Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը հավանական է, որ կշարունակվի մինչև 2024թ․ փետրվար-ապրիլ

https://eco.am/%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2-%d6%85%d5%be%d5%af%d5%ab%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bb%d6%80%d5%a5%d6%80%d5%ab/

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրամանագիր է ստորագրել 1 տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որի պատճառը Էլ Նինյո երևույթի ակտիվացումն է: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Հրամանագրի գործողության ժամկետը 12 ամիս է, որը թույլ է տալիս լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնել տարերքի հետևանքները վերացնելու համար։ Տարերային աղետների դեմ պայքարի վարչության հունվարի 26-ի տվյալներով՝ վերջին ամիսներին հրդեհից տուժել է ավելի քան 17․000 հա անտառ։ Տարածաշրջանում արդեն մի քանի ամիս է գրանցվում է անոմալ շոգ եղանակ։ Գիտնականների կարծիքով, երաշտի հիմնական պատճառը այս սեզոնին ոչ բնորոշ ակտիվությամբ արտահայտված Էլ Նինյո կլիմայական ֆենոմենն է։

Էլ Նինյոն միջինում տեղի է ունենում յուրաքանչյուր 2-7 տարին մեկ, և սովորաբար տևում է 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային լայնությունների կենտրոնական և արևելյան շրջանների մակերեսային ջրերի տաքացման հետ:

Էլ Նինյոյի ազդեցությունն ավելի է ուժգնացել մարդու գործունեության արդյունքում փոխվող կլիմայի պայմաններում:

Ամենավերջին կանխատեսումները և փորձագիտական ​​գնահատականները ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը, որ Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի տաքացումը կշարունակվի մինչև 2024 թվականի փետրվար-ապրիլ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Համաշխարհային օվկիանոսը շարունակում Է աննախադեպ տեմպերով տաքանալ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։