Եղջերուների երրորդ խմբաքանակը արդեն Հայաստանում է

https://eco.am/%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81/

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը:

Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․

1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու) ,

2. 2019 թվականի փետրվարին (հինգ եղջերու) ,

3. 2020 թվականի նոյեմբերին (վեց եղջերու):

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

«Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին՝ վերոնշյալ ծրագիրը բարեհաջող իրագործելու համար և վստահեցնում, որ հետագա աշխատանքները կկազմակերպվեն բարեխղճորեն և հավուր պատշաճի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով