Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս խնայել էներգիան․ 5 կարևոր քայլ
Posted on 13 Նոյեմբերի, 2023

Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, կազմակերպում են ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ: Աշխարհի խոշոր քաղաքներում բնակչությանն առաջարկվում է մեկ ժամով անջատել էլեկտրասարքավորումները և լուսավորությունը: Դա խորհրդանշական ակցիա է, որը մարդկանց հնարավորություն է տալիս պատկերացնել այն իրավիճակը, որում կարող է հայտնվել մարդկությունը, եթե ժամանակին չլուծվի էներգետիկ խնդիրը: Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների և հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Էներգիան ամենից հաճախ ստացվում է հանածո վառելիքի այրման արդյունքում, որը վնասում է շրջակա միջավայրը, չվերականգնվող բնական ռեսուրսները սպառվում են, իսկ այրվելիս թունավոր նյութեր են արտանետվում օդ: Ուստի շատ կարևոր է էներգիան արդյունավետ օգտագործել և ձգտել այն խնայելուն։ Դրա համար անհրաժեշտ է՝ 1․ սենյակից դուրս գալուց անջատեք լույսը, քանի որ էլեկտրաէներգիայի 30%-ը ծախսվում է դատարկ տարածքներ լուսավորելու համար, 2․ տեխնիկան մի թողեք «sleep» ռեժիմում, այն չի օգտագործում, սակայն էլեկտրաէներգիայի սպառումը շարունակվում է, 3․ լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք, ցնցուղը 10-20 անգամ ավելի քիչ ջուր է ծախսում, 4․ հեռախոսը լարից անջատելիս` միացրած մի թողեք լիցքավորիչները, 5․ ի վերջո անցնել արևային էներգիայի օգտագործմանը։ Ըստ ՀՀ կառավարության «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» մինչև 2030 թ. ՀՀ-ում կսահմանվեն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։ Eco.am
In
other , shrjaka-mijavayr
Կայացել է վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի 1-ին միջազգային գագաթնաժողովը
Posted on 10 Նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 20 երկրից 100-ից ավելի պատվիրակներ։ Գագաթնաժողովը կարևոր հարթակ է վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ 1․ պահպանվող տարածքների կառավարման, 2․ կենսաբազմազանության պահպանման, 3․անտառների, 4․ էկոզբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն առնչվող առանցքային հարցերի։ Քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգին և դրանց պահպանության նպատակով կայուն ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։ Գագաթնաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը, կիսվել փորձով և ուսումնասիրել պահպանվող տարածքների ընդհանուր քաղաքականության խնդիրները։ Հայաստանից գագաթնաժովին մասնակցել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօերնները և ներկայացուցիչներ նախարարության՝ ոլորտն համակարգող ստորաբաժանումից։ Այցը իրականացվել է Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ։
In
other , shrjaka-mijavayr
Հոկտեմբերին 168 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 10 Նոյեմբերի, 2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Ստացվել է 1 գրավոր տեղեկատվություն։ Հարուցվել է 1 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Ստացված 21 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 26 հաշվարկ՝ 18.703.747 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 21 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 29 որոշում, նշանակվել 5.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 40 վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ Ստացված 12 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ, ծավալը՝ 44 խմ։ Հարուցվել է 7 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով։ Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 14 դեպք։ Հարուցվել է 14 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Ստացված 2 գրության հիման վրա հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել է 250.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանք։ Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 4.532.586 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 26 որոշում և նշանակվել 4.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝ 4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների, 1՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտներով։ Գործողության կասեցում Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 1 և առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների գործածման 1 դեպք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 43 գործ (ընդհանուր՝ 4.111.050 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 11.564.465 ՀՀ դրամ գումար:
In
other , eco-tourism , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
2024 թվականի գարնանը հայաստանյան անտառներ կվերադառնա ևս 10 եղջերու․ WWF-Հայաստան
Posted on 9 Նոյեմբերի, 2023

Վերջին 60 տարիներին Հայաստանից իսպառ վերացած Կովկասյան ազնվացեղ եղջերուների թիվը բնության մեջ կհասնի 13-ի: Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղ՝ WWF-Հայաստանից տեղեկացավ, որ 2024թ. գարնանը հայաստանյան անտառներ կվերադառնա ևս 10 եղջերու։ Կովկասյան ազնվացեղ եղջերուն՝ Հայաստանի անտառների պատմական բնակիչը, որը ժամանակին անհետացել էր որսագողության և իր բնական ապրելավայրերի ոչնչացման պատճառով, այժմ վերադառնում է: Տարիների ընթացքում շարունակաբար աշխատելով այս նախաձեռնության վրա՝ մենք հիմնել ենք եղջերուների բազմացման կենտրոն և արդեն հասցրել ազատ արձակել կենդանիների առաջին փորձնական խումբը: Մեր առաքելությունն այժմ շարունակվում է. մենք եղջերուների հերթական՝ արդեն 10 առանձնյակից կազմված խումբը կրկին բաց ենք թողնելու բնություն, սակայն դա իրագործելու համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը՝ ապահովելու բնության մեջ նրանց անվտանգությունը GPS տեղորոշման վզկապներով։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսում ենք բարձրացնել բազմացման կենտրոնում կենդանիների սննդի կայունությունը` կառուցելով ձմեռային կերակրի պահոց։ Այս նախաձեռնությունը միայն բնապահպանության մասին չէ. այն համապարփակ ծրագիր է, որը նաև խթանում է տեղական տնտեսությունը և զարգացնում շրջակա միջավայրի պահպանման մշակույթը: Միացե՛ք մեզ՝ պաշտպանելու Հայաստանի բնական ժառանգությունը: Ծրագրի Կարևորությունը 1․ Էկոլոգիական Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրն առաջին հերթին բնապահպանական է՝ պայմանավորված էկոհամակարգում եղջերուների կարևոր դերով։ Վերջիններս բնական ինժեներներ են, որոնք իրենց արածման վարքով նպաստում են անտառներում սերմերի տարածմանը, բուսականության մաքրմանը և հողի պարարտացմանը՝ այսպիսով խթանելով ամուր էկոհամակարգերի զարգացումը: 2․ Տնտեսական Նախագծի նշանակությունը, այնուամենայնիվ, չի սահմանափակվում բնապահպանական բաղադրիչով. այն ունի էական ազդեցություն տեղական տնտեսության վրա։ Եղջերուների վերաբնակեցումը «Դիլիջան» ազգային պարկում խթանել է զբոսաշրջությունը, որի շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կովկասյան ազնվացեղ եղջերուների կենտրոնն ընդունել է շուրջ 50 000 այցելու։ 3․ Սոցիալական Վերաբնակեցման ծրագիրն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն։ Ծրագրի իրականացման արդյունում առաջացած տնտեսական օգուտները, մասնավորապես տեղական զբոսաշրջության խթանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը կայուն եկամտի հնարավորություններ են տալիս տեղի բնակչությանը։ Իրականացնելով իրազեկման արշավներ դպրոցներում և համագործակցելով տեղական համայնքների հետ՝ ծրագիրը նպատակ ունի վերափոխել բնության հանդեպ վերաբերմունքը և ստեղծել ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ: Նախապատմություն Կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) ժամանակին լայնորեն տարածված էր Հայաստանի Հյուսիսային, Արևելյան և Հարավային անտառներում, սակայն որսագողությունը և իր բնական ապրելավայրերի ոչնչացումը հասցրին նրան անհետացման եզրին։ 1954 թ․ տեսակը փաստացի անհետացած էր, իսկ այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: 2013 թ․-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի վերջնական նպատակն է վերականգնել Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիան Հայաստանում: Այն իրականացվում է եղջերուների բազմացման կենտրոն (կառուցված «Դիլիջան» ազգային պարկում) բերված կենդանիների բուծմամբ և կենտրոնում ծնված եղջերուներին բնություն բաց թողնելով։ Հայաստանից երկար ժամանակ վերացած լինելուց հետո Կովկասյան ազնվացեղ եղջերուն իր «վերադարձը կատարեց» 2018 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան բերված 14 առանձնյակով։ 2023 թ․-ի դրությամբ եղջերուների բազմացման կենտրոնում ծնվել է 23 ձագ, իսկ կենտրոնում ներկայումս բնակվում է 37 առանձնյակ։ 3 եղջերուներից բաղկացած առաջին փորձնական խումբը բնություն ազատ արձակվեց 2022 թվականի հոկտեմբերին, որից հետո ամեն տարի նախատեսվում է ևս 5-10 եղջերու բաց թողնել։ Խնդիր 1․ Անվտանգություն 2024 թվականի մարտին մենք բնություն ենք բաց թողնել ևս 10 եղջերու, սակայն միջոցառման իրականացումը պարունակում է մի շարք ռիսկեր։ Եղջերուներին առանց տեղորոշման համակարգի բնություն բաց թողնելը զգալի վտանգ է ներկայացնում նրանց ապահովության համար՝ խոցելի դարձնելով գիշատիչների, որսագողների և այլ սպառնալիքների հանդեպ։ Եղջերուների գտնվելու վայրը վերահսկելու և մշտադիտարկելու, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրի սպառնալիքներից պաշտպանելու համար առաջնահերթ է ձեռք բերել GPS տեղորոշման վզկապներ։ 2․ Սննդի կայունություն Հրատապ խնդիր է նաև եղջերուների բազմացման կենտրոնում սննդի ձմեռային պահոցի բացակայությունը, ինչը ձմեռվա ամիսներին հանգեցնում է սննդի նեխման և բացասական ազդեցություն է ունենում կենդանիների առողջության և ընդհանուր բարեկեցության վրա։ Այսպիսով, սննդի փտումից խուսափելու համար խիստ անհրաժեշտություն է սննդի ձմեռային պահոցի կառուցումը: Լուծում 1․ GPS տեղորոշման վզկապներ Մինչ եղջերուներին բնություն բաց թողնելը, նախատեսում ենք ձեռք բերել 10 GPS տեղորոշման վզկապ VECTRONIC Aerospace ընկերությունից։ SURVEY GPS վզկապները հնարավորություն կտան իրական ժամանակում վերահսկել բաց թողնված եղջերուների գտնվելու վայրը՝ պաշտպանելու նրանց որսագողերից և գիշատիչներից, իր հերթին հեշտացնելով արագ արձագանքման և պաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը: 2․ Սննդի ձմեռային պահոցի կառուցում Ազնվացեղ եղջերուների համար անվտանգ սննդի աղբյուր ապահովելու և նրանց բազմացման ու վերաբնակեցման ջանքերին աջակցելու համար անհրաժեշտ է կառուցել ձմեռային սննդի պահոց: Մինչ պահոցի կառուցումը կապահովի սննդի անվտանգություն, նվազեցված սննդի թափոնների հետ կապված ծախսերի խնայողությունները կտրամադրվեն ծրագրի այլ կարևոր բաղադրիչներին՝ առավելագույնի հասցնելով դրա ընդհանուր արդյունավետությունը: Թիմի մասին Հանդիսանալով հեղինակավոր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնաճյուղ՝ WWF-Հայաստանը 2002 թվականից եղել է շրջակա միջավայրի պահպանության ջանքերի առաջնագծում: Մեր նվիրված թիմը՝ բաղկացած է տեղացի և միջազգային առաջատար մասնագետներից, հաստատակամ է Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման գործում: Կենտրոնանալով այս խորհրդանշական տեսակի վրա՝ մենք նպատակ ունենք վերականգնել նրա պոպուլյացիան իր պատմական ապրելավայրում: Ձեր աջակցությունը կենսական դեր կխաղա այս կարևորագույն պահպանման գործում՝ ապահովելով կայուն ապագա Հայաստանի բնական ժառանգության համար: Միացե՛ք մեզ այս կարևոր առաքելության մեջ:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Մեկնարկել է «Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնը
Posted on 9 Նոյեմբերի, 2023

Երևանի բուսաբանական այգում մեկնարկել է Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնը, որի նպատակը Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է։ Այն կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ հաքաթոնն անցկացվում է երեք փուլով։ Նոյեմբերի 18-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կլսեն դասախոսություններ, կունենան մի շարք հանդիպումներ, 24 ժամ շարունակ կաշխատեն և կմշակեն իրենց գաղափարների նախատիպերը։
Իսկ նոյեմբերի 21-ին, երրորդ՝ եզրափակիչ փուլի ընթացքում կներկայացվեն արդեն մշակված լուծումները և ակնկալվող արդյունքները։ Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն լուծումները և լավագույն գաղափարները կարժանանան դրամական մրցանակների։
Միջոցառման բացմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունել է ներկաներին, կարևորելով նման միջոցառումների անցկացումը։
«Այն շատ լավ գործիք է ոլորտի խնդիրները բացահայտելու, դրանց համար լուծումներ գտնելու, ինչպես նաև Հայաստանում կորպորատիվ աքսելերատորների զարգացման համար»,- ասել է նախարարի տեղակալն ու հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքում կլինեն հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ և առաջարկել, որպեսզի հաքաթոնում ներգրավված ստարտափները մասնակցեն նախարարության կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրին։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև IoT SIG նախագահ Վահան Հովսեփյանը, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, «ISOC Հայաստան Հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, «SmartCity» ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանը։ Նրանք ևս ընդգծել են միջոցառման կարևորությունը՝ ուղղված Երևանի բուսաբանական այգու արդիականացմանը։
«Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնի կազմակերպիչներն են «Smart City» նորարարական կենտրոնը, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, Իրերի համացանցի մասնագիտացված խումբը և Երևանի Բուսաբանական այգին։
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Արևային էներգիայի անցումը հպարտություն է, խնայողություն և CՕ գազի կրճատում. «Էկոանկյուն»
Posted on 8 Նոյեմբերի, 2023

Ապրանքի սպառում և վերջ: Հայաստանը շարունակում է մնալ գծային այն քաղաքականության մեջ, որը չի ենթադրում թափոնների լիարժեք վերամշակում: Այս ամենի արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը բավականին խնդիրներ է առաջացնում, որի համար զգալի լուծում կարող է ապահովել հենց այլընտրանքային էներգիային: Այստեղ մեծ կարևորություն ունի իրազեկումը, որը շղթայի լիարժեքության կարևոր բաղադրիչն է: Այս շաբաթ «Էկոանկյուն» հաղորդաշարի շրջանակում Կարեն Գրիգորյանը «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանի հետ անդրադարձել են Հայաստանում դեռևս չլուծված թափոնների լիարժեք վերամշակման խնդրին, ինչի արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Այս դեպքում նույնպես լուծման ճանապարհներից մեկը այլընտրանքային էներգիան է: Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Ինչպես հաղթահարել կլիմայական ճգնաժամը. Դիլիջանում կայացել է երիտասարդական համաժողով
Posted on 8 Նոյեմբերի, 2023

Հոկտեմբերի 29-ին Դիլիջանի միջազգային դպրոցում կայացել է «Կլիմայական ճգնաժամ. ինչպես կարող ենք նպաստել դրա հաղթահարմանը» թեմայով Երիտասարդների տեղական համաժողով։ LCOY-ը Դիլիջանի միջազգային դպրոցի հարկի տակ էր համախմբել 80-ից ավելի պատանիների ու երիտասարդների, որոնցից 65-ը՝ ավագ դպրոցների աշակերտներ: «The Good Investors» մասնավոր դոնոր կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համաժողովը թիրախավորել էր Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ երիտասարդներին բնապահպանական շարժման ակտիվ մասնակցության գիտելիքներ փոխանցելու նպատակով:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը երիտասարդական համաժողովին անդրադարձել է «Կլիմայի փոփոխության քաղաքականությունը Հայաստանում» թեմային, ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում ներկայացնելով՝
1․ կլիմայի փոփոխության պատճառները,
2․գլոբալ և տեղական օրակարգերը,
3․Փարիզի համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մանրամասները,
4․Հարմարվողականության ազգային ծրագիրը ինչպես նաև բնապահպանական և կայուն զարգացման այլ մարտահրավերներ։
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը երիտասարդական համաժողովին ներկայացրել է էներգաարդյունավետության և էներգախնայողության կարևորության մասին տվյալներ, ինչպես նաև էներգիա սպառող ամենախոշոր ոլորտներում՝ առանձնացնելով շենքերը։ Նա խոսել է Կլիմայի կանաչ հիմնադրամի՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման գործում դրա դերակատարման մասին՝ Հայաստանում հասարակական և բնակելի շենքերի ջերմաարդիականացման՝ Դիլիջան քաղաքի 11 բնակելի շենքերի օրինակով:
«Երիտասարդների տեղական համաժողովը լավ հնարավորություն էր ներկայացնելու ՄԱԶԾ-ի փորձը՝ Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականության և գործնական աշխատանքի վերաբերյալ»,- երիտասարդների հետ փոխգործակցությանն է անդրադարձել Հարությունյանը և հավելել․ «Ես նաև տեղեկացրել եմ համաժողովի մասնակիցներին Երևանում կառավարության գործընկերների հետ կազմակերպված ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի մասին»:
Հայաստանի Երիտասարդների տեղական համաժողովի մասնակիցները հայտարարություն են պատրաստել և ուղարկել Կողմերի 28-րդ համաժողովի (COP28) պատասխանատուներին:
Eco.am
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Վայելեք գեղեցիկ աշունը՝ այցելելով Սևանի բուսաբանական այգի
Posted on 7 Նոյեմբերի, 2023

Հայաստանի բնությունն այն եզակի հարստությունն է, որը ոչ թե պետք է անտեսել այլ վեյելել ու միաժամանակ հոգատար լինել։ Եթե պլանավորում եք ընտանեկան հանգիստ անցկացնել՝ վայելելով աշնանային բնությունը, ապա միանշանակ այցելեք Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունք։ Այն հիմնադրվել է 1944թ. Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում, բնական դենդրոֆլորայից զուրկ տարածքի վրա, զբաղեցնում է 6,5հա տարածք:
Սևանի բուսաբանական այգին աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000 մ: Ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել է բարձր ցրտադիմացկունությամբ օժտված, չափազանց հարուստ ու արժեքավոր դենդրոհավաքածու, որը մեծ դեր է խաղում Սևանա լճիավազանի բնակավայրերի կանաչապատման և անտառաբուծության զարգացման գործում:
Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։
Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր պայմաններում բույսերի հարմարվողականության բացահայտումը:
Բուսաբանական այգում հավաքածուները տեղաբաշխված են 4՝ ծառուղիների (արոսենի ևբարդու, հացենու և կեչու, սոճու, կաղնու) և էքսպոզիցիոն հողամասերի ձևով:
Այգու դենդրոհավաքածուն ներկայումս ընդգրկում է 38 ընտանիքի 155 ցեղի պատկանող մոտ 443 տեսակ, որոնցից ասեղնատերևավոր են 50 տեսակ, լայնատերևավոր` 339, լայնատերև մշտադալար` 5:
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Բնության հանդեպ սերը սկսվում է ճանաչողությունից․ տեսանյութ
Posted on 7 Նոյեմբերի, 2023

Հայաստանի Բնության պետական թանգարանում ամենայն մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ Կարմիր գրքում հանդիպող կենդանիների անհետացող և հազվագյուտ տեսակներին, ինչպես նաև Հայաստանի ինքնատիպ և չքնաղ բնաշխարհին։ Բնության հանդեպ սերը սկսվում է ճանաչողությունից: Այստեղ յուրաքանչյուր ոք հանձն է առել պատասխանատվություն՝ քարոզելու բնապահպանություն։ Նրանցից յուրաքանչյուրը օրինակ է ծառայում լինելու բնապահպան և խնայել բնությունը։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից նկարահանած Հայաստանի Բնության պետական թանգարանի մասին պատմող ֆիլմ։ Թանգարանի մասին մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/11/10000000_354302413667553_3052505251972294167_n.mp4"][/video]
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Գյուղատնտեսական ինովացիոն մոտեցումները․ տեսանյութ
Posted on 6 Նոյեմբերի, 2023





