Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ամփոփել է «Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագիրը»։ Eco.am սոցիալական հարթակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացավ, որ 2023-ի ընթացքում Վայոց ձորի մարզի 3 խոշորացված համայնքներին հիմնադրամը նվիրաբերել է 15 էլեկտրական հովիվ, որոնք 88 շահառուների կողմից օգտագործվել են, հիմնականում, մեղվաընտանիքները և մեղվափեթակները պահպանելու համար։ Էլեկտրական հովիվների կիրառման շնորհիվ զգալիորեն կրճատվել են արջերի կողմից հարձակումները մեղվափեթակներին՝ պահպանելով շուրջ 2700 փեթակ:
Էլեկտրական հովիվների կիրառումը նպաստել է նաև մեղվապահների միջև ընդհանուր աշխատանքային հարթակի ստեղծմանը և մեղվապահության նպատակով տարածքների համատեղ շահագործմանը: Ծրագիրն իրականացվել է Bears in Mind հիմնադրամի աջակցությամբ։






Թողնել մեկնաբանություն