2024 թվականի փետրվարի առաջին ութ օրերը եղել են դիտարկումների ողջ պատմության մեջ ռեկորդային ամենաշոգ օրերը:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության փորձագետները նշում են, որ փետրվարը ռեկորդային թվով ջերմային ռեկորդներ կսահմանի, քանի որ անթրոպոգեն գլոբալ տաքացումը և Էլ Նինյոյի բնական կլիմայական ռեժիմը հանգեցնում են ցամաքի վրա և օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացմանը:
Այս ամսվա առաջին կեսի տվյալներով 140 երկրում գերազանցվել են ջերմաստիճանի ամսական ռեկորդներ։
Մարոկկոյում 12 օդերևութաբանական կայաններում գրանցվել է 33,9C-ից բարձր ջերմաստիճան, ինչը ոչ միայն ազգային ռեկորդ է ձմեռային ամենաշոգ օրվա համար, այլև հուլիս ամսվա միջին ցուցանիշից բարձր է ավելի քան 5C: ????????Չինաստանի հյուսիսային Հարբին քաղաքը ստիպված է եղել փակել իր ավանդական ձմեռային սառցային փառատոնը, քանի որ այդ ամսվա ընթացքում երեք օրով օդի ջերմաստիճանը բարձրացել է 0 աստիճանից։
Օվկիանոսի մակերևույթի բարձր ջերմաստիճանը շարունակում է զարմացնել փորձառու հետազոտողներին և մեծացնում է տարվա վերջին սաստիկ փոթորիկների հավանականությունը: Փոթորիկների հարցերով մասնագգետ Մայքլ Լոուրին թվիթերյան իր էջում գրել է, որ Ատլանտյան օվկիանոսի հիմնական տարածաշրջանում, որտեղ ձևավորվում է ԱՄՆ-ում 3-րդ կատեգորիայի կամ ավելի ուժեղ փոթորիկների մեծ մասը, «այսօր փետրվարի կեսերին նույնքան տաք են, որքան սովորաբար հուլիսի կեսերին»:
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գտնվում է այնպիսի տիրույթում, որ ակնկալվում է, որ մարտ ամսին կգերազանցի անցյալ օգոստոսի ռեկորդը 0,1-ից մինչև 0,2 աստիճան Ցելսիուսով: Մարտը սովորաբար տարվա ամենատաք ժամանակն է օվկիանոսների համար, քանի որ դա ամառվա վերջն է հարավային կիսագնդում, որտեղ գտնվում են աշխարհի մեծ ծովերի մեծ մասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն