Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Վայելեք բնությունը՝ պահպանելով այն․ NABU-ի նոր ֆիլմը հասանելի է
Posted on 14 Փետրվարի, 2024

«Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագրի շրջանակներում, նկարահանվել է «Մաքուր ապագա» ֆիլմը։ Այն ներկայացնում է թե ինչպես է բնությունն ամեն օր հասարակության կողմից աղտոտվում ամեն օր՝ մեր աչքի առջև։ Մանրամասները՝ տեսանյութում․ https://www.youtube.com/watch?v=aJni33Kcq9w
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս կիրականացվի վայրի կենդանիների վերաբնակեցումը․ ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է շրջանառել
Posted on 14 Փետրվարի, 2024

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է կառավարության որոշման նախագիծ «Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը սահմանելու մասին»: Ներկայումս չկա որևէ իրավական ակտ, ինչը կկանոնակարգի Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման (այսուհետ՝ Վերաբնակեցում) գործընթացը, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, ինչպես նաև կենսամիջավայրերում կենդանական տեսակների վերականգնման տեսանկյունից այս գործընթացի կանոնակարգումն ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից է: Տարիների ընթացքում մշակվել և իրականացվել են Վերաբնակեցման մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործընթացում սահմանված չեն եղել մեկ միասնական մոտեցման, պայմաների և պահանջների սահմանման սկզբունքներ։ Բացի այդ շատ հաճախ, Վերաբնակեցման գործընթացի կարևորությունը չգիտակցելով, անհատ անձանց և կազմակերպությունների կողմից իրականացվում է կենդանական տեսակների վայրի բնություն վերաբնակեցնելու աշխատանքներ՝ հիմքում դնելով Վերաբնակեցման նպատակ, որն իր մեջ կրում է բազմաթիվ ռիսկեր և խնդիրներ։ Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները: Առաջարկվող կարգավորման բնույթը Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ, ինչի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում Վերաբնակեցումն իրականացվում է յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրի՝ բացառությամբ Կառավարության կողմից հաստատված ծրագրերի։ Վերաբնակեցման համար հիմք է հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված դրական եզրակացությունը, ինչի համաձայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվությամբ իրականացվում է Վերաբնակեցում:
In
other , eco-aprelakerp , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Բույսերի ճիշտ տեղը միայն պատուհանագոգը չէ․ միֆ սենյակային բույսերի մասին
Posted on 13 Փետրվարի, 2024

Այն միտքը, թե բույսերի ճիշտ տեղը միայն պատուհանագոգն է, համարում է միֆ։ Ըստ Օ₂ Gardens-ի մասնագետների, վաղուց անցել են այն ժամանակները, երբ սենյակային բույսերը միայն պատուհանագոգերին էին դնում․ նույնիսկ ծաղկող շատ բուսատեսակներ կամաց-կամաց տեղափոխվում են ինտերիեր իսկ ստվերում և բույսերի համար նախատեսված արհեստական լուսավորության տակ սենյակային բույսերի ցանկն անընդհատ աճում է։ Բանն այն է, որ սենյակային բույսերի մեծ մասը ստվերասեր չեն, նրանք չեն կարող աճել պատուհանից մեծ հեռավորության վրա: Բայց և այնպես, սենյակային բույսերը, հազվադեպ բացառություններով, չեն հանդուրժում արևի ուղիղ ճառագայթները, նրանք սիրում են ցրված լուսավորություն և մասնակի ստվեր։ Իսկ դա նշանակում է, որ դրանք կարելի է ապահով կերպով տեղափոխել պատուհանագոգերից և տեղադրել ինչպես մոտակայքում, այնպես էլ սենյակների ներսում՝ լուսավոր հատվածներում։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր բույսի համար ընտրել տվյալ բույսի աճի համար բարենպաստ պայմաններով վայր։ Իսկ դուք կարող եք գնել սենյակային բույսեր Օ₂ Gardens-ից և դրանց խնամքի համար լիարժեք մասնագիտական խորհրդատվություն ստանալ կենտրոնի բուսաբանների կողմից: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba/
In
other , shrjaka-mijavayr
Իրավախախտման 161 դեպք՝ 2023-ին ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում
Posted on 13 Փետրվարի, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։ Eco.am սոցիալական հարթակը տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2023 թվականի ընթացքում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում արձանագրվել է՝
- իրավախախտման 161 դեպք։
- 112 վարչական տույժ, 45.850.000 դր. Տուգանք
- 638.276.029 դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս
- 33 գործունեության կասեցում՝ ապօրինի ջրօգտագործման հետևանքով
Արձանագրված 161 խախտումներն ըստ ուղղությունների՝
- 39 ձկնաբուծություն
- 16 ջրօգտագործողների ընկերություն
- 14 ՏԻՄ գործունեություն
- 10 արտադրություն
- 6 էլեկտրաէներգիայի արտադրություն
- 76 այլ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/2023-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%b1/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Երևանում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի
Posted on 12 Փետրվարի, 2024

«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ: Նախագծի մեկնարկը տրվե էր դեռևս 2020 թվականին։ Օրերս, թափոնամանների թիվը ընդլայնվեց ևս 930 նոր թափոնամանով, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:
«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:
«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:
«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը:
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպես և ինչու տեսակավորել աղբը
https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%a7-%d6%83%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80/
In
other , shrjaka-mijavayr
2023 թվականին Սևանա լճի մակարդակն իջել է 11 սմ-ով
Posted on 12 Փետրվարի, 2024

2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Ըստ կենտրոնի հետազոտության արդյունքների 2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 114.456 մլն խոր.մ, իսկ Սևանա լճից բացթողնված ջրի քանակը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով կազմել է 228.234 մլն խոր.մ: Արդյունքում, Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2023 թվականին բացասական է եղել՝ -140.1 մլն խոր.մ և տարեկան կտրվածքով լճի մակարդակն իջել է 11 սմ-ով։ 2023 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.28 մ, լճի մակերեսը 1276.418 կմ², իսկ լճի ծավալը 37.90 կմ³, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար՝ 1900.17 մ, 1275.372 կմ² և 37.76 կմ³։ Հաշվեկշռի հարաբերական անկապքը՝ 3.81%։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%bb%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%b6-%d5%ab%d5%bb%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr
Ինչո՞վ են պայմանավորված կլիմայական ավերիչ աղետները
Posted on 9 Փետրվարի, 2024

Երկրաշարժեր, ժայթքումներ, սառցադաշտերի հալոցք, փոթորիկներ և ջրհեղեղներ՝ Երկրի մակերեսին: Բայց սա միայն այսբերգի գագաթն է: Իսկ ինչո՞վ են պայմանավորված կլիմայական նման ավերիչ աղետները։ Ըստ Արարող հասարակություն նախագծի վերլուծության 1998 թվականին մոլորակի միջուկը շարժվեց դեպի Սիբիր։ Դա տեղի է ունեցել դրա վրա տիեզերքից ստացվող լրացուցիչ էներգիայի ազդեցության պատճառով։ Յուրաքանչյուր 12000 տարին մեկ արեգակնային համակարգի վրա ազդում է հատուկ տիեզերական էներգիա: Այն թափանցում է մոլորակներ և Արեգակ, բայց ոչ իրենց միջուկները, քանի որ դրանք գերխիտ են: Այս գործընթացի արդյունքում Երկրի միջուկը ապակայունանում է, ինչը հանգեցնում է մոլորակի աղիքներում մագմայի տաքացմանը և մագնիսական դաշտի թուլացմանը։ Երբ տաքանում է, մագման ընդարձակվում է և ելք է փնտրում, իսկ մագնիսական դաշտը չի պաշտպանում տարածության ազդեցությունից: Բայց գլխավորը, որ դուք պետք է հասկանաք, այն է, որ այդ ամենը ֆիզիկա է: Սա նշանակում է, որ այս բոլոր ֆիզիկական գործընթացները կարելի է ուսումնասիրել, և կարելի է գտնել մոլորակը տիեզերքից լրացուցիչ էներգիայի ազդեցությունից պաշտպանելու և աղետների դեմ պայքարելու միջոց: Որպեսզի դա անեն աշխարհի լավագույն գիտնականները, պետք է հասարակության մեջ լինի լուծում գտնելու պահանջ, և կլիմայական խնդիրը դառնա ամենակարևորն ու հրատապը։ Խնդրի հրատապ լուծման համար Արարող հասրակությունն առաջարկում է մշտապես խոսել կլիմայի փոփոխության իրական պատճառների մասին։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%87-%d5%a4/
In
other , shrjaka-mijavayr
Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել
Posted on 9 Փետրվարի, 2024

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր: Այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:
Eco.am սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:
Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանգրության հիման վրա։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
In
other , eco-snund , eco-dexatun
Տրանսճարպերի օգտագործումը բարձրացնում է ճարպակալման ռիսկը
Posted on 8 Փետրվարի, 2024

Սննդակարգում խուսափեք ներառել տրանսճարպեր, քանի որ մասնագետների կատարած ուսումնասիրության համաձայն այն դառնում է տարեկան մոտ 540 000 մահվան պատճառ է։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, տրանսճարպերը 34%-ով մեծացնում են ցանկացած պատճառով մահվան ռիսկը, իսկ 28%-ով մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության ռիսկը։ Այս մահերից կարելի է խուսափել՝ հասկանալով, թե որոնք են տրանսճարպերը: Տրանսճարպերը` չհագեցած ճարպերն են, որոնք մենք ստանում ենք ինչպես բնական աղբյուրներից, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներից: Արդյունաբերական արտադրության տրանսճարպերի օգտագործումը բարձրացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման ռիսկը: Ո՞րն է տարբերությունը հագեցած, չհագեցած ճարպերի և տրանս-ճարպերի միջև և որո՞նք են դրանց աղբյուրները: Հագեցած ճարպերը պինդ են սենյակային ջերմաստիճանում։ Դրանց աղբյուրներն են` կարագը, պանիրը, արմավենու յուղը, արմավենու միջուկը, մսի յուղոտ կտորները, խոզի ճարպը, կոկոսի արտադրանքները, օրինակ` կոկոսի կաթը և կոկոսի յուղերը և այլ արտադրանք: Չհագեցած ճարպերը սենյակային ջերմաստիճանում հեղուկ են։ Դրանց աղբյուրներն են արևածաղկի, եգիպտացորենի, գետնանուշի, ձիթապտղի և այլ ձեթերը, ձուկը, ծովամթերքը և այլ արտադրանքը: Տրանսճարպերը սենյակային ջերմաստիճանում կիսապինդ են: Դրանց աղբյուրներն են՝ 1․ մարգարինը, 2․մասնակի հիդրոգենացված յուղերը, 3․տապակված սննդամթերքները, 4․արագ սնունդը, 5․հրուշակեղենը, 6․կարկանդակները, 7․թխվածքաբլիթները և այլ արտադրանքը: Փողոցային և ռեստորանային տապակած մթերքները հաճախ պարունակում են նաև արդյունաբերական արտադրության տրանսճարպեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել տրանսճարպերի օգտագործումը` ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս, կամ օրական 2,2 գ-ից պակաս` 2000 կալորիական դիետայի համար: Հագեցած ճարպերի ընդունումը պետք է կրճատվի մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 10%-ից պակաս, իսկ տրանսճարպերինը՝ մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս: Արդյունաբերական արտադրության տրանսճարպերը առողջ սննդակարգի մաս չեն և պետք է խուսափել դրանցից: Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b8%d5%9b%d5%b9-%d5%af%d5%a5%d5%b2%d5%ae-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d5%b6/
In
other , shrjaka-mijavayr
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը, 2024-ի որսաշրջանի համար, սահմանվել է 257 տոննա
Posted on 8 Փետրվարի, 2024





