Blog
In
other , shrjaka-mijavayr
էներգաարդյունավետության բարձրացումն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրի գլխավոր նպատակներից են
Posted on 21 Նոյեմբերի, 2023

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հետևողական քայլեր են ձեռնարկվում Երևանում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և ԿԿՀ ֆինանսավորմամբ։ Eco. am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ծրագրի՝ ընթացիկ ու նախանշվող գործողություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ: Անդրադառնալով համատեղ աշխատանքին՝ Գևորգ Սիմոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու գործակցության ծրագրերը, որոնք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ: Դրական գնահատելով ծրագրով արձանագրված ձեռքբերումները՝ ԿԿՀ ծրագրերի կառավարման բաժնի փոխտնօրեն Գարեթ Զահիր-Բիլը ընդգծել է, որ էներգաարդյունավետության բարձրացումն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրի գլխավոր նպատակներից են․«Հայաստան ենք այցելել՝ ծրագրի առաջընթացին ու առկա մարտահրավերներին ծանոթանալու համար, ակնկալում ենք նաև Երևանի իշխանությունների աջակցությունը դրանց հաղթահարման գործընթացում»,- հավելել է նա: Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն ունի ծրագրերի տարբեր փաթեթներ, որոնք ևս պատրաստ է քննարկել համայնքի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:
In
other , shrjaka-mijavayr
Կայացել է «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» բանակցային կոմիտեի 3-րդ նիստը
Posted on 20 Նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 13-ից-19-ը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 3-րդ նիստը։ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի /ՄԲԿ/ 3-րդ նիստին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման հիմնական նպատակն է ապահովել 2022 թ․ մարտին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։ Նիստի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են՝ 1․ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի հնարավոր նպատակների և կարգավորման շրջանակի ուրվագծումը (այդ թվում՝ պլաստիկ աղտոտման նվազեցում, մարդու առողջության և շրջակա միջավայրը պլաստիկ աղտոտման անբարենպաստ հետևանքներից պաշտպանություն՝ պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում), 2․ հիմնական պարտավորությունների տարբերակների քննարկում, 3․ ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրման մեխանիզմների ուրվագծում, 4․ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում և այլն։ Հայկական պատվիրակությունը մասնակցել է նիստի օրակարգով նախատեսված քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են հետևյալ տեսակետները․ 1․ Գործընթացի շրջանակներում մշակված պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագիծը հանդիսանում է արդյունավետ բանակցություններ իրականացնելու մեկնարկային կետ, 2․ Ապագա համաձայնագիրը/ԱՀ/ պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը և պլաստիկ թափոնների կայուն կառավարումը, 3․ Անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան ԱՀ իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն, 4․ Կարևորվել է շրջակա միավայրի բոլոր բաղադրիչներում /ջուր, հող, կենսաբազմազանություն, օդ, էկոհամակարգեր/ գիտական և տեխնիկական նորարարությունների իրականացումը՝ ուղղված պլաստիկ աղտոտման կանխարգելմանը և նվազեցմանը, 5․ ԱՀ նպատակների իրականացման համար նախընտրելի է նպատակային նոր բազմակողմ հիմնադրամի ստեղծումը, 6․ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի դիտարկումը որպես ԱՀ իրագործման հիմնական գործիք։ Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախնական տարբերակի մշակումը և հետագա աշխատանքների ուրվագծումը՝ 2024 թվականի ապրիլին կայանալիք ՄԲԿ 4-րդ նիստին ընդառաջ։
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունը ազդում երեխաների վրա
Posted on 20 Նոյեմբերի, 2023

1956 թվականից յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ը մշվում է, որպես Երեխաների համաշխարհային օրը։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»։ Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է, թե ինչպես է օդի աղտոտվածությունն ազդեցում երեխաների առողջության վրա։ Պարզվում է Երեխաները, օդի աղտոտվածության նկատմամբ ավելի խոցելի են համարվում, քանի որ գտնվում են զարգացման փուլում: Նրանց իմունային համակարգն ավելի թույլ է, քան մեծահասակներինը, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում վիրուսների, բակտերիաների և այլ վարակների նկատմամբ: Սա մեծացնում է շնչառական վարակի վտանգը և նվազեցնում նրանց դեմ պայքարելու ունակությունը: Փոքր երեխաներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները և ավելի շատ օդ են ընդունում իրենց մարմնի քաշի համեմատ, հաճախ բերանի միջոցով, որն ավելի շատ աղտոտիչներ է ընդունում: 1․ Օդի աղտոտվածությունը երեխաների առողջության վրա առաջացնում է ինչպես անմիջական կամ կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն, որոնք կարող են անդառնալի լինել: 2․ Օդի աղտոտվածությունը կապված է շնչառական հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և ասթման, դրանք իրենց հերթին խորացնում են երեխաների ֆիզիկական և ճանաչողական զարգացումը: Հիվանդ լինելու պարագայում սահմանափակվում է երեխաների ուսման և զարգացման ներուժը: 3․ Օդի աղտոտվածությունը կարող է իր վատ հետևանքներն ունենալ երեխայի առողջության վրա՝ ամբողջ կյանքի ընթացքում: Մեծահասակները, որոնք մանկության տարիներին ենթարկվել են օդի աղտոտվածության, հակված են շնչառական խնդիրներ ունենալ: 4․ Հղիության ընթացքում կնոջ մարմինը կարող է օդից կուտակել վնասակար քիմիական նյութեր՝ դրանք փոխանցելով երեխային: 5․ Օդի աղտոտվածությունը կարող է լրջորեն ազդել պտղի առողջության վրա։ Դա կարող է հանգեցնել հղիության բացասական արդյունքների, ինչպիսիք են վիժումները, վաղ ծննդաբերությունը, ցածր քաշը, ինչպես նաև կարող է ազդել երեխաների ուղեղի առողջ զարգացման վրա: [video width="360" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/11/404670542_762745998998226_2937385994633376917_n.mp4"][/video]
In
other , eco-mshakuyt , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Արվեստ-բնություն կապը ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել․ Էկոանկյուն
Posted on 16 Նոյեմբերի, 2023

Արվեստ-բնություն կապը ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել, նույնիսկ թվային արվեստում: Կա մարդ, որը գալիս է հենց բնությունից: Այստեղ կա ձգտում ամեն ինչ ստեղծել մարդու համար, ինչը պատճառահետևանքային կապով ապացուցում է` ուրեմն բնության համար: «Էկոանկյուն» հաղորդաշարի շրջանակում այս շաբաթ Կարեն Գրիգորյանը զրուցել է Արվեստագետ-նկարչուհի Ալիս Մալոյանի հետ զրուցել է էկոարվեստի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխությունը վնասակար է առողջության համար, սակայն կլիմայական ծառայությունները կյանքեր են փրկում
Posted on 16 Նոյեմբերի, 2023

Կլիմայի փոփոխությունը սպառնում է հակադարձել տասնամյակների՝ դեպի առողջությանն ու բարեկեցությանը միտված առաջընթացին, հատկապես առավել խոցելի համայնքներում: Թեև գիտական ռեսուրսները կարող են շտկել հավասարակշռությունը, բայց դրանք բավականաչափ հասանելի կամ օգտագործված չեն, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների ամենամյա զեկույցն այս տարի նվիրված է առողջապահության խնդիրներին։ Այն ընդգծում է հարմարեցված կլիմայական տեղեկատվության և ծառայությունների անհրաժեշտությունը՝ աջակցելու առողջապահական ոլորտին առավել էքտրեմալ եղանակի, օդի վատ որակի, վարակիչ հիվանդությունների ձևերի փոփոխման և ջրի անապահովության պայմաններում։ Զեկույցում ներկայացված են թեմատիկ ուսումնասիրություններ ամբողջ աշխարհից, որոնք վերաբերվում են կլիմայական և առողջապահական ոլորտների խնդիրներին: Այստեղ ներառվում են էքստրեմալ շոգերի, վաղ նախազգուշացման համակարգերի, փոշու մոնիթորինգի հարցերը։ Քննարկվել են ալերգիայի և կլիմայի նկատմամբ զգայուն հիվանդությունների արբանյակային հսկողության խնդիրները: «Կլիմայական ճգնաժամը առողջապահական ճգնաժամ է, որը հանգեցնում է ավելի ծանր և անկանխատեսելի եղանակային պայմանների՝ խթանելով հիվանդությունների բռնկմանը և նպաստելով վարակիչ հիվանդությունների ավելի բարձր մակարդակին»,- ասել է ՀՕԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և հավելել․«Միասին աշխատելով առողջապահական ոլորտում բարձրորակ կլիմայական ծառայությունները ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ՝ մենք կարող ենք օգնել պաշտպանել կլիմայի փոփոխության վտանգներին բախվող մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը»: Մանրամասները՝ այստեղ․
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Էկոկրթություն․ Երևանի բուսաբանական այգում մեկնարկել է «Միջատների հյուրանոց» աշխատարանը
Posted on 15 Նոյեմբերի, 2023

Eco.am սոցիալական հարթակն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի բուսաբանական այգում հիմնվել է «Միջատների հյուրանոց» աշխատարանը։ Աշխատարանի առաջին մասնակիցները եղել են Արտաշատ N°5 հիմնական դպրոցի աշակերտներն էին։ Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են միջատների տեսակներին, դրանց ապերլու վայրերին, ինչպես նաև թե որ միջատը ինչ դեր է կատարում բնության մեջ: Այնուհետև լսարանում, մանրադիտակի օգնությամբ մասնակիցները ուսումնասիրել են այգուց հավաքած միջատների կառուցվածքը։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները Բուսաբանական այգու կողմից անակնկալ հանդիպում և բաց դաս են ունեցել հնէաբուսաբանության բաժնի ղեկավար, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի հետ, ով ծանոթացրել է բրածոների հետ աշխատանքին։ Հիշեցնենք, որ աշխատարանը նախատեսված է 12-15 տարեկանների համար՝ 45 րոպե տևողությամբ։ Ծրագիրն անցկացնում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի Ազգայի Ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության ծրագրի դասախոս Մարգարիտա Տիգրանյանը։
In
other , shrjaka-mijavayr
2 տարվա դադարից հետո կայացել է հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը
Posted on 15 Նոյեմբերի, 2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։ Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբեր ամսին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերի ընթացքը։ Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,-նշել է նախարարը։ Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները, նախարարը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել է տարեկան ժամանակացույցը։
In
other , shrjaka-mijavayr
Սպասվում է, որ Էլ Նինյոն կշարունակվի առնվազն մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը
Posted on 14 Նոյեմբերի, 2023

Էլ Նինյո երևույթի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք, ինչի հետևանքով փոփոխվում է մթնոլորտային շրջանառությունը։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ընթացիկ Էլ Նինյոն ակնկալվում է, որ կտևի առնվազն մինչև 2024 թվականի ապրիլը, ինչը կազդի եղանակի վրա և կնպաստի ջերմաստիճանի հետագա բարձրացմանը ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսում։ 2023 թվականի հոկտեմբերի կեսերի դրությամբ ծովի մակերևույթի ջերմաստիճանը և մթնոլորտային ու օվկիանոսային այլ ցուցանիշները Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային մասերում համապատասխանում են Էլ Նինյոյի տաք փուլին: Էլ Նինյոն արագ զարգացել է հուլիս-օգոստոս ամիսներին և հասել չափավոր ուժգնության 2023 թվականի սեպտեմբերին, և, հավանաբար, իր գագաթնակետին կհասնի 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի հունվար ամիսներին: Հիմնվելով պատմական օրինաչափությունների և ներկայիս հեռահար կանխատեսումների վրա՝ ակնկալվում է, որ այն աստիճանաբար կնվազի գարնան ընթացքում։ Էլ Նինյոն միջինում տեղի է ունենում յուրաքանչյուր 2-7 տարին մեկ և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային գոտու մակերեսի տաքացման հետ: Բայց այն հիմնականում տեղի է ունենում մարդու գործունեության արդյունքում փոխվող կլիմայի համատեքստում: Ամենավերջին կանխատեսումները և փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական-արևելյան հասարակածային գոտում տաքացման շարունակական մեծ հավանականություն կա առնվազն հաջորդ չորս համընկնող եռամսյա սեզոնների ընթացքում՝ նոյեմբեր-հունվար, դեկտեմբեր-փետրվար, և 2024 թվականի հունվար-մարտ, փետրվար-ապրիլ: Մանրամասները՝ այստեղ
In
other , eco-aprelakerp , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Ազնավուր» քոլեջի ուսանողների էկոկրթական յուրահատուկ դասը՝ «Ջրվեժ» անտառպարկում. տեսանյութ
Posted on 14 Նոյեմբերի, 2023

Էկոկրթությունը շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանության կարևոր կետերից է։ Ուսումնական տարբեր հաստատություններ յուրովի են փորձում էկոկրթությունը առօրյա դարձնել իրենց աշակերտների ու ուսանողների համար։ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները էկոկրթության պակաս չունեն, քանի որ ամենօրյա ուսումնական պլանին զուգահեռ ստանում են նաև պրակտիկ էկոկրթություն՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։
Օրինակ վերջերս քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, լուսանկարչության դասախոս Գեղամ Հախվերդյանի ուղեկցությամբ ուսումնական պրակտիկան անցկացրին Արգելոցապարկային Համալիրի «Ջրվեժ անտառպարկում։ Ուսանողները տեսախցիկի օբյեկտիվի շնորհիվ որսալով անտառպարկի աշնանային գեղեցկությունն ու գույները։ Ապա ուղևորվեցին դեպի հայաստանյան այլ տեսարժան վայրերում վավերագրելու բնությունը։
Իսկ քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությամբ սովորող ուսանողները, դասախոս Սամվել Ենոքյանի ուղեկցությամբ, վրձնի ու գունաներկերի օգնությամբ աշնանային շունչն ու անտառպարկի հարուստ բնությունը արտացոլեցին թղթին՝ ստանալով յուրահատուկ բնանկարներ։
Eco.am
Մանրամասները տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս պահպանել Հարավային Կովկասի գյուղատնտեսական և բնական էկոհամակարգերը․ կայացել է խորհրդի ընդլայնված նիստը
Posted on 13 Նոյեմբերի, 2023




