Կոմունալ վճարումների օրը դարձել է մարդկանց սթրեսի հերթական պատճառը: Ինչպե՞ս այդքան գումար «քամուն չտալ»՝ լավ տաքանալու համար, և ինչպե՞ս դառնալ բնության լավագույն ընկերը, «Էկոանկյուն» ռադիոնախագծի շրջանակում Կարեն Գրիգորյանն այս բոլոր հարցերի շուրջ զրուցել է «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր Վարդան Հովսեփյանի հետ։
Էկո արևային կայանների տեղադրումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մտնում է մեր կյանք: Սա հնարավորություն է, որի «բաժանորդները» երբեք դժգոհ չեն մնում:
«Հեղափոխական մոտեցումը վերականգնվող էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ է, քանի որ վստահելիության մակարդակը գնալով բարձրանում է: Սնկի նման աճող և փակվող շատ ընկերություններ վատ են անդրադառնում հաճախորդի վրա, կարևոր է, որ շուկա մտնող ցանկացած ընկերություն ունենա փորձ, բազային գիտելիք և գնային ճիշտ քաղաքականություն»,- ասում է Վ․ Հովսեփյանն ու ընդգծում, որ 2024 թվականը արևային տեխնոլոգիաների ոլորտում լինելու է «քայլ առաջի» տարի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն