Քննարկվել է Հայաստանի անդրսահմանային ջրային ռեսուրսների առաջնահերթությունները

https://eco.am/%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab/

Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում  ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի պատասխանատուն մասնագետների հետ քննարկվել է Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Eco.am  սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացավ, որ հանդիպմանը մասնավորապես քննարկվել են՝

1․ Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի հարցում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի դերը։

2․ Հայաստանի անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի առկա խնդիրներն ու առաջնահերթությունները։

3․ Ջրային հարցերով անդրսահմանային համագործակցության կարիքները և առաջնահերթ ուղղությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հնարավոր փորձի փոխանակմանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ցանցի, ինչպես նաև մակերևութային ջրերի մոնիթորինգի ցանցի արդիականացմանն աջակցությանը, կադրերի վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը և այլն։

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումերի բարելավման և քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքներ.ՇՄ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով