2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո

https://eco.am/2020-%d5%a9-cnf-%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%b8/
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարությանը. տրամադրվել է լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը պետական բյուջեի համար հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար:
 CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով