Blog
In
other , eco-snund , eco-patetavorum , eco-dexatun , eco-mshakuyt
Առողջարար թեյ Արևիկ Ուդումյանի կողմից
Posted on 28 Դեկտեմբերի, 2020

Ձմռանն, այն էլ այս տարի, բոլորս էլ ունենք, վիտամինների, դրական մտքերի, բարձր իմունիտետի կարիք: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը առաջարկում է առողջարար և համեղ թեյի իր տարբերակը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը . [video width="640" height="1136" mp4="https://eco.am/wp-content/uploads/2020/12/10000000_1374110396274736_2502469385476952728_n.mp4"][/video]
In
other , eco-energia
Հայկական ատոմակայանը ստորագրել է նոր պայմանագիր
Posted on 28 Դեկտեմբերի, 2020

2020թ. դեկտեմբերի 24-ին «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունն ու Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ստորագրել են 2021թ. միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրը: Այս մասին նշված է «ՏՎԷԼ»-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՀԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ՀԱԷԿ-ում արտադրվել է 1 միլիարդ 890 հազար 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանում գործող միակ ատոմային էներգաբլոկի համար, որն ունի 407,5 ՄՎտ դրվածքային հզորություն, մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:«Ռոսատոմի» «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը միջուկային վառելիք է մատակարարում աշխարհի 13 երկրների 73 էներգետիկ ռեակտորներին, աշխարհի 10 երկրների հետազոտական ռեակտորներին, ինչպես նաև ռուսական միջուկային նավատորմի տրանսպորտային ռեակտորներին:
In
other , shrjaka-mijavayr
Հայտնի է Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված գումարը շրջակա միջավայրի պաշտպանության համար
Posted on 27 Դեկտեմբերի, 2020

Երևանի 2021թ. բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանը կուղղվի 17 միլիարդ 447 միլիոն 193 հազար դրամ: Մայրաքաղաքի բյուջեի նախագիծը հաստատվեց դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստում: Այդ գումարից աղբահանության կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել 10 միլիարդ 457 միլիոն 434 հազար 300 դրամ, շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ 6 միլիարդ 553 միլիոն 75 հազար 700 դրամ, կեղտաջրերի հեռացման համար՝ 398 միլիոն դրամ, իսկ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի (օդի աղտոտման դեմ պայքար և գետերի հուների մաքրում) համար՝ 38 միլիոն 683 հազար դրամ: Շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում նախատեսվում է 3 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացնել «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրին: Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների կազմակերպմանն ուղղել 234 միլիոն 500 հազար դրամ, իրականացնել ախտահանման և միջատազերծման ծառայությունների կազմակերպում 27 միլիոն 907 հազար 900 դրամի սահմաններում: Նախատեսվում է նաև 2 միլիարդ 245 միլիոն 914 հազար դրամ հատկացնել Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների՝ վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ համագործակցային աշխատանքների իրականացման համար: Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 9 միլիոն դրամ: Երևանյան հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի ավելի քան 14 միլիոն դրամ: Նշենք, որ Երևան քաղաքի 2021թ. բյուջեն եկամուտների գծով կազմում է 92 միլիարդ 420 միլիոն 288 հազար 700 դրամ: Ծախսերը կազմել են 100 միլիարդ 776 միլիոն 765 հազար 500 դրամ, պակասուրդն իր հերթին կկազմի՝ 8 միլիարդ 356 միլիոն 476 հազար 800 դրամ։
In
other , eco-aprelakerp
Երաժշտական ամենառաջին ժանրը. օրորոցայիններ
Posted on 25 Դեկտեմբերի, 2020

Հարվարդի համալսարանի մի քանի գիտնականներ նոր թեզ են առաջարկել երաժշտական առաջին ժանրի ու ընդհանրապես երաժշտության` «Բախից մինչև հիփ-հոփ ծնունդի» մասին: Ըստ նրանց` առաջինը եղել է ոչ թե սիրային, այլ հենց այն երգերը, որոնք մայրերը երգել են իրենց բալիկների համար: Հայտնի ամենահին օրորոցայիններից են Բաբելոնում ծնունդ առածները, որոնք ունեն ավելի քան 4000 տարվա պատմություն: Իսկ ի՞նչ է, ընդհանրապես, օրորոցայինը, ո՞րն է դրա երաժշտական և սոցիալական դերն ու գործառույթը: Օրորոցային (երգը) կամ օրորերգը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ է: Դրա ավանդական երգողը սովորաբար երեխայի մայրն է, քույրը, աղախինը, խնամակալը կամ կրծքով կերակրողը: Մեթոդաբանության տեսանկյունից` օրորոցայինը ֆիզիկական-տնային աշխատանքի լացն ու երգն է, որն անում է մայրը, քույրը, խնամակալը և այլն: Ինչպես յուրաքանչյուր երգ կամ քայլերգ, այստեղ ռիթմերը նույնպես ուղիղ կապ ունեն մարմնի շարժման արագության հետ` երեխային օրորելը, պտտեցնելը, ոտքն այդ նույն արագությամբ գետնին թեթև խփելը: Երգողը, կախված երեխայի արձագանքելու աստիճանից, սովորաբար փոխում է ձայնի բարձրությունն ու երաժշտության տեմպը: Օրորոցայինների թեմատիկաներն ու պատումները տատանվում են բազմատեսակ հորինված տիեզերքների, իրականությունների և ժամանակների մեջ, այստեղ են ամփոփված երեխայի մասին հոգ տանողի հույսերը, երազանքներն ու վախերը: Հատկանշական է, որ մեծահասակների այդ նույն հույսերը, վախերն ու երազանքները ուղիղ կապ ունեն տվյալ պահի քաղաքական-տնտեսական իրավիճակից. լրինակ պատերազմների կամ բնական արհավիրքների ժամանակ դրանք ստանում են բավական սարսափազդու երանգներ, հատկապես Եվրոպայում կան մանկական տրամադրություններից շատ հեռու օրորոցայիններ տան դևերի, մարդասպան զինվորների մասին, որոնք ասես սարսափ ժանրից լինեն: Օրորոցայինի հանգստացնող և հարմարավետություն ստեղծելու ունակությունը միայն օրորելու ու շշնջացող ձայների շնորհիվ չէ: Օրորերգի աշխարհում յուրաքանչյուրն ունի իր ստանձնած դերն ու կատարում է իր բոլոր «պարտականությունները»` հայրիկը ցախ է կոտրատում, կամ գնացել է որսի, մայրիկը կով է կթում, քույրիկը գործում է և այսպես շարունակ: Վերադառնանք սոցիալական` մեթոդաբանական տեսանկյանը. օրորոցային երգը հիմնված է մի սուբյեկտի կողմից կատարվող աշխատանքով մյուսին հանգստացնելու երևույթի վրա: Այսինքն, երգողը բավականին էներգիա է ծախսում իր երգելու առաջադրանքն անելու համար, որպեսզի դրան հակառակ` հանգստացնի, թուլացնի ու հիմնականում` քնեցնի մեկ ուրիշին, սովորաբար, իրեն թանկ մարդու: Գրածս ասես հիպնոսի կամ այլ վտանգավոր ու պարանորմալ երևույթի մասին լինի, բայց ամենևին. տեխնիկապես այսպես է աշխատում «հանգստացնող» գործառույթ իրականացնող յուրաքանչյուր երևույթ: Հետազոտողները կարծում են, որ ի տարբերություն երեխային ընդամենը գրկելուց, երգելն ավելի մեծ ուշադրություն և կենտրոնացում է պահանջում մորից, հորից..., որով երեխան հասկանում է` ծնողների ուշադրությունն իրենն է: Քրիստիան Գինոսյան
In
other , eco-aprelakerp , eco-dizayn , eco-patetavorum
Սուրբ Ծննդյան առցանց տոնավաճառ 2021 Eco.am-ի կողմից
Posted on 25 Դեկտեմբերի, 2020

Եվրոպայում՝ ձմռան այս օրերին, անցկացվում են աշխարհի ամենագեղեցիկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառները: Ամանորի ամենաառաջին տոնավաճառը բացվել է 1570թ․ և կրել է Christkindelsmärik անվանումը, որը թարգմանաբար նշանակում է մանուկ Հիսուսի տոնավաճառ: Այդ ժամանակից ի վեր՝ քաղաքը շարունակում է մնալ այդ ջերմ ու առատաձեռն ավանդույթի կրողը և իրավացիորեն կոչվում է «Ստրասբուրգ՝ Սուրբ Ծննդյան մայրաքաղաք»: Վերջին տարիներին Հայաստանում նույնպես մեծ տարածում են գտել Ամանորի և Սուրբ Ծննդյան տարատեսակ տոնավաճառները։ Շատ հաճախ այս տոնավաճառները կրում են բարեգործական բնույթ։ Տոնավաճառների տոնական ձևավորումով տաղավար-տնակներում ներկայացվում են ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, քաղցրավենիք և այլն։ Նմանատիպ տոնավաճառները ապահովում են այցելելուների տոնական տրամադրւթյուն և հեշտացնում են հարազտների, ընկերների և սիրելիների համար յուրահատուկ նվերներ գտնելու պրոցեսը։ Eco.am-ը առաջարկում է ձեզ այցելել մեր Սուրբ Ծննդյան առցանց էկո տոնավաճառը և ներկայացված նվերներից գտնել ձեզ ամենից հոգեհարազատը։ Ներկայացված բոլոր ապրանքները արտադրված են Հայաստանում։ Ապրանքների ընտրությունը կատարվել է բացառապես Eco.am-ի խմբագրության կողմից և այն գովազդային բնույթ չի կրում։ Մաղթում ենք ձեզ բարի գնումներ։
«Սանտայի եղնիկներ»
Գինը՝ 6000 դր․ (հատը)
Բնական մոմեր մեղրամոմից
1. Մեղրամոմից պատրաստված մոմերի ծուխը շատ օգտակար է բրոնխների հետ կապված խնդիրներ ունեցողների համար, այն նաև ոչնչացնում է շրջակայքում եղած մանրէները և մաքրում օդը:
2. Հանգստացնում է նյարդերը՝ թուլացնելով լարվածությունը։



Մենք շարունակում ենք ուրախացնել ձեզ նոր տեսականիով: Ազգային ասեղնագործությամբ նորաձև խակի (կանաչավուն~ հողագույն) գույնի անձեռոցիկներ:
Էկո պայուսակ
Գինը՝ 4500 դրամ
Երկրորդը ստացեք 20% զեղչով
Էլ ի՞նչ Ամանոր առանց նվերների: Եթե ուզում եք տարբերվել բոլորից, ուրեմն ընտրե՛ք ամենահամեղն ու հետաքրքիրը: 10 համեղ իմբիրե թխվածքաբլիթները, 3 գույնի գլազուրն ու շատ սիրուն զարդարանքները ձեզ ու ձեր փոքրիկին իրական տոն կպարգևեն : Տուփի արժեքը՝ 3500 դրամ։

Տաք և շատ հարմար տնային հողաթափեր:
Արտադրված է Հայաստանում:
Առկա են տարբեր գույներ:
Առաքումը Երևան քաղաքում անվճար է:

Նոթատետր
Արժեքը՝ 5900 դրամ
Charchyan Armenian Wood Art
Փայտե ժամագույց
Մեզ մոտ հաճախորդի ցանկությամբ կարող ենք համադրել տարբեր մոդելներ։
Ձեռագործ պայուսակ
«Մաշտոց» հիմնադրամ/Mashtots Foundation
Հայկական մանրանկարչության զարդամոտիվներով փայտե զարդատուփեր:
Ձմեռը ճիշտ ժամանակն է իրար գունեղ ու տաք նվերներ տալու:
Ահա նվերի առաջին տարբերակը, որ կարող եք գնել Craft & Co-ից․
Տուփի մեջ․
Բրդյա դեղին գլխարկ, 3 սրվակ թեյ՝ համային տարբեր համադրություներով:
Տուփի արժեքը՝ 7000 դրամ
Գուլպա
Գինը՝ 5000 դրամ
Ալոեի մզվածքով բնական օճառ
Ունի հակաբորբոքային, սպիտակեցնող և պաշտպանիչ հատկություն:Նպաստում է ակնեի ապաքինմանը, ակնթարթորեն վերացնում է մաշկի յուղոտ փայլը: Վերականգնում է մաշկի հյուսվածքները
Անվճար առաքում ՀՀ տարածքում
Արտադրված է Հայաստանում
Ձեռագործ իրեր
Ամանորյա տոներին ընդառաջ շտապեք պատվիրել Մելանտեի գեղեցիկ ու հարմարավետ մոդելները:
Փայտե խաղալիք
Գինը՝ 6000 դրամ
Էլ ինչ Նոր Տարի առանց մի ամբողջ պարկ Mountea-ի: Վերցրու քո պարկն ու ջերմացրու սիրելիներիդ:
Ներառում է 1 տուփ թեյ և բաժակի 1 տակդիր:
Արժեքը՝ 1500 դրամ
Անվանական տառերով շարֆեր... Իսկ ո՞րն է քո տառը...
Կուլտուրական մարդը պետք է կրի կուլտուրական էկո պայուսակ, որովհետեւ նա մտածում է իր միջավայրն ու մոլորակը մաքուր պահելու մասին։
Էլ ինչ Նոր Տարի առանց մի ամբողջ պարկ Mountea-ի: Վերցրու քո պարկն ու ջերմացրու սիրելիներիդ:
Ներառում է 1 տուփ թեյ և բաժակի 1 տակդիր:
Արժեքը՝ 1500 դրամ
Անվանական տառերով շարֆեր... Իսկ ո՞րն է քո տառը...
Կուլտուրական մարդը պետք է կրի կուլտուրական էկո պայուսակ, որովհետեւ նա մտածում է իր միջավայրն ու մոլորակը մաքուր պահելու մասին։
Արժեքը՝ 3900 դրամ
Հիանալի հնարավորություն է թե՛ Ձեզ, թե՛ Ձեր ընկերներին ուրախացնելու, դեռ մի բան էլ՝ մեր հայկական մշակույթը տարածելու համար:
Ամանորյա հագուստի հավաքածու, արտադրված է Հայաստանում:
Ձեռագործ տիկնիկներ և խաղալիքներ, ձեռագործ հետաքրքիր իրեր` նախատեսված տարբեր միջոցառումների, ինչպես նաև տան ինտերիերի ձևավորման համար: Ընդունվում են պատվերներ` որոնք իրականացվում են 3-15 օրվա ընթացքում:
Հիանալի հնարավորություն է թե՛ Ձեզ, թե՛ Ձեր ընկերներին ուրախացնելու, դեռ մի բան էլ՝ մեր հայկական մշակույթը տարածելու համար:
Ամանորյա հագուստի հավաքածու, արտադրված է Հայաստանում:
Ձեռագործ տիկնիկներ և խաղալիքներ, ձեռագործ հետաքրքիր իրեր` նախատեսված տարբեր միջոցառումների, ինչպես նաև տան ինտերիերի ձևավորման համար: Ընդունվում են պատվերներ` որոնք իրականացվում են 3-15 օրվա ընթացքում:
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Մեկնարկեց «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» մեդիա դասընթացը
Posted on 25 Դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 22-ին Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցում մեկնարկեց «Հարմարավողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում կազմակերպվող երկօրյա դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացների շրջանակում քննարկվող թեմաներն էին. «Խնդիր: Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը։ Ինչո՞ւ է կլիման փոփոխվում։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Կլիմայի փոփոխության ռիսկերը։» «Լուծումներ: Մեղմում և հարմարվողականություն: Ինչպե՞ս կարող ենք մեղմել կլիմայի փոփոխության ռիսկերը և հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին։» «Կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականությունը և պլաններ։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային պայմանագրեր։ Հայաստանի պարտավորությունները և դիրքը միջազգային պայմանագրերով / համաձայնագրերով։ Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի նպատակը։ Կայուն զարգացման նպատակների (SDGs) հետ կապը։» «Հատուկ թեմաներ։ Կլիմայի փոփոխության գենդերային ասպեկտները։» «Ներածություն: Ինչո՞ւ է մեդիան կարևոր։ Մեդիայի կարևորությունը կլիմայի փոփոխության լուսաբանման մեջ։» «Ծանոթություն տեղական լսարանի հետ: Ձեր թիրախային լսարանի և կլիմայի փոփոխության խնդիրների նկատմամբ վերջինիս հետաքրքրության միջև կապը։» «Հայաստանում կլիմայի փոփոխության լուսաբանման մոտեցումները: Դարձնել նյութն արդիական տեղի լսարանի համար։ Ստեղծել կլիմայի փոփոխության հատուկ խնդիրներին նվիրված նյութեր։ Կլիմայի փոփոխության հարցերի միջոցով հարստացնել Ձեր նյութերին։» «Գիտական լրագրության հիմունքները կլիմայի փոփոխության համատեքստում։ Պատասխանատու լուսաբանում ՝ օգտագործելով վստահելի հետազոտություն և տվյալների գնահատում։» «Որակյալ նյութի ստեղծումը: Ձեր նյութերի առաջխաղացումը խթանող մուլտիմեդիա գործիքակազմ։ Ինչպես օգտագործել սոցիալական մեդիան՝ բլոգում և լրագրության մեջ կլիմայի փոփոխության խնդիրները լուսաբանելիս։ Իրական պատմություններ և հուզական կապի ստեղծում։» [gallery ids="3130,3135,3136,3137,3138,3139,3143,3124,3119"] Դասընթացավարներ էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնում շրջանաձև տնտեսության հետազոտող Հարություն Ալպետյանը, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտի փորձագետ, լրագրող և հեղինակ Նունեն Մելքումյանը , Վարդան Մելիքյանը, ով 15 տարվա փորձ ունի կլիմայի փոփոխության, անտառային տնտեսության, կենսաբազմազանության և կայուն զարգացման ոլորտներում ՀՀ կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ և այլոք: Դասընթացի մասնակիցներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն մասնակցելու լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն եկող տարի ապրիլ ամսին:
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում դեկտեմբերի 24-29-ը
Posted on 24 Դեկտեմբերի, 2020

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.40C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.90C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.00C
In
other , shrjaka-mijavayr
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Posted on 24 Դեկտեմբերի, 2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։ Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկել է հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Նախարարը ներկայացրել է անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր են արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։ Նախարարն անդրադարձել է անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։ Նախարարը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Նախարարը խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։ «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Անտառային օրենսգրում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրել գործընկերներին հանդես գալ առաջարկներով։ Ամփոփելով հանդիպումը, նախարարը ներկայացրել է բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորել գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։
In
other , shrjaka-mijavayr
Մեկնարկել է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը ՀՀ-ում» եռամյա ծրագիրը
Posted on 24 Դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը
Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր նույնպես ողջույնի խոսքով հանդես եկան։
Ինչպես և ներկայացվեց հանդիպմանը՝ ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված, Հայաստանի համար էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրերում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը: Ծրագրի թիրախային լանդշաֆտները գտնվում են Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների վարչական սահմաններում:

In
other , eco-aprelakerp
Ամանորը նշեք ընտանեկան միջավայրում.ԱՆ
Posted on 24 Դեկտեմբերի, 2020

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով: Ստորև ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաև գրիպի և այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսևորումները և կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են։Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առևտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան ևս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր և ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչև հունվարի 15-ը։ Վրաստանը ևս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները և այլն։Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
-
սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց,
-
ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք,
-
պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային,
-
եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,
-
հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,
-
սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը,
-
սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
-
մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար,
-
պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»:
-
սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց,
-
ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք,
-
պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային,
-
եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,
-
հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,
-
սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը,
-
սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
-
մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար,
-
պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Կավե ձեռագործ թեյնիկ



