Հոկտեմբերի 3-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։ Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է SevaMod2 ծրագրի շրջանականերում ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկերների հետ համատեղ:
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։
1․ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը․
Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (30մ)՝ 0.2մգ/լ։
Փոքր Սևանի մակերևութային շերտում դիտվել է 8.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 0․2մգ/լ։
Ինչպես երևում է մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։
2․Թափանցիկությունը․
Մեծ Սևանում կազմում է 3.1մ,
Փոքր Սևանում՝ 3.8մ (ըստ Սեկի սկավառակի)։
Սևանա լճի որակի գնահատականները հրապարակված են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կայքում։






Թողնել մեկնաբանություն