Երևանի համար 160 մանկապարտեզը, որը գործում է 1968 թ.-ից համարվում է առաջին էկո մանկապարտեզը Երևանում:
2000 թվականից մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացում սկսել է կիրառվել ներառական կրթության ծրագիր. ներկա պահին մանկապարտեզում ներառական կրթություն ստանում են 18 երեխա. նրանց հետ աշխատում են լոգոպեդը , հոգեբանը, սոց. աշխատողը և հատուկ մանկավարժը:
2000 թվականից մանկապարտեզը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի և 2010 թվականից «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին , ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում:
Այս ուսումնական տարում «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն «Քայլառքայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
2014 թվականին «Քեթրին» ՀԿ-ն և «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը վերանորոգել են մանկապարտեզում գործող 1 խմբի խմբասենյակը, սանհանգույցը ննջասենյակը և միջանցը:
«Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցության ընթացքում մանկապարտեզին նվիրում է մահճակալներ, պահարաններ, երեխաներին զարգացնող խաղեր:
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:
2017թ. դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել սաների առջև:









Թողնել մեկնաբանություն