Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Շրջակա միջավայրի նախարարությանը 2021 թ.-ի պետբյուջեով՝ կհատկացվի 8 մլդ 840 մլն դրամ

Շրջակա միջավայրի նախարարությանը 2021 թ.-ի պետբյուջեով՝ կհատկացվի 8 մլդ 840 մլն դրամ
ՀՀ Ազգային ժողովում կայացավ Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումների ու բյուջետային ծրագրերի քննարկումները: Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացման ենթակա ծրագրերի մասով նախատեսված ծախսերի ուղղությունները խորհրդարանում ներկայացրեց նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Այսպիսով՝ ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով՝ կազմում է 8 մլդ 840 մլն դրամ, ինչը համապատասխանում է 2021-23 թթ.-երի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատված չափաքանակին: Առանց դրամաշնորհային ծրագրերի՝  2021 թվականին պետական բյուջեի նախագծով՝ հատկացումները կկազմեն 6 մլդ 776 մլն դրամ: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի դրամաշնորհային ծրագրի մասով՝ 2 մլդ 64 մլն դրամ:

Ինչ ծրագրեր եւ միջոցառումներ է նախատեսում ՇՄՆ-ն գալիք տարի.

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ղափլանյանի փոխանցմամբ՝ 2021թ-ին կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 25 միջոցառում: Վերոնշյալ միջոցառումներից 3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի, պետական հիմնարկների աշխատակազմերի պահպանման եւ շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներն են, որի համար նախատեսված հատկացումները կազմում են՝ 1 մլդ 685 մլն դրամ: 10-ը միջոցառում ուղղված է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պահպանմանը, որի համար հատկացումը կազմում է 3 մլդ 574 մլն դրամ, որից բնության հատուկ պահպանվող տարածքների համար կտրամադրվի 1 մլդ 130 մլն դրամ: Մեկ միջացառում ուղղված է «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանմանը՝ նախատեսված գումարը 302 մլն դրամ է: Միջոցառման մասով շրջակա միջավայրի նախարարությունը բյուջետային գլխավոր կարգադրիչն է: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող 6 միջոցառման համար հատկացվել է 2 մլդ 177 մլն դրամ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը: Սեւանա լճի շրջածածկ անտառտնկարկների մաքրման եւ կենսապաշարների հաշվառման ծառայություններին ուղղված 2 միջոցառում է իրականացվելու՝ 215 մլն դրամով, եւ եւս մեկ միջոցառում, որը միջազգային պարտավորությանն ուղղված ծրագիր է՝ 7 մլն դրամ արժողությամբ: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրով՝ 3 միջոցառում է նախատեսվում, որի համար կհատկացվի, ինչպես արդեն նշել ենք, 2 մլդ 64 մլն դրամ, եւ եւս մեկ միջոցառում նախատեսված է բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով համայնքներին տրամադրվող սուբվենցիոն գումարների համար: Իրինա Ղափլանյանն ընդգծեց, որ նախատեսված հատկացումը կազմում էր 150 մլն դրամ, մինչդեռ շրջակա միջավայրի նախարարության հայտով սույն ծրագրով նախատեսված գումարը կազմում է 524 մլն դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ 374 մլն դրամով ավելացումը բխում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի պահանջներից:

Շրջակա միջավայրի նախարարությանը 2021 թ.-ի պետբյուջեով՝ կհատկացվի 8 մլդ 840 մլն դրամ

Շրջակա միջավայրի նախարարությանը 2021 թ.-ի պետբյուջեով՝ կհատկացվի 8 մլդ 840 մլն դրամ
ՀՀ Ազգային ժողովում կայացավ Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումների ու բյուջետային ծրագրերի քննարկումները: Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացման ենթակա ծրագրերի մասով նախատեսված ծախսերի ուղղությունները խորհրդարանում ներկայացրեց նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Այսպիսով՝ ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով՝ կազմում է 8 մլդ 840 մլն դրամ, ինչը համապատասխանում է 2021-23 թթ.-երի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատված չափաքանակին: Առանց դրամաշնորհային ծրագրերի՝  2021 թվականին պետական բյուջեի նախագծով՝ հատկացումները կկազմեն 6 մլդ 776 մլն դրամ: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի դրամաշնորհային ծրագրի մասով՝ 2 մլդ 64 մլն դրամ: Ինչ ծրագրեր եւ միջոցառումներ է նախատեսում ՇՄՆ-ն գալիք տարի. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ղափլանյանի փոխանցմամբ՝ 2021թ-ին կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 25 միջոցառում: Վերոնշյալ միջոցառումներից 3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի, պետական հիմնարկների աշխատակազմերի պահպանման եւ շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներն են, որի համար նախատեսված հատկացումները կազմում են՝ 1 մլդ 685 մլն դրամ: 10-ը միջոցառում ուղղված է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պահպանմանը, որի համար հատկացումը կազմում է 3 մլդ 574 մլն դրամ, որից բնության հատուկ պահպանվող տարածքների համար կտրամադրվի 1 մլդ 130 մլն դրամ: Մեկ միջացառում ուղղված է «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանմանը՝ նախատեսված գումարը 302 մլն դրամ է: Միջոցառման մասով շրջակա միջավայրի նախարարությունը բյուջետային գլխավոր կարգադրիչն է: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող 6 միջոցառման համար հատկացվել է 2 մլդ 177 մլն դրամ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը: Սեւանա լճի շրջածածկ անտառտնկարկների մաքրման եւ կենսապաշարների հաշվառման ծառայություններին ուղղված 2 միջոցառում է իրականացվելու՝ 215 մլն դրամով, եւ եւս մեկ միջոցառում, որը միջազգային պարտավորությանն ուղղված ծրագիր է՝ 7 մլն դրամ արժողությամբ: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրով՝ 3 միջոցառում է նախատեսվում, որի համար կհատկացվի, ինչպես արդեն նշել ենք, 2 մլդ 64 մլն դրամ, եւ եւս մեկ միջոցառում նախատեսված է բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով համայնքներին տրամադրվող սուբվենցիոն գումարների համար: Իրինա Ղափլանյանն ընդգծեց, որ նախատեսված հատկացումը կազմում էր 150 մլն դրամ, մինչդեռ շրջակա միջավայրի նախարարության հայտով սույն ծրագրով նախատեսված գումարը կազմում է 524 մլն դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ 374 մլն դրամով ավելացումը բխում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի պահանջներից:

Օրգանական Մթերքի Սերտիֆիկացում

Օրգանական Մթերքի Սերտիֆիկացում

Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները

 

Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝

Բույսերի տեսակների և սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը:

Բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարարտացում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում և այլն) հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը:

Գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրությունը, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը: Շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոլոգիապես բարենպաստ տեխնոլոգիաների կիրառումը: Բուսաբուծության և անասնապահության ոլորտների ներդաշնակեցումը:

Հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:

Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը

Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

 Նորամուծությունների (ինովացիաների), ինչպես նաև արդիական տեխնոլոգիաների ներդրման օժանդակումը:

Բիզնես-ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման և միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանումը:

Գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների գործունեության բարելավումը:

Կադրերի պատրաստումը և վերապատրաստումը:

Նպատակային ծրագրերի ֆինանսավորումը:

Իրավական այլ ակտերով նախատեսված աջակցությունը:

Օրգանական սերտիֆիկացում Օրգանական արտադրանքի տեսականին, սկսած թարմ մրգերից և բանջարեղենից մինչև պատրաստվելիք գինիներ, պանրեղեն և այլն, աճում է տարեց տարի: Վաճառքի ուղիները հավասարապես տարբեր են, ներառյալ՝ տեղական օրգանական շուկաներ, օրգանական խանութներ գյուղական կամ քաղաքային վայրերում, ճանապարհային վաճառքի կետերը, վաճառք անմիջապես ֆերմայից, որտեղ արտադրվում էր սնունդը, օրգանական արտադրանքի առցանց պատվերներ, սուպերմարկետներ, ռեստորաններ, ճաշարաններ և սննդի մատուցման կազմակերպություններ, որոնք ներառում են դպրոցները, ինստիտուտները և այլն: Սպառողի վստահությունը Որտեղ էլ որ ներկայիս սպառողներն ընտրեն օրգանական ապրանքներ գնել կամ ուտել, նրանք պետք է վստահ լինեն, որ այդ ապրանքը համապատասխանում է որոշակի կանոնների: Որոշ չափանիշներին չհամապատասխանող արտադրանքները չեն կարող անվանվել օրգանական: Վերահսկում Յուրաքանչյուր օպերատոր (ֆերմեր, արտադրող, վաճառող, ներմուծող կամ արտահանող) ստուգվում է առնվազն տարին մեկ անգամ, ռիսկերիի գնահատման հիման վրա: Այնպես որ, երբ գնվում է օրգանական սնունդ, կարելի է վստահ լինել, որ այն արտադրվել է համաձայն բնապահպանական և կենդանիների բարեկեցության խիստ կանոններին: Օրգանական արտադրանքի պիտակավորում Արտադրանքը կարող է մակնշվել որպես «օրգանական», ինչպես նաև կրել սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը և օրգանական արտադրանքի համապատասխանության նշանը, եթե սերտիֆիկացման մարմնի կամ նրա կողմից ճանաչված սերտիֆիկացման այլ մարմինների կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը կազմում են հումքի կշռի առնվազն 95 տոկոսը` բացառությամբ ջրի և աղի: Մնացած 5 տոկոս բաղադրամասերը պետք է ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում: Մեկից ավելի բաղադրամասեր պարունակող արտադրանքի մեջ օգտագործված հումքի բոլոր տեսակները պիտակի վրա պետք է նշվեն իրենց չոր քաշի տոկոսային պարունակության ձևով, որպեսզի պարզ լինի, թե որ հումքն է սերտիֆիկացված, որը՝ ոչ: Բոլոր հավելումները պետք է նշվեն լրիվ անվանումներով և ընդգրկված լինեն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում: Եթե համեմունքները և կանաչեղենը կազմում են արտադրանքի ընդհանուր կշռի 2 տոկոսից ոչ ավելին, ապա կարելի է դրանք նշել առանց տոկոսային արժեքների: Եթե սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված օրգանական ծագման բաղադրամասերը հումքի կշռի 95 տոկոսից պակաս են, բայց 70 տոկոսից ավելի, ապա արտադրանքը չի կարող մակնշվել որպես «օրգանական», սակայն բաղադրության ցանկում կարող են նշվել օրգանական բաղադրամասերի անվանումները կամ հղումներ տրվել դրանց օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին: Օրգանական բաղադրամասերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով, ինչպես ոչ օրգանական բաղադրամասերը: 95 տոկոսից մինչև 70 տոկոս օրգանական սերտիֆիկացված բաղադրամասեր պարունակող արտադրանքի բաղադրամասերի ցանկում պետք է հստակ նշվեն արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ յուրաքանչյուր բաղադրամասի քաշը կամ տոկոսը: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն պարունակող գրությունները և պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝ «գյուղատնտեսական բաղադրիչների . . . տոկոսն արտադրվել է օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդին համապատասխան»: Այս նշման հարևանությամբ կարող է զետեղվել նաև տեղեկատվություն այն մասին, որ արտադրանքը գտնվում է սերտիֆիկացման գործընթացում՝ նշելով սերտիֆիկացման մարմնի անվանումը կամ նշագիրը: 70 տոկոսից պակաս օրգանական բաղադրամասեր պարունակող արտադրանքի մականշվածքում կամ պիտակի վրա արգելվում է հղում կատարել բաղադրամասերի օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված լինելու մասին, ինչպես նաև բաղադրամասերի ցանկում նշել օրգանական բաղադրամասի անվանումն ուղղակի կամ «օրգանական» բառի հետ կապակցված որևէ այլ ձևով: Այդպիսի արտադրանքը կարող է մակնշվել և իրացվել միայն որպես սովորական սննդամթերք: Մակնիշի վրա զետեղվող «օրգանական արտադրության անցումային շրջանում ստացված արտադրանք» բառակապակցության բոլոր բառերը պետք է գրված լինեն նույն գույնով, տառատեսակով, չափով, ոճով: Այդ նշումը չպետք է ավելի ակնառու լինի, քան արտադրանքի մասին այլ տեղեկատվություն պարունակող մյուս գրությունները: Թույլատրելի և արգելված նյութերի ցանկը Թույլատրելի և արգելված նյութերի, բաղադրիչների գնահատման չափանիշները և մեթոդները: Ցանկացած սինթետիկ նյութ, որն օգտագործվում է որպես վերամշակման օժանդակ նյութ դեմ են հետևյալ չափանիշներին՝ Նյութը կարող արտադրվել այն բնական հումքից, որտեղ կան օրգանական փոխարինիչներ: Արտադրված նյութի օգտագործումը և օտարումը, որը բացասական ազդեցություն չունիշրջակա միջավայրի վրա, կարող են մրցակցել օրգանական նյութերի հետ: Սննդային որակը պահպանվում է, երբ օգտագործված նյութը, կամ վերջինիս բաղադրիչները չունեն բացասական ազդեցություն մարդու վրա: Նյութի հիմնականում չի օգտագործվում որպես կոնսերվանտ, կամ մշակման ժամանակ անհետացած համի, գույնի, կառուցվածքի վերականգնմանը կամ բարելավման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ սննդանյութերի փոխարինումը պահանջվում է օրենքով: Նյութը օգտագործվում է օրգանապես արտադրության գյուղմթերքի մշակման համար. 1. Օրգանական մշակաբույսերի արտադրության համար օգտագործվող թույլատրելի սինթետիկ նյութեր Համաձայն սույն բաժնում նշված սահմանափակումներին, հետևյալ սինթետիկ նյութերը կարող են օգտագործվել օրգանական մշակաբույսերի արտադրության մեջ, եթե այդպիսի նյութերի օգտագործումը չի նպաստում մշակաբույսերի, հողի կամ ջրի աղտոտմանը: Ալկոհոլ, էթանոլ, իզոպրորանոլ Քլորային նյութեր - մինչ - բերքահավաքի օգտագործման համար: Քլորի մակարդակները, ուղղակի մշակաբույսերի հետ շփվող, կամ ոռոգման համակարգերի մաքրման ջրի մեջ, չպետք է գերազանցի առավելագույն մնացորդային ախտահանիչ սահմանը, խմելու ջրի օրենքին համաձայն: Կալցիումի հիպոքլորիդ, քլորի երկօքսիդ, նատրիումի հիպոքլորիդ Պղնձի սուլֆատ – ջրայինբրնձի սնուցման ժամանակ: Սահմանափակվում է մեկանգամյա օգտագործում յուրաքանչյուր դաշտում 24 ամիս ժամանակահատվածում: Ջրածնի պերօքսիդ Օզոնային գազ – օգտագործվում է միայն ոռոգման համակարգի մաքրման համար: Պերասետիկ թթու – օգտագործվում է սարքավորումների, սերմերի և տնկանյութերի ախտահանման համար: Նաև թույլատրվում է ջրածնի պերօքսիդի (6%-ից ոչ ավելի) օգտագործումը: Կալիումի երկօքսիդ, ծծումբ - հողի փոփոխություն համար: Սուլֆատներ, կարբոնատներ, օքսիդներ, կամ ցինկի, պղինձի, երկաթի, մանգանի, մոլիբդենի, սելենիաի և կոբալտի սիլիկատներ: 99% մաքրության ծծմբային թթու օգտագործվում է ֆերմաներում, որպես բույսերի աճի կարգավորիչ: Էթիլենային գազ - արքայախնձորի ծաղկման կարգավորման համար: Նատրիումի սիլիկատ - ծառերի և մանրաթելերի մշակման համար: 2. Օրգանական արտադրության մեջ օգտագործման համար արգելված ոչ սինթետիկ նյութեր Հետևյալ ոչ սինթետիկ նյութերը չեն կարող օգտագործվել օրգանական մշակաբույսերի արտադրության մեջ՝ Գոմաղբի այրումից առաջացած մոխիր, մկնդեղ Կալցիումի քլորիդ, աղման գործընթացը բնական է և արգելված է օգտագործման համար: Կալիումի քլորիդ - բացառությամբ հանքային աղբյուրից ստացումից, և կիրառվում այնպես, որ նվազագույնի հասցվի քլորիդի կուտակումը հողի մեջ: Ծխախոտի փոշին (նիկոտինի սուլֆատ) 3. Օրգանական անասնապահության արտադրության համար օգտագործվող սինթետիկ նյութեր Համաձայն սույն բաժնում նշված սահմանափակումների, հետևյալ սինթետիկ նյութերը կարող են օգտագործվել է օրգանական անասնապահական արտադրության մեջ, որպես ախտահանիչներ, սանիտարական և բուժական միջոցներ: Ալկոհոլ Էթանոլ - ախտահանիչ և սանիտարական միջոց, արգելված է օգտագործել որպես կերակրման հավելում: Իզոպրոպանոլ – ախտահանիչ միջոց: Ասպիրին - հաստատված առողջապահական նպատակներով օգտագործման համար, որպես բորբոքումը նվազեցնելու միջոց: Քլորային նյութեր – սարքավորումների ախտահանման միջոց: Պարազիտիցիդներ - արգելվում է օգտագործումը սպանդամթերքի մսի մեջ, թույլատրված արտակարգ իրավիճակներում կաթնամթերքի և սերմնաբուծական ֆոնդի բուժման համար: Մրջնաթթու – գտագործվում է որպես քիմիկատ, բացառապես մեղրատու փեթակում: 4. Անօրգանական արտադրության գյուղատնտեսական արտադրանք, որոնք թույլատրվում է օգտագործել վերամշակված ապրանքների մեջ որպես բաղադրիչներ և որոնք կրում են «օրգանական» պիտակը: Պատյաններ, մշակված աղիքներ Նեխուր փոշի Շիայի սերմեր (Salvia hispanica L.) Գյուղատնտեսական արտադրանքից ստացված գույները - չպետք է արտադրվի սինթետիկ լուծիչներով: Բազուկ հյութ գույն Բետա-կարոտենի գույնը - ստացված գազարից կամ ջրիմուռից Սև հաղարջի հյութի գույնըBlack/Purple carrot juice color Հապալասի հյութի գույնը Գազարի հյութի գույնը Բալի հյութի գույնը Երիցուկի հյութի գույնը Խաղողի հյութի գույնը Խաղողի մաշկի հյութի գույնը Պղպեղ – չորացրած տեսքով և յուղի էքստրակտը Դդմի հյութի գույնը Մանուշակագույն կարտոֆիլի հյութը Կարմիր կաղամբի հյութի գույնը Կարմիր բողկի գույնը Քրքումի գույնը Ձիթապտղի ձեթ Ձկան յուղ - կայունացված օրգանական բաղադրիչներով Ժելատին Ինուլին – օլիգոֆրուկտոզով հարստացված Կոնջակ ալյուր Լեցիտին Նարնջի չորացրած կեղև Պեկտին Պղպեղ Ձկնեղեն Օսլա Եգիպտացորենի օսլա (տեղական) Քաղցր կարտոֆիլի օսլա - միայն ճակնդեղի արտադրության համար Ինչպես Ստանալ Օրգանական Սերտիֆիկացում Գյուղատնտեսություն Հողի լավ որակի ապահովումը օրգանականի հիմքն է: Ագարակների հողը առնվազն երեք տարի պետք է մաքուր լինի արգելված նյութերից, նախքան մշակաբույսերի բերքահավաքը, որոնք հետագայում պիտակավորվելու են որպես օրգանական։ Ազգային օրգանական ծրագիրը խրախուսում է ֆերմերներին՝ բարելավել հողի բերրիությունը և մշակաբույսերի հերթագայությունը, բերքի արտադրողականությունը և հիվանդությունների դիմադրությունը բնական կերպով ավելացնելու համար։ Բերքահավաք Օրգանական բերքը հավաքվում, կտրտվում, և մաքրվում է դաշտում։ Օրգանական ամբողջականությունը ապահովելու համար այդ գործողությունների սերտիֆիկացումը անհրաժեշտ է։ Բերքահավաքի և վերամշակման սարքավորումները, պետք է մաքրված և ախտահանված լինեն, համապատասխան Ազգային օրգանական ծրագրի պահանջներին։ Փաթեթավորում Փաթեթավորումը կարող է տեղի ունենալ դաշտում, հաստատությունում կամ այտեղ, որտեղ արտադրանքը մաքրվում, պահածոյացվում կամ փաթեթավորվում և պիտակավորվում է, տրվում է անունը կամ նույնականացման համարը, ինչպիսիք են արտադրանքի ունիվերսալ կոդը: Օրգանական արտադրանքները հաստատում են, որ օրգանական ամբողջականությունը պահպանվել է փաթեթավորման գործնթացի ընթացքում։ Վերամշակումը Օրգանական բերքը հետագայում կարող է մշակվել այլ օրգանական բերքերի կամ համեմունքների հետ։ Արտադրանքի օրգանական ամբողջականության պահպանումը երաշխավորելու համար, Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի կողմից լիազորված սերտիֆիկացնող գործակալը՝ այսպես կոչված սերտիֆիկացնող մարմինը, պետք է հսկի այս գործընթացները որպեսզի երաշխավորի որ նրանք գործում են Ազգային օրգանական ծրագրին համաձայն և սերտիֆիկացնում են իրենց համապատասխանությունը։ Պիտակավորում Պիտակավորումը Ազգային օրգանական ծրագրի շատ կարևոր և բարդ բաժին է։ Կապված նրանից թե ինչպես են գյուղատնտեսական աարտադրանքները արտադրվել, մշակվել և միաձուլվել այլ բաղադրամասերի հետ, որոշվում է դրանց օրգանական պիտակավորումը։ 100% օրգանականը հավասար է 100% օրգանական բաղադրամսերի իսկ օժանդակ մշակման ենթարկված օրգանականը հավասար է առնվազն 95% օրգանական ձևով արտադրված բաղադրամասերի, օրգանական բաղադրամասերից պատրաստված թույլատրված բաղադրիչների Ազգային ցանկի մնացած տոկոսը հավասար է թույլատրված տոկոսային բաղադրամասերով օրգանական տարողության 70%-ից ոչ պակասը։ Առաքում Արտադրանքները առաքվում են բաժանողներին կամ մանրածախ առևտրով զբաղվող խանութներին։ Շարունակական օրգանական ամբողջությունը ապահովելու համար ապրանքները պետք է պաշտպանվեն ոչ օրգանական ապրանքներից աղտոտումից։ Նախքան բեռնումն ու բեռնաթափումը, առաքման գործընթացների համար հաստատվում են այն բեռնատար, որոնք պահպանում են այս ամբողջությունը, ինչպես օրինակ օրգանական և ոչ օրգանական ապրանքների խառնվելը և անթափանց փաթեթավորումը։ Տեղաբաշխում Արտադրանքը հավաքում է ֆերմաներից, մշակողներից կամ այլ բաշխողներից դեպի մեկ կենտրոնական վայր, որպեսզի տեղաբաշխվի։ Եթե օրգանական ապրանքները վերափաթեթավորված են, հնարավոր է ավելի փոքր չափսերով, սերտիֆիկացնող մարմինը պետք է հաստատած լինի, որ օրգանական ամբողջությունը պահպանված է։ Փոխադրում Ինչպես առաքման դեպքում այս դեպքում ևս պետք է հատուկ հարմարություններ ապահովվեն, որպեսզի օրգանական ապրանքները պահպանեն աղտոտումից։ Մանրածախ սպառողները կարող են ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի օրգանական արտադրանքների կնիքին և սերտիֆիկացման նշանին, ինչպես օրինակ սերտիֆիկացնող մարմնի նշանի ներկայությանը, որպեսզի ապահովվեն, որ օրգանական արտադրանքի մատակարարման ամբողջական շղթայի յուրաքանչյուր քայլ համապատասխանում է Ազգային օրգանական ծրագրի ցուցումներին։

