 խորքային հորերի գույքագրում։ Քննարկվել է նաև Փակ շրջանառու համակարգը։ Այս համակարգը թույլ կտա ապահովել ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։ Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ  սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը: Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է  կրկնակի օգտագործման: Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց  միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։

Պարտավորեցնող թվերով «Էկովիլ» ընկերությունը անցնում է 2024 թվական. «Էկոանկյուն»

Պարտավորեցնող թվերով «Էկովիլ» ընկերությունը անցնում է 2024 թվական. «Էկոանկյուն»
Կարեն Գրիգորյանի «Էկոանկյուն» ռադիոհաղորդման շրջանակում «Էկովիլ» արևային տեխնոլոգիաներ արտադրող և տեղադրող ընկերությունը ամփոփել է անցնող տարին։ Ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը ներկայացրել է 2023 թվական հաջողությունները, ձեռքբերումները և պատմել սպասվող անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում․

«Երկրորդ կյանք թափոնին»․ Էկոկրթական աշխատարան՝ Բնության թանգարանում

«Երկրորդ կյանք թափոնին»․ Էկոկրթական աշխատարան՝ Բնության թանգարանում
Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ հյուրընկալվել էին Հայաստանի բնության պետական թանգարան։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  մասնագետի օգնությամբ աշակերտները նոր կյանք են տվել թափոնին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ էկոկրթական հերթական միջոցառման նպատակը թափոնների կառավարումն էր՝ ի նպաստ շրջակա միջավայրի։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝  թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը կարևորեց թափոնների արդյունավետ կառավարումը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, ընդգծեց դպրոցականների դերն այդ գործում և նշեց, որ Հայաստանի բնության պետական թանգարանի դռները բաց են ոչ միայն Հայաստանի բնաշխարհին ծանոթանալու, այլ նաև բնապահպանական միջոցառումներ կազմակերպելու համար։ Թափոն դարձած թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտների ձեռքերով վերածվեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։ Աշխատարանում պատրաստած իրերով աշակերտներն իրենց դպրոցները կզարդարեն, իսկ ձեռք բերած հմտություններով կկիսվեն շրջապատում։ Օրվա թափոնները յուրովի կառավարելու համար աշակերտական խմբերն արժանացան Հայաստանի բնության պետական թանգարանի խրախուսանքին։ Միջոցառումը կշարունակվի դեկտեմբերի 20-ին՝ այլ դպրոցականների մասնակցությամբ։ Ի դեպ Թափոնը կենդանանում է նոր կերպարով և միաժամանակ օգնում՝ 1․ պահպանել շրջակա միջավայրը, 2․ կառավարել թափոնը յուրովի, 3․ ձեռք բերել նոր հմտություններ, 4․ դրսևորել օրինակելի վարքագիծ և իհարկե՝ լիցքավորվել դրական էներգիայով:   ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անպիտան իրերից խելացի թափոնաման․ «Կափարիչն աղբ չէ՛» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում
 

Ի՞նչն է կլիմայի փոփոխության պատճառը․ Արարող հասարակության գիտնականների վերլուծությունը

Ի՞նչն է կլիմայի փոփոխության պատճառը․ Արարող հասարակության գիտնականների վերլուծությունը
Արարող հասարակություն նախագծի գիտնականները ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ Տիեզերքը Երկրի վրա կլիմայի կտրուկ փոփոխությունների հիմնական պատճառն է։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Արարող հասարակություն նախագծից։ Դրա մասին է վկայում այն ​​փաստը, որ նույն կտրուկ փոփոխությունները սկսել են ի հայտ գալ Արեգակնային համակարգի այլ մոլորակների վրա՝ Երկրի հետ միաժամանակ։ Եվ սա ցույց է տալիս նրանց ընդհանուր գործը: Նախագծի գիտնականները վերջերս կայացած Գլոբալ ճգնաժամ կլիմայական ֆորումի ժամանակ, առավել պատկերավոր ներկայացանելու համար իրավիճակը, համեմատության միջոցով հասարակությանն առաջարկել են հետևյալ վերլուծությունն անել․ «Բժիշկներն ուսումնասիրում են մարդու հիվանդության պատճառը և պարզում, որ միևնույն ժամանակ նրա աշխատանքային գործընկերներն ունեն հիվանդության նույն ախտանիշները։ Այսպիսով, նրանք հասկանում են, որ դժբախտության պատճառը նույնն է՝ վիրուսը։ Նաև Երկիրը և մյուս մոլորակները նույն ախտանիշներն ունեն։ Սա ցույց է տալիս նրանց հիվանդության ընդհանուր պատճառ»,- փաստել են  Արարող հասարակություն նախագծի գիտնականները։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը»․ կարճամետրած ֆիլմ՝ Երկիր մոլորակի օրհասական վիճակի մասին
https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%87-%d5%a4/

Մեկնարկել է սպիտակ արագիլների ձմեռային հաշվառումը

Մեկնարկել է սպիտակ արագիլների ձմեռային հաշվառումը
Ձմեռը եկել է, ինչը նշանակում է, որ սպիտակ արագիլների հաշվառումը մեկնարկել է։ Ըստ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, ուսումնասիրությունները թույլ են տալիս նկարագրել թռչնատեսակի ձմեռող պոպուլյացիայի չափսը և ձմեռման արեալը։ Հաշվառումն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում «սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում։ Հիշեցնենք, որ 2017 թվականին առաջին ահազանգն է ստացվել այն մասին, որ սպիտակ արագիլների փետրածածկը «սևանում են»։ Այդ իսկ պատճառով 2020 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է ծրագիրը՝ բացահայտելու աղտոտման արեալը և պատճառները։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվում են օպտիկապես թափանցիկ էլեկտրոնիկայի տարրեր

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվում են օպտիկապես թափանցիկ էլեկտրոնիկայի տարրեր
Վերջին տարիներին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցինկի օքսիդի հիման վրա մշակվում են յուրօրինակ ֆիզիկական բնութագրերով բարակ թաղանթներ և թաղանթային կառուցվածքներ։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ Բարակ թաղանթներ և թաղանթային կառուցվածքները հեռանկարային են նոր ֆունկցիոնալ հատկություններով օժտված էլեկտրոնիկայի տարրերի ստեղծման համար։ Ցինկի օքսիդը յուրահատուկ նյութ է, որն ունի կիսահաղորդչի հատկություններ, բայց օպտիկապես թափանցիկ է։ Ներմուծելով որոշակի կոնցենտրացիայով տարբեր դոնորային կամ ակցեպտորային հավելումներ (լիթիում, գալիում, արծաթ կամ այլ)՝ հնարավոր է ղեկավարել ցինկի օքսիդի էլեկտրական հաղորդականությունը՝ էապես մեծացնելով կամ փոքրացնելով այն։ Ֆիզիկական փոշենստեցման եղանակներով տարբեր տակդիրների վրա հնարավոր է ստանալ ցինկի օքսիդի նախընտրած հաստության (տասնյակ նանոմետրերից տասնյակ միկրոմետրեր) թաղանթներ։ Ներմուծելով տարբեր հավելումները թաղանթի որոշակի հատվածներում՝ կարելի է ստանալ տարբեր անհամասեռ կառուցվածքներ, մասնավորապես, «հետերոկառուցվածքներ», որոնք այսօր ոչ գծային էլեկտրոնային տարրերի (դիոդներ, տրանզիստորներ, միկրոսխեմաներ) հիմքն են։ «Տարբեր խառնուկների ներմուծմամբ ցինկի օքսիդի թաղանթների էլեկտրական, ջերմային և օպտիկական բնութագրերի հիմնարար հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվեց ստանալ նախանշված ֆունկցիոնալությամբ թաղանթային կառուցվածքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Բյուրեղաօպտիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովսեփյանը։ «Նման կառուցվածքների հիման վրա արդեն իսկ պատրաստել ենք դիոդներ, դաշտային տրանզիստորներ, հիշողության հեռանկարային տարրեր՝ մեմրիստորներ։ Այդ տարրերը կդառնան հետագայի թափանցիկ էլեկտրոնային սարքերի հենքը։ Հնարավոր կիրառությունների շրջանակը շատ լայն է։ Մասնավորապես, դրանք ներառում են թափանցիկ էկրաններն ավտոմեքենայի դիմապակու կամ ակնոցների վրա, ճկուն թափանցիկ դիսփլեյները, «էլեկտրոնային թուղթը»։ Պետք է նշել, որ ցինկի օքսիդի հիման վրա ֆունկցիոնալ կառուցվածքները կարող են պատրաստվել ճկուն պլաստիկի վրա, ինչը բարձրացնում է դրանց կիրառական արժեքը։ Կարևոր է նաև, որ թափանցիկ էլեկտրոնիկայի տարրերի ստեղծման համար չի պահանջվում հատուկ սարքավորում. դրանք կարող են արտադրվել այսօր կիրառվող ավանդական տեխնոլոգիաներով», - ներկայացրեց Ռուբեն Հովսեփյանը։ Լաբորատորիայի այս ուղղությամբ կատարված աշխատանքները տպագրվել են միջազգային գիտական ամսագրերում՝ «Semiconductor Science and Technology», «Trends in Semiconductor Science», «Physica Status Solidi», «Journal of Optoelectronics and Advanced Materials»։ Տպագրված հոդվածների նկատմամբ գիտական հանրության հետաքրքրությունը փաստում է հղումների մեծ թիվը՝ ավելի քան 650: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են Հայ-ռուսական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք ուսանողներ։ Թափանցիկ էլեկտրոնիկայի տարրերի մշակման աշխատանքներն այսօր շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի 21T-1C150 - «Թափանցիկ երկկայուն բարակթաղանթային տրանզիստոր» թեմատիկ ծրագրի շրջանակներում: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d6%81%d5%ab%d5%b6%d5%af%d5%ab-zn-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

Ամանորին ընդառաջ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի շուկայում

Ամանորին ընդառաջ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի շուկայում
Ամանորյա տոներին ընդառաջ, սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 15-ից սկսում է վերահսկողություն։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացավ, որ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումներով պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Հիշեցնենք, որ 1․ Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի, ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, Հայաստանում արդեն 3 տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը: 2․ Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է: 3․ Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն: 4․ Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ: 5․ Պահանաջատե՛ր եղեք, պայքարե՛ք ձեր առողջության համար, թույլ մի՛ տվեք ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի և թարմության միս: 6․ Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարեք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով և տեղեկացրեք այդ մասին՝ նշելով վաճառակետի հասցեն: Մանրամասները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատրաստած տեսանյութում․

[video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/12/409142528_370664012280334_8560764976953911590_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d6%84-%d5%bd%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Ո՞վքեր արժանացան «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության «Ապակե աղյուսների»

Ո՞վքեր արժանացան «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության «Ապակե աղյուսների»
Դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում Հայաստանում առաջին անգամ կայացավ «Տուն տեղ դիզայն 2023» Մրցանակաբաշխությունը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել ինտերիեր և էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտների ներկայացուցիչների։ Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ, հայկական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ու մշակույթի մի շարք հանրային դեմքեր։ Իսկ դահլիճը լեփ-լեցուն էր. հրավիրված էր 300 հյուր, բայց ներկաների թիվն անցնում էր 670-ը, ինչը խոսում է «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության շուրջ առաջացած հետաքրքրության մասին։ Ի դեպ, «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխությունը նվիրված էր Երևանի հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին։ Այդ առթիվ մրցանակաբաշխության կազմակերպիչները Թամանյանի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմ էին պատրաստել։ Տեղական և արտերկրյա հեղինակավոր մասնագետներից կազմված անկախ փորձագիտական հանձնաժողովը, մասնագիտական բուռն քննարկումների արդյունքում, 300-ից ավելի հայտ ներկայացրած մասնակիցներից առանձնացրել էր լավագույններին, որոնք երեկոյի ընթացքում արժանացան «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության արտասովոր ծանր, բայց յուրահատուկ «Ապակե աղյուս» մրցանակների։ Թեպետ մրցանակների արժանացողները դերասաններ ու երգիչներ չէին, բայց «Տուն տեղ դիզայն 2023»-ը իր ստեղծագործական մտքի թռիչքով չզիջեց մշակութային մրցանակաբաշխություններին։ Երեկոն լի էր անակնկալներով, անկեղծ զգացմունքներով ու հույզերով։ Մրցանակաբաշխության հանձնախմբի անաչառ որոշումների արդյունքում մրցանակակիրները նախ անակնկալի էին գալիս, նույնիսկ հուզվում բեմում։ Իսկ հանդիսատեսի արձագանքները փաստում էին, որ ինտերիեր դիզայնի ու ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներն էլ ոչ պակաս ճանաչում են վայելում հանրության կողմից։ Ընդ որում՝ դահլիճը մրցանակակիրների ընտրության հարցում, կարծես թե, համակարծիք էր, քանի որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հնչեցնելիս վերահաստատում էր, որ արժանի են: Անգամ՝ շշուկներով միմյանց հետ մտքեր փոխանակելիս՝ շեշտում էին, որ ընտրությունը ճիշտ է կայացված, իսկ «Տուն տեղ»-ն այն եզակի անաչառ մրցանակաբաշխություններից է, որի արդյունքները գոհացնող են։ Այսպիսով, «Տուն տեղ»-ի «Ապակե աղյուս» հատուկ մրցանակները 16 անվանակարգերում հաղթող մասնակիցներին հանձնեցին տարբեր ոլորտների անվանի ու հանրային դեմքեր։ «Տարվա լավագույն դիզայներ» անվանակարգում «Ապակե աղյուս» մրցանակը տրվեց Զոհրաբ Զուրաբյանին՝ «Զաարթ» ճարտարապետական արվեստանոցին։ «Տարվա լավագույն ճարտարապետ» մրցանակը տրվեց Արտակ Կնյազյանին՝ «Արխանգել» ճարտարապետական արվեստանոց։ «Տարվա լավագույն էկո դիզայն» համարվեց UNDP/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ «Տարվա լավագույն սմարթ դիզայն» ճանաչվեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը։ «Տարվա լավագույն հայկական դիզայն» մրցանակը բաժին հասավ դիզայներ Արևիկ Գրիգորյանին՝ «Օ-սոլեյլ Դիզայն» ընկերությանը։ «Տարվա լավագույն Հոռեկա դիզայն» անվանակարգում մրցանակը տրվեց Միքայել Կառսյանին՝ Իմիջմեն ճարտարապետական և դիզայներական արվեստանոց։ «Տարվա լավագույն դիզայն ստուդիո» համարվեց Արամ Դանիելյանի «Արմատ ինտերիեր և ճարտարապետություն» արվեստանոցը։ «Տարվա լավագույն ցուցասրահ» մրցանակը տրվեց Արմինե Անտիկյանի «Անտիկյան ցուցասրահին։ «Տարվա հայտնություն» անվանակարգում լավագույնը համարվեց Տաթևիկ Գյուլխասյանը՝ «Թինկ» ճարտարապետական արվեստանոց։ «Տարվա լավագույն կառուցապատող» մրցանակը տրվեց Ավետիս Խախամյանին՝ Խախամյան Հերիթեյջ կառուցապատող ընկերությանը, Ամանու բնակելի թաղամասի համար։ «Լավագույն հրավիրված դիզայներ» ճանաչվեց Ելենա Կրիլովան։ «Տարվա լավագույն կին դիզայն ինֆլյուենսեր» համարվեց Ռոզա Սամվելյանը՝ «Ճարտարապետ» տարեգիրք։ «Իտալական դիզայնի դեսպան» համարվեց Միքելանջելո Տուրկոն։ «Տարվա Լավագույն միջոցառում» ճանաչվեց «Ֆուտուրիս» Ճարտարապետական արվեստանոցը՝ «Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» միջոցառման համար։ «Տուն Տեղ հեռուստանախագծի հավատարիմ գործընկեր» անվանակարգում լավագույնը դարձան «ՊրոֆԱլ» և «Լիվինգս» ընկերությունները։ «Տուն Տեղ հեռուստանախագծի վստահելի գործընկեր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Լիտոկոլ» ընկերությունը։ Իսկ «Տուն Տեղ նախագծի հեռուստադիտողների կողմից ամեննից շատ սիրված մասնակից» անվանակարգում մրցանակը տրվեց Լիդիա Սարիբեկյանին՝ «Նարեկ» ընկերություն։ Ավարտին, բոլոր մրցանակակիրներն արժանացան բազմաթիվ այլ նվերների՝ «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության գործընկերների կողմից։ Իսկ գլխավոր գործընկերներն էին՝ «Օնեքս», «Ադոր» և «Նարեկ» ընկերությունները, ինչպես նաև՝ Հայ գործարարների միությունը։ «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության մտահղացումը հայկական հեռուստատեսությունում արդեն 5 տարի իր ուրույն տեղն ունեցող «Տուն տեղ» հեռուստանախագծի հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանինն է։ Ըստ նրա, մրցանակաբաշխության ստեղծման նպատակն է ձևավորել յուրահատուկ հարթակ՝ ոլորտի ներկայացուցիչների համար։ «Հայաստանում օր օրի զարգանում է ժամանակակից ճարտարապետությունն ու ինտերիեր ու էքստերիեր դիզայնը: Այս օրերին հատկապես մեր երկիրը կառուցապատման բում է ապրում, ուստի՝ շատ կարևոր է ճիշտ վերահսկել, մոտիվացնել ոլորտի լավագույններին, փորձի փոխանակման համար ստեղծել համապատասխան միջավայր՝ արտերկրի անվանի ու խոշոր ճարտարապետական արվեստանոցների ու դիզայներների հետ։ Հայաստանում այս կարևոր ուղղությունը, ինչպիսին ճարտարապետության ու դիզայնի ոլորտն է, պետք է ճիշտ ճանապարհի վրա գտնվի, իսկ ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ չմնան ստվերում»,- ասում է «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության մտահղացման հեղինակ Կարեն Գրիգորյանն ու ընդգծում, որ այս ամենը մրցանակաբաշխությունով չի ավարտվելու։ Ավելին՝ ստեղծվել և արդեն գործում է TT design awords կայքը, որտեղ մուտք գործելիս կգտնեն «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության մասին։ «Այսօրվանից արդեն «Տուն տեղ դիզայն 2024» մրցանակաբաշխությանը անվանակարգվելու համար ցանկացողները կարող են հայտեր ուղարկել»,- հայտարարեց Կարեն Գրիգորյանն ու տեղեկացրեց. «Հաջորդ տարի նախատեսում ենք դիզայներներից ու ճարտարապետներից զատ, մրցանակաբաշխության ցանկում ընդգրկել նաև շինարարական ընկերություններին»։ Կ. Գրիգորյանը նաև նշեց, որ «Տուն տեղ դիզայն»-ը չի սահմանափակվելու միայն մրցանակաբաշխությամբ և տարվա ընթացքում կազմակերպելու է հանդիպումներ  դիզայներների ու ճարտարապետների հետ. «Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու է այսօր ոլորտում առկա խնդիրները՝ փոփոխությունների և առաջարկների ձևաչափով»։ Հավելենք, որ 2024 թվականի հունվարի 1-ին կավարտվի «Տուն տեղ» հեռուստանախագծի աշնանային եթերաշրջանը, իսկ գարնանայինը՝ կմեկնարկի արդեն մարտ ամսից։ Տեղեկացնենք նաև, որ հեռուստադիտողը «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության տեսագրությունը հնարավորություն կունենա դիտելու «Տուն տեղ» հեռուստանախագծի ամանօրյա եթերում։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-1-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%bf%d5%b8/