ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ում ՀՀ պատվիրակության կազմում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, և դրանց լուծման ուղղությամբ պետք է միավերել հնարավոր բոլոր ջանքերը:
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայի նախարարությունից տեղեկացավ, որ համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը COP 28-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել է Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ՝ քննարկել կլիմայական օրակարգի հարցեր։
Համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային: Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր:
Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ:
Իսկ ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի և Երկրների ներգրավվածության հարցերով տնօրեն Մարիանա Պանունսիո-Ֆելդմանի հետ հանդիպմանը ՀՀ ՇՄ նախարարը ներկայացրել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և մասնավորապես անդրադարձել շրջակա միջավայրի ոլորտում վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով ստեղծվող Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը։
Հիմնվելով երկրների առաջնահերթությունների և կարիքների վրա՝ ԱՍԳ գործընկերությունն առաջարկում է փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցության համապատասխան փաթեթներ: Այս համագործակցային ձևաչափը զարգացող երկրներին ապահովում է մուտք դեպի ռեսուրսների լայն շրջանակ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև նպաստելու ավելի «արդարացի» և կայուն զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։
COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին և որ կառավորությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չոզոքացմանն ուղղված աշխատանքները՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։
Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:
Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։
Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով փորձի փոխանակումը և կարողությունների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն