Այն միտքը, թե բույսերի ճիշտ տեղը միայն պատուհանագոգն է, համարում է միֆ։
Ըստ Օ₂ Gardens-ի մասնագետների, վաղուց անցել են այն ժամանակները, երբ սենյակային բույսերը միայն պատուհանագոգերին էին դնում․ նույնիսկ ծաղկող շատ բուսատեսակներ կամաց-կամաց տեղափոխվում են ինտերիեր իսկ ստվերում և բույսերի համար նախատեսված արհեստական լուսավորության տակ սենյակային բույսերի ցանկն անընդհատ աճում է։
Բանն այն է, որ սենյակային բույսերի մեծ մասը ստվերասեր չեն, նրանք չեն կարող աճել պատուհանից մեծ հեռավորության վրա: Բայց և այնպես, սենյակային բույսերը, հազվադեպ բացառություններով, չեն հանդուրժում արևի ուղիղ ճառագայթները, նրանք սիրում են ցրված լուսավորություն և մասնակի ստվեր։ Իսկ դա նշանակում է, որ դրանք կարելի է ապահով կերպով տեղափոխել պատուհանագոգերից և տեղադրել ինչպես մոտակայքում, այնպես էլ սենյակների ներսում՝ լուսավոր հատվածներում։
Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր բույսի համար ընտրել տվյալ բույսի աճի համար բարենպաստ պայմաններով վայր։
Իսկ դուք կարող եք գնել սենյակային բույսեր Օ₂ Gardens-ից և դրանց խնամքի համար լիարժեք մասնագիտական խորհրդատվություն ստանալ կենտրոնի բուսաբանների կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տնային բույսերն ու կենդանիները․ ինչպե՞ս նրանց համար տանը ստեղծել ապահով միջավայր






Թողնել մեկնաբանություն