Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հոգ տանենք, պահպանենք մեր Երկիրը․ տեսանյութ

Հոգ տանենք, պահպանենք մեր Երկիրը․ տեսանյութ
Կլիմայի փոփոխությունն այլևս իրականություն է: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից նկարահանած տեսանյութը, որում ներկայացված է ՀՀ չնաշխարհիկ բնությունից կադրեր։ Յուրաքանչյուրս պետք է ավելին անենք՝ պահպանելու մեր մոլորակը կլիմայական փոփոխության ավերիչ հետևանքներից։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/11/365400041_850966216565845_4536305448699841927_n.mp4"][/video]

Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի արդյունքները

Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի արդյունքները
Հոկտեմբերի 3-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։ Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է SevaMod2 ծրագրի շրջանականերում ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկերների հետ համատեղ: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։ 1․ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (30մ)՝ 0.2մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 0․2մգ/լ։ Ինչպես երևում է մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։ 2․Թափանցիկությունը Մեծ Սևանում կազմում է 3.1մ, Փոքր Սևանում՝ 3.8մ (ըստ Սեկի սկավառակի)։ Սևանա լճի որակի գնահատականները հրապարակված են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կայքում։

ՀՀ շրջակա միջավայրի պահպանությանը Հայաստանին կաջակցի KfW Գերմանական զարգացման բանկը

ՀՀ շրջակա միջավայրի պահպանությանը Հայաստանին կաջակցի KfW Գերմանական զարգացման բանկը
Գերմանական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն կառավարմանը։ Այդ մասին երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը ասել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն։ Նախարարը ողջունել է գործընկերներին և  մեկ անգամ ևս ընդգծել հայ-գերմանական երկկողմ համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի ոլորտում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ անդիպմանը քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումները․ նախարարը գործընկերներին է ներկայացրել մասնավորապես անտառների, կենսաբազմազանության և ջրային ոլորտի  օրնսդրական կարգավորումները։ Ինչպես նաև քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո․ այն  տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով, ինչպես նաև Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել  առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ուղղությունները։ Իսկ այսօր կայացած հանդիպմանը Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ քննարկվել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ նախարարությունում գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Քննարկմանը մասնակցել են Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը, նախարարության Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը,  Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։ Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել նախագծով նախատեսվող փոփոխությունները։ Ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միևնույն ժամանակ, անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել օրենսդրական կարգավորումները և ապահովել միասնական մոտեցում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում։ Ուստի, նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների պահպանության իրականացմամբ։

Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճան գրանցվել է 1948թ.` -17°C:

Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճան գրանցվել է 1948թ.` -17°C:
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9°C, Իջևան` 7.1°C), Արարատյան դաշտում (Երևան 6.5°C, Արմավիր 5.6°C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30°C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8°C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27°C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17°C, Մեղրիում` -7°C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17°C: Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում հասել է -6…-12°C: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

ՀՀ ԳԱԱ-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքում գերձայնային արագությամբ կտեղորոշեն մթնոլորտում հարվածող ալիքները

ՀՀ ԳԱԱ-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքում գերձայնային արագությամբ կտեղորոշեն մթնոլորտում հարվածող ալիքները
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է ≈1 կՀց հաճախությամբ ակուստիկ և ≈5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, և որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ ուղղորդված և ուժեղ հարվածող  ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաև մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ։ «Կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման և տեղորոշման նպատակներով», - ասաց ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտքարտուղար,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը։ Հետազոտության արդյունքները տպագրվել են «Acoustical Physics», «Chinese Physics Letters» և «Journal of Contemporary Physics» (Armenian Academy of Sciences) գիտական հանդեսներում: Ստացված արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են Իսպանիայի «31st International Conference on Phenomena in Ionized Gases», Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի «Charged & Neutral Particles Channeling Phenomena» և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի կողմից «Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences» պարբերական կազմակերպվող միջազգային գիտաժողովները։ Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից և հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական և ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, N4 լաբորատորիայի վարիչ՝ Արթուր Արամյան)։

Էկո կրթությունն ու իրազեկումը վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել․ Մարի Չակրյան

Էկո կրթությունն ու իրազեկումը վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել․ Մարի Չակրյան
Էկո կրթությունն ու իրազեկումը վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել: Մարդիկ ինֆորմացված են, տեղեկատվությունը հասանելի, հետևաբար առաջընթաց է գրանցվում: Իհարկե եթե խոսենք օրինակ աղբի տեսակավորման մասին, ապա դեռևս չենք հասել այդ գիտակցությանը: Սրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, գործարաններ: Յուրաքանչյուր տուն պիտի դառնա աղբի տեսակավորման մշակույթի կրող, ինչը դեռևս չի հաջողվում իրականացնել: Բնապահպանական կարևոր թեմաների շուրջ «Էկոանկյուն» հաղորդաշարի շրջանակում այս շաբաթ Կարեն Գրիգորյանը զրուցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օրհուս» համաձայնագրի ազգային համակարգող Մարի Չակրյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում․

Կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման գործընթացները քննարկվել են COP 28-ին ընդառաջ կայացած նախարարական համաժողովին

Կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման գործընթացները քննարկվել են COP 28-ին ընդառաջ կայացած նախարարական համաժողովին
Հոկտեմբերի 30-ից- 31-ը Աբու Դաբիում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին ընդառաջ  նախարարական համաժողովի։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ էմիրությունների կլիմայի հարցերով հատուկ բանագնաց, COP 28-ի նախագահ Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերի հրավերով մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման նպատակը կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման և հարմարվողականության գործողությունների և ֆինանսական աջակցության արագացումն ու ուժեղացումն էր, մասշտաբավորումը,  ինչպես նաև գործողությունների հստակեցումը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության լայնածավալ անբարենպաստ ազդեցությունները և դրա հետ կապված մարդկանց և բնությանը հասցված կորուստները և վնասները։ Հանդիպումը անցկացվել է կլոր սեղան քննարկումների, զուգահեռ թեմատիկ և ոլորտային քննարկումների, երկկողմ հանդիպումների ձևաչափով։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է «Կլիմայական  ֆինանսավորման համար նոր շրջանակի կառուցում» թեմայով բարձրաստիճան նախարարական հանդիպմանը, ունեցել է երկկողմ հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովենիայի պատվիրակության ղեկավարների, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբի համակարգողի հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, համագործակցության նոր հնարավորություններ և 2024 թվականին COP29-ի հյուրընկալության հետ կապված հարցեր։

Նեպալի սառցադաշտերը վերջին տասնամյակում 65%-ով ավելի արագ են հալվել, քան նախկինում․ ահազանգում է Անտոնիո Գուտերեշը

Նեպալի սառցադաշտերը վերջին տասնամյակում 65%-ով ավելի արագ են հալվել, քան նախկինում․ ահազանգում է Անտոնիո Գուտերեշը
«Ես այսօր այստեղ եմ՝ աշխարհի տանիքից գոռալու՝ վերջ տվեք խելագարությանը։ Մենք պետք է հիմա գործենք՝ պաշտպանելու մարդկանց առաջնագծում և սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան՝ կանխելու կլիմայական ամենավատ քաոսը: Աշխարհը չի կարող սպասել»,- լեռնային Նեպալի Էվերեստի շրջան կատարած այցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կոչ արել աշխարհին «դադարեցնել կլիմայի փոփոխության խելագարությունը»։ Ըստ Գուտերեշի աշխարհի տանիքները փլուզվում են, ընդամենը երեք տասնամյակում երկիրը կորցրել է իր սառույցի գրեթե մեկ երրորդը․ «Սառցադաշտերը սառույցի ջրամբարներ են։ Հիմալայներում գտնվողները քաղցրահամ ջուր են մատակարարում ավելի քան մեկ միլիարդ մարդու: Երբ դրանք նվազում են, գետը նույնպես հոսում է», - ահազանգել է Գուտերեշը և հավելել, որ Նեպալի սառցադաշտերը վերջին տասնամյակում 65 տոկոսով ավելի արագ են հալվել, քան նախկինում, ասել է նա: Հիմալայներում և Հինդու Քուշում սառցադաշտերը ջրի կարևոր աղբյուր են լեռնային շրջանների մոտավորապես 240 միլիոն մարդու համար, ինչպես նաև ևս 1,65 միլիարդ մարդու համար Հարավային և Հարավարևելյան Ասիայի գետերի հովիտներում: Սառցադաշտերը կերակրում են աշխարհի ամենակարևոր գետային համակարգերից 10-ը, ներառյալ Գանգեսը, Ինդուսը, Մեկոնգը և Իրավադին և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապահովում են միլիարդավոր մարդկանց սնունդ, էներգիա, մաքուր օդ և եկամուտ: Գիտնականներն ասում են, որ դրանք կլիմայի փոփոխության պատճառով ավելի արագ են հալչում, քան երբևէ՝ համայնքները ենթարկելով անկանխատեսելի և ծախսատար աղետների:

Հայաստանի միակ էնդեմիկ ձկնատեսակի պահպանության հետքերով. տեսանյութ

Հայաստանի միակ էնդեմիկ ձկնատեսակի պահպանության հետքերով. տեսանյութ
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսում է Սևանա լճի և Սևանի իշխանի պահպանության հիմնախնդիրների մասին: Այս տեսանյութը Christoph Winkler ընկերության «Enviromental Dance» նախագծի մի մասն է։ Համակարգող պրոդյուսեր՝ Ռիմա Պիպոյան Օպերատոր` Արթուր Ղարայան Մոնտաժ՝ Էմիլ Խաչատրյան Կոմպոզիտոր՝ Սերգեյ Ումրոյան Մտահղացում՝ Ռիմա Պիպոյան Երաժշտություն՝ INFRIGEMENT Թարգմանությունը՝ Լիլիթ Պիպոյան Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2023/10/10000000_869826521363457_2306095180799027622_n.mp4"][/video]

Երբ լինեք Վանաձորում, անպայման այցելե՛ք Վանաձորի բուսաբանական այգի

Երբ լինեք Վանաձորում, անպայման այցելե՛ք Վանաձորի բուսաբանական այգի
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ ինչպես Սևանի, այնպես էլ Վանաձորի բուսաբանական այգիները համարվում են Երևանի բուսաբանական այգու բաժանմունքները։ Բուսաբանության ինստիտուտի Վանաձորի բուսաբանական այգին հիմնադրվել է 1936 թվականին, Վանաձոր գետի գեղատեսիլ կիրճում` 12 հա մակերեսով, 1400-1450 մ բարձրության վրա։ Գոյության ավելի քան 80 տարիների ընթացքում ստեղծվել է արժեքավոր ծառաբույսերի հարուստ հավաքածու՝ շուրջ 590 տեսակ, որոնք պատկանում են 140 ցեղի և 47 ընտանիքի։ Վանաձորի բուսաբանական այգին աչքի է ընկնում հատկապես ասեղնատերևավորների հարուստ բազմազանությամբ՝ Մայրի, Եղևնի, Կենի, Խեժափիճի, Գետնանոճի, Մետասեքվոյա, Սեքվոյադենդրոն և այլ: Վերջինս համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ և երկարակյաց ծառատեսակներից մեկը, որը Հայաստանում հանդիպում է միայն Վանաձորի բուսաբանական այգում և Ստեփանավանի դենդրոպարկում: Այգում աճում է նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝ Արջատխլենի և Կենի հատապտղային: Վանաձորի բուսաբանական այգին գտնվելով լեռնային անտառային գոտում, աչքի է ընկնում բազմաթիվ հազվագյուտ, արժեքավոր և բարձր գեղազարդ բույսերով, որի շնորհիվ այն դարձել է Վանաձոր քաղաքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների ու հյուրերի սիրելի հանգստի վայրը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։