«Լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»․Գագիկ Սուրենյան

https://eco.am/%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b4%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b8%d6%82-%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82/

«Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ու հավելեց․ «Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանի փոխանցմամբ Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։

«Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։ Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Սուրենյանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Լևոն Ազիզյանն էլ տեղեկացրեց, որ լեռնային շրջաններում ձյան պաշարներ քիչ են կուտակվում․ «Առանձին լեռնային շրջաններում նույնիսկ տեղումները լինում են անձրևի տեսքով։ Մենք, օրինակ, պետք է 1700 մետրից բարձր հատվածում ունենայինք ձնածածկույթ, բայց այսօրվա դրությամբ չունենք։ Դրանից բացի, վերջին տարիներին ապրիլ, մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է»,- ասաց Լևոն Ազիզյանն ու ընդգծեց, որ ապրիլ, մայիս ամիսների փոխարեն, ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված ձնհալքը տեղի է ունենում աստիճանական՝ առանց էական հոսք առաջացնելու։

Ներկայացնելով ջրային ռեսուրսների ու ջրամբարների լցվածության այս տարվա ցուցանիշները՝ Լևոն Ազիզյանը նշել է, որ մոտ 35 տոկոսով ցածր է եղել 2022 թվականի համեմատ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։