Blog
In
other , eco-aprelakerp
Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է խնայել ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը
Posted on 21 Փետրվարի, 2024

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով փետրվարի 19-ին հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Լոռու մարզպետարանում: «2023 թվականին ծրագիրը բավականին ակտիվ կերպով և հաջողությամբ իրականացվել է Լոռու մարզում։ Հուսով եմ, որ մարզի համայնքներն առավել ակտվություն կցուցաբերեն և նոր շենքեր կներառվեն ծրագրում»,- քննարկմանն ասաց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Քննարկումը վարում էր: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուները: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Բանախոսների դիտարկմամբ, Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի միջոցով համաֆինանսավորվել է ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք՝ ողջ Հայաստանում: Լոռու մարզում ծրագրի կողմից համաֆինանսավորվել է 41 բազմաբնակարան և 2 հասարակական նշանակության շենք (Վանաձոր, Ստեփանավան,Ալավերդի, Սպիտակ, Տաշիր համայնքներ): Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը: «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման հարցում, նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4-2/
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխությունն ընդլայնում է մորեխների բռնկումները
Posted on 21 Փետրվարի, 2024

Կլիմայի տաքացման պատճառով մորեխների տարածման արեալները կարող են աճել մինչև 25%-ով, այս միջատների ներխուժումը կարող է հանգեցնել անբերրիության և վտանգ ներկայացնել համաշխարհային պարենային անվտանգությանը։ Այս մասին իր սոցիալական էջում անդրադարձել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։ Հետազոտությունն իրականացրած սինգապուրցի և չինացի գիտնականները նշում են, որ անապատային մորեխների ներխուժումը նպաստում է սովի առաջացմանը և սպառնում սննդի անվտանգությանը: Վնասատուների ակտիվությունից հատկապես տուժում են Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Հարավային Ասիան։ Մորեխների պարսը կարող է զբաղեցնել 1 կմ քառակուսի տարածք և դա մոտ 80 միլիոն առանձնյակ է։ Մեկ օրում նրանք կարող են ուտել այնքան պարենային բերք, որ բավարար է 35 հազար մարդու կերակրելու համար: 2019–2020 թվականներին Արևելյան Աֆրիկայի երկրներում բռնկվեց «մորեխների ճգնաժամ»՝ ամենամասշտաբայինը վերջին 25 տարում։ Գիտնականները նշում են, որ մորեխների մեծ պարսերը գաղթում են մի քանի երկրների տարածքով և «գրեթե միաժամանակ գրավում» Եմենը, Սոմալին, Եթովպիան և Հնդկաստանը։ Մորեխների այսպիսի լայնածավալ բռնկումները «սրում են պարենային ճգնաժամը» և ծանրաբեռնվածություն առաջացնում մորեխների դեմ պայքարող կազմակերպությունների վրա։ Մորեխները սպառնում են նաև աշխարհի անապատային տարածքների բուսաբուծությանը և սննդի անվտանգությանը: Հետազոտողները հայտնաբերել են 10 երկիր՝ «թեժ կետեր», որոնց միաժամանակ կսպառնա մորեխների ներխուժումը։ Խոսքը միմյանց հետ ոչ հարևան երկրների մասին է, օրինակ՝ Մարոկկոն, Հնդկաստանն ու Ալժիրը կամ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։ Քանի որ Աֆրիկան և Հարավային Ասիան աշխարհի կարևոր ամբարներն են, մորեխների ճգնաժամերի միաժամանակյա առաջացումը կարող է հանգեցնել լուրջ անբերրիության՝ սպառնալով համաշխարհային պարենային անվտանգությանը: Մի քանի վայրերում կամ տարածաշրջաններում համակցված ռիսկի բացահայտումը կարող է օգնել հասկանալ նրանց փոխհարաբերությունները և նվազեցնել մորեխների բռնկումներին արձագանքելու ժամանակը: Հետազոտողների կարծիքով՝ հորդառատ տեղումները և քամու արագությունը կարելի է համարել «ամենակարևոր փոփոխականներից», երբ խոսքը վերաբերում է դրանց բնակեցման արեալների տարածմանը: Այս գործոնների ժամանակավոր աճը կարող է հանգեցնել «մորեխների տարածական համաժամանակացման»: Բացի այդ, մորեխներիի ակտիվության համաժամանակացման վրա ազդում են ժամանակավոր կլիմայական փոփոխությունները, օրինակ՝ Էլ Նինյո կլիմայական ֆենոմենը։ Գիտնականները նշում են, որ «մորեխների բնակման օջախները» Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Աֆրիկայի եղջյուրում, Մերձավոր Արևելքում և Հնդկաստան-Պակիստանում կմնան «բարձր ռիսկի տակ 2065-2100 թվականներին», նույնիսկ եթե մարդկությունը որոշի զգալիորեն նվազեցնել ածխածնի արտանետումները: Կլիմայի տաքացումը, հավանաբար, ավելի կընդլայնի մորեխների գոյություն ունեցող բնակավայրերը 13-25%-ով: Սպասվում է, որ մորեխների նոր օջախներ կհայտնվեն Կենտրոնական Ասիայի արեւմուտքում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ac%d5%b8%d6%81%d6%84%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0/
In
other , shrjaka-mijavayr
Փետրվարին 140 երկրում գերազանցվել են ջերմաստիճանի ամսական ռեկորդներ
Posted on 20 Փետրվարի, 2024

2024 թվականի փետրվարի առաջին ութ օրերը եղել են դիտարկումների ողջ պատմության մեջ ռեկորդային ամենաշոգ օրերը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության փորձագետները նշում են, որ փետրվարը ռեկորդային թվով ջերմային ռեկորդներ կսահմանի, քանի որ անթրոպոգեն գլոբալ տաքացումը և Էլ Նինյոյի բնական կլիմայական ռեժիմը հանգեցնում են ցամաքի վրա և օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացմանը: Այս ամսվա առաջին կեսի տվյալներով 140 երկրում գերազանցվել են ջերմաստիճանի ամսական ռեկորդներ։ Մարոկկոյում 12 օդերևութաբանական կայաններում գրանցվել է 33,9C-ից բարձր ջերմաստիճան, ինչը ոչ միայն ազգային ռեկորդ է ձմեռային ամենաշոգ օրվա համար, այլև հուլիս ամսվա միջին ցուցանիշից բարձր է ավելի քան 5C: ????????Չինաստանի հյուսիսային Հարբին քաղաքը ստիպված է եղել փակել իր ավանդական ձմեռային սառցային փառատոնը, քանի որ այդ ամսվա ընթացքում երեք օրով օդի ջերմաստիճանը բարձրացել է 0 աստիճանից։ Օվկիանոսի մակերևույթի բարձր ջերմաստիճանը շարունակում է զարմացնել փորձառու հետազոտողներին և մեծացնում է տարվա վերջին սաստիկ փոթորիկների հավանականությունը: Փոթորիկների հարցերով մասնագգետ Մայքլ Լոուրին թվիթերյան իր էջում գրել է, որ Ատլանտյան օվկիանոսի հիմնական տարածաշրջանում, որտեղ ձևավորվում է ԱՄՆ-ում 3-րդ կատեգորիայի կամ ավելի ուժեղ փոթորիկների մեծ մասը, «այսօր փետրվարի կեսերին նույնքան տաք են, որքան սովորաբար հուլիսի կեսերին»: Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գտնվում է այնպիսի տիրույթում, որ ակնկալվում է, որ մարտ ամսին կգերազանցի անցյալ օգոստոսի ռեկորդը 0,1-ից մինչև 0,2 աստիճան Ցելսիուսով: Մարտը սովորաբար տարվա ամենատաք ժամանակն է օվկիանոսների համար, քանի որ դա ամառվա վերջն է հարավային կիսագնդում, որտեղ գտնվում են աշխարհի մեծ ծովերի մեծ մասը: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%81%d5%b8/
In
other , eco-aprelakerp , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Երևանի բուսաբանական այգում հիմնվել է ծառ-գրադարան
Posted on 20 Փետրվարի, 2024

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդով երեկ Երևանի բուսաբանական այգում բացվել է փոքրիկ էկո գրադարան։ «Նման գրադարան ստեղծելու գաղափարը վաղուց կար»,- ասաց Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն ու հավելեց․ «Երբ եկավ մեր այգու հզոր ծառերից մեկը հատելու պահը որոշեցինք այն վերածել փոքր ծառ-գրադարանի։ Գրքի տոնը նշանավորվեց այս յուրահատուկ գրադարանի բացմամբ։ Թեպետ տեսքը դեռ ավարտական չէ, բայց իր գործառույթն այսօրվանից կիրականացնի»,- տեղեկացրեց Արսեն Գասպարյանը։ Շուտով գրադարանը կհամալրվի նոր գրքերով, բայց այգու այցելուները նույնպես կարող են գրքեր նվիրել գրադարանին․ «Եկեք այգի, օգտվեք գրադարանից և դուք էլ նվեր թողեք ձեր գիրքը՝ մեկ այլ այցելուի»,- առաջարկեց Երևանի բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանը։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab%e2%80%a4-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d5%b2%d5%bf%d6%80%d5%ab%d5%af/
In
other , shrjaka-mijavayr
Կանադայում գործարկվել է Covid-ի դեմ բույսերի վրա հիմնված պատվաստանյութերի պլանտացիա
Posted on 19 Փետրվարի, 2024

Կանադայում գործարկվել է Covid-ի և այլ վարակների դեմ բույսերի վրա հիմնված պատվաստանյութերի հսկա պլանտացիա։ Ինտեգրված mRNA պատվաստանյութերով բույսերը նախատեսված են սննդի համակարգում անխափան ինտեգրվելու համար: Այսպիսով, դուք կարող եք պատվաստվել առանց նույնիսկ դրա մասին իմանալու։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="464" height="286" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/02/427656121_1296812127666234_3487857574707671772_n.mp4"][/video]
In
other , shrjaka-mijavayr
Աղբավայրերի պատճառով գլոբալ տաքացման դեմ գործնականում պայքարելու գրեթե հնարավորություն չկա
Posted on 19 Փետրվարի, 2024

Ըստ փորձագետների մեթանի ահռելի արտահոսքերը կարող են տապալել կլիմայական նպատակները, սակայն դրանց դադարեցումն արագ կնվազեցնի գլոբալ տաքացումը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Ըստ The Guardian ամսագրի, սկսած 2019 թվականից կենցաղային թափոնների աղբավայրերից մեթանի ավելի քան 1000 խոշոր արտահոսք է տեղի ունեցել: Արբանյակային տվյալների վերլուծությունները ցույց են տալիս, որ Հարավային Ասիայի խիտ բնակեցված երկրները, ունենալով արտանետումների բարձր մակարդակ, դարձել են այս երևույթների կիզակետ, և նաև Արգենտինան և Իսպանիան, զարգացած երկրները, որտեղ թափոնների կառավարումը պետք է կանխի արտահոսքերը։ Աղբավայրերը մեթան են արտադրում, երբ օրգանական թափոնները, ինչպիսիք են սննդի մնացորդները, փայտը, թուղթը և այլն, քայքայվում են թթվածնի բացակայության պայմաններում: Մթնոլորտում մեթանը 20 տարվա ընթացքում 86 անգամ ավելի շատ ջերմություն է կլանում, քան ածխաթթու գազը, և գլխավոր դեր է կատարում կլիմայի փոփոխության գործընթացում։ Քաղաքային բնակչության աճին զուգընթաց չկառավարվող աղբավայրերից արտանետումները մինչև 2050 թվականը կարող են կրկնապատկվել։ Ինչպես գրում է The Guardian-ը 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ մեթանի գերարտահոսքերի 1256 դեպք: Պակիստանը, Հնդկաստանը և Բանգլադեշը գլխավորում են ամենամեծ արտահոսքեր ունեցող երկրների ցուցակը, որին հաջորդում են Արգենտինան և Իսպանիան: Աղբավայրերից արտանետումները կարելի է կրճատել առաջին հերթին ավելի քիչ օրգանական թափոններ ունենալով, կամ հնարավորինս որսալ աղբավայրից արտանետվող մեթանը։ Մեթանի արտահոսքերի կանխարգելման միջոցառումները ավելի արագ են դանդաղեցնում կլիմայի փոփոխությունը, քան այլ միջոցառումներ, ընդ որում քիչ ծախսատար են և նույնիսկ որոշ միջոցառումներ գումար են բերում, երբ գազը վաճառվում է որպես վառելիք։
In
other , shrjaka-mijavayr
2023-ին 5 մլրդ դրամի վնաս է հասցվել բնությանն ու պետությանը․ ԲԸՏՄ
Posted on 16 Փետրվարի, 2024

Նախորդ՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն աշխատել է ծանրաբեռնված և հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները։ Այդ մասին այսօր հաշվետու զեկույցում ներկայացրեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ընդգծեց․ «2023-ին կառույցի առաջնային ուշադրության կենտրոնում են եղել ընդերքի, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության, մթնոլորտի պահպանության խնդիրները»: Ըստ Վրեժ Գալոյանի, նախորդ տարվանից ԲԸՏՄ-ն ընդերքի վերահսկողության ոլորտում ակտիվորեն կիրառում է օրթոֆոտո պատկերների միջոցով ծավալային տվյալների ստացման թվային տեխնոլոգիան․ «Այդ եղանակով Արաքս գետի հունի ողջ երկայնքով կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով կասեցվել է երկու ոչ բարեխիղճ տնտեսվարողի գործունեություն»,- ասաց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալն ու ընդգծեց․ «Լաբորատոր հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2023 թվականին ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ և կրճատել աշխատաժամանակը՝ հատկապես փոշու, ծխագազերի, ջրի քանակական և որակական չափագրում կատարելիս: Դրանց օգտագործմամբ կատարվել է 964 լաբարատոր հետազոտություն»: ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ հավաստիացրեց, որ աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել նաև 2024 թվականին․ «Այս տարի նախատեսվում է իրականացնել ծրագրային 180 և գրեթե նույն քանակի արտածրագրային ստուգում: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2024-ին նույնպես մեզ համար գերակա են լինելու ընդերքօգտագործման, ընդերքի ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտները»,- ընդգծեց ԲԸՏՄ ղեկավարն ու հավելեց․ «2024-ին, ինչպես նախորդ տարի, ԲԸՏՄ կապիտալ ծախսերը կազմելու են 58 միլիոն 130 հազար դրամ: Անցյալ տարի այն ամբողջությամբ իրացվել է: Այս տարի արդեն հայտարարվել են գնումներով նախատեսված բոլոր մրցույթները»: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ 2023-ին գրանցվել է 2544 իրավախախտման դեպք: 2022 թվականի (2393) համեմատ խախտումների քանակն ավելացել է 6,3, իսկ 2021-ի (2083)՝ 22,1 տոկոսով։ Հարուցվել է 1352 վարչական վարույթ: Դա 45,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի (930) և 31,9 տոկոսով՝ 2021 թվականի (1025) ցուցանիշը: 872 անձի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 1116 վարչական տույժ: Դա 9,2 տոկոսով շատ է 2022-ի ցուցանիշից (1022), սակայն 2,4 տոկոսով քիչ է 2021 թվականին (1144) կիրառված տույժերի քանակից: Սահմանված վարչական տուգանքների չափը 2023-ին կազմել է 135 մլն 750 հազար դրամ: 2022-ին տուգանքների չափը կազմել է 99 մլն 160 հազար, իսկ 2021-ին՝ 103 մլն 490 հազար դրամ: Բնությանն ու պետությանը հասցվել է 5 մլրդ 176 մլն 182 հազար 531 դրամի վնաս: ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 143 մլն 868 հազար 695 դրամ։ Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է: Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6-20/
In
other , shrjaka-mijavayr
Մինչև 2050 թվականը Ամազոնի մակերեսի 47%-ը երաշտի և հրդեհների պատճառով կարող է վտանգի տակ լինել
Posted on 16 Փետրվարի, 2024

Գերմանացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամազոնի անձրևային անտառները գտնվում են աղետալի կոլլապսի եզրին: Այս մասին իր սոցիալական էջում անդրադարձել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։ Պոտսդամի Կլիմայի հետազոտությունների ինստիտուտի մասնագետների եզրակացությունների համաձայն՝ մինչև 2050 թվականը Ամազոնի մակերեսի 47%-ը երաշտի և հրդեհների պատճառով կարող է վտանգի տակ լինել։ Գիտական թիմը առանձնացրել է հինգ գլխավոր վտանգավոր գործոն՝ 1․գլոբալ տաքացում, 2․տեղումների քանակ, 3․ տեղումների ինտենսիվություն, 4․չոր սեզոնի տևողություն 5․անտառահատումներ: Այս տարածքում անտառների կորուստը կունենա գլոբալ հետևանքներ։ Հարավային Ամերիկայի գետերը տեղափոխում են մայրցամաքում մուսսոնների ձևավորման համար անհրաժեշտ խոնավությունը, իսկ բուսականությունը համարվում է ածխածնի պահեստարան, որը համարժեք է 15-20 տարվա ընթացքում մարդկության կողմից CO2-ի արտանետմանը: «Քանի որ արևադարձային անտառները հարստացնում են օդը մեծ քանակությամբ խոնավությամբ, ինչը մայրցամաքի արևմուտքում և հարավում տեղումների առաջացման հիմքն է կազմում, մի վայրում անտառների կորուստը կարող է հանգեցնել մեկ այլ վայրում անտառի կորստի»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Քննարկվել է Հայաստանի անդրսահմանային ջրային ռեսուրսների առաջնահերթությունները
Posted on 15 Փետրվարի, 2024

Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի պատասխանատուն մասնագետների հետ քննարկվել է Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացավ, որ հանդիպմանը մասնավորապես քննարկվել են՝ 1․ Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի հարցում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի դերը։ 2․ Հայաստանի անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի առկա խնդիրներն ու առաջնահերթությունները։ 3․ Ջրային հարցերով անդրսահմանային համագործակցության կարիքները և առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հնարավոր փորձի փոխանակմանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ցանցի, ինչպես նաև մակերևութային ջրերի մոնիթորինգի ցանցի արդիականացմանն աջակցությանը, կադրերի վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը և այլն։ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումերի բարելավման և քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8-2/
In
other , shrjaka-mijavayr
Օհանավանում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերվել
Posted on 15 Փետրվարի, 2024