Գրքերի և թղթի թափոնի վաճառք՝ առաջնագծի համար. կամավորների նախաձեռնությունը.

Գրքերի և թղթի թափոնի վաճառք՝ առաջնագծի համար. կամավորների նախաձեռնությունը.
Նախաձեռնության հեղինակը Աշտարակի բնակիչ Լիլիթ Սիմոնյանն է. հավաքում է թղթի թափոնները, ուղարկում վերամշակող արտադրամասեր, գումարը փոխանցում է հիմնադրամ։
13 տոննա թղթի թափոնի և գրքերի վաճառքից ստացված 2,5 միլիոն դրամն արդեն փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Լիլիթը շաբաթվա ընթացքում թղթի թափոն է հավաքում, կիրակի օրը՝ տեսակավորում։ Ամեն օր Արտաշատի դրամատիկական թատրոնում գրեթե 2 տոննա թուղթ է հավաքվում․ - «Ընկերություն կա, որը համաձայնեցրել է մեզ հետ ավելի բարձր գներով ընդունելու համար, քանի որ նպատակը իրեն էլ էր դուր եկել։ Պետական կառույցները բերում են իրենց փաստաթղթերը, որոնք արդեն անպիտան են, իսկ անհատները բերում են հիմնականում գրքեր, տետրեր, թղթեր, որոնք արդեն իրենց կամ անհրաժեշտ չեն, կամ նախընտրում են տալ մեզ, որպեսզի մենք էդ գրքերը վաճառենք»։ Այստեղ առանձնացրել են նաև գրքերի վաճառքի համար սեղան։ Շատերը նպատակն իմանալուց հետո մի քանի հազար դրամի փոխարեն մի քանի հարյուր դոլար են վճարում․ - «Այս տարածքում վաճառքի գրքերն ենք առանձնացնում։ Օրվա ընթացքում այս սեղանը դրսում ենք դնում, անցորդները գնում են գրքերը։ Ափսոսում ենք էդ գրականությունը վերամշակման տալ»։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պատերազմի առաջին օրից` սեպտեմբերի 27-ից ի վեր նվիրաբերել են 7 մլն դոլար։ Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին։ Հատուցումը մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում։ Հիմնադրամի հիմնական եկամտի աղբյուրն աշխատող քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձվող 1000-ական դրամներն են։

Էկո սնունդ. ժենգյալով հաց

Էկո սնունդ. ժենգյալով հաց
Բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը:
Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:   Խմորի բաղադրությունը. ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում: Պատրաստման եղանակը. խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես): Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա: Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա: Թխել մոտ 10-12 րոպե: Թխված, դեռ տաք ժենգյալով հացը մեկ-մեկ շարել մաքուր տախտակի վրա: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում: Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը: Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և աջակցություն ցուցաբերելու անձին իր իրավունքների պաշտպանության հարցում:  

«1 Օրս Արցախին»․ մարտահրավեր հեռուստանախագիծ

«1 Օրս Արցախին»․ մարտահրավեր հեռուստանախագիծ
Արցախի Հանրային Հեռուստատեսություն ներկայացնում է ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերության նախաձեռնությամբ «1 Օրս Արցախին» մարտահրավեր հեռուստանախագիծը: Նվիրի՛ր մեկ օրդ Արցախին և միացիր ամուր թիկունքը պահելու այսչափ կարևորագույն գործին: Խնդրում ենք որքան հնարավոր է ակտիվ եղեք։ Այսօր յուրաքանչյուրիս օգնությունը խիստ կարևոր և ոճռորոշ է: Մանրամասները՝ տեսանյությում:

Ի՞նչ եղանակ է սպասվում ողջ նոյեմբերին

Ի՞նչ եղանակ է սպասվում ողջ նոյեմբերին
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը։ Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-6C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-17C, առավելագույնը՝ +23…+24C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման՝ 20-30 մմ): Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24C, առավելագույնը՝ +16…+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-50 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-22C, առավելագույնը՝ +20…+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-35 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+21C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-5C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13C, առավելագույնը՝ +25…+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 35-40 մմ): Վայոց Ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9C, լեռնային շրջաններում` +2…+4C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+20C, լեռնային շրջաններում՝ +12…+15C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-6C, լեռնային շրջաններում` -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-15C, առավելագույնը՝ +23…+24C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20C, առավելագույնը՝ +16…+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10C, նախալեռնային շրջաններում` +4…+6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+23C, նախալեռնային շրջաններում՝ +16…+19C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3C, նախալեռնային շրջաններում` -7…-10C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15C, առավելագույնը՝ +27…+28C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25C, առավելագույնը՝ +20…+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-6C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15C, առավելագույնը՝ +24…+26C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ):

Ջրի կենսաբանական կաևորությունը

Ջրի կենսաբանական կաևորությունը
Ջուրը կազմում է մեր կյանքի ամենակարևոր մասը և գտնվում է մեր բջիջներում և մեր շրջակա միջավայրում: Ջուրը գտնվում է հեղուկ վիճակում 0°C-ից բարձր ջերմաստիճանում և այդ պատճառով կարող է տեղափոխել տարբեր նյութեր և օրգանիզմներ: Բջիջներում գտնվում է որպես հեղուկ և մտնում է կարևոր քիմիան ռեակցիաների կազմում: Բջիջներից դուրս օգտագործվում է որպես միջավայր որոշ օրգանիզմների գոյության համար:

Ջուրը փոքր մոլեկուլ է, որի բանաձևն է՝ H2O: Մոլեկուլը պահում են երկու կովալենտ կապեր: Քանի որ մելեկուլը կազմված է բևեռային կապերից, այդ պատճառով ճնշումները տարբեր են մոլեկուլի ամեն մի կողմում՝ ջրի մոլեկուլի մի մասը ավելի էլեկտրաբացասական է քան մյուսները: Ջուրը երկբևեռ մոլեկուլ է՝ ունի իրարից խիստ տարբերվող երկու բևեռներ՝ մեկը դրական, մյուսը՝ բացասական: Այս անհավասար ճնշումների պատճառով ջուրը գծային չէ, այլ ունի շեղված տեսք:

Ջրի մոլեկուլի բացասական և դրական վերջերի պատճառով, ջրի մոլեկուլները ձգում են իրար: Այս ուժերը կոչվում են ջրածնային կապեր, որոնք ջրի հատկությունները դարձնում են շատ յուրահատուկ: Ջրածնային կապերի պատճառով ջուրը լավ լուծիչ է և ջերմաստիճանի կայունացուցիչ:

Բազմաթիվ նյութեր լավ են լուծվում ջրում և այդ պատճառով էլ ջուրը համարվում է լավ լուծիչ: Բոլոր բևեռային և իոնական նյութերը, որոնք ունեն լիցքեր, ձգվում են էլեկտրաբացասական մոլեկուլին: Սա նշանակում է, որ նյութերը ցրվում են ջրում և լուծվում են: Այս նյութերը կոչվում են հիդրոֆիլ, և այն նյութերը, որոնք չունեն լիցքեր և ջրի մոլեկուլներին չեն ձգվում, կոչվում են հիդրոֆոբ: Հիդրոֆոբային ազդեցությունը օգտագործվում է բջջի թաղանթներում, ջրի պարունակության հավասարակշռության համար: Մարդկանց մոտ օգտագործվում է որպես մաշկի վրա գտնվող ջրակայուն թաղանթ, որը արգելում է ջրի մուտքը մարմին:

Որպես համախմբված խառնուրդ, կարող է կապվել բազմաթիվ նյութերը հետ մակերևույթը դարձնելով թաց: Համախմբվածության հատկությունները շատ կարևոր են, որովհետև ջրածնային կապերը բավականին ուժեղ միջմոլեկուլային ուժեր են: Համախմբվածության հատկությունները ջրին նեղ տարածություններում հոսելու հատկություն են տալիս:

Մեծ թվով օրագնիզմներ ապրում են ջրում: Առանց ջրի այդ օրգանիզմները չեն կարողանում գոյատևել: Օրինակ, երբ ջուրը հանդիպում է օդին, մի թաղանթ է գոյանում մակերևույթի լարվածության պատճառով: Այստեղ են ջրի մոլեկուլները ջրի մակերևույթյում ունենում ջրածնային կապեր, որոնք կապված են այլ ջրի մոլեկուլներին բայց ոչ՝ մթնոլորտին, որը նշանակում է, որ բոլոր ուժերը ուղղված են դեպի ներքև: Ջրի վրա չմշկողները օգտագործում են այս թաղանթը, որպեսզի հեշտությամբ մնան ջրի մակերևույթի վրա: Նաև լավ միջավայր է որոշ բույսերի համար, որովհետև միայն որոշ քանակով արևի ճառագայթ է կլանված ջրի կողմից, որը նշանակում է, որ բավարար չափով արևից էներգիա է լինում ֆոտոսինթեզի համար ջրային բույսերում:

Ջրի մի այլ հատկություն է ջերմության բարձր ընդունակությունը: Ջրածնային կապերի պատճառով ջերմությունը կարող է պահպանվել ջրում և արձակցվել դանդաղորեն: Սա տեղի է ունենում, որովեհտև ջրածնային կապերը բավականին ուժեղ են համեմատած այլ ուժերի հետ, որը նշանակում է, որ ուժերը քայքայվում են դանդաղորեն: Այս հատկությունը շատ կարևոր է բոլոր օրգանիզմների համար, քանի որ օգնում է պահպանել օրգանիզմի ջերմաստիճանը ֆերմենտների ֆունկցիաների համար, որոնք օգտագործվում են բջիջներում՝ կարևոր քիմիական ռեակցիաներում:

Ջուրը ունի թաքնված գոլորշիացման ջերմություն, որը նույնպես օգնում է պահպանել օրգանիզմի

ջերմաստիճանը (օպտիմալ ջեմություն է հարկավոր ֆերմենտների և կարևոր քիմիական ռեակցիաների համար): Սա նշանակում է, որ շատ ջերմության էներգիա է պետք ջրի գոլորշիացման համար, որպեսզի գոլորշիացումից հետո էներգիան ազատ արձակվի օրգանիզմից, որը տալիս է սառեցման ազդեցություն: Սա է քրտնելու նպատակը:

Նաև ունի թաքնված բարձր հալման ջերմություն, որը նշանակում է, որ ջուրը բջիջներում և բնակավայրերում չի սառում կարճ ժամանակում:

Ջուրը բավականին խիտ է, նույնիսկ մթնոլորտից ավելի խիտ, որը նշանակում է, որ կարող է աջակցել ջրային կենդանիներին: Սակայն, պինդ վիճակում խտությունը ավելի քիչ է: Շատ խառնուրդներ ավելի խիտ են լինում պինդ վիճակում, որովհետև մասնիկները կարողանում են ավելի մոտենալ միասին: Սակայն երբ ջուրը հեղուկ է, ջրածնային կապերը ձևավորվում են և վերափոխվում են, որովհետև մասնիկները տարածք ունեն շարժվելու: Երբ սառած է, ջրածնային կապերը կազմում են մասնիկների միջև մեծ ճեղքերով վանդակաճաղեր, որը նշանակում է, որ ավելի քիչ խիտ է քան հեղուկը:

Ջուրը օգտագործվում է ֆոտոսինթեզի գործընթացում, որը ստեղծում է էներգիա բույսերի համար: Առաջացնում է ջրածնի իոններ երբ որ ջրի մոլեկուլները խզվում են: Նաև օգտագործվում է շնչառության ժամանակ, որպեսզի ստեղծվի էներգիա: Առանց այս երկու ռեակցիաներին բազմաթիվ օրգանիզմներ կդադարեն գոյություն ունենալ:

Որպես ամփոփում՝ առանց ջրի կյանք չի կարող լինել: Քիմիական ռեակցիաներ տեղի չեն ունենա բջիջներում, գոյություն չի ունենա համընդհանուր լուծիչ և ջրային կենդանիները չեն կարողանա գոյություն ունենալ: Ոչ մի մոլեկուլ չի կարող ջրին փոխարինել: Ջուրը յուրահատուկ է:

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները

Համամոլորակային էկոլոգիական խնդիրները

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը: Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրերս էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել: Բազմաթիվ համամոլորակայնի հիմնախնդրից են`

Ջրի աղտոտումը Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի <<Աղբակղզի>>, որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է: Անապատացումը և Երկրագնդի անատառազրկումը

Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը: Անտառազրկումը լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:

Աշխարհագրական թաղանթի ոլորտները և առավել վտանգվածը.

Աշխարհագրական թաղանթի ոլորտներն են՝

1.մթնոլորտ 2.քարոլորտ 3.ջրոլորտ 4.կենսոլորտ 5.մարդոլորտ

Ոլորտներից յուրաքանչյուրը վտանգված է իր չափով: Այս հինգից առանձնացնենք և խոսենք հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների: Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակները և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի սահմանները:

Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ: Մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ:

Մթնոլորտը աղտոտում են նաև մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը:

Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:

Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

Խնդիրները կանխելու համար կատարվող բնապահպանական միջոցառումները ու մոնիթորինգները

Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից առավել նշանավոր է արգելոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են: Արգելոցները, կարելի է ասել մոնիթորինգի մի մասն են կազմում:

Բացի արգելոցներից գործում է նաև մոնիթորինգը, որը իրենից ներկայացնում է հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները:  Մոնիթորինգն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է:

Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով: