Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Լևոն Հարությունյանն առաջարկում է էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել․ տեսանյութ

Լևոն Հարությունյանն առաջարկում է էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել․ տեսանյութ
Եկեք խելամիտ վատնենք թե՛ մեր էներգիան, թե՛ մեր կողմից սպառվող էներգիան ու խնայենք շրջակա միջավայրի ռեսուրսները: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերը (UNDP Armenia Energy Efficiency Projects) առաջարկում է լինել խելամիտ՝ ցուցաբերել էներգաարդյունավետ վարքագիծ և սրտացավ լինել մայր բնության հանդեպ։ Էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու համար նախագծին միացել է նաև դերասան Լևոն Հարությունյանը՝ իր մի քանի էկո խորհուրդներով։ Մանրամասները՝ տեսանյութում [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/411439140_410521251310338_1823978295010004373_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4/

Մինչև 2050 թվականը, կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան

Մինչև 2050 թվականը, կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան
Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները հայտարարել են, թե  երկրագնդի որ տարածաշրջանն ամենաշատը կտուժի գլոբալ տաքացումից։ Այդ մասին, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ շեշտելով, որ  վերիջինիս ուսումնասիրությունը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում։ Փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունից Ասիայում ընդհանուր տնտեսական կորուստները կարող են կազմել 3,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ տուժած շրջանների ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպան և Հարավային Ամերիկան, որոնց վնասը գնահատվել է համապատասխանաբար՝ 2,6 և 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Բոլոր տարածաշրջանների ընդհանուր տնտեսական կորուստները մինչև 2050 թվականը կկազմեն 12,5 տրիլիոն դոլար։ Հետազոտողները նաև նշել են, որ կլիմայի փոփոխությունը կարժենա 14,5 միլիոն մարդու կյանք։ Ամենավտանգավոր բնական աղետները կլինեն ջրհեղեղները և երաշտները, կորուստներն առաջիկա 26 տարում կարող են կազմել համապատասխանաբար՝ 8,5 միլիոն և 3,2 միլիոն մարդու կյանք: Տնտեսապես ամենակործանարարը ջերմային ալիքներն են լինելու՝ դրանցից ֆինանսական վնասը կկազմի 7,1 տրիլիոն դոլար։ Դրանցից բացի լուրջ վնասներ կհասցնեն երաշտները (3,2 տրլն ԱՄՆ դոլար) և ջրհեղեղները (1,6 տրլն ԱՄՆ դոլար)։ Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6/

6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին

6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին
Վայոց ձորում ընդունված է բերքից բաժին թողնել արջերին, որ հարձակման վտանգը նվազի։ Bears in Mind-ի աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն անում է այնպես, որ Եղեգիս համայնքի նոր սերունդը մեծանա բնության հետ ներդաշնակության գաղափարներով: Eco.am սոցիալական հարթակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացավ, որ նախաձեռնության շնորհիվ դպրոցականները սովորում են արջերի կարևորությունը անտառի առողջության, սերմերի ցրման և էկոհամակարգի կարգավորման համար: Նրանք նաև իմանում են, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել՝ հարձակումից խուսափելու և արջերի հետ համերաշխ կենսամիջավայր կիսելու համար: 6 կարևոր փաստ՝ գորշ արջերի մասին 1Արջերը նպաստում են սերմերի տարածմանը՝ սննդի փնտրտուքով անցնելով օրեկան մինչև 80 կմ։ 2 Արջերի սննդակարգի մեծ մասը՝ գրեթե 80% -ը, կազմում է բուսական կեր։ 3 Արջերը սնվում են սատկած կենդանիների մնացորդներով և լեշով՝ կանխարգելելով հիվանդությունների տարածումը։ 4․ Արջերը կարգավորում են կճղակավորների թվաքանակը՝ կանխարգելելով գերարածեցումը։ 5 Արջերը պարարտեցնում եմ անտառի հողը՝ իրականացնելով էկոհամակարգի կարգավորումը։ 6․ Հայկական հավատալիքներում արջն ուժի, վտանգներից և հիվանդություններից պահպանության խորհրդանիշ է։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a3%d5%b8%d6%80%d5%b7-%d5%a1%d6%80%d5%bb%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d6%80/

Կխթանվի Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում

Կխթանվի Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում
Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներին Web3-ի և հարակից տեխնոլոգիաների իրավական և տեխնիկական ասպեկտների վերաբերյալ կրթելու համար: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Հայաստանում։ Հիմնվելով Վրաստանի փորձի վրա՝ վրացական կողմը կանցկացնի վեբինար, որտեղ վրացի փորձագետները կկիսվեն իրենց փորձով այն մասին, թե ինչպես են կարգավորող շրջանակները ազդում իրավական դաշտի, ֆինանսների հասանելիության և Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASPs) և այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների վրա: Փոխադարձ վեբինարով հանդես կգան նաև հայաստանյան Web3 ընկերությունները՝ ներկայացնելով իրենց փորձը։ Բացի այդ, կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ հայ և վրացի Web3 համայնքների ներկայացուցիչների հետ՝ էլ ավելի ամրապնդելու առկա կապերը, փոխանակվելու գաղափարներով և հաստատելու կարևոր համագործակցություններ։ «‎Այս նախաձեռնությունները միասին նշանակալից քայլ են մեր երկրներում Web3 տեխնոլոգիաների զարգացման համար կենսունակ և աջակցող միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք մեր համայնքների ակտիվ մասնակցությանը այս միջոցառումներին և ակնկալում ենք արդյունավետ համագործակցության և աճի տարի Web3 տիրույթում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։

2023-ին դիտված գլոբալ ջերմաստիճանը եղել է ռեկորդային տաք․ ՀՕԿ

2023-ին դիտված գլոբալ ջերմաստիճանը եղել է ռեկորդային տաք․ ՀՕԿ
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պաշտոնապես հաստատել է, որ 2023 թվականը ռեկորդային տաք տարի է համարվել։ Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը 1․45°C-ով ավելի է նախարդյունաբերական ժամանակահատվածի (1850-1900թթ․) միջին ջերմաստիճանի նկատմամբ։ Eco.am  սոցիալական հարթակը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ համաշխարհային ջերմաստիճանի մոնիթորինգի համար օգտագործվող և ՀՕԿ-ի կողմից հաստատված վեց գլոբալ տվյալների աղբյուրները ցույց են տալիս, որ 2023 թվականին գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը 1․45 °C-ով (± 0․12 °C) բարձր է եղել նախարդյունաբերական ժամանակահատվածի միջին նկատմամբ: 1980-ական թվականներից ի վեր  յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը։ Անցած ինը տարիները եղել են պատմության մեջ ամենատաքը: 2016 և 2020 թվականները նախկինում դասվել են որպես ռեկորդային ամենատաք տարիները՝ 1․29 (±0․12°C) և 1․27 (±0․12°C) ջերմաստիճանային շեղումներով։ Գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ մոնիթորինգը կլիմայի և դրա փոփոխության միայն մեկ ցուցանիշ է: Այլ հիմնական ցուցանիշները ներառում են՝ 1 ջերմոցային գազերի կոնցենտրացիան, 2 օվկիանոսի ջերմությունը և թթվայնացումը, 3 ծովի մակարդակը, 4 ծովի սառույցի զբաղեցրած մակերեսը և սառցադաշտերի զանգվածի փոփոխությունը: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b0%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%bf%d5%a1%d6%80/

Էկոպարեկային ծառայությունը շուրջօրյա հսկողություն կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքներում

Էկոպարեկային ծառայությունը շուրջօրյա հսկողություն կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքներում
Էկոպարեկային ծառայության նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքով շուրջօրյա հսկողություն կիրականացվի ինչպես անտառներում, այնպես էլ բնության հատուկ պահպանվող տարածքներում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու հավելեց, որ նոր օրենքով ծառայողին իրավունք է տրվել արձանագրել խախտումները, վարչական իրավախախտման դեպքում սահմանել տուգանք, իսկ խախտողի կողմից՝ ծառայողի պահանջին չենթարկվելու դեպքում համապատասխան միջոց ձեռնարկել: «Նման ծառայություն հիմնելը 2005 թվականի անտառային օրենսգրքի խմբագրությամբ նախատեսված դրույթ էր, երկար տարիների գործընթացի արդյունքում, ի վերջո, 2023 թվականին ընդունեցինք այդ օրենքը»,- ասաց Սիմիդյանն ու ընդգծեց․ «Իհարկե նման ծառայության տրամադրվածությունն այնպես էր, որ ծառայությունը կգործի միայն անտառային տարածքներում, բայց օրենքի մշակման արդյունքում հասկացանք, որ նման ծառայություն պետք է լինի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում ևս»։ ՇՄ նախարարի փոխանցմամբ, էկոպարեկային ծառայության հիմնման նպատակը 24-ժամյա հսկողությունն է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանման համար, ինչի արդյունքում էլ, ըստ Սիմիդյանի, կկրճատվեն ապօրինությունները․ «Գարնանը կիրականացվի ընդունելություն և դասընթացներ, որից հետո աշխատակիցները կանցնեն աշխատանքի»,-հավելեց նախարարն ու վստահեցրեց, որ էկոպարեկային  ծառայությունը հագեցած կլինի համապատասխան սարքավորումներով»։ ECO.AM ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a5%d5%ac-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5/

Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով․ տեսանյութ

Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով․ տեսանյութ
Այսօր մոլորակի վրա կատակլիզմների քանակն ու ուժը աճում են էքսպոնենտով։ Այնուհետև մարդկությանը սպառնում է սարսափելի աղետ, որը տեղի է ունենում մոլորակի վրա յուրաքանչյուր 12 հազար տարին մեկ, և յուրաքանչյուր 24 հազար տարին մեկ այն ավելի ուժեղ է: Որտեղից է հայտնի, որ աղետները տեղի են ունենում երկրի վրա նման հաճախականությամբ: Eco.am սոցիալական հարթակը Արարող հասարակություն նախագծից տեղեկացավ, որ այս վարկածը տարբեր ժամանակներում, միմյանցից անկախ, առաջ են քաշել ամերիկացի և սովետական գիտնականները, ինչպես նաև տարբեր երկրների հետազոտողներ: Մանրամասները՝ Կրեատիվ հասարակություն նախագծի տեսանյութում [video width="360" height="640" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/417475132_2571201096369460_7535776261445251606_n.mp4"][/video]  

ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերության համար 2023-ը հագեցած տարի էր

ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերության համար 2023-ը հագեցած տարի էր
Անցնելով բազմաթիվ դժվարություններով՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերությանը հաջողվեց 2023 թվականը դարձնել ձեռքբերումների տարի՝ արևային տեխնոլոգիաների ոլորտի համար։ 1․2023 թվականի ընթացքում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության արևային համակարգերի ընդհանուր հզորությունը կազմել է 17 մեգավատտ 2․Ընդհանուր նախագծված և տեղադրված կայանների հզորությունը գերազանցել է ավելի քան 150 մեգավատտը 3․Ջրատաքացուցիչների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 7000-ը Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/01/10000000_889342125990325_3677500389330554786_n.mp4"][/video]

Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին

Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին
Կլիմայի փոփոխության տեմպերը տագնապալիորեն աճել են 2011-2020 թվականներին և դարձել երբևէ գրանցված ամենատաք տասնամյակը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիայի շարունակական աճը հանգեցրել է՝ 1․ ցամաքի և օվկիանոսի ռեկորդային բարձր ջերմաստիճանների գրանցմանը, 2․սառույցի հալման, 3․ ծովի մակարդակի բարձրացման կտրուկ արագացմանը: «Գլոբալ կլիմայի տաքացման արագացման տասնամյակը» տագնապ է առաջացրել, մասնավորապես բևեռային և լեռնային շրջանների էկոհամակարգերում տեղի ունեցող կտրուկ և անդառնալի փոփոխությունների հետևանքով: Զեկույցի համաձայն սառցադաշտերը կրճատվում են տարեկան մոտ 1 մետրով, ինչը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ միլիոնավոր մարդկանց ջրամատակարարման համար: Անտարկտիկայի սառցադաշտերի հալոցքը 2011-2020 թվականներին գրեթե 75% -ով ավելի էր նախորդ՝ 2001-2010 թվականների տասնամյակի համեմատ, ինչը նպաստում է ծովի մակարդակի հետագա բարձրացմանը, ինչն էլ իր հերթին վտանգում է ցածրադիր ափամերձ շրջանների և պետությունների գոյությունը: Զեկույցում ասվում է, որ 2011-2020 թվականների ընթացքում Անտարկտիկայի վրա օզոնային շերտի խոռոչն ավելի փոքր է եղել, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում։ Օզոնաքայքայիչ քիմիական նյութերի փուլ առ փուլ դուրս բերելու հաջող և համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ հաջողվել է գրանցել առաջընթաց այս խնդրում: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ac%d5%b8%d6%81%d6%84%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0/

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է
Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -9°C,   Պաղակնում -12°C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2°C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9°C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34°C: Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4°C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10°C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական  ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,3 °C,  Մեղրիում` +1,6°C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008թթ: Բացառապես ցուրտ է եղել 1972թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.1°C-ից (Բերդ) մինչև -17.5°C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972թ. հունվարի 21-ին գրանցվել է  -29.5°C, 2007թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է   -4...-11°C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2...+4°C), 2008թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5...-13°C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014թթ., ընդ որում 1966թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +6°C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9°C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5°C: Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ: Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի  150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ:  Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել:     Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ և ավելի)  ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ.  62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ: Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին գրեթե 3 օր  անընդմեջ (63ժամ) դիտվել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ: