Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԹՐԵՍԻՑ

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԹՐԵՍԻՑ
Առողջ ապրելակերպի դեպքում սթրեսն ու բացասական էներգիաները ձեր առօրյայում տեղ չեն ունենա։ Բայց, եթե այն արդեն «մուտք է» գործել ձեր կյանք, ուրեմն պետք է նրան հնարավորինս առագ դուրս վանել։ Արդեն խոսել ենք, թե ինչպես ճիշտ ժամանակին հաղթահարել սթրեսն ու առաջարկել ենք մի քանի տարբերակ՝ հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար։  Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է եւս մի քանի օգտակար տարբերակներ։ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ Բարի արարք գործելը կօգնի ձեզ բարձրացնել ինքնավստահությունը, լավատեսությունը ու, ստիպելով ավելի երջանիկ զգալ, կնվազեցնի սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կամավորություն են անում, ընդհանուր առմամբ ավելի առողջ ու ուրախ են, քան նրանք, ովքեր կամավորություն չեն անում: Իրականում պարտադիր չէ մի քանի ժամ կամավոր աշխատանք կատարել, ավելի լավ ինքնազգացողություն ունենալու համար, պարզապես ամեն օր ուշադիր եղեք ու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեք եւ օրվա ընթացքում բարության պատահական ու փոքրիկ քայլեր արեք: ԼՈՂԱՎԱԶԱՆ ՀԱՃԱԽԻՐ Շատերը լողն ընդունում են որպես հաճույք եւ աշխատում են հաճախ լինել լողափին կամ լողավազանում: Դու էլ միացիր նրանց խմբին, քանի որ լողն օգնում է ազատվել սթրեսից: Ջրի մեջ գտնվելիս պետք է կարգավորել շնչառությունը, այդ պատճառով բոլոր մտքեր կենտրոնանում են այդ պրոցեսի վրա: ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԻՐ Եթե հնարավորություն չունես լողավազան հաճախելու, իսկ լոգարանի մեջ պառկելու սիրահար չես, ուրեմն կարող ես հանգստանալ նույնիսկ ցնցուղի տակ, հատկապես եթե միացնես բնության ձայներ: Մարմնիդ լոգանքի հոտավետ գել քսիր, միացրու ցնցուղը, փակիր աչքերդ եւ պատկերացրու, որ գտնվում ես վայրի բնության գրկում` արեւադարձային անձրեւի տակ: Դեմքդ բարձրացրու եւ վայելիր ջրի զարկերը... մի՞թե չես զգում, թե ջուրն ինչպես է մաքրում քո սթրեսը: ՈՒՏԵԼԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԱՑՆԵԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Շատերի մեջ վատ տրամադրությունը ինչ-որ բան ուտելու ցանկություն է առաջացնում, իսկ ոմանք էլ նման պահերին ուտելիքի երեսը տեսնել չեն ուզում: Ցանկացած ծայրահեղություն անթույլաերելի է, հատկապես սթրեսի ժամանակ: Հետեւի՛ր, որ ճաշացանկդ հավասարակշռված լինի: Կեր հաճախ եւ փոքր բաժիններով` բացառելով յուղոտ ուտելիքը: ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐ Դառը շոկոլադը հրաշալի համեղ աղանդեր է, որը նաեւ լի է ընկճախտը հանգստացնող սննդանյութերով, որոնք կնվազեցնեն օրգանիզմում սթրեսի հորմոնների քանակը: ՀՅՈՒԹ` «ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Շամպայնի գավաթն օգնում է թուլանալ, դե իսկ համեղ խմիչքից հոգիդ ավելի ուրախ է դառնում: Այո, դա այդպես է, բայց ինչ անեն նրանք, ովքեր ընդհանարպես ալկոհոլ չեն օգտագործում: Նրանց համար հիանալի հյութի բաղադրատոմս կա. Խառնիր կես բաժակ թուրինջի հյութը 1 ճաշի գդալ ճակնդեղի թարմ քամած հյութի հետ, ավելացրու 1 թեյի գդալ մեղր, մի քիչ սառույց եւ 100 մլ. գազավորված հանքային ջուր: Հյութը վայելիր ոչ մեծ կումերով: ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԻՐ Մարդու եւ կենդանու շփումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Սեփական կենդանու հետ որոշակի ժամանակ անցկացնելը նույնպես կարող է օգնել հաղթահարել սթրեսը: Եթե չունեք ձեր կենդանին, կարող եք հանդիպել ձեր ընկերոջը, ով կենդանի ունի, եւ կամ կամավորություն անել կենդանիների խնամքի կենտրոնում, որտեղ կարող եք խաղալ ու զբոսնել շների ու կատուների հետ:

Տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման քննարկումների մեկնարկը տրված է

Տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման քննարկումների մեկնարկը տրված է
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները, «Ջրվեժ» անտառպարկի ղեկավար կազմը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ներկայացուցիչների հետ այցելեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկ՝ դիտարկելու և համատեղ քննարկումների արդյունքում ընտրելու ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման համար առավել հարմար տարածքը։ Նախագծի հեղինակները ներկայացրին ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնին առաջադրվող նախնական պահանջները և կոնցեպտը՝ նշելով, որ այս փուլում կարող է հնչեցվել ցանկացած, այդ թվում նաև՝ նոր տարածքի դիտարկման առաջարկ։ Շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ նախարարի տեղակալը ներկաներին վստահեցրեց, որ մանրամասն կքննարկվեն բոլոր առաջարկները և առաջիկայում ևս մեկ հանդիպում կկազմակերպվի՝ արդեն մասնագետների ավելի լայն շրջանակի հետ, կկատարվեն անհրաժեշտ բոլոր փոփոխությունները, որպեսզի կենտրոնը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու որակի ժամանակակից չափանիշներով տեղեկատվական - զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Առաջիկայում կհայտարարվի կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալի նախաձեռնությամբ շրջայց կազմակերպվեց նաև անտառպարկի տարածքում։ Այստեղ ևս խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ․անտառպարկը պետք է լիարժեք ծառայի հարակից համայնքների բնակիչներին որպես ժամանցի գոտի։ Այս հարցում ևս նախարարությունն ակնկալում է հանրության շահագրգիռ հատվածի ակտիվ ներգրավվածություն:

Էկո հանրագիտարան. դդմի սերմեր

Էկո հանրագիտարան. դդմի սերմեր
Դդմի սերմերը շատ օգտակար են օրգանիզմին, դրանք հարուստ են C, E, A և K վիտամիններով, հանդիսանում են հզոր հակաօքսիդանտ, ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ամրապնդում են իմունիտետը: Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ դդմի յուղ, որը պարունակում է ցինկ, որը օգտակար է մաշկի, եղունգների, մազերի և իմունիտետի համար: Դդմի սերմերը կանոնավորում են սեռական հորմոնների առաջացումը և կանխարգելում են շագանակագեղձի և արգանդի վզիկի խոցերի առաջացումը: Դդմի սերմները պարունակում են նաև մեծ քանակությամբ ֆոսֆոր, մագնեզիում, մանգան: Յուրաքանչյուր տատիկ և մայրիկ գիտի, որ դդմի սերմերը ամենալավ միջոցն են ճիճուների դեմ: Տղամարդկանց շագանակագեղձի համար:  Դդմի սերմերը շագանակագեղձի վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են շագանակագեղձի կանոնավոր աշխատանքը: Հակացուցումներ: Գաստրոէնտերոլոգները դդմի սերմերը խորհուրդ չեն տալիս աղեստամոքսային հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր ունեն բարձր թթվայնություն: Ինչպես նաև աղիքային անանցանելիության դեպքում: Խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիա դդմից: Դդմի սերմերի չափից շատ օգտագործումը վնասում է ատամների էմալը և գիրացնում է: Մեղրով գնդիկներ դդմի սերմերով պրոստատիտի բուժման համար Բաղադրություն` 500 գ թարմ դդմի սերմեր, 1 բաժակ բնական մեղր Կեղևազատել սերմերը և չորացնել. Մաքրած սերմերը աղալ մսաղացով: 1 բաժակ մեղրը և աղացած սերմերը լցնել ափսեի մեջ և մանրակրկտորեն խառնել: Այնուհետև մի քանի ժամ թողնել սառնարանում: Երբ խառնուրդը պնդանա, նրանից պատրաստել փոքր գնդիկներ, այնպես, որ տեղավորվի բերանում, մոտավորապես 2 սմ տրամագծով: Մեղրով, դդմի սերմերից գնդիկները պատրաստ են: Բարի ախորժակ` Ամեն առավոտ բերանումդ քիչ-քիչ հալեցրու այսպիսի մի գնդիկ և այն կօգնի պրոստատիտի բուժման համար:

Առաջին էկո մանկապարտեզը Երևանում

Առաջին էկո մանկապարտեզը Երևանում
Երևանի համար 160 մանկապարտեզը, որը գործում է 1968 թ.-ից համարվում է առաջին էկո մանկապարտեզը Երևանում: 2000 թվականից մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացում  սկսել է կիրառվել ներառական կրթության ծրագիր. ներկա պահին մանկապարտեզում  ներառական կրթություն ստանում են 18 երեխա. նրանց հետ աշխատում  են  լոգոպեդը , հոգեբանը, սոց. աշխատողը և հատուկ մանկավարժը:
2000 թվականից մանկապարտեզը  համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի  և 2010 թվականից  «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը  երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին , ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում: Այս ուսումնական տարում  «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն  «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը: Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։ 2014 թվականին «Քեթրին» ՀԿ-ն  և «Վորլդ Վիժն Հայաստան»  Երևանի տարածքային զարգացման ծրագիրը  վերանորոգել են մանկապարտեզում գործող   1 խմբի խմբասենյակը, սանհանգույցը ննջասենյակը և միջանցը: «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը  համագործակցության ընթացքում  մանկապարտեզին  նվիրում է  մահճակալներ, պահարաններ,  երեխաներին զարգացնող խաղեր: [gallery link="file" ids="2540,2537,2534"] 2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան: 2017թ. դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել սաների առջև:

Հալվեն առողջ մաշկ ու փարթամ մազեր ունենալու համար

Հալվեն առողջ մաշկ ու փարթամ մազեր ունենալու համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ալոե վերայի կիրառման այլընտրանքային հինգ տարբերակ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ, ինչպես նաև փարթամ ու փայլուն վարսեր։

Բուժում է բշտիկները

Իր յուրահատուկ բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսն օգնում է ազատվել մաշկային բորբոքումներից ու բշտիկներից։ Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր մեղր ու մանրացրած հունական ընկույզ, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։

Օգնում է խնամել չոր մաշկը

Ալոե վերայի գելը պարունակում է խոնավացնող բաղադրիչներ, ինչի շնորհիվ այն հիանալի խնամքի միջոց է չոր մաշկի ունեցողների համար։ Մաշկը խանավացնելու համար պարզապես հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի պտղունց քրքում, 1 թեյի գդալ մեղր, 1 գդալ կաթ և մի քանի կաթիլ վարդի ջուր, այնուհետև լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։ Թողնել խառնուրդը 20 րոպե, որից հետո լվանալ մաշկը։

Մաքրում ու շերտազատում է մաշկը 

Ալոե վերայի գելը կարող է հիանալի բաղադրիչ լինել մարմնի մաքրման համար նախատեսված սկրաբի համար։ Սկրաբը պատրաստելու համար հարկավոր է կես բաժակ ալոե վերայի թարմ գելին ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 2 գդալ կիտրոնի հյութ, այնուհետև լավ խառնել և կիրառել ստացված զանգվածը մաշկը մեղմորեն մերսելով շերտազատելու և մաքրելու համար։ Այս պրոցեդուրան կօգնի թարմացնել մաշկն ու մաքրել այն ոչ միայն վնասակար աղտոտող նյութերից, այլև մահացած բջիջներից։

Պայքարում է մաշկային ցանի դեմ

Ալոե վերան խթանում է մաշկի առողջացման ու վերականգնման գործընթացը` օգնելով ազատվել չորության ու գրգռման հետևանքով հաճախ ի հայտ եկող ցանից։ Այս բույսի գելն օժտված է սառեցնող ու հակաբորբոքային հատկություններով, ուստի շատ օգտակար է գրգռված մաշկի համար։ Կարելի է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր վարունգի հյութ, յոգուրտ և վարդի ջուր, լավ խառնել ու ստացված մածուցիկ զանգվածը քսել մաշկին (կարելի է ամբողջ մարմնին)։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։

Պաշտպանում է մազաթափությունից

Այս օգտակար բույսը պարունակում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք վերականգնում են գլխամաշկի մահացած բջիջները։ Բացի այդ, այս բույսի գելը հիանալի կոնդիցիոներ է վարսերի համար, որն օգնում է դարձնել մազերն ավելի հարթ, նուրբ ու ենթարկվող։ Մազաթափությունից ազատվելու, մազերը սնուցելու և փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է 3 թեյի գդալ ալոե վերայի գելին ավելացնել 2 թեյի գդալ յոգուրտ և մեկական գդալ մեղր ու ձիթայուղ, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել 30-60 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։

Եղջերուների երրորդ խմբաքանակը արդեն Հայաստանում է

Եղջերուների երրորդ խմբաքանակը արդեն Հայաստանում է
Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը: Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․ 1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու) , 2. 2019 թվականի փետրվարին (հինգ եղջերու) , 3. 2020 թվականի նոյեմբերին (վեց եղջերու): Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։ «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին՝ վերոնշյալ ծրագիրը բարեհաջող իրագործելու համար և վստահեցնում, որ հետագա աշխատանքները կկազմակերպվեն բարեխղճորեն և հավուր պատշաճի։

Էկո հանրագիտարան. Նուռ

Էկո հանրագիտարան. Նուռ
Ծանոթացեք նռան 10 օգտակար հատկությունների հետ. 1. Նուռը Բարձրացնում է հեմոգլոբինի տոկոսը: Նռան ամենահայտնի ազդեցությունը պայքարն է սակավարյունության դեմ: Արյան պակասի դեպքում անհրաժեշտ է օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ: Դա պետք է անել երկու ամիս: 2.Իջեցնում է ճնշումը: Նռան չորացրած կեղեւն ավելացնելով թեյի մեջ՝ կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստություններից եւ կարգավորել գիշերային քունը: 3.Նպաստում է հորմոնների ակտիվությանը: Նռան կեղեւը պարունակում է յուղ, որը վերականգնում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: 4.Վարակազերծում է բերանն ու կոկորդը: Նռան կեղեւից պատրաստված ջրային լուծույթն օգտագործում են կոկորդի եւ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: 5.Կփոխարինի ինսուլինին: Նուռն այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է ուտել, այլեւ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին: Անհրաժեշտ է օրական չորս անգամ ուտելուց առաջ խմել 60 կաթիլ նռան հյութ: Արդեն երրորդ օրը շաքարի մակարդակն արյան մեջ էականորեն կնվազի: 6.Նռան հյութը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր գործ ունեն ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ ապրում են բարձր ճառագայթման գոտիներում: 7.Բուժում է մաշկը, եթե դուք ունեք յուղոտ մաշկ, թարախային մոծուկներ կամ ցան: Զեյթունի կամ արեւածաղկի ձեթով բոված նռան կեղեւի փոշուց դիմակ պատրաստեք, պահեք սառնարանում եւ դեմքին քսեք ոչ հաճախ՝ շաբաթվա մեջ երկու անգամ: Չորացրած կեղեւի փոշին արդյունավետորեն բուժում է այրվածքները, ճաքերը եւ քերծվածքները: 8.Հասած նռան կեղեւը պարունակում է մի շարք ալկալոիդներ, որոնք ունեն հակաճիճվային ազդեցություն: Որպեսզի ազատվեք ճիճուներից, 40-50գ մանրացված կեղեւը թրմեք 400գ սառը ջրով եւ թողեք 6 ժամ, այնուհետեւ եփեք մարմանդ կրակի վրա, մինչեւ հեղուկի կեսը գոլորշիանա: Հովացած թուրմը քամեք եւ մեկ ժամվա ընթացքում քիչ չափաբաժիններով խմեք: Մեկ ժամ անց լուծողական խմեք, իսկ 4-5 ժամ անց հոգնա արեք: 9.Նպաստում է փորլուծության բուժմանը: Մեծահասակները կարող են չորացնել, մանրացնել կեղեւը եւ օգտագործել օրական երեք անգամ ուտելուց հետո, իսկ երեխաներին այդ նույն նպատակի համար կարելի է տալ թարմ հյութը՝ վրան կիսով չափ ջուր ավելացրած: 10.Տարբեր բորբոքային հիվանդությունների (երիկամների, թոքերի, ականջի, աչքերի, հոդերի) ժամանակ օգտակար է նռան կեղեւի թուրմը: Պատրաստման համար անհրաժեշտ է երկու թեյի գդալ մանրացրած կեղեւի վրա ավելացնել մեկ բաժակ տաք ջուր, 30 րոպե եփել, թողնել սառչի, այնուհետեւ եռացրած ջրով նոսրացնել եւ օգտագործել օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

Էկո տոպրակներ

Էկո տոպրակներ
Մարդկությունն արդեն բավական վնաս է հասցրել բնությանը և շրջակա միջավայրին, իսկ մենք կարող ենք կանխել ավելի մեծ վնասներ հասցնելը: Էկո տոպրակների օգտագործման բնապահպանական ազդեցության ցուցանիշները կարող եք տեսնել ստորև.    Օգատգործելով էկո տոպրակները 4 անգամ. Դուք կնվազեցնեք պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը 18%-ով, որը խթան կհանդիսանա պոլիէթիլենային տոպրակների արտադրության նվազեցմանը, և դրանց արտադրման ժամանակ արտանետված ջերմոցային գազերի նվազեցմանը 20%-ով:   Օգատգործելով էկո տոպրակները 20 անգամ. Դուք կնվազեցնեք պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը 82%-ով, որը խթան կհանդիսանա պոլիէթիլենային տոպրակների արտադրության նվազեցմանը, և դրանց արտադրման ժամանակ արտանետված ջերմոցային գազերի նվազեցմանը 80%-ով:   Մի քանի փաստ պլաստիկ և բազմակի օգտագործման տոպրակների վերաբերյալ. 1 Բազմակի օգտագործման  տոպրակը կարող է խնայել 22,000  պլաստիկ  տոպրակ Յուրաքանչյուր անձ 1 պլաստիկ տոպրակն օգտագործում է ընդամենը միջինում 12 րոպե Յուրաքանչյուր 200-ից ընդամենը 1 պլաստիկ տոպրակն է վերամշակվում Աշխարհում յուրաքանչյուր րոպե օգտագործվում է 1 միլլիոն պլաստիկ տոպրակ   Որքան շատ օգտագործեք էկո տոպրակներ, այդքան ավելի շատ կպահպանեք կյանքը:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային շրջայցերը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային շրջայցերը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ «Սևան» ազգային պարկում» նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։ Քննարկվեցին սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։ Նախարարը «Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ տվեց հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Նախարարը վստահեցրեց, որ հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։ Այս կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց։ Հաջորդիվ նախարարն այցելեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր, աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի հետ, ապա ստուգայցեր կատարեց նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո գտնվող օրինական հատատեղիներ։ Քննարկվեցին հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմաված կարգով հատումների ընթացակարգերը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի ջեռուցման սեզոնին անտառամերձ բնակավայրերի բնակիչներն ապահովված լինեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներով։ ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ գործընթացն անխափան կազմակերպելու համար։  

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅ
Փետրվարի 2 - Ջրաճահճային հանդակների օր 1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվեց ՚‹‹Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին›› Կոնվենցիան: Ռամսարի կոնվենցիայի /1982թ. դեկտեմբերի 3 Փարիզի արձանագրությամբ մտցված փոփոխություններով, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով/ շրջանակներում միջոցառումների կատարումը ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը: Ջրաճահճային հանդակների մասին Ռամսարի կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության ջրաճահճային հանդակների արագ կրճատումն և ոչնչացումն էր: Այսօր Կոնվենցիային միացել են 144 երկրներ, որոնք ընդհանուր թվով ունեն 1401 հանդակներ:   Մարտի 15 - Սպառողների իրավունքների պաշտպանության օր Առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության օրը սկսվել է տոնվել 1983 թ. մարտի 15-ին: Երկու տարի անց` 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունեց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը:   Մարտի 22 - Ջրի համաշխարհային օր Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով: Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք: Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:   Մարտի 23 - Օդերևութաբանության համաշխարհային օր Եղանակի մասին առաջին վկայություններ եղել են վաղ անցյալի իրադարձություններում: Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ: 1872թ. հիմնադրվեց միջազգային օդերևութաբանական կազմակերպությունը /ՄՕԿ/: 1947թ. հոկտեմբերի 11 ստորագրման ներկայացվեց Կոնվենցիան, որի արդյունքում կազմավորվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը /ՀՕԿ/ ՄՕԿ-ի փոխարեն: 1950թ. մարտի 23 Կոնվենցիան ուժի մեջ մտավ: Այս օրը ՀՕԿ-ի կազմավորման պաշտոնական օրն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի շրջանակներում և ունի հետևյալ նպատակները. 1.Հեշտացնել միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը: 2.Նպաստել օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն և աջակցությանը: 3.Նպաստել օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովել ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը: 4.Նպաստել հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում: 5.Խրախուսել գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով: ՀՕԿ նախաձեռնությամբ սկսած 1961թ-ից, մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: ՀՕՕ ամբողջ մոլորակի օդերևութաբանների մասնագիտական տոնն է: Ամեն տարի ՀՕԿ-ը նշում է այս օրը որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա:   Ապրիլի 1 - Թռչունների միջազգային օր 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան: 1600թ.-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին ՚‹‹խաղաղ›› տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:   Ապրիլի առաջին կիրակի օրը - Երկրաբանի օր Երկրաբանի օրը երկրաբանների մասնագիտական տոնն է, որն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այն սահմանվել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով 1966թ. մարտի 31-ին ի հիշատակ խորհրդային երկրաբանների նվաճումների: Կարծիք կա, որ տոնն անցկացնելու համար ընտրվել է ապրլի կիրակին այն պատճառով, քանի որ ապրիլի կեսին հաճախ կազմակերպվում են երկրաբանական արշավներ: Երկրաբանի օրը նշվում է նախկին Խորհրդային Միության բոլոր երկրաբանական և արդյունահանող կազմակերպություններում: Բացի երկրաբաններից այս օրը մասնագիտական տոն են համարում նաև մարկշեյդերները , պայթեցնողները, հանքահորերի աշխատողները, և բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների հայտնագործմամբ և արդյունահանմամբ, որոնց աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին աշխատանքի հետ:   Ապրիլի 7 - Առողջապահության համաշխարհային օր Ապրիլի 7-ին ողջ աշխարհը տոնում է առողջության Համաշխարհային Օրը: Նշենք, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը արդեն 58 տարեկան է: Իր գործունեության ընթացքում կազմակերպության անդամներ են դարձել աշխարհի ավելի քան 190 երկրներ, որոնց թվում նաև մեր երկիրը: Այդ երկրների կառավարությունների կողմից ստորագրված Կանոնադրությունում առաջին անգամ միջազգային մակարդակով հայտարարվեց մարդու առողջ լինելու իրավունքը, սահմանվեց երկրի կառավարության պատասխանատվության սկզբունքը իր ժողովրդի առողջության համար: Ապրիլի 22 - Երկրի Օր Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:   Ապրիլի 26 - Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օր Ապրիլի 26-ը Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օրն է: Չերնոբիլի աղետը /1986թ. ապրիլի 26/ իր մասշտաբներով, հասարակությանը, շրջակա միջավայրին, տնտեսությանը և սոցիալական միջավայրին հասցված վնասով և բացասական հետևանքներով Երկրի խոշորագույն տեխնածին աղետն է մարդկության ողջ պատմության ընթացքում: Երկարակյաց ռադիոակտիվ նյութերով աղտոտվեցին լայն տարածքներ, որոնց բացասական ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա անդրադառնում է երկար տարիներ և տասնամյակներ:   Մայիսի 22 - Կենսաբազմազանության միջազգային օր 2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր / 55/201 բանաձև/: Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը: Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը` մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացումը, հատկապես խիտ բնակչություն ունեցող երկրներում: Նշենք, որ այս գործընթացը տարեց տարի ավելի ինտենսիվ է դառնում: Կառլ Լիննեյի ժամանակներից ներկայացվել է օրգանիզմների1,5-1,6 միլիոն տեսակ, որոնց մեջ մոտավորապես 750 հազար միջատներ, 57 հազար ողնաշարավորներ, 250 հազար բույսեր, չհաշված անողնաշարավորները, ջրիմուղները, միկրոօրգանիզմները և այլն: Շատ մասնագետներ այս պատկերը անավարտ են համարում` ենթադրելով, որ Երկրի վրա բնակվում են 5 միլիոն և ավելի օրգանիզմներ: Բացառիկ տեսակների անհետացման տեմպերը անհավանականորեն մեծ են: Հաշվարկել են, որ այս հազարամյակում տրոպիկական անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%: Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:   Մայիսի 31 - Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտարարել է ՚‹‹Առանց ծխախոտի օր››: ԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով նույնիսկ ամնեամոլի ծխողները ի վիճակի են տարվա մեջ գոնե մեկ օր ապրել առանց ծխախոտի: Ըստ ԱՀԿ փորձագետների աշխարհում բնակվում են մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն ծխող, իսկ ըստ ԱՀԿ-ի հետ համագործակցող սոցիոլոգների կանխատեսումների, 2025 թ. աշխարհում ծխողների թիվը կավելանա չորս հարյուր միլիոնով: Բժիշկները հաստատում են, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում են համարյա 5 միլիոն մարդ:   Հունիսի 5 -  Շրջակա միջավայրի համաշխարհային օր 1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: 1972թ. հունիսի 5-ին տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծեց նա և հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զիվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:   Հունիսի 17 - Անապատացման - երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր Գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում, կարևորելով միջազգային խմբակցության ջանքերի միավորումը, 1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած մի շարք պետությունների մասնակցությամբ Գագաթնաժողովի ժամանակ որոշում ընդունվեց ՄԱԿ-ի գլխավորոևթյամբ հաստատել առավել կարևոր ժամանակակից խնդիրների վերաբերյալ երեք Կոնվենցիաներ: -Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա -Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա -Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան այն երկրներում, որտեղ լուրջ երաշտ է և անապատացում, հատկապես Աֆրիկայում: Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ. հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում: Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:   Օգոստոսի 6 - ը Հերոսիմայի օրն է` Միջուկային զենքի արգելման համաշխարհային օրը: Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը հիշում է ամերիկյան ատոմային հարձակումը հիշատակի զանգերի ավանդաբար զարկումով, դեպի երկինք բաց թողնված սպիտակ աղավնիներով և մեկ րոպե լռությամբ: Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հերոսիմայում /հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք/: XX դարի երկրորդ կեսերին մոլորակի հասարակայնությունը լուրջ խնդրի առջև կանգնեց: Միջազգային կազմակերպությունները ավելի ուժեղ սկսեցին հայտարարել այն մասին, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց դիրքերը, և կոչ արեցին զարգացած մարդկությանը անել հնարավորը աշխարհը ոչնչացումից պաշտպանելու համար: Միջուկային զենքի պաշարներն այնքան շատ են, որ կարող են ոչնրացնել մի քանի մոլորակ, որոնք իրենց չափսերով գերազանցում են Երկրին: Շատ երկրների քաղաքական և հասարակական կազմակերպություններ պահանջեցին արգելել մահացու ռումբերի հետագա կուտակումը:   Սեպտեմբերի 16 - Օզոնային շերտի պահպանման միջազգային օր Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: 1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը /աչքի վնասվելու վտանգ, իմունային համակարգի վատթարացում և մաշկի քաղծկեղի զարգացում, ինչպես նաև կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի և օդի որակի/: Վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է ՚‹‹Օզոնային շերտի պահպանության›› Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:   Հոկտեմբերի 4 - Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր Հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են կենդանիների Համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը: Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար: Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:   Հոկտեմբերի 14 - Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր Հոկտեմբերի 14-ը բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 22 բանաձևի համաձայն` բնական աղետների վտանգների նվազեցման Միջազգային տասնամյակի շրջանակներում: 1999թ. Գլխավոր Ասամբլեան որոշեց ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես միջազգային տոն, որը կհանդիսանա միջոց նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը և կնպաստի բնական աղետների կանխարգելմանը և նրանց հետևանքների նվազեցումը, ինչպես նաև այդ երևույթներին պատրաստ լինելուն:   Նոյեմբերի 11 - Էներգախնայողության Միջազգային Օր Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այյդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, կազմակերպում են ասուլիսներ ԶԼՄ-ների համար, ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:   Դեկտեմբերի 1 -ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա անցկացման մասին հայտարարել է 1988թ.: Այդ օրը` դեկտեմբերի 1-ը, միանգամից դարձավ առավել հաջող հիշատակման օր ամբողջ աշխարհում, որն ներկայումս ընդունվել և ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում տարբեր մասնակիցների և կազմակերպությունների կողմից: Ներկայումս ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները ղեկավարում է Ամստերդամի /Նիդերլանդներ/ Միջազգային գրասենյակը: Այս Միջազգային գրասենյակը ձգտում է աջակցություն ցուցաբերել ազգային ընկերակցությունների գլոբալ ցանցին, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում քարոզչական միջոցառումների անցկացմանը` հաշվի առնելով տեղի պահանջները և մշակույթը: ՚‹‹Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը›› ընդհանուր թեմայի շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային արշավը պետք է վերածվի արշավի, որը կներառի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային արշավները գլոբալ շարժման շրջանակներում միավորելու նպատակով` հիմք ընդունելով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դեմ պայքարի պատրաստակամության մասին Հռչակագիրը: Պատրաստակամության մասին հռչակագիրը ընդունվել է 2001թ. հունիսին, երբ կառավարությունները միակարծիք որոշեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակները և նպատակային խնդիրները: Այս նիստից հետո ՄԱԿ-ի կազմակերպությունները և կառավարությունները միասնական աշխատանքներ կատարեցին Հռչակագրում շարադրված խոստումները կատարելու համար: Նման կերպ էլ քաղաքացիական հասարակությունը ձգտում է համակարգել իր գործողությունները քարոզչության վերաբերյալ ՁԻԱՀ-ի դեմ Համաշխարհային արշավի ուժեղացման միջոցով: