Blog
In
other , shrjaka-mijavayr
COP28 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան գործողությունների առաջընթացը
Posted on 30 Հոկտեմբերի, 2023

Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կարևորելով կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնոր և աջակցող գործընկերների հետ պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները, այսօր տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփում:
Այս աշխատաժողովի անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողմից կազմակերպված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 28-րդ համաժողովին (COP-28) ընդառաջ, որտեղ աշխարհն ամփոփելու է Փարիզյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ գրանցած առաջընթացը: Առաջին գլոբալ հաշվառումը (Global Stocktake) միտված է նպաստելու կլիմայական գործողությունների և ջանքերի համակարգմանը, ներառյալ՝ ձեռնարկելու միջոցներ առաջընթացի բացերը լրացնելու ուղղությամբ:
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ Կառավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Ելույթի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է կլիմայական առաջնահերթությունների օրակարգում երկրի ստանձնած հանձնառությունները և դրանցից բխող միջոցառումների ու ծրագրերի պատշաճ իրականացումը․
«Մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ։ կառավարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունները։ Այս ձևաչափով անցկացվող շահագրգիռ քննարկումները նպաստում են համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը»,-նշել է նախարարը։
«Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը։ Այն լոկ պատասխանատվություն չէ, որը կարող է կրել միայն մեկ ազգ կամ ազգերի խումբ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար գլոբալ ընթացքի ուղղության շտկումը հրամայական է։ Ուստի «COP28 ԱՄԷ»-ն, որպես մեր հավաքական ճանապարհորդության հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին «Միավորվել, գործել, ի կատար ածել»,-իր խոսքում նշել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։
Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երկար տարիների համագործակցությունը՝ միտված Հայաստանի առաջնահերթ ոլորտների զարգացմանը․ «Նախքան Կողմերի 28-րդ համաժողովը կազմակերպված այս միջոցառումը լավ հնարավորություն է վերանայելու երկրում կատարված աշխատանքը կլիմայական օրակարգի իրականացման ուղղությամբ և գործընկերների հետ քննարկել քաղաքականությունների բարելավման և ծրագրային մակարդակում արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Քանի որ Կողմերի 28-րդ համաժողովին առաջին Գլոբալ հաշվառումը կտրամադրի Փարիզյան համաձայնագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք, և ինչ գործողություններ են անհրաժեշտ եղած բացերը լրացնելու ուղղությամբ»։
Աշխատաժողովն անցկացվել է 4 թեմատիկ ուղղությունների շուրջ, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի կողմից COP28-ի համար․ դրանք են՝
1․ «Մեղմում»,
2․«Հարմարվողականություն»,
3․«Իրականացման և աջակցության միջոցներ»,
4․«Ինտեգրված և ամբողջական մոտեցում»:
Նման կառուցվածքը նպատակաուղղված է շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանն այն մասին, թե ինչպես է Հայաստանը նպաստում գլոբալ ջանքերին գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ, հարմարվում կլիմայի փոփոխության ազդեցությանը, կիրառում գործիքներ և ներգրավում աջակցություն անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալների ստեղծման համար և իրականացնում քաղաքականություն ու գործողություններ, որոնք արդյունավետորեն նպաստում են պետական և ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացմանը։
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6 , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Էկոանկյուն»․ էներգախնայող սարքավորումներին անցումը պետք է առաջնահերթություն դառնա․ փորձագետ
Posted on 27 Հոկտեմբերի, 2023

«Էկոանկյուն» հաղորդաշարի այս թողարկմանը Կարեն Գրիգորյանը հյուրընկալել է Ռազմավարական հաղորդակցության մասնագետ փորձագետ Հրաչուհի Միրզոյանին։ Բնությունը սիրելով մարդը իր մեջ ամփոփում է համամարդկային գաղափարները: Բայց սիրել կարող ենք սովորել միայն օրինակով: Հրաչուհի Միրզոյանը, ով ոլորտի փորձագետ է, վստահ է, որ սեփական օրինակ ամենալավ աշխատող մեթոդներից է: Անցումը էներգախնայող սարքավորումներին պետք է առաջնահերթություն դառնա յուրաքանչյուր ընտանիքի համար: Հաջորդը աղբի տեսակավորումն է, բայց մենք դեռևս թերանում ենք. չկան համապատասխան գործարաններ, հետևաբար այս գործընթացը հաճախ դառնում է անիմաստ գործ: Մենք սահմանափակվում ենք, կուտկաված աղբը նպատակին չի ծառայում: Հաղորդման մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են ջերմաարդիականացված բնակելի ու հասարակական շենքեր
Posted on 27 Հոկտեմբերի, 2023

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի առաջընթացին ծանոթանալու և վերջերս հաստատված 36 ամսով երկարացման շրջանակում հետագա անելիքների քննարկման նպատակով հոկտեմբերի 16-ից 20-ը Հայաստան էին այցելել Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:
Eco.am սոցիալական հարթակը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերից տեղեկացավ, որ Կլիմայի կանաչ հիմնադրամի պատվիրակության անդամներ Գարեթ Զահիր-Բիլն ու Ֆոլասադե Այոնրինդեն ՄԱԶԾ տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչներ Յանա Կոպերնիկի, Կոնստանտին Սոկուլսկիի ու ծրագրային թիմի հետ համատեղ հանդիպել են ծրագրի ազգային գործընկերներին:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ քննարկվել են ծրագրի ծրագրի իրականացման արդյունավետության վրա ազդեցություն ունեցող ռիսկերն ու մարտահրավերները:
Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաև ծրագրի շրջանակում ջերմաարդիականացված բնակելի ու հասարակական շենքեր:
Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, թիվ 36, 47, 48, 49 մանկապարտեզներում նրանք հանդիպել են ծրագրի շահառուներին, քննարկել իրականացված միջամտությունների արդյունքներն ու ստացված օգուտները:
ԿԿՀ ներկայացուցիչներ Գարեթ Զահիր-Բիլն ու Ֆոլասադե Այոնրինդեն այցելել են Լոռու ու Տավուշի մարզեր՝ Սպիտակ, Ստեփանավան ու Դիլիջան քաղաքներում ծանոթացել բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման արդյունքներին, հանդիպել քաղաքապետերին, զրուցել շահառու բնակիչների հետ, քննարկել 2024-25թթ․ նախատեսվող ծրագրերը:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
COP28 կլիմայական համաժողովին հնարավոր է մասնակցի նաև Հռոմի պապը
Posted on 26 Հոկտեմբերի, 2023

Նոյեմբերին Դուբայում տեղի կունենա COP28 կլիմայական համաժողովը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի կլիմայական գործողությունների իրականացմանն առնչվող մի շարք խնդիրների։ Ըստ Reuters-ի տեղեկությունների հնարավոր է COP28 կլիմայական համաժողովին մասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ 1995 թվականից ի վեր դա կլինի առաջին դեպքը, եթե Հռոմի պապը մասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսին։ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Reuters-ին ասել է, որ Հռոմի պապը ցանկանում է մասնակցել, սակայն նա դեռ վերջնական որոշման չի եկել։
In
other , shrjaka-mijavayr
Մաշտոցի պողոտայում տնկվել են 10 տարեկան արևելյան սոսիներ
Posted on 26 Հոկտեմբերի, 2023

Մաշտոցի պողոտայում ծառերի բնաբաժակներն ազատվել են տարիներ շարունակ մնացած կոճղերից։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ դրանցում տնկվել են շուրջ 10 տարեկան ծառեր՝ Սոսի արեւելյան տեսակի։ Իսկ ժամանակահատվածն ընտրվել է կազմակերպության դենդրոլոգների կողմից։ ՀՈԱԿ-ը վստահեցնում է, որ աշխատանքներն իրականացվում են մասնագետների հսկողությամբ։ «Ծառերի լրացման մեկնարկը տվել ենք Մաշտոցի պողոտայից։ Դեռևս գարնան վերջից արդեն գույքագրումները կատարել էինք, թե Մաշտոցի պողոտայում ինչ բաց բնաբաժակներ կան, որոնք պետք է լրացնենք։ Իսկ արդեն տնկելուց 2 օր առաջ բնաբաժակները մաքրել ենք ու նախապատրաստել տնկմանը»,- ասում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։ Ըստ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները մեկնարկել են ոչ միայն Մաշտոցի, այլ նաև Կենտրոնի այլ պողոտաներում, ինչպես նաև տարբեր վարչական շրջաններում։ Մանրամասները՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում»․ ՇՄ նախարարը՝ «Սևանի ընկերներ» ծրագրի մասնակիցներին
Posted on 25 Հոկտեմբերի, 2023

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում կայացել է «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը։ Այն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագիրն իր 2 փուլերի ընթացքում ընդգրկել է Գեղարքունիքի մարզի 54 բնակավայրերից դպրոցներ և երիտասարդներ, որոնց հետ համատեղ իրականացվել են իրազեկման տարբեր միջոցառումներ:
Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացավ, որ առաջին փուլի ընթացքում ծրագիրն աշխատել է ավելի քան 500 աշակերտի հետ, որոնցից ընտրվել են ծրագրի ամենաակտիվ մասնակիցները և շարունակել աշխատել մասնագետների հետ՝ ձևավորելով խմբեր և մշակելով լճի պահպանությանն ուղղված իրենց նախագծային գաղափարները:
Արդյունքում՝ 2022 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընտրվել էր 5 հաղթող նախագծային խումբ՝ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար։
25 աշակերտից և ուսուցչից բաղկացած խմբերը շարունակել են իրենց մասնակցությունը ծրագրում, նախագծերի մշակման և կառավարման վերաբերյալ դասընթացներին՝ ստանալով մասնագիտական աջակցություն ոլորտի փորձագետներից, ձեռք բերելով համապատասխան կարողություններ և գիտելիքներ իրականացնելու իրենց նախագծերը:
Միևնույն ժամանակ «Սևանի ընկերներ» ծրագրի թիմը շարունակել է իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ ներգրավելով նոր դպրոցներ և երեխաներ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը: Միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և կարևորել էկոլոգիական կրթության դերը և երիտասարդների ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում:
«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ զարգացնել կայուն մտածելակերպ: Այն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը՝ հաշվի առնելով բնության վրա մեր վարքագծի հետևանքները: Նման կրթությունն օգնում է մեզ հասկանալ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման կարևորությունը ողջ մարդկության բարօրության համար: Բացի այդ, բնապահպանական կրթությունը խթանում է քաղաքացիական ներգրավվածությունը և պատասխանատվությունը»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսը իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության և երիտասարդների ներգրավման դերը վարքագծային փոփոխության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կունենան երկարաժամկետ և կայուն ազդեցություն շրջակա միջավայրի պահպանության գործում:
Միջոցառման ընթացքում հաղթող հինգ նախագծային խմբերը ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ավելի են հղկվել ծրագրի երկրորդ փուլում՝ փորձագետների հետ բազմաթիվ դասընթացների և աշխատանքի շնորհիվ: Ծրագրերի ներկայացումներից հետո աշակերտները շրջել են «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում և ծանոթացել ջրի մոնիթորինգի գործընթացին:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի՝ որպես «ECOServe» ծրագրի մաս և ՄԱԶԾ կողմից:
In
other , shrjaka-mijavayr
Աշխարհի 14 երկրների Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը կայացել է Դուշանբեում
Posted on 25 Հոկտեմբերի, 2023

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպումն ուղղված էր Օրհուս կենտրոնների դերին՝ շրջակա միջավայրի պահպանության, կանաչ տնտեսության սկզբունքների տարածման և վտանգավոր թափոնների կառավարման հետ կապված տարբեր հարցերում հասարակության մասնակցության խթանման գործում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխարհի 14 երկրների Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների շարքում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` քննարկելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Օրհուս կենտրոնների դերի և ակտիվ գործունեության հարցը, տեղեկանալու լավագույն փորձին, ինչպես նաև ներկայացնելու բնապահպանական իրազեկման և կրթության ոլորտում ձեռքբերումները, հասարակության արդյունավետ մասնակցության ձևերը: Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են օրակարգային հարցեր` ուղղված բնապահպանական որոշումների կայացման գործում պետություն-հասարակություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում թվային գործիքների կիրառման միջոցով: Հանդիպման մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են Օրհուս կենտրոնների դերը բնապահպանական որոշումների կայացմանը հասարակության մասնակցության խթանման գործում, ներկայացրել Կանաչ տնտեսության սկզբունքների խթանման, ինչպես նաև Օրհուս կենտրոնների կողմից վտանգավոր և թունավոր թափոնների կառավարման ներդրումների վերաբերյալ զեկույցներ։ Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ու հանրության արդյունավետ ներգրավման ներուժի իրացման հնարավորությունները։ Ներկայացրել է կենտրոնի միջոցով պետական գերատեսչություն-հանրային հատված կապի ապահովման գործիքակազմը և Հայաստանում Օրհուս կենտրոնների վերակտիվացման և իրավական կարգավիճակի հստակեցման հարցը։ Նա անդրադարձել է նաև իրազեկման և մասնակցության գործընթացների թվայնացման կառավարության քաղաքականությանը։ Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են լիցքային պատվար ունեցող աշխարհում ամենաբարձր՝ Նուրեկի հիդրոէլեկտրակայան՝ տեղում ծանոթանալու կայանի աշխատանքներին և Տաջիկստանի վերականգնվող էներգետիկայի պոտենցիալին։ Այստեղ հիդրոէներգետիկայի միջոցով ապահովվում է ներքին սպառման էլէկտրաէներգիայի շուրջ 96%-ը։
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
8 սխալ` բույսերը խնամելիս․ խորհուրդ՝ Օ2 Gardens-ից
Posted on 24 Հոկտեմբերի, 2023

Շատ անգամ բույսերը չեն ծաղկում հենց սխալ խնամքի պատճառով: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ2 Gardens-ի կողմից ներկայացված ամենատարածված սխալները և ինչ կարող է լինել դրանց արդյունքում։ 1․ Եթե սենյակային բույսերի տերևները դեղնում են, նշանակում է ջրել եք շատ սառը ջրով։ 2․ Եթե տերևները սկսում են թափվել, ապա պատճառը կարող է լինել շատ ջրելը։ 3․ Տերևները կարող են չորանալ վնասատուների ի հայտ գալու կամ չափից դուրս պարարտացման պատճառներով։ 4․ Եթե ծաղիկների վրա շագանակագույն լաքաներ են առաջանում, ապա արևի ուղիղ ճառագայթներն ընկնում են բույսի վրա, ինչը նույնպես վնասակար է։ 5․ Շատ բույսեր չեն ծաղկում ծաղկամանի նեղ լինելու պատճառով։ 6․ Շատ հաճախ ձմռանը կամ վաղ գարնանը բույսերի ցողունները ձգվում են, իսկ տերևները՝ փոքրանում։ Պատճառը բնակարանի բարձր ջերմաստիճանն է։ 7․ Եթե ցողունն ու տերևները սկսում են փտել, նշանակում է՝ բույսը հեղեղել եք ջրով։ 8․ Եթե բույսը ծաղկել է ու ծաղիկներն անմիջապես սկսել են թափվել, ապա պատճառը վատ լուսավորությունն ու օդի չորությունն է։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
IUCN-ի աշխատանքային խումբը այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր
Posted on 24 Հոկտեմբերի, 2023

Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման շրջանակում Հայաստանի հանրապետությունում գտնվող աշխատանքային խումբն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր:
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը հյուրերին է ներկայացրել արգելավայրի պահպանման ռեժիմի առանձնահատկությունները և արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգը և նրա բաղադրիչները:
Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է եղել Անդրկովկասում եզակի պսամաֆոիլ/ավազասեր էկոհակարգի, այդ թվում սորուն ավազների եզակի բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը։
Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։
Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

In
other , shrjaka-mijavayr
Սնդիկի ազդեցությունը՝ մարդու օրգանիզմի վրա
Posted on 23 Հոկտեմբերի, 2023





