Ամանորյա տոներին ընդառաջ, սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 15-ից սկսում է վերահսկողություն։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացավ, որ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումներով պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Հիշեցնենք, որ․
1․ Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի, ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, Հայաստանում արդեն 3 տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:
2․ Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է:
3․ Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:
4․ Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:
5․ Պահանաջատե՛ր եղեք, պայքարե՛ք ձեր առողջության համար, թույլ մի՛ տվեք ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի և թարմության միս:
6․ Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարեք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով և տեղեկացրեք այդ մասին՝ նշելով վաճառակետի հասցեն:
Մանրամասները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատրաստած տեսանյութում․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ




Թողնել մեկնաբանություն