Blog
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Հինգ պարզ քայլ՝ տոներից հետո կազմվածքը վերականգնելու համար
Posted on 4 Հունվարի, 2021

Դե, ինչ, տոներն ավարտվեցին, իսկ ամանորյա ճոխ սեղանների հետեւանքով կուտակված կիլոգրամները մնացին մեզ հետ: Վիճակագրության համաձայն՝ տոնական կալորիական ուտեստները մեզ «պարգեւում են» լրացուցիչ 2-3 կգ: Եվ սա՝ լավագույն դեպքում: Շատերին անգամ 2 կիլոգրամը կարող է ավելորդ թվալ, ուստի Ամանորից հետո առաջին հերթին պետք է հոգ տանել, որպեսզի ազատվենք ավելորդ քաշից: Ստորեւ ներկայացնում ենք հինգ պարզ քայլ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում:
1. Դետոքս
Առաջին հերթին, օրգանիզմը պետք է մաքրել տոքսիններից եւ շլակներից: Առավոտյան գազարի կամ ճակնդեղի թարմ հյութն այն է, ինչ անհրաժեշտ է դրա համար: Աշխատեք օգտագործել այն մեկ շաբաթ շարունակ:
2. Բեռնաթափում
Տոներից հետո գոնե մեկ օր անհրաժեշտ է բեռնաթափման օր կազմակերպել: Բեռնաթափման օրը պետք է ոչինչ չուտել կամ ուտել մեկ տեսակի միրգ կամ բանջարեղեն՝ օրինակ խնձոր կամ վարունգ, եւ խմել շատ-շատ ջուր:
3. Շոգեբաղնիք
Տոներից հետո խրախուսվում է շոգեբաղնիք այցելելը, ինչի արդյունքում օրգանիզմից դուրս է գալիս 1-ից 2 լիտր ավելորդ հեղուկ:
4. Ձմեռային սպորտաձեւեր
Եթե միշտ ցանկացել եք դահուկով կամ չմուշքներով սահել, ապա հետամանորյա օրերը լավագույն շրջանն են դրա համար: Որովհետեւ ձմեռային ժամանցը ենթադրում է նաեւ ֆիզիկական ակտիվություն, ինչն ուղղակի անհրաժեշտ է այս շրջանում:
5. Նորմալ քուն
Տոնական օրերին խախտվում է նաեւ քնի ռեժիմը, ուստի Ամանորից հետո պետք է վերականգնել այն: Կարեւոր է, որպեսզի մարդը քնի ութ ժամից ոչ պակաս: Եվ ցանկալի է, որ քնելու եւ արթնանալու ժամերը մշտապես նույնը լինեն:
In
other , eco-aprelakerp
Աստղագուշակ 2021 կենդանակերպի բոլոր նշանների համար
Posted on 4 Հունվարի, 2021

2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց, ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ: Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թվականը իդեալական ժամանակ է: Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը: Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի: Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը: ԽՈՅ մարտի 21-ապրիլի 20 Յուրաքանչյուր 12 տարի Ցուլը հայտնվում է, որպեսզի խոյերին սովորեցնի համբերություն: Սակայն վերջիններս համարվում են ամենահամառ նշանը, ուստի նրանք մինչև վերջ շարունակելու են հակառակվել: Բայց մի քիչ հանգստանալով՝ նրանք կտեսնեն որ, այն, ինչ առաջ եղել է նրանց համառ պայքարի արդյունքը, հիմա հանգիստ կհայտնվի իրենց ձեռքերում: Ցուլը սիրում է համբերատար և աշխատասեր մարդկանց, ուստի եթե խոյերին հաջողվի վերացնել իրենց տաքարյունությունը, նրանք կունեն հիանալի տարի: ՑՈՒԼ ապրիլի 21-մայիսի 21 Ցուլերի համար 2021 թիվը կլինի հաջողության տարի: Ցուլերի նախաձեռնող բնավորությանը ամեն կերպ կաջակցի տարվա հովանավորը և կբերի նրան լավ հոգևոր և նյութական ձեռքբերումներ: Բացի այդ, ցուլերին այս տարի սպասվում են ծանոթություններ, որոնք կփոխեն նրանց կյանքը: Սակայն դրա համար պետք է հնարավորինս բաց լինել շրջապատի համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ մայիսի 22-հունիսի 21 Բնածին գրավչությունը և հաղորդակցվելու հրաշալի ունակությունները նրանց քիչ կօգնեն այս տարի: Իրենց նպատակներին հասնելու և լավ վաստակելու համար նրանք պետք է տքնաջան աշխատեն: Հանգամանքները կստիպեն երկվորյակներին վերանայել իրենց ծախսերը: Բացի այդ, նրանք կարող են նույնիսկ որևէ նոր բան սովորել այս տարի: Անձնական ոլորտում երկվորյակների մոտ կլինի կատարյալ կարգուկանոն: Եվ այս հոգու հանգստությունը, որը նրանց երջանկություն կբերի, կօգնի հաղթահարել դժվար խնդիրները: ԽԵՑԳԵՏԻՆ հունիսի-22 հուլիսի 22 Խեցգետինը չէր լինի խեցգետին, եթե միշտ չանհանգստանար ամեն բանի մասին: Ուստի եկող տարին կսովորեցնի նրանց ավելի քիչ ուշադրություն դարձնել անցողիկ բաներին և կենտրոնանալ կարևորի վրա: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է մեծ հիասթափություն սիրո մեջ, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք գտնեն իրենցը: Ուստի պետք է չանհանգստանալ և թույլ տալ, որ այս անգամ որոշեն աստղերը: ԱՌՅՈՒԾ հուլիսի 23-օգոստոսի 23 Առյուծների համար 2021 թվականը հեշտ չի լինի. նրանք ստիպված կլինեն հաղթահարել մի շարք հոգեբանական փորձություններ: Միայն խիզախությունը ու անսահման ջանքերը թույլ կտան նրանց անցնել այդ ամենի միջով: Չեն բացառվում առողջական խնդիրները: Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ, որպեսզի համակերպվեն այն բանին, որ կյանքը մշտական խրախճանք չէ: ԿՈՒՅՍ օգոստոսի 24-սեպտեմբերի 23 Կույսերը այնքան շատ բան են հասցրել անել ընթացիկ տարվա ընթացքում, որ 2020-ը պետք է լինի խորհելու և վերլուծելու տարի: Ուժեղ ցնցումներ ու պայծառ զգացողություններ աստղերը չեն խոստանում: Բացառություն են կազմում միայն ստեղծագործ մարդիկ, ովքեր եկող տարի կկարողանան արտահայտել իրենց թարմ գաղափարները: Պետք է հիշել, որ այս տարին հիմք է դառնալու ապագայի համար: ԿՇԵՌՔ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23 2021 թվականին Կշեռքները պետք է կարողանան ամեն ինչում չափ ու սահման տեսնել: Աշխատեցի՞ք. հիմա հանգստացե՛ք: 2021 թվականին կլինեն դեպքեր, երբ այս նշանին հարկավոր կլինի իրեն ցուցադրել լավագույն կողմից: Եվ եթե նրանք դա անեն, ապա հաջողությունը կթակի իրենց դուռը: Շրջակա աշխարհը, բնությունը նրանց լրացուցիչ էներգիա կտան: ԿԱՐԻՃ հոկտեմբերի 24-նոյեմբերի 22 Եկող տարին կարող է լավ նորություններ բերել կարիճներին թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ անձնական կյանքում: 2021-ը այս նշանի համար կդառնա բազմաթիվ ճամփորդությունների ժամանակաշրջան: Կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն մանրակրկիտ մտածված: ԱՂԵՂՆԱՎՈՐ նոյեմբերի 23-դեկտեմբերի 21 2021 թվականին աղեղնավորը հանկարծ կհասկանա, որ իր երջանկության աղբյուրը ընտանիքն է, և եթե նախկինում այն մղվում էր երկրորդ պլան, ապա այս տարի կսկսի շատ ժամանակ հատկացել նրան: Միևնույն ժամանակ այս նշանի գործերը հիանալի առաջ են գնալու: Միակ բանը, որից պետք է զգուշանալ եկող տարի, դա նախկինում արված սխալները կրկնելն է և մարդկանց հանդեպ չափազանց շատ վստահությունը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ դեկտեմբերի 22-հունվարի 20 Այծեղջյուրները կարող են ցանկացած անհնարին բան անել, սակայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում: Սակայն 2021 թվականին անհրաժեշտ է լինելու երկար ու համառ աշխատել, սովորել սպասել: Ֆինանսական խնդիրները կկարգավորվեն աշնան վերջ. պետք է միայն կշռադատել յուրաքանչյուր որոշում: Խորհուրդ է տրվում հատկապես մեծ ուշադրություն դարձնել առողջությանը: Տարվա սկզբին ջրհոսների մոտ ցանկություն կառաջանա փոխել ամեն ինչ թե՛ առօրյայում, թե անձնական կյանքում, թե՛ նույնիսկ աշխատանքի մեջ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս թողնել բոլոր փոփոխությունները մինչև գարնան վերջ: Առաջին հերթին տարվա խորհրդանիշը չի սիրում շտապողականություն, երկրորդ հերթին հենց մայիսին հանգամանքները կդասավորվեն ամենահաջող կերպով, և ջրհոսներից մեծ ջանքեր չեն պահանջվի իրենց ուզածին հասնելու համար: ՁԿՆԵՐ փետրվարի 20-մարտի 20 2020-ը հեշտ չէր ձկների համար. նրանք հասցրին ձեռք բերել և՛ փորձ, և՛ իմաստություն: 2021-ին ամենախելացի որոշումը կլինի պահպանել ողջ ձեռք բերվածը: Ձկների հավասրակշռվածությունը ու հոգեկան հանգստությունը մեծ աջակցություն կգտնի Ցուլի կողմից և նրանց կբերի նոր հաջողություններ: Օգատակար կլինեն նոր ծանոթությունները, ճամփորդությունները:
In
other , eco-aprelakerp , eco-texnologianer
Շարժական Էկոլոգիական կացարան Սլովակիայում
Posted on 2 Հունվարի, 2021

Սլովակյան ճարտարապետական գործակալությունը էներգիայի կառավարման տեսանկյունից ամբողջությամբ ինքնավար, տեղաշարժվող տուն է ստեղծել: Ինչպես գրում է Euromag-ը` ճարտարապետական գործակալությունը շարժական էկո-պարկուճ է մշակել: Արտաքինից էկո-տունը մետաղական ձու է հիշեցնում: Ծրագրավորողների խոսքով` ֆուտուրիստական տեսք ունեցող այս շարժական տունը կօգնի զբոսաշրջիկներին՝ նորովի կազմակերպել իրենց շրջագայությունը: Էկո-պարկուճը համալրված է քամու ուղղությամբ աշխատող տուրբինային համակարգով և արևային վահանակներով, ինչի շնորհիվ էլ իր համար սեփական էներգիա է արտադրում: Եղանակային անբարենպաստ պայմանների համար նախատեսված է էներգիայի կուտակման և պաշարների կիրառման համակարգը անհրաժեշտության դեպքում: Տանը ներկառուցված է նաև անձրևաջրերի և եղյամի հավաքման համակարգը: Երկու անձի համար նախատեսված տունն ունի ժամանակակից կացարանի ամեն հարմարությունը` ցնցուղով լոգարան, զուգարան, փոքրիկ խոհանոց, գրասեղան:
Այս էկո տնների շուկայական արժեքը կազմում է 98 000 ԱՄՆ դոլար:
In
other , eco-dexatun
Պաշտպանվում ենք գրիպից
Posted on 2 Հունվարի, 2021

Գրիպը եւ սուր շնչառական վարակները շարունակում են ակտիվորեն տարածվել, ուստի հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է գրիպն ու ինչպես պաշտպանվել դրանից: Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Դրա հարուցիչները Ա, Բ եւ Ց տեսակի վիրուսներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու եւ խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր եւ վարակում շրջապատի մարդկանց։ Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է՝ վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետեւանքով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ • ջերմություն (39-40°) • հազ • կոկորդի ցավ • մարմնի ջարդվածության զգացողություն • հոգնածություն • գլխացավ Գրիպով չհիվանդանալու եւ առողջ մարդկանց չվարակելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել վարվեցողության կանոններին՝ - եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, - եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին - մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ եւ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, - հնարավորության սահմաններում զերծ մնացեք շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, - հնարավորինս քիչ մասնակցեք զանգվածային միջոցառումների, - բացառեք հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը եւ սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով եւ անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար, - հագնվեք եղանակին համապատասխան, - հաճախակի օդափոխեք փակ տարածքները, - հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք, - պահպանեք հազի եւ փռշտալու վարվելակարգը, - եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ, - հետեւեք անձնական հիգիենային:
In
other , shrjaka-mijavayr
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
Posted on 2 Հունվարի, 2021

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարությանը. տրամադրվել է լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը պետական բյուջեի համար հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար:
CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Ծրագրերի մրցույթ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների դպրոցների համար
Posted on 2 Հունվարի, 2021

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է դպրոցների համար ծրագրերի մրցույթ
Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, դպրոցների համար։
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է դպրոցների համար ծրագրերի մրցույթ
Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, դպրոցների համար։
Լավագույն ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։
Դպրոցի կողմից ներկայացվելիք ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին.
պարունակի բնապահպանական բաղադրիչ,
պարունակի էկոկրթական բաղադրիչ,
ապահովի կայունություն և շարունակականություն
ունենա կրկնօրինակման ներուժ,
լինի ցուցադրական և նորարարական,
ապահովի աշակերտների մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին,
լինի իրատեսական՝ ծրագրի բյուջեի տեսանկյունից
լինի իրատեսական՝ ծրագրի իրականացման ժամկետների (մինչև 3 ամիս) տեսանկյունից
Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել միայն 1 ծրագիր:
Ծրագրերի ընդունման վերջնաժամկետը՝ 15.02.2021թ․
«ԽՈՒՍՏՈՒՓ» Բնապահպանական ՀԿ
Հեռ․+374 77 13-18-01
In
other , eco-patetavorum , shrjaka-mijavayr
Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տասնյակ տաղավարներից են ազատվել. նախարարությունը կլինի ավելի բծախնդիր
Posted on 1 Հունվարի, 2021

Հայաստանում ընթացիկ տարում բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից ազատելու ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկի հատվածում, նաև Մ4 մայրուղու հարակից անտառածածկ տարածքներում ապօրինի շենք-շինություններ են ապամոնտաժվել, տասնյակ տաղավարներ են հեռացվել, տնօրեններին և տեղամասերի պետերին նկատողություններ են ներկայացվել՝ հետայսու իրենց լիազորություններն ավելի բծախնդրորեն իրացնելու համար։ Արդեն իսկ լուծարվել են տասնյակ վարձակալության պայմանագրեր, մի մասն էլ գտնվում է լուծարման ընթացքի մեջ։ Տարածքները կվերադարձվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, քանի որ դրանք նպատակային չեն օգտագործվում։ Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական բաղադրիչի մշակումը և կանոնակարգված ներդրումները, անտառային հողերի, հողատարածքների վարձակալության խնդրի կանոնակարգումը։ Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահը ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն է, որոշում էր ընդունել դադարեցնել անտառային հողատարածքների վարձակալությամբ տրամադրումը, մինչև վարձակալած տարածքների ամբողջական գույքագրումը և հստակ կանոնակարգերի մշակումը։ Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կլինեն նշանակալի արդյունքներ։ Նախարարությունում նաև նշում են, որ պատերազմական օրերին գերատեսչության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։ «Այսօր արդեն մեր գործընկերները լիարժեք անցել են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և գույքագրված խնդիրների լուծմանը։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես իրավական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է համապատասխան պետական կառավարման ինստիտուտներին»,-ասված է նախարարության տրամադրած պատասխանում:
In
other , shrjaka-mijavayr
24-ժամյա խիստ հսկողություն է սահմանվել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա
Posted on 30 Դեկտեմբերի, 2020

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: ՀՀ ոստիկանությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները, որոնց նպատակն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:
In
other , eco-dexatun , eco-mshakuyt
Առցանց թեստ դեպրեսիայի մասին. Լուսինե Ավագյան
Posted on 30 Դեկտեմբերի, 2020

Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որը հանդիպում է աշխարհի միլիոնավոր մարդկանց մոտ: Այս հիվանդությունն իր ազդեցությունն է թողնում անհատի կյանքի, մարմնի, տրամադրության և մտքերի վրա: Դեպրեսիան բուժելի է, սակայն մարդիկ անտարբերության են մատնում այն:
Ծանոթացեք Շողեր Գալստյանի դեպրեսիայի հիմնական տեսակների և թեթևացման դեղամիջոցների մասին պատրաստած նյութին, ապա անպայման անցեք հոգեբան Լուսինե Ավագյանի կողմից մշակված դեպրեսիայի մասին ձեր գիտելիքները ստուգող թեստը:
Դեպրեսիայի հիմնական տեսակները
Հիմնական դեպրեսիկ խանգարում: Սա ազդում է մարդու մտածելակերպի, զգացմունքների և պահվածքի վրա: Այս դեպրեսիան մարդուն անընդունակ է դարձնում և շեղում նրա նորմալ գործունեությունը:
Դիսթիմիկ խանգարում կամ դիսթիմիա: Այս տեսակը երկարատև է, բայց այն մարդուն անընդունակ չի դարձնում: Նրանք, ովքեր տառապում են դիսթիմիայով, կարող են զգալ նաև հիմնական դեպրեսիա:
Մոլական-դեպրեսիկ հոգեկան խանգարմունք: Այս հոգեկան խանգարմունքն արտահայտվում է տրամադրության կտրուկ փոփոխմամբ`շատ բարձրից մինչև շատ անկումային տրամադրություն:
Հայտնի են նաև դեպրեսիայի հետևյալ տեսակները` հոգեկան դեպրեսիա, հետծննդաբերական դեպրեսիա, և սեզոնային դեպրեսիա: Այն մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան դեպրեսիայով՝ ունեն որոշակի հոգեկան խանգարում: Հետծննդաբերական դեպրեսիան առաջ է գալիս կանանց մոտ՝ ծննդաբերությունից հետո: Սեզոնային դեպրեսիան սկսվում է ձմռանը, երբ նկատվում է արևի լույսի պակաս:
Ի՞նչն է հանգեցնում դեպրեսիայի
Կան մի շարք հանգամանքներ, որոնք դեպրեսիայի պատճառ են դառնում: Դրանք են` ժառանգականությունը, բիոլոգիական և շրջապատից բխող հանգամանքները, կյանքի կարևոր իրադարձությունները, ինչպիսիք են` սիրելիի կորուստը, աշխատանքից ազատվելը և ֆիզիկական հիվանդությունը: Դեպրեսիայի են հանգեցնում որոշակի դեղերը, ալկոհոլը, թմրադեղերի չարաշահումը, դիետան, երեխայի ծնունդը, հորմոնային խախտումները: Դեպրեսիայի բիոլոգիական պատճառները պայմանավորված են նյարդահաղորդիչների` ուղեղի քիմիական հաղորդիչների խանգարմամբ:
Երիտասարդ չափահասների մոտ դեպրեսիայի պատճառը հանդիսանում են հորմոնները: Կլիմաքսի հետևանքով հորմոնների փոփոխությունը, վահանաձև գեղձի և այլ առողջական խնդիրները շարժման մեջ են դնում դեպրեսիան:
Դեպրեսիայի հիմնական նշանները
Դեպրեսիայի նշանները կարող են տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ: Սակայն դեպրեսիայի հիմնական նշանները նույնն են բոլորի մոտ: Դրանք են` ամենօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ, անքնություն կամ չափից շատ քնելը: Դեպրեսիկ մարդիկ շուտ են հունից դուրս գալիս և հաճախակի պոռթկումներ են ունենում: Ախորժակի կորուստը կամ գերախորժակը նույնպես հանդիպում է դեպրեսիկ մարդկանց մոտ: Ըստ բժիշկ Քրիս Իլյադեսի, եթե անհատը 2 շաբաթ ախորժակ չունի որևէ բան ուտելու, ապա նրա մոտ նկատվում է դեպրեսիա:
Դեպրեսիկ մարդիկ անհանգիստ են և շատ դյուրագրգիռ: Նրանց մոտ բացակայում է սեռական ցանկությունը: Երկարատև ժամանակ զգացվող տխրությունը և դատարկությունը նույնպես դեպրեսիայի հիմնական նշաններից են: Դանդաղ խոսելը, մարմնի դանդաղ շարժումները, դանդաղ մտածելը և կենտրոնանալ չկարողանալը նույնպես դեպրեսիայի դեպքերից են: Դեպրեսիկ մարդկանց համար շատ դժվար է նույնիսկ ամենապարզ որոշումները կայացնելը: Նկատվում է նաև մեջքի ցավ, գլխացավեր:
Դեպրեսիայի մյուս նշանն է հիասթափության և հուսահատության ճնշող զգացողությունը, որից հեշտ չէ ազատվելը: Դեպրեսիկ մարդը կարող է լինել անհույս, ունենալ մեղքի զգացողություն, ցածր էներգիա, քնի խանգարում, բացասական մտքեր: Դեպրեսիկ մարդիկ չեն կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել շրջապատի մարդկանց հետ: Ճիշտ բուժումը կարող է թեթևացնել դեպրեսիան:
Դեպրեսիայի թեթևացման դեղամիջոցներ
Յոգա և մեդիտացիա: Յոգան և մեդիտացիանկարող են թեթևացնել դեպրեսիան: Ապացուցված է, որ յոգան և մեդիտացիան փոխում են ուղեղի բիոքիմիան շատ արդյունավետ կերպով: Մինչ դու կատարում են յոգայի վարժություններ, ողնուղեղն այդ ընթացքում հաղորդագրություն է ուղարկում ուղեղին: Այս հաղորդագրությունը փոխում է ուղեղի քիմիան: Գրգռման և ռելաքսացիայի կատարյալ հավասարակշռությունը, որով դու ապահովում ես ուղեղը, յոգայի պարապմունքից հետո առաջ է բերում «լավ զգալու» զգացողությունը:
Էներգիայի և ռելաքսացիայի իրական միությունը քեզ ստիպում են ավելի լավ զգալ: Կատարելով պարզ «ասանաներ» և «պրանայամաներ»` դուք կապահովեք Ձեր կատարյալ առողջությունը և հեռու կմնաք այնպիսի հիվանդությունից, ինչպիսին է դեպրեսիան: Հաճախակի զբաղվեք յոգայով:
Ծիծաղ: «Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է» հայտնի ասացվածքն իսկապես ճիշտ է այն դեպքում, երբ անհատը տառապում է դեպրեսիայով: Ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողնում սոցիալական հարաբերությունների և առողջության վրա: Ծիծաղը հակազդում է դեպրեսիայի նշանների վրա:
Ֆիզիկական վարժություններ: Կանոնավոր մարմնամարզությունն օգնում է հանգստանալուն, բարելավում է տրամադրությունը և ապահովում է բարեկեցությունը: Մասնագետները հաստատել են, որ շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը լավ է և՛ ազդում ֆիզիկական առողջության, և՛ հոգեկան առողջության վրա:
Կանաչ թեյ: Հետազոտությունները պարզել են, որ օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմելը նվազեցնում է դեպրեսիայով հիվանդանալու հնարավորությունները: Կանաչ թեյի մեջ առկա ամինաթթուները հանգստացնող ազդեցություն են թողնում ուղեղի վրա, որն էլ ասոցիացվում է ռելաքսացիայի հեռ:
Հիլ (Cardamom): Հիլն օգտագործվում է որպես խոտային համեմունք շատ քաղցրավենիքների պատրաստման համար: Այն օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Սա էլ իր հերթին՝ դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է: Այն ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:
Արոմաթերապիա: Արոմաթերապիան փոխում է բացասական զգացումները, որոնց մեջ առկա է դեպրեսիան: Այս թերապիան գործում է հոգեբանաբիոլոգիական մակարդակի վրա և ազդում է ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության վրա: Հոտի զգացողությունը կարող է ազդեցություն ունենալ տրամադրության վրա և փոխել մեր էմոցիաները: Այս թերապիան մաշկից անցնում է մարմնին: Զբաղվեք արոմաթերապիայով և ազատվեք սթրեսից և անհանգստությունից:
Ծնեբեկ: Այս բանջարեղենը համեղ չէ, բայց շատ սննդարար է և բարենպաստ ազդեցություն է թողնում առողջության վրա: Այն ունի միզամուղ հատկություն և օգտագործվում է՝ որպես դեղամիջոց շատ մտավոր խանգարումների համար: Ծնեբեկի արմատը հայտնի է դեպրեսիան բուժելու իր մեծ հատկությամբ: Այն ակտիվացնում է ուղեղը և նյարդերը: Օրական 1-2գ չորացրած ծնեբեկի փոշին լուծեք ջրում և խմեք, որպեսզի հեռու մնաք դեպրեսիայից:
Կաղամբ: Հետազոտությունները պարզել են, որ կաղամբի մեջ առկա ֆոլիկաթթուն, C վիտամինը պաշտպանում են մարդու օրգանիզմը սթրեսից, սրտանոթային հիվանդություններից և այլ վարակներից: Օգտագործեք կաղամբն աղցանների, ապուրների մեջ: Կաղամբը պարունակում է նաև մանրաթելեր, իսկ հում կաղամբի հյութը ստամոքսի խոցը բուժում է:
Տրիպտոֆան (Tryptophan): Օրգանիզմի մեջ տրիպտոֆանի պակասն առաջ է բերում դեպրեսիա: Նշենք, որ տրիպտոֆանն է պատասխանատու նյարդահաղորդիչների և սերոտոնինի արտադրման համար: Սա էլ իր հերթին՝ օգնում է կրճատել դեպրեսիայի զգացողությունը: Տրիպտոֆան պարունակում են հետևյալ սննդամթերքները`ձուկը, սոյան, ընկուզեղենը, դդմի և քունջութի սերմերը:
Վիտամին B և ֆոլատ (folate): Կարող եք պայքարել դեպրեսիայի դեմ՝ ուտելով սնունդ` հարուստ վիտամին B-ով: Վիտամին B 6-ը կարևոր է տրիֆտոֆանը սերոտոնինի վերածելու համար: Դեպրեսիա տանող մարդկանց մոտ առկա է ֆոլատի և վիտամին B 12-ի ցածր քանակություն: Վիտամին B պարունակում են լոբազգիները, թռչնի միսը, խեցեմորթը, հացահատիկը և ցիտրուսային մրգերը:
Վիտամին D և հանքանյութեր: Վիտամին D-ով և գլխավոր հանքանյութերով` կալցիումով, երկաթով և ցինկով հարուստ սննդամթերքն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Սննդամթերքից թռչնի միսը, ձուկը, կանաչ տերևներով բանջարեղենը, նուշը, միսը և շիլաները կարելի է ընդգրկել ամենօրյա սննդակարգում:
Ձկան յուղ: Ձկան յուղը պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ DHA և EPA: DHA-ն կարևոր է ուղեղի նորմալ աշխատանքի համար: Հետազոտություն են անցկացրել 50 հիվանդների հետ և պարզել, որ օրական 1գ ձկան յուղ ընդունած հիվանդների մոտ նվազել են դեպրեսիայի նշանները` անհանգստությունը, քնի խանգարումները և անբացատրելի տխրության զգացումները: Բացի այդ, ձկան յուղն իջեցնում է խոլեստերինը և լավացնում է սրտի աշխատանքը: Ընկուզեղենը, վուշի սերմերը, յուղոտ ձկները, օրինակ` թյունոսը և սաղմոնը, հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով:
Արևի լույս: Վաղ առավոտվա բնական արևի լույսն օգնում է հանգստանալ: Իսկ եթե եղանակի պատճառով հնարավոր չէ տեսնել արևը, ապա շրջապատեք Ձեզ դեղին և նարնջագույն երանգներով, որպեսզի դեպրեսիայի մեջ չընկնեք:
Ստորև առաջարկում ենք ձեզ անցնել հոգեբան Լուսինե Ավագյանի կողմից մշակված թեստը՝ բացահայտելու համար, թե որքանով եք տեղեկացված դեպրեսիայի մասին:
Բարի ժամանց և զերծ մնացեք ամեն տեսակի դեպրեսիաներց:
In
other , eco-snund
Տոնական կոճապղպեղով թխվածքաբլիթի բաղադրատոմս
Posted on 28 Դեկտեմբերի, 2020

1.Հարիչով հարել ձուն` աստիճանաբար արագացնելով հարիչի արագությունը, երեք անգամով ավելացնել շաքարավազը, որպեսզի այն լավ լուծվի
2.Մեղրը մի փոքր տաքացնել միկրոալիքային վառարանում, ավելացնել այն հարիչի թասիկի մեջ` շաքարի և ձվերի վրա: Հարել մի քանի րոպե:
3.Փոխել հարիչի գլխիկը և շարունակել խառնել խմորը (կարելի է գդալ օգտագործել): Ավելացնել հալեցրած կարագը` շարունակելով խառնել, հետո ավելացնել համեմունքները:
4.Թասիկի մեջ լցնել ալյուրը փխրեցուցիչի հետ և խառնել ձեռքով կամ հարիչով` մինչև միասեռ զանգված ստանալը: Հետո պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում:
5. Հանել խմորը սառնարանից, բացել գրդնակով և ֆորմաներով կտրատել թխվածքաբլիթները (չմոռանաք անցքեր բացել թելերի համար):
6.Կտրատած խմորը շարել տապակի վրա և թխել ջեռոցում 8-12 րոպե 175-180 աստիճանի տակ:
7. Պատրաստի թխվածքաբլիթների մեջ թելեր անցկացնել: Հարել ձվի սպիտակուցը, շաքարավազը և կիտրոնի հյութը` այսինգ ստանալու համար: Զարդարել դրանով թխվածքաբլիթը հրուշակեղենի համար նախատեսված ներարկիչով (կամ տոպրակի միջոցով, որի անկյունում փոքր անցք է բացված): Եվ այսպես փոքրիկ հրաշքը պատրաստ է:



