Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Առավել ցուրտ դեկտեմբեր գրանցվել է 2002 թվականին

Առավել ցուրտ դեկտեմբեր գրանցվել է 2002 թվականին
Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...- 11°C: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։ Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -15°C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32°C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40°C (Պաղակն) 1948թ: Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին: Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C (Արարատ), ցերեկը -16°C, Երևանում` –28 °C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -27°C (1953թ): Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+22°C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+26°C (Շնող, Բագրատաշեն, Կապան): Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել: Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները` 23 մ/վրկ: Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

Անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը COP 28-ում ներկայացրել է ՇՄ նախարարը

Անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը COP 28-ում ներկայացրել է ՇՄ նախարարը
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ում ՀՀ պատվիրակության կազմում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Բնապահպանական  խնդիրները սահմաններ չեն ճանաչում, և դրանց լուծման ուղղությամբ պետք է միավերել հնարավոր բոլոր ջանքերը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայի նախարարությունից տեղեկացավ, որ համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը COP 28-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել է Հարմարվողականության  հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ՝ քննարկել կլիմայական օրակարգի  հարցեր։ Համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային: Հանդիպման ընթացքում  հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր: Նախարարը գործընկերներին  հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ: Իսկ ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի և Երկրների ներգրավվածության հարցերով տնօրեն Մարիանա Պանունսիո-Ֆելդմանի հետ հանդիպմանը ՀՀ ՇՄ նախարարը ներկայացրել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և մասնավորապես անդրադարձել շրջակա միջավայրի ոլորտում վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով ստեղծվող Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը։ Հիմնվելով երկրների առաջնահերթությունների և կարիքների վրա՝ ԱՍԳ գործընկերությունն առաջարկում է փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցության համապատասխան փաթեթներ: Այս համագործակցային ձևաչափը զարգացող երկրներին ապահովում է մուտք դեպի ռեսուրսների լայն շրջանակ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև նպաստելու ավելի «արդարացի» և կայուն զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։ COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին և որ կառավորությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չոզոքացմանն ուղղված աշխատանքները՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։ Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով: Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։ Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Շրջակա միջավայրի նախարարությունը  բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով  փորձի փոխանակումը և կարողությունների։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1/

Պետք է արագացնենք գիտությունը՝ եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ ՀՀ նախագահը՝ COP 28-ում

Պետք է արագացնենք գիտությունը՝ եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ ՀՀ նախագահը՝ COP 28-ում
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28), որի շրջանակում հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակությունների միջև: «Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ու այդ ֆինանսավորման անկյունաքարը պետք է լինի «Կորուստների և վնասների» հիմնադրամը»,- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և հավելել, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր: Ըստ ՀՀ նախագահի, կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված հավակնություններն իրագործելու համար պետք է կառուցել այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված՝ հանածո վառելիքից: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
COP28 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան գործողությունների առաջընթացը
Կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման գործընթացները քննարկվել են COP 28-ին ընդառաջ կայացած նախարարական համաժողովին
https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a3%d5%b6%d5%a1%d5%aa%d5%a1/

Մինչը հունվարի 20-ը «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու

Մինչը հունվարի 20-ը «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերահսկողության միջոցառումների շրջանակում նախատեսվում է․ 1․ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, 2․ բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, 3․ «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու, 4․ «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, 5․ արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%ab%d6%81-%d5%bd%d5%ab%d5%a3%d5%ab-%d5%b1%d5%af%d5%b6%d5%af%d5%ab%d5%a9%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6/

«Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագրի» արդյունքում կրճատվել են արջերի հարձակումները

«Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագրի» արդյունքում կրճատվել են արջերի հարձակումները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ամփոփել է «Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագիրը»։ Eco.am սոցիալական հարթակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացավ, որ 2023-ի ընթացքում Վայոց ձորի մարզի 3 խոշորացված համայնքներին հիմնադրամը նվիրաբերել է 15 էլեկտրական հովիվ, որոնք 88 շահառուների կողմից օգտագործվել են, հիմնականում, մեղվաընտանիքները և մեղվափեթակները պահպանելու համար։ Էլեկտրական հովիվների կիրառման շնորհիվ զգալիորեն կրճատվել են արջերի կողմից հարձակումները մեղվափեթակներին՝ պահպանելով շուրջ 2700 փեթակ: Էլեկտրական հովիվների կիրառումը նպաստել է նաև մեղվապահների միջև ընդհանուր աշխատանքային հարթակի ստեղծմանը և մեղվապահության նպատակով տարածքների համատեղ շահագործմանը: Ծրագիրն իրականացվել է Bears in Mind հիմնադրամի աջակցությամբ։

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ռազմավարական խնդիրները կքննարկվեն ԳԱԱ-ում

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ռազմավարական խնդիրները կքննարկվեն ԳԱԱ-ում
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում վաղը տեղի կունենա քննարկում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրներին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի գործողություններին՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակներից է նաև ամրապնդել ծրագրի, հանձնաժողովի և կառավարական գործընկերների միջև համագործակցությունը Սևանա լճի էկոհամակարգի ավելի լավ կառավարմանն ուղղված միջոցառումների պլանավորման և համակարգման գործում: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%e2%80%a4-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a1%d5%a1-%d5%b8%d6%82/

Ինչպես էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել ձմռանը․ 5 խորհուրդ UNDP-ից

Ինչպես էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել ձմռանը․ 5 խորհուրդ UNDP-ից
Ջեռուցման շրջանն արդեն սկսվել է և էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելն ավելի է կարևորվում։ Ուզու՞մ եք գումար խնայել ու միաժամանակ լավ գործ անել, ապա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերի (UNDP Armenia Energy Efficiency Projects) առաջարկած մի քանի պարզ խորհուրդները հենց ձեզ համար են։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին ներկայացնում է կազմակերպության կողմից մշակված մի քանի պարզ խորհուրդները, որոնց  հետևելով` կարող եք հասնել էներգետիկ ծախսերի զգալի տնտեսման` միաժամանակ պահպանելով հարմարավետ միջավայրը: Էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու համար նախագծին միացել է նաև ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ իր մի քանի էկո խորհուրդներով։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/11/404597026_353283320609328_2992529119176870680_n.mp4"][/video]  

Foresta 2023-ում բարձրաձայնվել են բնապահպանական կարևորագույն խնդիրներ

Foresta 2023-ում բարձրաձայնվել են բնապահպանական կարևորագույն խնդիրներ
Սույն թվականի նոյեմբերի 23-ին ամփոփվել և ավարտվել է Սան Մարինոյում անցկացվող ԵՏՀ Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի և FAO անտառային հանձնաժողովի համատեղ  Foresta 2023 քառօրյա նիստը: Նիստին մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը: Eco. am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ Foresta 2023 նիստի ընթացքում բարձրաձայնվել են անտառային և առհասարակ բնապահպանական կարևորագույն խնդիրներ և նախանշվել են դրանց լուծման ուղիները, Տեղի է ունեցել միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակում, շահագրգիռ գործընկերների հետ քննարկվել են անտառների կայուն կառավարման հիմնական մարտահրավերները,  մշակվել են համատեղ մեխանիզմներ՝ խնդիրների օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով, մշակվել են առաջիկա տարիների  բնապահպանական միջոցառումների պլաններ, Foresta 2023-ի շրջանակներում տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են նիստի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչները, Նիստի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ արդյունավետ աշխատանքային  քննարկումների և օգտակար տեղեկատվության ստացման համար: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5/

Ջրի բավարար պաշարներ` «Էկովիլ»-ի ջրատաքացուցիչների հետ. «Էկոանկյուն»

Ջրի բավարար պաշարներ` «Էկովիլ»-ի ջրատաքացուցիչների հետ. «Էկոանկյուն»
«Հայաստանի շատ գյուղերում տաք ջրի խնդիրը դեռևս ամբողջապես լուծված չէ»,- Կարեն Գրիգորյանի «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ ասում է «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և հավելում, որ սրան որպես այլընտրանք առաջ է գալիս Ըստ Վարդան Հովսեփյանի, արևային ջրատաքացուցիչների տեղադրման հետևանքով ինչ-որ ժամանակ հնարավոր է արդեն պարզապես չվճարել․ «Մյուս կողմից էլ այն որևէ խոչընդոտ չի առաջացնում, ինքահոս կառավարվող համակարգ է: Եթե խոսենք գնային հասանելիությունից, ապա թանկ չէ, բայց գործում է միանշանակ ապառիկ գնում»: Մանրամասները՝ տեսանյութում

էկոմիջանցքների ծրագիրը կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման համար

էկոմիջանցքների ծրագիրը կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման համար
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի 2-րդ խորհրդակցական աշխատաժողովը։ «Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման, ԲՀՊՏ միասնական ցանցի ձևավորման, այս ոլորտում ռազմավարական ուղղությունների և առաջնահերթությունների մշակման, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների կենսամիջավայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության համար»,- իր ելույթում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Բնապահպանական տարածքներում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի և վնասների փոխհատուցման «Համերաշխության սխեմայի» մասին իր ելույթում անդրադարձ կատարեց ԷՄՀ ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու, պրն․ Յերնի Սթրիթին։ Իսկ Վայոց ձորում վայրի կենդանիների հասցրած վնասների մասին ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։ ECF ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանի զեկույցը «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի II փուլի շրջանակներում կատարված և նախատեսվող գործողությունների մասին էր: Էկոմիջանցքների առաջին փուլի շրջանակներում հիմնված Արտավան և Արենի բնակավայրերում համայնքային բնապահպանական տարածքների գործունեության մասին զեկուցեցին համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Ռազմավարական զարգացման գործակալությունից Ալլա Ղազարյանը և  WWF-Հայաստանից Նաիրե Երիցյանը ներկայացրեցին  «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի առաջընթացը՝ տնտեսական և բնապահպանական բաղադրիչների ներքո։ «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2015թ.: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: Ծրագրի երկրորդ փուլը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/ միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի կողմից։ Միջոցառման ավարտին տեղի ունեցան WWF-Հայաստանի, Եղեգիս, Սիսիան, Վայք և Արարատ համայնքների և համապատասխան համայնքահեն կառույցների միջև եռակողմ բնապահպանական համաձայնագրի կնքման հանդիսավոր արարողություն։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d5%be%d5%af%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%a3/
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։