Երևանի բուսաբանական այգում հիմնվել է ծառ-գրադարան

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7/

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա  խորհրդով երեկ Երևանի բուսաբանական այգում բացվել է փոքրիկ էկո գրադարան։

«Նման գրադարան ստեղծելու գաղափարը վաղուց կար»,– ասաց Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն ու հավելեց․ «Երբ եկավ մեր այգու հզոր ծառերից մեկը հատելու պահը որոշեցինք այն վերածել փոքր ծառ-գրադարանի։ Գրքի տոնը նշանավորվեց այս յուրահատուկ գրադարանի բացմամբ։ Թեպետ տեսքը դեռ ավարտական չէ, բայց իր գործառույթն այսօրվանից կիրականացնի»,- տեղեկացրեց Արսեն Գասպարյանը։

Շուտով գրադարանը կհամալրվի նոր գրքերով, բայց այգու այցելուները նույնպես  կարող են գրքեր նվիրել գրադարանին․ «Եկեք այգի, օգտվեք գրադարանից և դուք էլ նվեր թողեք ձեր գիրքը՝ մեկ այլ այցելուի»,- առաջարկեց Երևանի բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանը։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուսաբանական այգի․ Երևանյան գողտրիկ հանգստի գոտի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով