Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Երևանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի. Տիգրան Գաբրիելյան

Երևանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի. Տիգրան Գաբրիելյան
«էկոպարեկները արդեն կպայքարեն ապօրինի որսի դեմ, ու Երևանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի»,-այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Առաջին ընթերցմամբ նախարարի տեղակալը քննարկման ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ Տ․ Գաբրիելյանի, օրենքների նախագծերը մշակվել են հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը։ Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Նախագիծը մշակելիս ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ։  Ինչպես նաև նախատեսվել է արգելք՝ լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով կհստակեցվեն Արարատյան դաշտն ընդգրկող Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ցանկը, Նախագծով նաև նախատեսված են տարբերակված վարչական տույժեր՝ 1․ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար։ 2․ Խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու համար։ 3․Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն, ըստ որի լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին,  հասարակության կամ պետության օրինական շահերին։ Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության  միջոցներ․ սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։ «Սիգի որսի հետ կապված ընդունել եք որոշում՝ 150 հազար դրամից ավելի դեպք գրանցելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Ինչո՞ւ օրինակ 250 կամ 350 հազար դրամ չեք որոշել»,- Աժ-ում կայացած նիստի ժամանակ հետաքրքրվեց իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Նկատի են ունեցել վաճառքի ափերը և հաշվարկ են արել, համամիտ եմ, սողանցք կա, բայց այդ 140 հազարի համար էլ կա վարչական տույժ»,- պատասխանեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Eco.am    

Այլընտրանքային էներգիա ընտրելիս անվտանգությունը աչքաթող մի արեք. Էկոանկյուն

Այլընտրանքային էներգիա ընտրելիս անվտանգությունը աչքաթող մի արեք. Էկոանկյուն
Կոմունալ վճարումների օրը դարձել է մարդկանց սթրեսի հերթական պատճառը: Ինչպե՞ս այդքան գումար «քամուն չտալ»՝ լավ տաքանալու համար, և ինչպե՞ս դառնալ բնության լավագույն ընկերը, «Էկոանկյուն» ռադիոնախագծի շրջանակում Կարեն Գրիգորյանն այս բոլոր հարցերի շուրջ զրուցել է «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր Վարդան Հովսեփյանի հետ։ Էկո արևային կայանների տեղադրումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մտնում է մեր կյանք: Սա հնարավորություն է, որի «բաժանորդները» երբեք դժգոհ չեն մնում: «Հեղափոխական մոտեցումը վերականգնվող էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ է, քանի որ վստահելիության մակարդակը գնալով բարձրանում է: Սնկի նման աճող և փակվող շատ ընկերություններ վատ են անդրադառնում հաճախորդի վրա, կարևոր է, որ շուկա մտնող ցանկացած ընկերություն ունենա փորձ, բազային գիտելիք և գնային ճիշտ քաղաքականություն»,- ասում է Վ․ Հովսեփյանն ու ընդգծում, որ 2024 թվականը արևային տեխնոլոգիաների ոլորտում լինելու է «քայլ առաջի» տարի։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d6%87-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3/

Կլիմայի փոփոխության հետևանքով աճում է քաղցրահամ ջրի պաշարների սպառնալիքը

Կլիմայի փոփոխության հետևանքով աճում է քաղցրահամ ջրի պաշարների սպառնալիքը
Աշխարհի գիտնականների միջազգային խմբի կողմից 12 քարանձավներում ջերմաստիճանների տատանումների վերաբերյալ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկրի քաղցրահամ ջրի պաշարների զգալի մասը, որոնք հասանելի են անմիջապես օգտագործման համար, կարող են հայտնվել սպառնալիքի տակ՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ հղում անելով Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածը։ Ըստ տեղեկատվության, գիտնականները վերլուծել են տարբեր կլիմայական գոտիներում գտնվող քարանձավներում ջերմաստիճանի 105․000 չափումների տվյալները և դրանք համեմատել մակերևույթի համապատասխան ջերմաստիճանների հետ։ Քարանձավներում գրանցված ջերմաստիճանի տարեկան տատանումները մեծ չեն եղել՝ 0.1°C-ից (նվազագույնը) մինչև 8.8°C (առավելագույնը)։ Բայց եթե որոշ դեպքերում քարանձավի ջերմաստիճանն արտացոլում էր մակերևույթի ջերմաստիճանը մի փոքր ուշացումով, մյուսներում՝ մակերևույթի ջերմաստիճանի փոփոխությունները հանգեցրել են արագ փոփոխությունների գետնի տակ։ Այսպիսով, մակերևույթի վրա տեղի ունեցող կլիմայի փոփոխություններն անցանկալի ազդեցություն կունենան քարանձավային էկոհամակարգերի վրա։ Գիտնականների խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացման հետևանքները բացարձակապես անկանխատեսելի են, և ամենայն հավանականությամբ, վնասակար են մարդկանց համար հասանելի քաղցրահամ ջրի խոշոր պաշարների որակի համար։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը հավանական է, որ կշարունակվի մինչև 2024թ․ փետրվար-ապրիլ

Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը հավանական է, որ կշարունակվի մինչև 2024թ․ փետրվար-ապրիլ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրամանագիր է ստորագրել 1 տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որի պատճառը Էլ Նինյո երևույթի ակտիվացումն է: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Հրամանագրի գործողության ժամկետը 12 ամիս է, որը թույլ է տալիս լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնել տարերքի հետևանքները վերացնելու համար։ Տարերային աղետների դեմ պայքարի վարչության հունվարի 26-ի տվյալներով՝ վերջին ամիսներին հրդեհից տուժել է ավելի քան 17․000 հա անտառ։ Տարածաշրջանում արդեն մի քանի ամիս է գրանցվում է անոմալ շոգ եղանակ։ Գիտնականների կարծիքով, երաշտի հիմնական պատճառը այս սեզոնին ոչ բնորոշ ակտիվությամբ արտահայտված Էլ Նինյո կլիմայական ֆենոմենն է։ Էլ Նինյոն միջինում տեղի է ունենում յուրաքանչյուր 2-7 տարին մեկ, և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային լայնությունների կենտրոնական և արևելյան շրջանների մակերեսային ջրերի տաքացման հետ: Էլ Նինյոյի ազդեցությունն ավելի է ուժգնացել մարդու գործունեության արդյունքում փոխվող կլիմայի պայմաններում: Ամենավերջին կանխատեսումները և փորձագիտական ​​գնահատականները ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը, որ Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը կշարունակվի մինչև 2024 թվականի փետրվար-ապրիլ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%be%d5%af%d5%ab%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդիրը․ «Սպիտակ արագիլ» ֆիլմն արդեն հասանելի է

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդիրը․ «Սպիտակ արագիլ» ֆիլմն արդեն հասանելի է
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից 2022 թվականին նկարահանած «Սպիտակ արագիլ» ֆիլմն արդեն հասանելի է։ Ֆիլմը մինչ այս ներկայացվել է բացառապես փակ ցուցադրությամբ, սակայն էկոկրթության միջազգային օրվա կապակցությամբ NABU-ն առաջին անգամ ֆիլմը հասանելի է դարձրել հանրության դիտման համար։ «Սպիտակ արագիլ» Ֆիլմը պատմում է սպիտակ արագիլների շրջանում առաջացած աղտոտման հիմնախնդրի և կազմակերպության կողմից դրա ուսումնասիրմանն ուղղված աշխատանքների մասին։ Մանրամասները՝ տեսաֆիլմում․ https://www.youtube.com/watch?v=DUsinyRG5Dk

«Շինարարական կլիմայաբանություն»․ ՀՀ շինարարական նորմերը վերամշակվել են

«Շինարարական կլիմայաբանություն»․ ՀՀ շինարարական նորմերը վերամշակվել են
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են ՀՀՇՆ «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Նախկին նորմը հաստատվել էր 2011 թվականին քաղաքաշինության նախարարի 167-Ն հրամանով։ Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ավելի քան 10 տարի վաղեմության շինարարական կլիմայաբանության նորմերը՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։ Օդերևութաբանական դիտարկումների մոտ 90 տարվա շարքում ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են վերջին տասնամյակում՝ 2010, 2018, 2021 և 2023 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների, և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։ Ավելին, Հայաստանի օդերևութաբանական կայանների թվի կեսից ավելին գրանցեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ վերջին տասնամյակում։ Էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայամանների իմացությունը շատ կարևոր է շինարարության կազմակերպման համար։ Վերանայված «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի հաշվարկներում ներառվել են վերջին տասնամյակի դիտարկումների տվյալները։ Բացի այդ ավելի մանրամասն են ներկայացված արեգակնային ճառագայթման հաշվարկային հարաչափերը, ինչպես նաև ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծման համար կիրառվող կլիմայական հարաչափերը։ Աշխատանքներն իրականացվել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ–ԿԿՀ ծրագրի շրջանակում, քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի աջակցությամբ։ ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի 15․01․2024թ․ №03-Ն հրամանով և փաստաթղթին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d6%81-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac/

Ո՞ր թվականներին է Սևանը ամբողջովին ծածկվել անշարժ սառույցով

Ո՞ր թվականներին է Սևանը ամբողջովին ծածկվել անշարժ սառույցով
2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը Սևանա լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։  Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ արդեն հունվարի 26-ի դրությամբ Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։ Ըստ ՊՈԱԿ-ի, եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի: Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի այդ թվում սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումներն, իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։ Սկսած 1890 թվականից լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով). 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40սմ։ Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։ Ըստ դիտարկումների պատմական տվյալների, ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 16-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին։ Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ․` 72օր։ Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և դրական և բացասական կողմեր․ 1․Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2մլն. մ³ ջուր: 2․ Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և ջրում պակասում է թթվածնի քանակությունը: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%af%d5%b8%d6%80%d5%bd%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%a1%d6%80%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%e2%80%a4-%d5%bd%d6%87%d5%a1/

«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ», բաց դաս՝ Բնության թանգարանում

«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ», բաց դաս՝ Բնության թանգարանում
Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես էկոլոգիական կրթության համաշխարհային օր։ Օրվա խորհրդին համահունչ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել հերթական  էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին։ Կազմակերպված էկոկրթական միջոցառման մասնակիցներ էին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը և Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը ներկայացրեցին՝ 1․ Սևանա լճի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, 2․ լճի բնապահպանական առանձնահատկությունները, 3․կենսաբազմազանությունը։ Բանախոսները անդրադարձան նաև Կառավարության կողմից լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև լճի հիմանխնդիրների լուծմանն ուղղվող քայլերին։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսեց Սևանա լճի ձկնատեսակների մասին, մասնավորապես՝ պատմական ակնարկ անելով Սևանի իշխան էնդեմիկ ձկնատեսակին։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%9d-%d5%a1%d5%a6%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d6%80-%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5/

Ինչպե՞ս է ծխախոտի ծուխն ազդում նորածնի առողջության վրա

Ինչպե՞ս է ծխախոտի ծուխն ազդում նորածնի առողջության վրա
Երբեմն ծնողների վտանգավոր սովորությունների հետևանքով երեխաները դառնում են այդ սովորությունների զոհ կամ ստիպված են լինում ողջ կյանքն ապրել արատով։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը ներկայացնում է 5 պատճ, թե ինչպես է ծխախոտի ծուխն ազդում նորածնի առողջության վրա։ Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ծխախոտի օգտագործման հետևանքներն են․ 1. Ծխող մայրերի շրջանում առավել հավանական է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, որը նորածինների շրջանում մահվան, հաշմանդամության և հիվանդությունների հիմնական պատճառն է։ 2. Հղիության ընթացքում ծխող մայրերից ծնված յուրաքանչյուր հինգերորդ երեխա ունի ցածր քաշ։ 3. Այն մայրերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության, առավել հավանական է, որ ունենան ավելի ցածր քաշ ունեցող երեխաներ, ինչը բացասաբար է անդրադառնում նորածնի առողջության վրա։ 4. Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են, և այն երեխաները, որոնք ծնվելուց հետո ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, ավելի հավանական է, որ ունենան մանկական հանկարծակի մահվան համախտանիշ, քան այն երեխաները, որոնք չեն ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը։ 5. Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են կամ ծնվելուց հետո ենթարկվել են երկրորդային ծխի ազդեցության, հաճախ ունեն ավելի թույլ շնչառական համակարգ (թոքեր), քան մյուս երեխաները, ինչը մեծացնում է բազմաթիվ առողջական խնդիրների առաջացման վտանգը: Մի վտանգեք Ձեր և Ձեր նորածնի առողջությունը, բացառեք ծխի ազդեցությունը ինչպես հղիության, անպես էլ հետծննդաբերական շրջանում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%ae%d5%ad%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84/

Որո՞նք են օդերևութաբանական վտանգավոր երևույթները

Որո՞նք են օդերևութաբանական վտանգավոր երևույթները
ՀՀ տարածքում դիտվող վտանգավոր օդերևութաբանական երևույթների շարքին են դասվում՝ 1․ կարկուտը, 2․հորդառատ անձրևները, 3․ ուժեղ ձյունը, 4․ուժեղ քամիները, 5․ուժեղ մառախուղները, 6․բուքը, 7․սաստիկ շոգերը, 8․ուժեղ սառնամանիքները, 9․երաշտները, 10․ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ 2023 թվականին հանրապետությունում դիտվել է՝ ուժեղ մառախուղների 39 դեպք, որը 3-ով ավելի է 2022 թվականի և 6-ով՝ 2021 թվականի դեպքերի թվից։ Ուժեղ քամիների դեպքերի թիվն այս տարի կազմել է 14, որը նախորդ 2 տարիների համեմատ ավելացել է 4-ով։ Ուժեղ անձրևներով դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ կազմելով 14 դեպք, 2021 և 2022 թվականներին կազմելով համապատասխանաբար 5 և 3 դեպք։ Ի տարբերություն նախորդ 2 տարիների` 2023 թվականին ուժեղ ձյան դեպքեր չեն գրանցվել։ Ցրտահարությունների դեպքերի թիվը վերջին 3 տարիներին առանձնապես չի փոխվել։ Սաստիկ շոգերով դեպքերի թիվը 2023 թվականին նվազել է՝ կազմելով 9 դեպք, իսկ սաստիկ սառնամանիքներ վերջին 3 տարիներին հանրապետության տարածքում չեն դիտվել։