Blog
In
other , eco-dexatun
ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԹՐԵՍԻՑ
Posted on 30 Նոյեմբերի, 2020

Առողջ ապրելակերպի դեպքում սթրեսն ու բացասական էներգիաները ձեր առօրյայում տեղ չեն ունենա։ Բայց, եթե այն արդեն «մուտք է» գործել ձեր կյանք, ուրեմն պետք է նրան հնարավորինս առագ դուրս վանել։ Արդեն խոսել ենք, թե ինչպես ճիշտ ժամանակին հաղթահարել սթրեսն ու առաջարկել ենք մի քանի տարբերակ՝ հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է եւս մի քանի օգտակար տարբերակներ։ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ Բարի արարք գործելը կօգնի ձեզ բարձրացնել ինքնավստահությունը, լավատեսությունը ու, ստիպելով ավելի երջանիկ զգալ, կնվազեցնի սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կամավորություն են անում, ընդհանուր առմամբ ավելի առողջ ու ուրախ են, քան նրանք, ովքեր կամավորություն չեն անում: Իրականում պարտադիր չէ մի քանի ժամ կամավոր աշխատանք կատարել, ավելի լավ ինքնազգացողություն ունենալու համար, պարզապես ամեն օր ուշադիր եղեք ու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեք եւ օրվա ընթացքում բարության պատահական ու փոքրիկ քայլեր արեք: ԼՈՂԱՎԱԶԱՆ ՀԱՃԱԽԻՐ Շատերը լողն ընդունում են որպես հաճույք եւ աշխատում են հաճախ լինել լողափին կամ լողավազանում: Դու էլ միացիր նրանց խմբին, քանի որ լողն օգնում է ազատվել սթրեսից: Ջրի մեջ գտնվելիս պետք է կարգավորել շնչառությունը, այդ պատճառով բոլոր մտքեր կենտրոնանում են այդ պրոցեսի վրա: ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԻՐ Եթե հնարավորություն չունես լողավազան հաճախելու, իսկ լոգարանի մեջ պառկելու սիրահար չես, ուրեմն կարող ես հանգստանալ նույնիսկ ցնցուղի տակ, հատկապես եթե միացնես բնության ձայներ: Մարմնիդ լոգանքի հոտավետ գել քսիր, միացրու ցնցուղը, փակիր աչքերդ եւ պատկերացրու, որ գտնվում ես վայրի բնության գրկում` արեւադարձային անձրեւի տակ: Դեմքդ բարձրացրու եւ վայելիր ջրի զարկերը... մի՞թե չես զգում, թե ջուրն ինչպես է մաքրում քո սթրեսը: ՈՒՏԵԼԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԱՑՆԵԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Շատերի մեջ վատ տրամադրությունը ինչ-որ բան ուտելու ցանկություն է առաջացնում, իսկ ոմանք էլ նման պահերին ուտելիքի երեսը տեսնել չեն ուզում: Ցանկացած ծայրահեղություն անթույլաերելի է, հատկապես սթրեսի ժամանակ: Հետեւի՛ր, որ ճաշացանկդ հավասարակշռված լինի: Կեր հաճախ եւ փոքր բաժիններով` բացառելով յուղոտ ուտելիքը: ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐ Դառը շոկոլադը հրաշալի համեղ աղանդեր է, որը նաեւ լի է ընկճախտը հանգստացնող սննդանյութերով, որոնք կնվազեցնեն օրգանիզմում սթրեսի հորմոնների քանակը: ՀՅՈՒԹ` «ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Շամպայնի գավաթն օգնում է թուլանալ, դե իսկ համեղ խմիչքից հոգիդ ավելի ուրախ է դառնում: Այո, դա այդպես է, բայց ինչ անեն նրանք, ովքեր ընդհանարպես ալկոհոլ չեն օգտագործում: Նրանց համար հիանալի հյութի բաղադրատոմս կա. Խառնիր կես բաժակ թուրինջի հյութը 1 ճաշի գդալ ճակնդեղի թարմ քամած հյութի հետ, ավելացրու 1 թեյի գդալ մեղր, մի քիչ սառույց եւ 100 մլ. գազավորված հանքային ջուր: Հյութը վայելիր ոչ մեծ կումերով: ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԻՐ Մարդու եւ կենդանու շփումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Սեփական կենդանու հետ որոշակի ժամանակ անցկացնելը նույնպես կարող է օգնել հաղթահարել սթրեսը: Եթե չունեք ձեր կենդանին, կարող եք հանդիպել ձեր ընկերոջը, ով կենդանի ունի, եւ կամ կամավորություն անել կենդանիների խնամքի կենտրոնում, որտեղ կարող եք խաղալ ու զբոսնել շների ու կատուների հետ:
In
other , shrjaka-mijavayr
Տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման քննարկումների մեկնարկը տրված է
Posted on 28 Նոյեմբերի, 2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները, «Ջրվեժ» անտառպարկի ղեկավար կազմը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ներկայացուցիչների հետ այցելեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկ՝ դիտարկելու և համատեղ քննարկումների արդյունքում ընտրելու ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման համար առավել հարմար տարածքը։
Նախագծի հեղինակները ներկայացրին ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնին առաջադրվող նախնական պահանջները և կոնցեպտը՝ նշելով, որ այս փուլում կարող է հնչեցվել ցանկացած, այդ թվում նաև՝ նոր տարածքի դիտարկման առաջարկ։
Շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ նախարարի տեղակալը ներկաներին վստահեցրեց, որ մանրամասն կքննարկվեն բոլոր առաջարկները և առաջիկայում ևս մեկ հանդիպում կկազմակերպվի՝ արդեն մասնագետների ավելի լայն շրջանակի հետ, կկատարվեն անհրաժեշտ բոլոր փոփոխությունները, որպեսզի կենտրոնը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու որակի ժամանակակից չափանիշներով տեղեկատվական - զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Առաջիկայում կհայտարարվի կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալի նախաձեռնությամբ շրջայց կազմակերպվեց նաև անտառպարկի տարածքում։ Այստեղ ևս խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ․անտառպարկը պետք է լիարժեք ծառայի հարակից համայնքների բնակիչներին որպես ժամանցի գոտի։ Այս հարցում ևս նախարարությունն ակնկալում է հանրության շահագրգիռ հատվածի ակտիվ ներգրավվածություն:

In
other , eco-dexatun
Էկո հանրագիտարան. դդմի սերմեր
Posted on 28 Նոյեմբերի, 2020

Դդմի սերմերը շատ օգտակար են օրգանիզմին, դրանք հարուստ են C, E, A և K վիտամիններով, հանդիսանում են հզոր հակաօքսիդանտ, ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ամրապնդում են իմունիտետը: Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ դդմի յուղ, որը պարունակում է ցինկ, որը օգտակար է մաշկի, եղունգների, մազերի և իմունիտետի համար: Դդմի սերմերը կանոնավորում են սեռական հորմոնների առաջացումը և կանխարգելում են շագանակագեղձի և արգանդի վզիկի խոցերի առաջացումը: Դդմի սերմները պարունակում են նաև մեծ քանակությամբ ֆոսֆոր, մագնեզիում, մանգան: Յուրաքանչյուր տատիկ և մայրիկ գիտի, որ դդմի սերմերը ամենալավ միջոցն են ճիճուների դեմ: Տղամարդկանց շագանակագեղձի համար: Դդմի սերմերը շագանակագեղձի վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են շագանակագեղձի կանոնավոր աշխատանքը: Հակացուցումներ: Գաստրոէնտերոլոգները դդմի սերմերը խորհուրդ չեն տալիս աղեստամոքսային հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր ունեն բարձր թթվայնություն: Ինչպես նաև աղիքային անանցանելիության դեպքում: Խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիա դդմից: Դդմի սերմերի չափից շատ օգտագործումը վնասում է ատամների էմալը և գիրացնում է: Մեղրով գնդիկներ դդմի սերմերով պրոստատիտի բուժման համար Բաղադրություն` 500 գ թարմ դդմի սերմեր, 1 բաժակ բնական մեղր Կեղևազատել սերմերը և չորացնել. Մաքրած սերմերը աղալ մսաղացով: 1 բաժակ մեղրը և աղացած սերմերը լցնել ափսեի մեջ և մանրակրկտորեն խառնել: Այնուհետև մի քանի ժամ թողնել սառնարանում: Երբ խառնուրդը պնդանա, նրանից պատրաստել փոքր գնդիկներ, այնպես, որ տեղավորվի բերանում, մոտավորապես 2 սմ տրամագծով: Մեղրով, դդմի սերմերից գնդիկները պատրաստ են: Բարի ախորժակ` Ամեն առավոտ բերանումդ քիչ-քիչ հալեցրու այսպիսի մի գնդիկ և այն կօգնի պրոստատիտի բուժման համար:
In
other
Առաջին էկո մանկապարտեզը Երևանում
Posted on 25 Նոյեմբերի, 2020

Երևանի համար 160 մանկապարտեզը, որը գործում է 1968 թ.-ից համարվում է առաջին էկո մանկապարտեզը Երևանում:
2000 թվականից մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացում սկսել է կիրառվել ներառական կրթության ծրագիր. ներկա պահին մանկապարտեզում ներառական կրթություն ստանում են 18 երեխա. նրանց հետ աշխատում են լոգոպեդը , հոգեբանը, սոց. աշխատողը և հատուկ մանկավարժը:
2000 թվականից մանկապարտեզը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի և 2010 թվականից «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին , ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում:
Այս ուսումնական տարում «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
2014 թվականին «Քեթրին» ՀԿ-ն և «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը վերանորոգել են մանկապարտեզում գործող 1 խմբի խմբասենյակը, սանհանգույցը ննջասենյակը և միջանցը:
«Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցության ընթացքում մանկապարտեզին նվիրում է մահճակալներ, պահարաններ, երեխաներին զարգացնող խաղեր:
[gallery link="file" ids="2540,2537,2534"]
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:
2017թ. դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել սաների առջև:
In
eco-kosmetika , eco-dexatun
Հալվեն առողջ մաշկ ու փարթամ մազեր ունենալու համար
Posted on 25 Նոյեմբերի, 2020

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ալոե վերայի կիրառման այլընտրանքային հինգ տարբերակ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ, ինչպես նաև փարթամ ու փայլուն վարսեր։
Բուժում է բշտիկները
Իր յուրահատուկ բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսն օգնում է ազատվել մաշկային բորբոքումներից ու բշտիկներից։ Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր մեղր ու մանրացրած հունական ընկույզ, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։
Օգնում է խնամել չոր մաշկը
Ալոե վերայի գելը պարունակում է խոնավացնող բաղադրիչներ, ինչի շնորհիվ այն հիանալի խնամքի միջոց է չոր մաշկի ունեցողների համար։ Մաշկը խանավացնելու համար պարզապես հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի պտղունց քրքում, 1 թեյի գդալ մեղր, 1 գդալ կաթ և մի քանի կաթիլ վարդի ջուր, այնուհետև լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։ Թողնել խառնուրդը 20 րոպե, որից հետո լվանալ մաշկը։
Մաքրում ու շերտազատում է մաշկը
Ալոե վերայի գելը կարող է հիանալի բաղադրիչ լինել մարմնի մաքրման համար նախատեսված սկրաբի համար։ Սկրաբը պատրաստելու համար հարկավոր է կես բաժակ ալոե վերայի թարմ գելին ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 2 գդալ կիտրոնի հյութ, այնուհետև լավ խառնել և կիրառել ստացված զանգվածը մաշկը մեղմորեն մերսելով շերտազատելու և մաքրելու համար։ Այս պրոցեդուրան կօգնի թարմացնել մաշկն ու մաքրել այն ոչ միայն վնասակար աղտոտող նյութերից, այլև մահացած բջիջներից։
Պայքարում է մաշկային ցանի դեմ
Ալոե վերան խթանում է մաշկի առողջացման ու վերականգնման գործընթացը` օգնելով ազատվել չորության ու գրգռման հետևանքով հաճախ ի հայտ եկող ցանից։ Այս բույսի գելն օժտված է սառեցնող ու հակաբորբոքային հատկություններով, ուստի շատ օգտակար է գրգռված մաշկի համար։ Կարելի է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր վարունգի հյութ, յոգուրտ և վարդի ջուր, լավ խառնել ու ստացված մածուցիկ զանգվածը քսել մաշկին (կարելի է ամբողջ մարմնին)։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։
Պաշտպանում է մազաթափությունից
Այս օգտակար բույսը պարունակում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք վերականգնում են գլխամաշկի մահացած բջիջները։ Բացի այդ, այս բույսի գելը հիանալի կոնդիցիոներ է վարսերի համար, որն օգնում է դարձնել մազերն ավելի հարթ, նուրբ ու ենթարկվող։ Մազաթափությունից ազատվելու, մազերը սնուցելու և փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է 3 թեյի գդալ ալոե վերայի գելին ավելացնել 2 թեյի գդալ յոգուրտ և մեկական գդալ մեղր ու ձիթայուղ, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել 30-60 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։
In
shrjaka-mijavayr
Եղջերուների երրորդ խմբաքանակը արդեն Հայաստանում է
Posted on 25 Նոյեմբերի, 2020

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը:
Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․
1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու) ,
2. 2019 թվականի փետրվարին (հինգ եղջերու) ,
3. 2020 թվականի նոյեմբերին (վեց եղջերու):
Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
«Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին՝ վերոնշյալ ծրագիրը բարեհաջող իրագործելու համար և վստահեցնում, որ հետագա աշխատանքները կկազմակերպվեն բարեխղճորեն և հավուր պատշաճի։
In
eco-snund
Էկո հանրագիտարան. Նուռ
Posted on 25 Նոյեմբերի, 2020

Ծանոթացեք նռան 10 օգտակար հատկությունների հետ.
1. Նուռը Բարձրացնում է հեմոգլոբինի տոկոսը: Նռան ամենահայտնի ազդեցությունը պայքարն է սակավարյունության դեմ: Արյան պակասի դեպքում անհրաժեշտ է օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ: Դա պետք է անել երկու ամիս:
2.Իջեցնում է ճնշումը: Նռան չորացրած կեղեւն ավելացնելով թեյի մեջ՝ կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստություններից եւ կարգավորել գիշերային քունը:
3.Նպաստում է հորմոնների ակտիվությանը: Նռան կեղեւը պարունակում է յուղ, որը վերականգնում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը:
4.Վարակազերծում է բերանն ու կոկորդը: Նռան կեղեւից պատրաստված ջրային լուծույթն օգտագործում են կոկորդի եւ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ:
5.Կփոխարինի ինսուլինին: Նուռն այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է ուտել, այլեւ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին: Անհրաժեշտ է օրական չորս անգամ ուտելուց առաջ խմել 60 կաթիլ նռան հյութ: Արդեն երրորդ օրը շաքարի մակարդակն արյան մեջ էականորեն կնվազի:
6.Նռան հյութը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր գործ ունեն ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ ապրում են բարձր ճառագայթման գոտիներում:
7.Բուժում է մաշկը, եթե դուք ունեք յուղոտ մաշկ, թարախային մոծուկներ կամ ցան: Զեյթունի կամ արեւածաղկի ձեթով բոված նռան կեղեւի փոշուց դիմակ պատրաստեք, պահեք սառնարանում եւ դեմքին քսեք ոչ հաճախ՝ շաբաթվա մեջ երկու անգամ: Չորացրած կեղեւի փոշին արդյունավետորեն բուժում է այրվածքները, ճաքերը եւ քերծվածքները:
8.Հասած նռան կեղեւը պարունակում է մի շարք ալկալոիդներ, որոնք ունեն հակաճիճվային ազդեցություն: Որպեսզի ազատվեք ճիճուներից, 40-50գ մանրացված կեղեւը թրմեք 400գ սառը ջրով եւ թողեք 6 ժամ, այնուհետեւ եփեք մարմանդ կրակի վրա, մինչեւ հեղուկի կեսը գոլորշիանա: Հովացած թուրմը քամեք եւ մեկ ժամվա ընթացքում քիչ չափաբաժիններով խմեք: Մեկ ժամ անց լուծողական խմեք, իսկ 4-5 ժամ անց հոգնա արեք:
9.Նպաստում է փորլուծության բուժմանը: Մեծահասակները կարող են չորացնել, մանրացնել կեղեւը եւ օգտագործել օրական երեք անգամ ուտելուց հետո, իսկ երեխաներին այդ նույն նպատակի համար կարելի է տալ թարմ հյութը՝ վրան կիսով չափ ջուր ավելացրած:
10.Տարբեր բորբոքային հիվանդությունների (երիկամների, թոքերի, ականջի, աչքերի, հոդերի) ժամանակ օգտակար է նռան կեղեւի թուրմը: Պատրաստման համար անհրաժեշտ է երկու թեյի գդալ մանրացրած կեղեւի վրա ավելացնել մեկ բաժակ տաք ջուր, 30 րոպե եփել, թողնել սառչի, այնուհետեւ եռացրած ջրով նոսրացնել եւ օգտագործել օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
In
eco-aprelakerp , eco-patetavorum , shrjaka-mijavayr
Էկո տոպրակներ
Posted on 25 Նոյեմբերի, 2020

Մարդկությունն արդեն բավական վնաս է հասցրել բնությանը և շրջակա միջավայրին, իսկ մենք կարող ենք կանխել ավելի մեծ վնասներ հասցնելը: Էկո տոպրակների օգտագործման բնապահպանական ազդեցության ցուցանիշները կարող եք տեսնել ստորև. Օգատգործելով էկո տոպրակները 4 անգամ. Դուք կնվազեցնեք պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը 18%-ով, որը խթան կհանդիսանա պոլիէթիլենային տոպրակների արտադրության նվազեցմանը, և դրանց արտադրման ժամանակ արտանետված ջերմոցային գազերի նվազեցմանը 20%-ով: Օգատգործելով էկո տոպրակները 20 անգամ. Դուք կնվազեցնեք պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը 82%-ով, որը խթան կհանդիսանա պոլիէթիլենային տոպրակների արտադրության նվազեցմանը, և դրանց արտադրման ժամանակ արտանետված ջերմոցային գազերի նվազեցմանը 80%-ով: Մի քանի փաստ պլաստիկ և բազմակի օգտագործման տոպրակների վերաբերյալ. 1 Բազմակի օգտագործման տոպրակը կարող է խնայել 22,000 պլաստիկ տոպրակ Յուրաքանչյուր անձ 1 պլաստիկ տոպրակն օգտագործում է ընդամենը միջինում 12 րոպե Յուրաքանչյուր 200-ից ընդամենը 1 պլաստիկ տոպրակն է վերամշակվում Աշխարհում յուրաքանչյուր րոպե օգտագործվում է 1 միլլիոն պլաստիկ տոպրակ Որքան շատ օգտագործեք էկո տոպրակներ, այդքան ավելի շատ կպահպանեք կյանքը:
In
shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային շրջայցերը
Posted on 24 Նոյեմբերի, 2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
«Սևան» ազգային պարկում» նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։
Քննարկվեցին սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։
Նախարարը «Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ տվեց հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Նախարարը վստահեցրեց, որ հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։
Այս կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց։
Հաջորդիվ նախարարն այցելեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր, աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի հետ, ապա ստուգայցեր կատարեց նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո գտնվող օրինական հատատեղիներ։
Քննարկվեցին հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմաված կարգով հատումների ընթացակարգերը։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի ջեռուցման սեզոնին անտառամերձ բնակավայրերի բնակիչներն ապահովված լինեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներով։
ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ գործընթացն անխափան կազմակերպելու համար։
In
other , eco-aprelakerp
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅ
Posted on 24 Նոյեմբերի, 2020



